Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (վրաց.՝ საქართველოს საბჭოთა სოციალისტური რესპუბლიკა՝ Սաքարթվելոս սաբճոթա սոցիալիստուրի ռեսպուբլիկա), նաև՝ Վրացական ԽՍՀ կամ Խորհրդային Վրաստան, ԽՍՀՄ վարչատարածքային միավոր, 15 միութենական հանրապետություններից մեկը։ Գոյություն է ունեցել 1921 թվականի փետրվարի 25-ից 1991 թվականի դեկտեմբերի 26-ը։

Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
საქართველოს საბჭოთა სოციალისტური რესპუბლიკა
 Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
 Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն
1921 փետրվարի 25 - 1991 դեկտեմբերի 26 Վրաստան 
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Թբիլիսի
Լեզու Ռուսերեն, վրացերեն
Ազգություն Վրացիներ, հայեր, ռուսներ, ադրբեջանցիներ, աբխազներ, օսեր
Հիմն Վրացական ԽՍՀ-ի պետական օրհներգ
Արժույթ ԽՍՀՄ Ռուբլի
Իշխանություն
Պետության գլուխ Վրաստանի Կոմկուսի առաջին քարտուղար
Օրենսդրություն Վրացական ԽՍՀ Սահմանադրություն (1978 թվական)
Պատմություն

Գտնվում էր Հարավային Կովկասի հյուսիսային և արևմտյան մասում՝ Սև ծովի ափին՝ Մեծ Կովկաս և Փոքր Կովկաս լեռնային համակարգերի միջև։ Ուներ երեք ինքնավար միավոր՝ Աբխազական և Աջարական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններ ու Հարավային Օսիայի Ինքնավար Մարզ։

Հարավում սահմանակից էր Հայկական ԽՍՀ-ին, հարավ-արևելքում՝ Ադրբեջանական ԽՍՀ-ին, հյուսիսում՝ Ռուսաստանի ԽՍՖՀ-ին (Կրասնոդարի երկրամաս, Կարաչայ-Չերքեզական ԻՄ, Կաբարդինա-Բալկարիայի ԻԽՍՀ, Հյուսիսային Օսիայի ԻԽՍՀ, Չեչենա-Ինգուշական ԻԽՍՀ և Դաղստանի ԻԽՍՀ)։ Հարավ-արևմուտքում անցնում էր ԽՍՀՄ-Թուրքիա պետական սահմանը։

Տարածքը կազմել է 69 700 կմ2, իսկ բնակչությունը՝ 5 400 841 մարդ (1989 թվականի տվյալներով)։ Մայրաքաղաքը եղել է ներկայիս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին։ Խոշոր քաղաքներն էին Ռուսթավին, Քութայիսը, Սուխումը, Բաթումը։ Բաժանված էր 65 շրջանի, ուներ 58 քաղաք, 55 քաղաքատիպ ավան։

Այժմ նրա տարածքում գտնվում են երեք անկախ հանրապետություններ՝ Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի Հանրապետություններ։ Դրանցից վերջին երկուսը ճանաչված են միայն Ռուսաստանի Դաշնության կողմից, և անկախ են փաստացի (դե ֆակտո)։

Պատմություն խմբագրել

1905-1907 թվականների ռուսական հեղափոխությունից տարիներ անց՝ 1912 թվականին, Վրաստանում բարձրացավ գործադուլային ալիքը։ 1913 թվականի ամռանը գործադուլներին մասնակցեց մոտ 10 000 մարդ։ Զանգվածային բնույթ ունեին 1912-14 թվականների մայիսմեկյան ցույցերը։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) տարիներին Վրաստանի արդյունաբերությունը ճգնաժամային դրության մեջ էր, զգալիորեն կրճատվեցին ցանքատարածությունները։ Ռուսաստանում Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխության (1917) ընթացքում Թիֆլիսում և Վրաստանի մյուս քաղաքներում ստեղծվեցին Բանվորների, զինվորների և գյուղացիական դեպուտատների խորհուրդներ, որտեղ, սակայն, ղեկավարությունը զավթեցին մենշևիկներն ու էսէռները։

