Բացել գլխավոր ցանկը

Թբիլիսիի պատանի հանդիսատեսի հայկական թատրոն

Թբիլիսիի պատանի հանդիսատեսի հայկական թատրոն, առաջին հայկական մանկական թատրոնը ստեղծվել է Թիֆլիսում: Գործել է 1927 թվականից մինչև 1945 թվականը։

Picto infobox masks.png
Թբիլիսիի պատանի հանդիսատեսի հայկական թատրոն
Տեսակթատրոն
ԵրկիրFlag of Georgia official.svg Վրաստան
Գտնվելու վայրըԹբիլիսի, Վրաստան
Հիմնադրման ամսաթիվ1927
Փակման ամսաթիվ1945

ՊատմությունԽմբագրել

Թբիլիսիի պատանի հանդիսատեսի հայկական թատրոնը հիմնադրվել է 1927 թվականին՝ որպես մանկապատանեկան թատրոն, որի ղեկավարը եղել է Արշակ Բուրջալյանը:

1928 թվականին թատրոնը կոչվել է 26 կոմիսարների անվամբ և բացվել Դեմիրճյանների «Քաջ Նազար» բեմադրությամբ։ 1929 թվականի վերանվանվել է Թիֆլիսի պատանի հանդիսատեսի հայկական պետական թատրոն։ Բեմադրություններից են Ս․ Մթվարաձեի և Բ․ Գամրեկելու «Արսեն Մարաբդելի» (1936), Շիլլերի «Սեր և խարդավանք» (1939), «Չախ-Չախ թագավոր» (ըստ Թումանյանի, 1945), Սունդուկյանի «Խաթաբալա» (1945)։

Թատրոնի գլխավոր ռեժիսորներն են եղել Արմեն Արմենյանը, Ալեքսանդր Աբարյանը, Ս․ Քափանակյանը, ռեժիսորներ՝ Լ․ Ֆիդանյանը, Հ․ Վարձիգուլյանը, նկարիչներ՝ Զ․ Սիմոնյանը, Վաղարշակ Էլիբեկյանը, Մ․ Կիրակոսյանը, դերասան-դերասանուհիներ՝ Բաբկեն Ներսիսյանը, Ծ․ Վրույրը, Հ․ Խաչատրյանը, Ծ․ Գրիգորյանը, Ս․ և Լ․ Ալիխանյանները, Գ․ Փաշյանը և ուրիշներ[1]։

Փակվել է 1945 թվականին։

ԲեմադրություններԽմբագրել

Գլխավոր ռեժիսորներԽմբագրել

ԴերասաններԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 2 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1995, էջ 279 — 768 էջ. — 10000 հատ, ISBN 5-89700-003-5։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։