Քութայիս[3][4] (վրաց.՝ ქუთაისი), քաղաք Վրաստանի Իմերեթի մարզում։ 2012 թվականից համարվում է Վրաստանի խորհրդարանական մայրաքաղաքը[5]։ Տեղակայված է Ռիոնի գետի երկու ափերին, ծովի մակարդակից 125 300 մ բարձրության վրա։ Քաղաքից 22 կմ հեռավորության վրա գտնվում է Քութայիս օդանավակայանը։ Բնակչությունը՝ 129 305 մարդ (2022)[1]։

Քաղաք
Քութայիս
վրաց.՝ ქუთაისი
Դրոշ Զինանշան

ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեԻմերեթի մարզ
ՔաղաքապետՆիկոլոզ Կաճկաճիշվիլի
Հիմնադրված էմոտ մ.թ.ա. 3-րդ դար թ.
Տվյալ կարգավիճակում1983 թվականից
Մակերես67,7 կմ²
ԲԾՄ120 մետր
Բնակչություն129 305 մարդ (2022)[1]
Ազգային կազմՎրացիներ
Կրոնական կազմՎրաց Ուղղափառ եկեղեցի
Տեղաբնականունքութայիսցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ(431)
Փոստային դասիչ4600–4699[2]
Պաշտոնական կայքkutaisi.gov.ge
Քութայիս (Վրաստան)##
Քութայիս (Վրաստան)
Քութայիս (Իմերեթի մարզ)##
Քութայիս (Իմերեթի մարզ)

Թբիլիսիից հեռավորությունն երկաթուղով, ինչպես նաև ավտոճանապարհով կազմում է 220 կմ, մինչև Փոթի՝ 100 կմ, իսկ մինչև Բաթում՝ 150 կմ։

Անվանում խմբագրել

Քութայիս անվանումը բաղկացած է երեք մասերից՝ հին վրացերեն կվա՝ նշանակում է քար և բնորոշում է քաղաքի հին հատվածի բնահողը, մթա՝ նշանակում է «լեռ» և համաձայնեցվում է Պրոկոպիոս Կեսարացու նկարագրության հետ, ով պնդում է, որ քաղաքը բնակեցված էր Ռիոնի գետի միայն աջ ափին, իսկ –իս-ը՝ տեղանվանագիտական վերջածանց է։

Բնակչություն խմբագրել

2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 184 000 մարդ, 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 197 000 մարդ, իսկ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 149 100 մարդ[6]։

Ազգային կազմ խմբագրել

  • վրացիներ (իմերեթցիներ),
  • վրացիներ (ռաճացիներ),
  • ռուսներ,
  • հայեր,
  • օսեր,
  • ուկրաինացիներ,
  • աբխազներ,
  • ադրբեջանցիներ,
  • հրեաներ,
  • հույներ,
  • գնչուներ,
  • այլ փոքրաթիվ ժողովուրդներ։
Տարի Բնակչություն
2014 147 635 մարդ [7]
2015 147 900 մարդ [8]
2020 135 201 մարդ [1]
2021 134 378 մարդ [1]
2022 129 305 մարդ [1]


Պատմություն խմբագրել

Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ Քութայիսը հիմնադրվել է մ.թ.ա. 6-5 թվականներին[9]։ Քութայիսի քաղաքի փաստագրական պատմությունը սկսվում է մ.թ.ա. III դարում, երբ նկարագրված էր Ապոլլոնիոս Հռոդոսացու «Արգոնավտիկա» (հուն․՝ Ἀργοναυτικά) գրքում (գիրք 2, 398-402)[10]։