 
Նոյ Ժորդանիա, Վրաստանի վարչապետ 1918-1921 թվականներին

1917 թվականի մարտի 9(22)-ին Թիֆլիսում ստեղծվեց բուրժուական ժամանակավոր կառավարության տեղական մարմինը՝ Անդրկովկասյան հատուկ կոմիտեն (Օզակոմ)։ Վրաստանում, ինչպես և ամբողջ Ռուսաստանում, հաստատվեց երկիշխանություն։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը սկզբնավորեց վրաց ժողովրդի սոցիալական և ազգային ազատագրումը։ Վրաստանում աշխատավորների պայքարը գլխավորեցին բոլշևիկները։ Հակահեղափոխական ուժերի խմբավորումը 1917 թվականի նոյեմբերի 15(28)-ին Օզակոմի փոխարեն ստեղծեց Անդրկովկասյան կոմիսարիատ։ իշխանությունը գրավեցին մենշևիկները։ Հակահեղափոխական մյուս կուսակցությունների հետ նրանք ստեղծեցին վրացական ազգային զորամիավորումներ, Վրացական ազգային խորհուրդ և այսպես կոչված ժողովրդական գվարդիա։ 1917 թվականի նոյեմբերի 29 (դեկտեմբերի 12)-ին մենշևիկները զավթեցին Թիֆլիսի զինանոցը, փակեցին բոլշևիկյան թերթերը, 1918 թվականի փետրվարին 10(23)-ին գնդակոծեցին Թիֆլիսի բանվորների բողոքի ցույցը։ Բոլշևիկները ստիպված էին աշխատել ընդհատակում։

1918 թվականի փետրվարին ստեղծվեց պետական իշխանության հակահեղափոխական մարմին՝ Անդրկովկասյան սեյմը, որն Անդրկովկասը հայտարարեց «Անկախ ֆեդերատիվ դեմոկրատական հանրապետություն»։ Մենշևիկների իշխանության տարիներին Վրաստանի ժողովրդական տնտեսությունը ամբողջովին քայքայվեց։ Չլուծվեց ագրարային հարցը, գյուղացիությունը հող չուներ, խախտվեցին Ռուսաստանի հետ տնտեսական կապերը։ 1918 թվականի առաջին կեսին մենշևիկյան տիրապետության դեմ տեղի ունեցան աշխատավորների զինված ընդվզումներ։ Հեղափոխական շարժման դեմ պայքարի նպատակով մենշևիկները գործակցեցին ինտերվենտների հետ, 1918 թվականի մայիսի վերջին-հունիսի սկզբին Վրաստան մտան գերմանական զորքերը։

 
Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության զինանշանը

1918 թվականի հունիսի 4-ին վրացական մենշևիկյան կառավարությունը Բաթումում պայմանագիր կնքեց Թուրքիայի հետ, որով Թուրքիային էր անցնում Վրաստանի տարածքի մի մասը։ 1918 թվականի դեկտեմբերին գերմանա-թուրքական զորքերին փոխարինեցին անգլիական զավթիչները, որոնք Վրաստանում մնացին մինչև 1920 թվականի հուլիսը։ 1919 թվականին Վրաստանի բոլշևիկները Գեորգի Օրջոնիկիձեի գլխավորությամբ սկսեցին նախապատրաստվել զինված ապստամբության։ 1919 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին ապստամբեց Վրաստանի գավառների մեծ մասը։

Երկրի ներքին և արտաքին իրավիճակը մենշևիկյան կառավարությանը ստիպեց ՌԽՖՍՀ-ի հետ կնքել պայմանագիր, որով նա պետք է խզեր կապերը ռուս, հակահեղափոխության հետ, Վրաստանից դուրս բերեր օտարերկրյա զորամասերը, լեգալացներ բոլշևիկյան կազմակերպությունները։ Վրաստանում ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ նշանակվեց Սերգեյ Կիրովը։

1920 թվականի մայիսին կազմակերպվեց Վրաստանի կոմկուսը։ Կոմունիստները դուրս եկան ընդհատակից և ծավալեցին ակտիվ գործունեություն։ Սակայն մենշևիկները խախտեցին ՌՍՖՍՀ-ի հետ պայմանագիրը։ Բոլշևիկներին սկսեցին դաժանորեն հետապնդել։

1921 թվականի փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերը Գորիի, Դուշեթի, Լեչխումի ևն գավառներում սկսվեցին զինված ապստամբություններ, որոնք տարածվեցին ամբողջ Վրաստանում։ Փետրվարի 16-ին Շուլավերում ստեղծվեց Վրաստանի Հեղկոմը (Ա․ Գեգեչկորի, Վ․ Կվիրկվելիա, Ֆ․ Մախարաձե և ուրիշներ)։ 1921 թվականի փետրվարի 18-ին հայտարարելով Վրաստանը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն՝ Հեղկոմը կոչ արեց տեղերում վերցնել իշխանությունը և կազմել տեղական հեղկոմներ։ Ապստամբությունը հաջողությամբ ծավալվում էր, սակայն, անհավասար կռիվ մղելով մենշևիկների և ինտերվենտների դեմ, Հեղկոմը դիմեց Վլադիմիր Լենինին օգնության խնդրանքով։ Խորհրդային կառավարությունն ընդառաջեց։

 

