Մկրտում Հովնաթանյան
Մկրտում Հովնաթանյան (1779, Թիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն - 1845, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ դիմանկարիչ։
Մկրտում Հովնաթանյան | |
---|---|
Ծնվել է | 1779 |
Ծննդավայր | Թիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն |
Վախճանվել է | 1845 |
Մահվան վայր | Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Աշակերտներ | Հակոբ Հովնաթանյան |
Զավակներ | Աղաթոն Հովնաթանյան և Հակոբ Հովնաթանյան |
Հովնաթան Հովնաթանյանի որդին, Հակոբ և Աղաթոն Հովնաթանյանների հայրը։ Ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում։
ԿենսագրությունԽմբագրել
Մկրտում Հովնաթանյանը ծնվել է 1779 թվականին (այլ տվյալներով՝ 1765 թվականին[1]) նկարիչներ Հովնաթանյանների տոհմիկ ընտանիքում։ Նկարել է կրոնական թեմաներով կտավներ, հայ թագավորների ու ռազմական գործիչների մի շարք դիմանկարներ, որոնցից առավել հայտնի է «Տրդատ թագավոր» կտավը (Հայաստանի ազգային պատկերասրահ)[2]։ Օգնել է հորը վերանորոգելու և նկարազարդելու Էջմիածնի Մայր Տաճարի գեղանկարները, որոնք ավելի վաղ ստեղծել էր նրա նախապապը՝ Նաղաշ Հովնաթանը։ Ստեղծել է նաև Սիոնի մայր տաճարի գեղանկարները։ Աշխատանքներում առկա են կլասիցիզմի որոշակի տարրեր, որոնք ժամանակի գեղագիտական ճաշակի արտահայտություններ են։ Մկրտում Հովնաթանյանի աշխատանքներից պահպանվել են կաթողիկոս Եփրեմի, Ս. Խ. Գուրգենբեկյանի դիմանկարները (Հայաստանի ազգային պատկերասրահ), հայ թագավորների դիմանկարների շարքը (Հայաստանի ազգային պատկերասրահ[3] և էջմիածնի վանքի Վեհարան)[4][5]։
Մահացել է 66 տարեկան հասակում Թբիլիսիում։ Թաղված է Խոջիվանքի գերեզմանատանը[6]։
ԳրականությունԽմբագրել
- «Популярная художественная энциклопедия» 2-я книга, издательство «Советская энциклопедия», 1986 г.
- М. Казарян «Художники Овнатаняны» Москва, 1969 г.
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «The memorial of Hovnatanyan Mkrtum (Մկրտում Հովնաթանյան) buried at Tbilisi's Armenian Pantheon cemetery»։ hush.am (անգլերեն)։ Վերցված է 2019-04-23
- ↑ «Հովնաթանյան Մկրտում Հովնաթանի | Տրդատ թագավոր - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am։ Վերցված է 2019-04-23
- ↑ «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am։ Վերցված է 2019-04-23
- ↑ «AV Production - Մկրտում Հովնաթանյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-04-23
- ↑ «Մկրտում Հովնաթանյանի արվեստը (Հայոց եկեղեցու պատվերով կատարված գործերը)»(չաշխատող հղում)
- ↑ Saratikyan Shushan։ «Մեծանուն Հայեր»։ www.haymard.am։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-02-ին։ Վերցված է 2017-03-12
Արտաքին հղումներԽմբագրել
- Большая советская энциклопедия
- Ավետիսյան, Քնարիկ (1995) Մկրտում Հովնաթանյանի արվեստը. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, ԾԲ (Ա). pp. 76-86.(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 575)։ |