Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ (այլ կիրառումներ)

Դավիթ Դ Շինարարը, նաև ճանաչված որպես Դավիթ II[1] (վրաց.՝ დავით IV აღმაშენებელი, 1073, Քութայիս - փետրվարի 8, 1125, Թիֆլիս, Վրաց թագավորություն), վրաց Բագրատունիների դինաստիայից Վրաստանի թագավոր էր 1089 թվականից մինչև իր մահը 1125 թվականին[2]։

Դավիթ IV Շինարար
Ծնվել է՝1073
ԾննդավայրՔութայիս
Մահացել է՝փետրվարի 8, 1125
Վախճանի վայրԹիֆլիս, Վրաց թագավորություն
միգուցե Գելաթի վանք
ԵրկիրՎրաստան
քաղաքական գործիչ և բանաստեղծ
ՀայրԳեորգի II
ՄայրՀեղինե
ԵրեխաներԴեմետրե I, Թամար, Կատա, Զուրաբ Բագրատիոնի և Վախթանգ Բագրատիոնի
ՀավատքՎրաց ուղղափառ եկեղեցի
ՍտորագրությունИзображение автографа

Օգտագործելով սելջուկյան պետության քայքայումն ու խաչակրաց արշավանքները՝ պայքարել է հարևան մուսուլմանական ամիրայությունների դեմ։ Ստեղծել է ուժեղ և մարտունակ բանակ։ 1104 թվականին իր տիրույթներն է միացրել Կախեթն ու Հերեթը։ 1121 թվականին Դիդգորի ճակատամարտում պարտության է մատնել սելջուկ–թուրքական միրայությունների միացյալ զորքին։ 1122 թվականին ազատագրել է Տփղիսը և հռչակել մայրաքաղաք։ 1123 թվականին ստեղծել է ամիրսպասալարի պաշտոնը։ Հենվելով քաղաքային առևտրա–արհեստավորական խավերի ու մշտական բանակի վրա՝ Դավիթ Շինարարը հաղթանակել է խոշոր ֆեոդալների կենտրոնախույս նկրտումները, եկեղեցին ենթարկել պետությանը։ Զբաղվել է ավերված շրջանների վերաշինությամբ, հետևել գիտության զարգացմանը, որի համար կոչվել է «Շինարար»։ Դավիթ Շինարարի ռազմական հաջողությունները նպաստել են հայերի ազատագրական պայքարին։ 1123 թվականին Անիի ավագանին քաղաքը հանձնել է Դավիթ Շինարարին։ Բազմաթիվ հայեր գաղթել են Հյուսիսային Հայաստան և Վրաստան։ Միաժամանակ հայ ֆեոդալները, հատակապես Զաքարյանները, Մամիկոնյանները, Արծրունիները իրենց զորամասերով միացել են վրաց բանակին։ Դավիթ Շինարարը ձգտել է հարթել հայ–վրացական կրոնական տարաձայնությունները, հովանավորել է հայ եկեղեցուն և բնակչությանը։ Դավիթ Շինարարի անձնական խորհրդատուներից էր ժամանակի նշանավոր գիտնական Հովհաննես Սարկավագը։

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ IV Շինարար» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 304