1921 թվականի փետրվարի 25-ին 11-րդ կարմիր բանակի զորամասերը վրացական ապստամբական ջոկատների հետ մտան Թիֆլիս, տապալեցին մենշևիկյան կառավարությունը։ Մարտի 4-ին խորհրդային իշխանություն հաստատվեց Աբխազիայում։ Կազմվեց Աբխազական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը։ Մարտի 5-ին խորհրդային իշխանություն հաստատվեց Ցխինվալիում (Հարավային Օսիա)։ 1921 թվականի մարտի 16-ին ՌԽՖՍՀ և Թուրքիայի միջև Մոսկվայում կնքվեց պայմանագիր, որով Թուրքիան հրաժարվեց Բաթումից և Աջարիայի հյուսիսային մասից։ Պայմանագրի համաձայն Աջարիան ճանաչվեց Վրաստանի անբաժանելի մասը։ Մարտի 18-ին մենշևիկյան կառավարությունը վտարվեց Բաթումից։ Մարտի վերջին Վրաստանի ամբողջ տարածքը մաքրվեց մենշևիկյան զորքերից։ Վրաստանում խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից ազգայնացվեցին արդյունաբերությունը, երկաթուղիները, բանկերը, հողերը։

1921 թվականի մայիսի 21-ին ՎԽՍՀ ռազմա-տնտեսական պայմանագիր կնքեց ՌԽՖՍՀ-ի հետ։ Նույն թվականի աշնանը Կարսում Անդրկովկասի երեք խորհրդային հանրապետությունները՝ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը Թուրքիայի հետ ստորագրեցին նոր պայմանագիր[1]։ 1922 թվականի փետրվարի 25-մարտի 4-ին կայացավ Խորհուրդների համավրացական I համագումարը, որն ընդունեց ՎԽՍՀ առաջին սահմանադրությունը, ընտրեց Կենտգործկոմ, որը և կազմեց կառավարություն։ Վրաստանի Հեղկոմը 1921 թվականի հուլիսի 16-ին հրապարակեց դեկրետ ՎԽՍՀ կազմում Աջարական ԻԽՍՀ կազմելու մասին։ 1921 թվականի դեկտեմբերի 16-ին «ՎԽՍՀ և Աբխազական ԽՍՀ միջև դաշնակցային պայմանագրի» հիման վրա Աբխազիան մտավ ՎԽՍՀ կազմի մեջ որպես ինքնավար հանրապետություն։ Վրաստանի Կենտգործկոմի և ԺԿխ-ի 1922 թվականի ապրիլի 20-ի դեկրետով ՎԽՍՀ կազմում ստեղծվեց Հարավային Օսիայի Ինքնավար Մարզը։ 1922 թվականի մարտի 12-ին Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվեց պայմանագիր ֆեդերատիվ միություն կազմելու վերաբերյալ։

1922 թվականի մարտի 12-ից 1936 թվականի դեկտեմբերի 5-ը Վրաստանը մտել է Անդրկովկասյան ֆեդերացիայի (ԱԽՖՍՀ) մեջ, իսկ 1922 թվականի դեկտեմբերի 30-ից Անդրֆեդերացիայի կազմում՝ ԽՍՀՄ-ի մեջ։ ԱԽՖՍՀ, որն իր առջև դրված խնդիրները կատարել էր, 1936 թվականին վերացավ։ Վրաստանը մտավ ԽՍՀՄ կազմի մեջ որպես միութենական հանրապետություն։

 
Վրացական ԽՍՀ սահմանները 1944-1955 թվականներին

1937 թվականի փետրվարին Խորհուրդների համավրացական VIII արտահերթ համագումարն ընդունեց նոր սահմանադրություն։ Խորհրդային իշխանության առաջին տարիներին սկսվեց 20 խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների շինարարությունը։ 1926 թվականին Վրաստանի ժողովրդական տնտեսությունը հասավ նախապատերազմյան մակարդակին, վերականգնվեց տրանսպորտը, ցանքատարածությունները գերազանցեցին 1913 թվականի մակարդակը, ծավալվեց կուլտուրական շինարարությունը։ Սոցիալիստական շինարարության առաջին հնգամյակների հաջող կատարման շնորհիվ Վրաստանը վերածվեց ինդուստրիալ-ագրարային երկրի՝ բազմաճյուղ կոլեկտիվացված գյուղատնտեսությամբ։ Արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ ձեռք բերած հաջողությունների համար 1935 թվականի մարտի 15-ին ՎԽՍՀ պարգևատրվեց Լենինի շքանշանով։

1937 թվականին ժողովրդական տնտեսության մեջ արդյունաբերության տեսակարար կշիռը կազմեց 75,2%։ Կառուցվեցին ավելի քան 800 արդյունաբերական նոր ձեռնարկություններ, այդ թվում սոցիալիստական էներգետիկայի առաջնեկը՝ Զեմո-Ավճալայի հիդրոէլեկտրակայանը (Զագէս), ինչպես նաև Ռիոնի հէկը, Տղվարչելիի ջէկը, Թբիլիսիի բրդեղենի-մահուդի կոմբինատը, Քութայիսի մետաքսի կոմբինատը, Զեստափոնի ֆեռո-համաձուլվածքների գործարանը ևն։ Նախապատերազմյան տարիներին ստեղծվեցին արդյունաբերական նոր ճյուղեր (մեքենաշինություն, նավթահանություն, քիմիական, թեյի ևն)։ Կառուցվեց 250 կմ երկաթուղի և ավելի քան 8 000 կմ խճուղային ճանապարհ։

