Հերակլ II (վրաց.՝ ერეკლე II, նոյեմբերի 7 (18), 1720, Թելավ, Վրաստան[1] - հունվարի 11, 1798(1798-01-11), Թելավ, Վրաստան[1]), Կախեթի մարզի (1744 թվականից), ապա՝ Քարթլի-Կախեթի (1762 թվականից) թագավոր Բագրատիոնիների դինաստիայից, Թեյմուրազ II-ի որդին։

Հերակլ II
ერეკლე II
Քարթլի-Կախեթի թագավոր
 
Մասնագիտություն՝ թագավոր
Դավանանք Վրաց ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր նոյեմբերի 7 (18), 1720
Ծննդավայր Թելավ, Վրաստան[1]
Վախճանի օր հունվարի 11, 1798(1798-01-11) (77 տարեկան)
Վախճանի վայր Թելավ, Վրաստան[1]
Թաղված Սվետիցխովելի
Դինաստիա Բագրատիոնիներ
Քաղաքացիություն  Քարթլի-Կախեթի թագավորություն և  Կախեթի թագավորություն
Հայր Թեյմուրազ II
Մայր Թամար Բագրատիոնի
Ամուսին Դարեջան Դադիանի և Աննա Աբաշիձե
Զավակներ Վախթանգ Բատոնիշվիլի, Յուլոն Բագրատիոնի, Գեորգի XII, Ալեքսանդր Բագրատիոնի, Անտոն II, Փառնավազ, Էլենե Բատոնիշվիլի, Միրիան Բագրատիոնի, Վախթանգ, Մարիամ, Լևան, Անաստասիա, Քեթևան, Թեկլե և Thamar Bagrationi of Georgia?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Անդրեաս առաքյալի շքանշան և Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան

Ծրագրել է Հայաստանի և Վրաստանի միավորմամբ ստեղծել քրիստոնեական ուժեղ պետություն։ Հայ ազատագրական շարժման գործիչներ Հովսեփ Էմինը, Շահամիր Շահամիրյանը, Հովսեփ Արղությանը, Հովհաննես Լազարյանը և ուրիշները կապեր են հաստատել Հերակլ II-ի հետ և առաջադրել հայ-վրացական պետություն ստեղծելու նախագծեր։ Այդ ծրագիրը չի իրականացել Վրաստանի ավատատիրական ներքին երկպառակությունների և արտաքին անբարենպաստ քաղաքական վիճակի պատճառով։

Դեռ արքայազն ժամանակ մասնակցել է թուրքերի դեմ պատերազմին (1743-1746), ապա նաև՝ ղեկավարել է Աղա Մոհամմադ խանի դեմ վրաց ժողովրդի ազատագրական պայքարը։

1783 թվականին Հերակլ II կնքել է Գեորգիևսկի (քաղաք Հյուսիսային Կովկասում) դաշինք-պայմանագիրը, որով ճանաչել է Ռուսաստանի հովանավորությունը և հրաժարվել ինքնուրույն արտաքին քաղաքականությունից։ Նրա օրոք հիմնվել են պետական դպրոցներ և ճեմարաններ (Թիֆլիսում՝ 1756 թվականին, Թելավում՝ 1782 թվականին)։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ираклий II // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերակլ II» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 375