Սուրբ Գևորգ եկեղեցի (Թբիլիսի)

հայկական եկեղեցի Թբիլիսիում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Գևորգ եկեղեցի (վրաց.՝ სურფგევორქი, նաև՝ Կաթողիկե Սուրբ Գևորգ եկեղեցի, Մեյդանի Սուրբ Գևորգ), հայկական[1][2] առաքելական եկեղեցի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի պատմական կենտրոնում։ Կառուցվել է 13-րդ դարում։ Հանդիսանում է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդի նստավայրը։ Եկեղեցին կրում է Սուրբ Գևորգի անունը։

Սուրբ Գևորգ եկեղեցի
Սուրբ Գևորգ եկեղեցին 2019 թվականին
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹբիլիսի Թբիլիսի
ՏեղագրությունՎրաստան Վրաստան Թբիլիսի
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՀայ Առաքելական եկեղեցի Վիրահայոց
Հոգևոր կարգավիճակԳործող
Հիմնական ամսաթվերը1251
Ներկա վիճակԳերազանց
ԱռաջնորդՎազգեն եպիսկոպոս Միրզախանյան
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման ավարտ1251 թ. (վերանորոգվել է 17-րդ դարում 1832 թ., և 1881 թ.)
Հիմնադրված13-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Saint Gevorg Armenian Church, Old Tbilisi Վիքիպահեստում

Տեղագրություն

խմբագրել
 
Հին Թբիլիսիի համայնապատկեր, լուսանկարի ձախ կողմում երևում է Սուրբ Գևորգ եկեղեցին։

Գտնվում է Վախթանգ Գորգասալի հրապարակի հարավարևմտյան անկյունում։ Եկեղեցու դիմաց գտնվում է մեծ հայ բանաստեղծ Սայաթ-Նովայի գերեզմանը։

Պատմություն

խմբագրել

Կառուցվել է 1251 թ-ին մեծահարուստ հայ առևտրական Կարինցի Ումեկի կողմից, ով բնակություն է հաստատել Թիֆլիսում 13-րդ դարի սկզբներին[1]։ Հետագայում վերանորոգվել է 17-րդ դարում, 1832 և 1881 թթ.[1]։

1957 թ. 4 անվանի հայազգի զորավարների աճյունները տեղափոխվեցին Սուրբ Գևորգ եկեղեցու բակ։ Այդ աճյունները պատկանում էին զորավարներ Միքայել Լորիս-Մելիքովին, Արշակ Տեր-Ղուկասովին, Իվան Լազարևին և Բեհբութ Շելկովնիկովին[3]։

Որմնանկարներ

խմբագրել

18-րդ դարի վերջերին Հովնաթան Հովանթավեյանի կողմից արված որմնանկարները զարդարում են եկեղեցին[1]։ Եկեղեցու ներսում 1923-24 թվականներին Գևորգ Բաշինջաղյանն ստեղծում է ավետարանական սյուժեներով չորս որմնանկարներ կարծես իր հոգու վերջին պարտքը տալով հավատքի տաճարին։ Դրանք պատկերված են գմբեթը պահող չորս որմնասյուների պատերին՝ հատակից 3 մետր բարձրության վրա և ներկայացնում են հետևյալ սյուժեները՝ «Քրիստոսը Գեթսեմանիի պարտեզում», «Հուդայի զղջումը. Գողգոթա», «Հիսուսի հայտնությունը Տիբերիայի ծովեզերքի մոտ», «Սերմնացանի առակը»։ Բոլոր չորս որմնանկարներն ունեն հեղինակային մակագրություն։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Տիերի, Ժան-Միշել (1989). Հայկական մշակույթ . Նյու Յորք: Harry N. Abrams. . էջ 317. ISBN 0-8109-0625-2.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  2. «Բոլոր հայկական եկեղեցիները». Հայաստանի դեսպանատունը Վաշինգտոնում. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 19-ին.
  3. «Վիրահայոց թեմը». Նորաշեն (ռուսերեն). 5 (11): 36 էջ. 2007.