 
Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա, Անդրկովկասում հիմնադրվել է առաջինը (1941)

1940 թվականին Վրաստանի արդյունաբերական համախառն արտադրանքի ամբողջ ծավալը 1913 թվականի համեմատությամբ աճեց 10,2 անգամ։ Վրաստանում հաղթանակեց կոլտնտեսային կարգը։ 1940 թվականին կոլեկտիվացվեց գյուղացիական տնտեսությունների 94,1%-ը։ Աճեց բանվորների և ծառայողների թիվը (89 500-ից հասավ 494 000)։ Սոցիալիստական շինարարության տարիներին հաջողությամբ իրականացավ կուլտուրական հեղափոխությունը, վերացավ անգրագիտությունը, աճեցին ժողովրդական մտավորականության և բանվոր դասակարգի ազգային կադրերը, ստեղծվեցին բարձրագույն ուսումնական հաստատություններ ԳՀԻ-ներ, գիտական և մշակութալուսավորական հաստատություններ։ Հաջողությամբ զարգանում էին վրացական խորհրդային գրականությունը և արվեստը։ Սոցիալիստական ինդուստրացումը, գյուղատնտեսության կոլեկտիվացումը, կուլտուրական հեղափոխությունը հիմնովին փոխեցին հանրապետության դեմքը։ Վրաստանում հիմնականում կառուցվեց սոցիալիզմ։ ԽՍՀՄ-ում սոցիալիզմի հաղթանակով վրաց ժողովուրդը համախմբվեց որպես սոցիալիստական ազգ։

Հայրենական մեծ պատերազմին Վրաստանից մասնակցեց մոտ 700 000 մարդ (ամբողջ հանրապետության բնակչության 1/5-ը)։ ՎԽՍՀ մեծ քանակությամբ զինամթերք, հանդերձանք և պարեն ուղարկեց ռազմաճակատ։ Պատերազմի ընթացքում ձևավորվեցին և ռազմաճակատ մեկնեցին վրացական մի քանի դիվիզիաներ, որոնք Խորհրդային բանակի շարքերում մասնակցեցին Կովկասի պաշտպանությանը, Թամանի ազատագրմանը, Ղրիմում և այլ ռազմաճակատներում մղված մարտերին։ Խորհրդային զորքերի (այդ թվում 46-րդ բանակի, որի հրամանատարն էր գեներալ Կ․ Ն․ Լեսեչիձեն) հաջող գործողությունների շնորհիվ գերմանա-ֆաշիստական զորքերը 1942 թվականի աշնանը ետ շպրտվեցին Կովկասյան գլխավոր լեռնաշղթայից։ Վրացի զինվորները մասնակցեցին պարտիզանական պատերազմին և Եվրոպայի ժողովուրդների Դիմադրության շարժմանը։ Վրաստանից 137 հոգի արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչման, 240 000-ը պարգևատրվեց շքանշաններով և մեդալներով, 46 000-ից ավելի աշխատավորներ՝ «Կովկասի պաշտպանության համար» և 333 000-ից ավելին՝ «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ աշխատանքային արիության համար» մեդալներով։

 
Ռիճա լիճը Աբխազական ԻԽՍՀ-ում

Պատերազմի ավարտից անմիջապես հետո սկսվեց ժողովրդական տնտեսության վերականգնումը։ Առաջին տարիներին Վրաստանի տարածքները ընդարձակվեցին՝ ի հաշիվ Ռուսաստանի ԽՖՍՀ-ին պատկանող Հյուսիսային Կովկասի։ Ապա զգալի թվով հայեր Վրացական ԽՍՀ հայաբնակ շրջաններից, այդ թվում Ջավախքից, աքսորվեցին Ալթայի երկրամաս և Սիբիր[2]։ Էթնիկական զտումները շարունակվեցին նաև հետագայում, մասնավորապես կիրառվելով օսերի ու ադրբեջանցիների հանդեպ։ Ծավալվեց համամիութենական սոցմրցություն՝ 4-րդ հնգամյա պլանը (1946-50) ժամկետից շուտ կատարելու համար։ Վրաստանի արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը 1947 թվականին 12%-ով, իսկ 1950 թվականին 56%-ով գերազանցեց 1940-ի մակարդակը։ 1949 թվականին սկսվեց մանր և թույլ տնտեսությունների միավորումը և խոշորացումը։ Վրաստանի աշխատավորները մեծ օգնություն ցույց տվեցին օկուպացիայից ազատագրված հանրապետություններին։ Ետպատերազմյան առաջին հնգամյակների տարիներին ավարտվեց Ռուսթավիի մետալուրգիական կոմբինատի, Քութայիսի ավտոմոբիլային, Թբիլիսիի լոկոմոտիվաշինական գործարանների կառուցումը, գործարկվեցին Խրամի, Չիտախեվի, Շաորիի, Սուխումի հէկերը, քաղաքների վերածվեցին Տղիբուլին և Տղվարչելին։

