Ճուղուրեթի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Ճուղուրեթի Սուրբ Աստվածածին եկեղեցի (վրացական անվանումը՝ վրաց.՝ წმინდა ნინოს სახელობის ტაძარი Սուրբ Նինոյի տաճար), վրացականացված հայկական առաքելական եկեղեցի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հայաշատ Ճուղուրեթի շրջանում՝ Նինո Չխեիձեի 32 հասցեում[1][2][3]։

Ճուղուրեթի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Ճուղուրեթի Սուրբ Աստվածածին եկեղեցին նախքան վրացականացումը, 1989 թ.
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԹբիլիսի
ՏարածաշրջանՃուղուրեթի շրջան
ՀասցեՆինո Չխեիձե փողոց, թիվ 32
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ԹեմՀայ Առաքելական եկեղեցի Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմ,
Վրաց ուղղափառ եկեղեցի Վրաց ուղղափառ եկեղեցու Մցխեթի և Թբիլիսիի թեմ (1991թ.-ից)
Հոգևոր կարգավիճակԳործող (որպես վրացական)
Ներկա վիճակԿանգուն
ՊատվիրողՊա­պին Քո­չա­րով(յան)
Յա­կոբ Քո­չա­րով­(յան)
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման ավարտ1807 թ.
ՇինանյութԱղյուս
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Եկեղեցին կառուցվել է 1807 թվականին երևանցիներ Պապին և Յակոբ Քոչարովների (Քոչարյանների) կողմից[1]։

Հայտնի է, որ 1853 թվականին եկեղեցում նորոգման աշխատանքներ են կատարվել, որի ժամանակ այն փակ է եղել։ Նո­րո­գու­մից հե­տո՝ մեկ տարի անց վե­րա­բաց­վել է։

Թիֆլիսում խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ մինչև 1928 թվականը եկեղեցին դժվարին պայմաններում դեռևս գործել է, կատարվել են ժամերգություններ, պսակադրության արարողություններ և այլն, որից հետո Վրացական ԽՍՀ-ի իշխանությունների կողմից փակվել[1][4]։

Ճուղուրեթի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ՝ դեպի Սուրբ Կարապետի ձոր տանող հատվածում գտնվել է հայկական գերեզմանոց, որտեղ եղել է նաև Ամատունիների տոհմական գերեզմանատունը։ Այստեղ է թաղված եղել իշխան Ն.Ամատունին։ Տոհմական գերեզմանատանը նախքան եկեղեցու փակվելը դեռևս կանգնեցված էին 5-6 սև մարմարե և մոտ 10 գրանիտե տապանաքարեր։ 1928 թվականից աստիճանաբար տապանաքարերը անհետացան։ Գերեզմանատան տեղում հետագայում կառուցվեցին առանձնատներ[1][5]։

Խորհր­դա­յին տա­րի­նե­րին ե­կե­ղե­ցին ծա­ռա­յել է նախ որ­պես պա­հեստ, ա­պա՝ ա­կումբ[1][6]։

1980-ական թվականներից սկսվել է հայկական առաքելական եկեղեցու վրացականացման գործընթացը[1]։

Վրացականացում

խմբագրել

Սուրբ Աստվածածին եկեղեցու վրացականացման գործընթացը սկսվել է դեռևս 1980-ական թվականների կեսերից։ 1984 թվականին եկեղեցու բակում թաղված Գևորգ Միրիմանյանցի արձանագիր շիրմաքարը տեղահան արվեց և բակից դուրս տարվեց։ 1989 թվականից եկեղեցու վերանորոգման պատրվակով սկսվեց հայկական հետքերի վերացումն ու վրացական խորհրդանիշերի տեղադրումը։ Արդեն 1991 թվականին վրացականացման նպատակով սկսված շինարարական աշխատանքներն ավարտվել էին և նույն թվականի հունվարի 26-ին Սուրբ Աստվածածին եկեղեցին Վրաստանի պատրիարք Իլիա 2-րդի կողմից վրաց ուղղափառ եկեղեցու ծեսով օծվեց Սուրբ Նինո անվամբ։ Օծման արարողությանը ներկա էր նաև Վրաստանի Գերագույն Խորհրդի նախագահ Զվիադ Գամսախուրդիան։ Նույն օրը եկեղեցում կատարվեց վրացական ծեսով առաջին պսակադրությունը[1][7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Սամվել Կարապետյան (1998). Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները (PDF). Երևան: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն. էջ 128. ISBN ISBN 5-8080-0144-7. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  2. Վրացիները յուրացրել կամ ոչնչացրել են շուրջ 50 հայկական եկեղեցի։ (hetq.am)
  3. Վրացականացված եկեղեցու մասին Վրաց ուղղափառ եկեղեցու կայքում:(վրաց.)
  4. Վկայություն ըստ Աշխեն Իլխազյանի (Գրիգորյանի), 1995 թվական, հունիսի 4:(ռուս.)
  5. Վկայություն ըստ Հրաչիկ Մկրտչյանի (Զուլումյանի), 1994 թվական, սեպտեմբերի 3:(ռուս.)
  6. «Молодеж Грузии» 5.12.1984.(ռուս.)
  7. «Վրաստան» 1991 թ., հունվարի 31։