Սինագոգ կամ ժողովարան կամ ժողովուրդ, հուդայական կրոնի պաշտամունքային կառույց, աղոթարան, որտեղ կատարվում են ժամերգություն, Հնգամատյանի (մովսեսական օրենքներ), Թալմուդի, հրեական կրոնաէթնիկական և իրավական դրույթների ընթերցանություն։ Ձևավորվել է Պաղեստինում, մ.թ.ա. IV դարում, և Եգիպտոսում՝ մ.թ.ա. III դարում։ Մ.թ.ա․ 70 թվականին հռոմեացիների՝ Երուսաղեմի տաճարի ավերումից և հրեաների նոր տարագրությունից հետո սինագոգներ են կառուցվել այն վայրերում (Միջին Արևելք, Հռոմեական կայսրություն և այլն), որտեղ ապրում էին հրեաներ։ Սինագոգի ճարտարապետական տիպերը բազմազան են. ընդհանրությունն ուղղանկյուն հատակագիծն է, 3 կամ 5 նավով աղոթասրահը, «պատգամի տապանը» (արևելյան պատի մոտ) և սրբազան տեքստերի ընթերցանության համար նախատեսված ամբիոնը։

Ժողովարան

Արտաքին հղումներ խմբագրել