8-րդ հնգամյակում (1966-70) Վրաստանում շարք մտան արդյունաբերական 57 նոր խոշոր ձեռնարկություններ, լայնորեն տարածվեց գյուտարարությունը, ներդրվեց 74 000 ռացիոնալիզատորական առաջարկություն (տնտեսվեց 194 միլիոն ռուբլի)։ Վրաստանի կոմկուսի ԿԿ-ի 1972 թվականի սեպտեմբերյան պլենումի որոշումները նպաստեցին 9-րդ հնգամյակի կատարմանը, ապահովեցին ժողովրդական տնտեսության հիմն, ճյուղերի կայուն և արագ զարգացումը։ Վրաստանի կոմկուսի XXV համագումարն ամփոփեց 9-րդ հնգամյակի արդյունքները և նախանշեց 10-րդ հնգամյակի (1976-80) հեռանկարները։

 
Հայկական սուրբ Աստվածածին եկեղեցին Հարավային Օսիայի ԻՄ մայրաքաղաք Ցխինվալում

Հնգամյակում ընդհանուր արտադրանքի աճը կազմեց 850 միլիոն ռուբլի։ ժողովրդական տնտեսության հիմն, արտադրական ֆոնդերը աճեցին 1,4 անգամ, աշխատանքի արտադրողականությունը՝ 32%-ով։ Շարք մտավ նոր տեխնիկայով հագեցած 72 խոշոր ձեռնարկություն։ Հանրապետության ազգային եկամուտը աճեց 32% ֊ով, արդյունաբերական ձեռնարկությունների ծավալը՝ 40,1%-ով։ Քաղաքական և աշխատանքային բարձր վերելքի պայմաններում անցան Հոկտեմբերյան հեղափոխության 60-ամյակի տոնակատարությունը և նոր սահմանադրության համաժողովրդական քննարկումը։

1978 թվականի ապրիլի 14-ին ՎԽՍՀ Գերագույն Խորհուրդի VIII արտահերթ նստաշրջանն ընդունեց հանրապետության նոր սահմանադրությունը։ 10-րդ հնգամյակում Վրաստանի աշխատավորները մեծ հաջողությունների հասան ժողովրդական տնտեսության զարգացման գործում։ Հանրապետությունը բոլոր ցուցանիշներով 1979 թվականին արդյունաբերական արտադրանքի տեմպերի աճով դուրս եկավ 3-րդ տեղ, աշխատանքի արտադրողականության աճի և գյուղատնտեսական արտադրանքի ծավալի աճի տեմպերով՝ 2-րդ տեղը և 3-րդ տեղը՝ պետական որականիշով արտադրանքի արտադրությամբ։

Հանրապետությունում հաջողությամբ են իրականացրել 11-րդ հնգամյակի (1980-85) առաջադրանքները։ ՎԽՍՀ պարգևատրվել է Լենինի երեք (1935, 1965, 1983), Հոկտեմբերյան հեղափոխության (1971), Ժողովուրդների բարեկամության (1972) շքանշաններով։

Կառավարում խմբագրել

Վրաստանը համաժողովրդական պետություն էր, ԽՍՀՄ կազմի մեջ մտնող խորհրդային սոցիալիստական հանրապետություն։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1978 թվականին[3]։

 
Էդուարդ Շևարդնաձե

Պետական իշխանության բարձրագույն մարմինը միապալատ Գերագույն Խորհուրդն է, նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում՝ Գերագույն Խորհուրդի Նախագահությունը։ Գերագույն Խորհուրդը կազմում է կառավարություն՝ հանրապետության Մինիստրների խորհուրդ, ընտրում գերագույն դատարան, ընդունում օրենքներ և այլն։

Իշխանության տեղական մարմինները ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, ավանային և գյուղական խորհուրդներն են։ Հանրապետության դատախազին նշանակում է ԽՍՀՄ գլխավոր դատախազը՝ 5 տարի ժամկետով։

