Թրիալեթա լեռնաշղթա (վրաց.՝ თრიალეთის ქედი), լեռնաշղթա Փոքր Կովկասի համակարգում, նրա հյուսիս-արևմուտքում, Կուրի աջ ափին (Վրացական ԽՍՀ)։ Երկարությունը մոտ 150 կմ է, բարձրությունը՝ 1700-2500 մ (առավելագույնը՝ 2850 մ, Շավիկլդե լեռ)։ Կազմված է առավելապես ֆլիշային և հրաբխածին ապարներից։ Հյուսիսային լանջերն անտառապատ են։ Գերակշռում են բարձր լեռնային տափաստաններն ու ենթալպյան մարգագետինները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 227)։