Մարտ

հուլյան և գրիգորյան օրացույցներում երրորդ ամիսը
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտ (այլ կիրառումներ)
<< Մարտ >>
Կի Եկ Եք Չո Հի Ու Շա
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
2024

Մարտ, տարվա երրորդ ամիսն է, ունի 31 օր։ Անունն ստացել է հռոմեացիների պատերազմի Մարս աստվածի անունից։ Հյուսիսային կիսագնդում գարնան առաջին ամիսն է։

Մինչև Գրիգորյան տոմարի գործածությունը մարտը եղել է հռոմեական օրացույցի առաջին ամիսը։

Հայկական տոմարում մարտը համընկնում է արեգ ամսվա հետ։

Անունն այլ լեզուներով

խմբագրել

Եվրոպական լեզուներում մարտ անունը հիմնականում ունի նույն՝ լատինական ծագումը, բացառությամբ մի քանիսի։ Մասնավորապես, ֆիններեն ասում են maaliskuu՝ հողի ամիս, նկատի ունենալով այն, որ այդ ամսում հողը երևում է ձյան տակից, ուկրաիներեն՝ березень« (береза «կեչի» բառից), լիտվաներեն՝ kovas, որը նշանակում է սերմնագռավ։

Նշանավոր օրեր

խմբագրել

Հայաստանում նշվող օրեր

խմբագրել

Մարտի 8-ը Հայաստանում նշվում է որպես Կանանց միջազգային օր։

Հայ առաքելական եկեղեցին մարտ ամսին նշում է Սուրբ Զատիկը, նրա հաջորդող մեռելոցը և նախորդող Ավագ Ուրբաթը։

Բառաստեղծում

խմբագրել

Բանահյուսություն

խմբագրել

Ժողովրդի մեջ մարտ ամիսն ունի փոփոխական բնավորություն ունեցողի համբավ։ Ըստ ավանդույթի, դա գալիս է նրանից, որ սկզբում այդ ամիսը չի եղել և հետո, երբ որոշվեց ստեղծել մարտ ամիսը, դա արվեց մյուս ամիսներից յուրաքանչյուրից մի քանի օր վերցնելով և հավաքելով մի տեղ։ Եվ, քանի որ, տարբեր ամիսներն ունեին տարբեր բնավորություններ, ապա ստացվեց, որ մարտ ամիսը արդյունքում իր մեջ հավաքեց այդ բնավորությունները։

Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի բնորոշմամբ, «մարտը մի գիժ ամիս է, որ մարդու հանգիստ չի տալիս, մի օր արև օր կանի, մյուս օրն՝ անձրև ու քամի»։

Կենդանաշրջանի նշաններ

խմբագրել

Մարտ ամսում ծնվածների կենդանաշրջանի նշաններն են՝

  • Ձկները՝ մինչև մարտի 20-ը ծնվածների համար;
  • Խոյը՝ մարտի 21-ից հետո ծնվածների համար։
 
Մարտ ըստ Les Très Riches Heures du duc de Berry