Վրաստանի կոմունիստական կուսակցություն խմբագրել

Վրաստանի կոմունիստական կուսակցությունը ԽՄԿԿ բաղկացուցիչ մասն է։ Վրաստանի բոլշևիկյան կազմակերպությունները կազմավորվել են 1890-ական թվականներին՝ ռուսական սոցիալ-դեմոկրատական շարժման ազդեցությունից ծնունդ առած առաջին մարքսիստական խմբակներից և սոցիալ-դեմոկրատական խմբերից։ Իրենց ստեղծման օրվանից նրանք սերտորեն կապված են եղել Վլադիմիր Լենինի հետ, աշխատել և պայքարել են նրա ղեկավարությամբ։ Վրաստանի բանվոր դասակարգի հեղափոխական կազմակերպությունների կազմավորման ճանապարհին կարևոր քայլ է հանդիսացել Վրաստանում և Անդրկովկասում սոցիալ-դեմոկրատական ուղղության առաջին խմբի՝ «Մեսամեդասի»-ի («Երրորդ խումբ») ստեղծումը 1892 թվականին։ 1898 թվականին հիմնադրվել է ՌՄԴԲԿ Թիֆլիսի կոմիտեն։ 1901 թվականի սեպտեմբերից սկսել է լույս տեսնել «Բրձոլա» («Պայքար») մարքսիստական անլեգալ թերթը։ 1901-1903 թվականներին Վրաստանում և Անդրկովկասում ստեղծվել են լենինյան իսկրայական ուղղության սոցիալ-դեմոկրատական կազմակերպություններ և կոմիտեներ, որոնք 1903 թվականի մարտին միավորվել են «Իսկրա»-ի ծրագիրն ընդունած ՌՍԴԲԿ Կովկասյան միության մեջ։ Վլադիմիր Լենինը բարձր էր գնահատել Վրաստանի սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունների կառուցվածքի ինտերնացիոնալիստական բնույթը և բազմիցս նշել Վրաստանի բոլշևիկների հաջողությունները աշխատավորների ինտերնացիոնալ դաստիարակության և համախմբման ուղղությամբ։

 
Վրաստանի ամենահայտնի կոմունիստը՝ ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը (աջից) ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի և Միացյալ Թագավորության վարչապետ Ուինսթոն Չերչիլի հետ, Յալթայի կոնֆերանս (1945)

ՌՍԴԲԿ II համագումարից (1903) հետո Վրաստանի սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունները, հիմնովին կանգնելով լենինյան դիրքերում, ակտիվ պայքար ծավալեցին մենշևիկների քայքայիչ գործունեության դեմ։ Ռուսական առաջին հեղափոխության (1905-1907) տարիներին Վրաստանի բոլշևիկներին հաջողվեց ոտքի հանել աշխատավորական լայն զանգվածներին ընդդեմ ցարական միապետության և այդ պայքարին հաղորդել ընդգծված պրոլետարական բնույթ։ Վ. Լենինը Կովկասը, այդ թվում և Վրաստանը, դասում էր այնպիսի կենտրոնների շարքը, «․․․որտեղ շարժումն ամենից ավելի է հեռու գնացել հին տեռորից, որտեղ ապստամբությունը նախապատրաստված է ամենից ավելի լավ, որտեղ պրոլետարական պայքարի մասսայական բնույթն ամենից ավելի ուժգնորեն ու վառ կերպով էր արտահայտված»։ Ռեակցիայի ծանր տարիներին Վրաստանի բոլշևիկյան կազմակերպությունները, համախմբվելով Վ. Լենինի շուրջը, պայքարի ելան հանուն լենինյան տակտիկայի՝ կուսակցության պահպանման, նրա շարքերից կապիտուլյանտներին և թերահավատներին վտարելու, ցարիզմի ու կապիտալիզմի դեմ հետագա նոր գրոհի համար հեղափոխական ուժերը ի մի բերելու։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ցարիզմի հալածանքները և մենշևիկների ու մյուս մանր բուրժուազիայի կուսակցությունների դավաճանական քաղաքականությունը նշանակալիորեն թուլացրին Վրաստանի բոլշևիկյան կազմակերպությունները։ Աակայն, չնայած դրան, վրաց բոլշևիկները պատերազմի, խաղաղության և հեղափոխության հարցերում անշեղորեն պահպանեցին լենինյան դրույթները՝ անհաշտ պայքար մղելով մենշևիկների, սո-ցիալ-ֆեդերալիստների, ազգայնական-դեմոկրատների և մյուս հակահեղափոխական կուսակցությունների դեմ։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության հաղթանակից հետո Վրաստանի բոլշևիկյան կազմակերպությունները համառ պայքար ծավալեցին հանուն բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը սոցիալիստականի վերածելու լենինյան գծի իրականացման։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակը Ռուսաստանի մի շարք ազգային ծայրամասերում, այդ թվում նաև Վրաստանում, միանգամից չհասցրեց խորհրդային կարգերի հաստատման։