Կլիմա խմբագրել

Կլիման խոնավ մերձարևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +14,5 °C: 1881-1960 թվականներն ընկած ժամանակահատվածում տարվա ամենացուրտ ամիսը հունվարն էր (միջին ջերմաստիճանը կազմում է +5,2 °C)։ Ամենատաք ամիսն օգոստոսն է (միջին ջերմաստիճանը՝ +23,6 °C)։ Տարվա ընթացքում ամռանը լինում է 10-12 օր +35 °C և ավելի բարձր ջերմաստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2014 թվականի օգոստոսի 18-ին և կազմել է +42,2 °C: Ամենացածր ջերմաստիճանը՝ -17,0 °C, գրանցվել է 1950 թվականի հունվարի 14-ին։ Տարվա ընթացքում Քութայիսում և նրա հարակից շրջաններում թափվում են մոտ 1530 մմ տեղումներ։ Քութայիսի տարածքում գարնան և աշնան սեզոնին հաճախ լինում են ուժեղ քամիներ։ 1979 թվականի փետրվարին փոթորիկի ժամանակ քամու արագությունը հասել էր 49 մ/վ։

Քութայիսի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 9
(49)
11
(51)
13
(56)
18
(65)
24
(75)
26
(79)
28
(82)
28
(83)
26
(78)
22
(72)
18
(64)
12
(54)
19.6
(67.3)
Միջին ցածր °C (°F) 4
(39)
4
(39)
6
(42)
9
(49)
14
(57)
17
(62)
19
(66)
19
(66)
16
(61)
13
(55)
11
(51)
7
(44)
11.6
(52.6)
Տեղումներ մմ (դյույմ) 145
(5.7)
104
(4.1)
86
(3.4)
84
(3.3)
84
(3.3)
112
(4.4)
99
(3.9)
91
(3.6)
122
(4.8)
100
(4)
81
(3.2)
183
(7.2)
1291
(50,9)
աղբյուր: Weatherbase[11]

Տրանսպորտ խմբագրել

Քութայիս քաղաքում ներկա դրությամբ հիմնական տրանսպորտը երթուղային տաքսիներն են։ Երկու երկաթուղային կայարանները կապում են քաղաքը Արևմտյան և Արևելյան Վրաստանի հետ։ Ինչպես նաև քաղաքից ոչ հեռու գտնվում է Քութայիս օդանավակայանը, որը վերակառուցվել է և վերաբացվել 2012 թվականի վերջին[12]։

Մինչև 2009 թվականը քաղաքում գործում էին տրոլեյբուսներ։

Քույր-քաղաքներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://pop-stat.mashke.org/georgia-cities.htm
  2. საქართველოს ფოსტა — 1805.
  3. Հովհաննես Բարսեղյան (2006). «Վրացական տեղանունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 46. ISBN 99941-56-03-9.
  4. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
  5. Парламент Грузии вернут в Тбилиси?(չաշխատող հղում)
  6. «Численность населения краёв и муниципалитетов Грузии на начало года в 2005—2015 гг». Национальная статистическая служба Грузии. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 1 мая 2015-ին.(անգլ.)
  7. Georgian Census 2014
  8. http://geostat.ge/cms/site_images/_files/english/population/01%20Population%20by%20municipalities%20for%20the%20beginning%20of%20the%20year.xls
  9. Gela Gamkrelidze. RESEARCHES IN IBERIA-COLCHOLOGY. Edited by David Braiind (Prof, of University of Exeter (UK)) // Olar LORDKIPANIDZE CENTRE OF ARCHAEOLOGY OF GEORGIAN NATIONAL MUSEUM. P. 43 "According to the data on archaeological excavations on the Gabashvili, Dateshidze and Ukimerioni hills in Kutaisi, an urban-type settlement of the 6-5 cent. BC was found to be concentrated"
  10. http://royallib.com/read/rodosskiy_apolloniy/argonavtika.html#184320
  11. «Weatherbase: Historical Weather for Kutaisi, Georgia». Weatherbase. 2011. Retrieved on November 24, 2011.
  12. Саакашвили: Через год между Грузией и Европой будет установлен безвизовый режим
  13. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  1. http://www.telegraph.co.uk/travel/destinations/europe/11520328/Europes-oldest-cities.html?frame=3258883
  2. http://royallib.com/read/rodosskiy_apolloniy/argonavtika.html#184320
  3. http://azbyka.ru/otechnik/6/vojna-s-gotami/4