Մենշևիկյան բուրժուա-ազգայնական կառավարության շուրջ եռամյա տիրապետության շրջանում Վրաստանը դարձավ Մովետական Ռուսաստանի դեմ պայքարի հենակետերից մեկը։ 1920 թվականի մայիսի 20-ին, ՌԿ(բ) կ ԿԿ որոշմամբ, տեղի ունեցավ Վրաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության ՎԿ(բ) կ կազմակերպական ձևավորումը։ Մենշևիկյան կառավարության ներքին և արտաքին հակաժողովրդական քաղաքականության հետևանքով Վրաստանը կանգնեց տնտեսական և քաղաքական ճգնաժամի առաջ։ Ելնելով ստեղծված դրությունից, ՎԿ(բ) կ ԿԿ որոշեց՝ զինված ապստամբության միջոցով տապալել մենշևիկյան կառավարությունը։

 
Քութայիս՝ Վրացական ԽՍՀ երկրորդ քաղաքը

Վրաստանի Հեղկոմի խնդրանքով 11-րդ կարմիր բանակը 1921 թվականի փետրվարի 25-ին մտան Թիֆլիս և Վրաստանը հռչակեցին խորհրդային։ ՎԿ(բ) կ, իրականացնելով սոցիալիստական շինարարությունը Վրաստանում, հետևողականորեն ղեկավարվում էր Վ. Լենինի խորհուրդներով ու ցուցումներով։ Անդրկովկասի ժողովուրդների կուլտուրական, տնտեսական և քաղաքական զարգացման գործում հսկայական դեր խաղաց Վ. Լենինի նախաձեռնությամբ 1922 թվականին ստեղծված Անդրֆեդերացիան։

Վրաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ հանրապետության աշխատավորները իրականացրին ժողովրդական տնտեսության վերականգնումը, ինդուստրացումը, գյուղատնտեսության կոլեկտիվացումը, կուլտուրական հեղափոխությունը և հիմնականում ավարտեցին սոցիալիզմի կառուցումը։ Պատերազմի տարիներին ՎԿ(բ) կ ռազմաճակատ ուղարկեց ավելի քան 52 000 կոմունիստի։ Ետպատերազմյան շրջանում Վրաստանի կոմկուսը ապահովեց հանրապետության ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերի զարգացումը։ ԽՄԿԿ XIX համագումարի (1952) որոշմամբ կուսակցությունը վերանվանվեց Վրաստանի կոմունիստական կուսակցություն (ՎԿԿ)։

ԽՄԿԿ XX համագումարից (1956) հետո Վրաստանի կոմկուսն իրականացրեց մի շարք միջոցառումներ՝ անհատի պաշտամունքի հետևանքների հաղթահարման, կուսակցական ղեկավարման լենինյան նորմերի և սկզբունքների վերականգնման ու պահպանման, սոցիալիստական և ներկուսակցական դեմոկրատիայի զարգացման ուղղությամբ։ Սակայն 1960-1970-ական թվականներին Վրաստանի կոմկուսի ղեկավար մարմիններում ի հայտ եկան սուբյեկտիվիզմի և վոլյունտարիզմի տարրեր, որոնք և հանգեցրին մի շարք անցանկալի երևույթների առաջացման։

 
Թբիլիսիի մետրոպոլիտենի «Հավլաբար» կայարանը

ԽՄԿԿ ԿԿ-ի 1972 թվականի փետրվարի 22-ի «ԽՄԿԿ XXIV համագումարի որոշումների կատարման ուղղությամբ Վրաստանի կոմկուսի Թբիլիսիի քաղաքային կոմիտեի կազմակերպչական և քաղաքական աշխատանքի մասին» որոշմամբ սկիզբ դրվեց Վրաստանի կոմկուսի ղեկավարության արմատական վերակառուցմանը, հանրապետության սոցիալ-տնտեսական առավել ինտենսիվ զարգացմանը և հանրապետությունում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը։ ԽՄԿԿ Կենտկոմը և խորհրդային կառավարությունը հետագա տարիներին ընդունեցին հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման և կուսակցական կազմակերպության մասին մի շարք արմատական որոշումներ։

ՎԿԿ ԿԿ նոր ղեկավարությունն ուժեղացրեց կուլտուր-տնտեսական շինարարության կուսակցական ղեկավարումը, բարելավեց կուսակցական-քաղաքական, կազմակերպական, գաղափարա-քաղաքական աշխատանքը և անշեղորեն պահպանում է կոլեկտիվ ղեկավարման սկզբունքներն ու կուսակցական կյանքի լենինյան նորմերը։ Սոցիալիստական մրցության մեջ ձեռք բերած հաջողությունների համար Վրացական ԽՍՀ 10 անգամ անընդմեջ պարգևաարվել է ԽՄԿԿ ԿԿ, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի, ՀամԿբԿ-ի և ՀամԼԿԵՄ Կենտկոմի փոխանցիկ Կարմիր դրոշով։ Նոր հասարակարգի կառուցման պայքարի շրջանում Վրաստանի կոմկուսը քանակապես աճել է, քաղաքականապես և կազմակերպորեն ամրապնդվել։ 1985 թվականի հունվարի 1-ին Վրաստանի կոմկուսի շարքերում հաշվվում էր 362542 կուսակցական անդամ և 14 115 անդամության թեկնածու, որոնք ընդգրկված էին 12497 սկզբնական կազմակերպություններում։

Վրաստանի լենինյան կոմունիստական երիտասարդական միություն խմբագրել

Վրաստանի ԼԿԵՄ-ը եղել է ՀամԼԿԵՄ բաղկացուցիչ մասը։ ՀՎԼԿԵՄ-ը իր նպատակներով, քաղաքական բնույթով, աշխատանքի մեթոդներով միասնական, կենտրոնացված կոմունիստական կազմակերպություն էր։

 
Բերքահավաք Ռուսթավիում

Կոմերիտմիության ծնունդն ու զարգացումը Վրաստանում անշեղորեն կապված է սոցիալիստական հեղափոխության պատմության հետ։ Կոմերիտական կազմակերպությունները Վրաստանում ծնունդ են առել 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո ստեղծված բանվորական ու գյուղացիական երիտասարդական առաջին միություններից։ Վրաստանի առաջին երիտասարդական հեղափոխական կազմակերպությունը՝ «Սպարտակը», ստեղծվել է 1917 թվականի սեպտեմբերի 3-ին։ 1918 թվականի վերջին «Սպարտակի» տեղական կազմակերպություններ գոյություն ունեին Վրաստանի գրեթե բոլոր շրջաններում։ Նրանք ակտիվորեն մասնակցում էին հեղափոխական շարժումներին։

Բանվորական և գյուղացիական երիտասարդական միությունների Համառուսաստանյան առաջին համագումարից հետո (1918) սկիզբ դրվեց կոմերիտմիությանը, սկսվեց «Սպարտակի» բոլոր կազմակերպությունների միավորումը՝ միասնական կենտրոնով։ Դա տեղի ունեցավ 1919 թվականի մարտի վերջին-ապրիլի սկզբին բոլշևիկների ղեկավարությամբ Թիֆլիսի սպարտակյան կազմակերպությունների համաքաղաքային կոնֆերանսում, որը հետագայում դիտվեց որպես Վրաստանի կոմերիտմիության I համագումար։ Այդտեղ ընդունվեց կանոնադրություն, ընտրվեց կոմունիստական երիտասարդական միության Թիֆլիսի կոմիտե, որի վրա ՌԿ(բ) կ Կովկասյան երկրային կոմիտեի որոշմամբ դրվեց կոմերիտմիության Անդրկովկասյան ժամանակավոր մարգային կոմիտեի պարտականությունը։

 
Բուսաբանական այգի
Աջարիայի ԻԽՍՀ մայրաքաղաք
Բաթումում՝ Սև ծովի ափին

1920 թվականի մայիսին ՌԿԵՄ Կենտկոմի որոշմամբ Անդրկովկասյան մարզային կոմիտեն վերացվեց և նույն ամսի 22-ին կազմվեց Վրաստանի կոմերիտմիության ժամանակավոր Կենտկոմը։ Վրաստանի կոմերիտմիությունը մասնակցել է խորհրդային իշխանության հաստատման համար մղված պայքարին, Վրաստանի խորհրդայնացումից հետո՝ հանրապետության ժողովրդական տնտեսության վերականգնմանը, ինդուստրացմանն ու գյուղի կոլեկտիվացմանը, կուլտուրական հեղափոխությանը, սոցիալիզմի կառուցման լենինյան պլանի իրականացմանը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ՎԼԿԵՄ յուրաքանչյուր երրորդ անդամը մեկնել է ռազմաճակատ։ Ցուցաբերած արիության համար Վրաստանի 135 կոմերիտականներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման։

Ետպատերազմյան տարիներին հանրապետության կոմերիտմիությունը լծվել է ժողովրդական տնտեսության վերականգնմանն ու զարգացմանը։ ՎԼԿԵՄ-ը ակտիվորեն մասնակցել է խամ ու խոպան հողերի յուրացմանը, Կամազի, ԲԱՄ-ի, Ինգուրի հէկի շինարարություններին։ Զգալիորեն ավելացել է կոմերիտականների ներկայացուցչությունը խորհուրդներում, կուսակցական, արհմիութենական ընտրովի մարմիններում, ժողովրդական վերահսկողության օրգաններում։ Սոցիալիստական, կոմունիստական շինարարությանը ակտիվ մասնակցելու, երիտասարդության կոմունիստական դաստիարակության բնագավառում ձեռք բերած հաջողությունների համար Վրաստանի կոմերիտմիությունը պարգեատրվել է Լենինի շքանշանով (1979), քանիցս արժանացել ՀամԼԿԵՄ Կենտկոմի փոխանցիկ Կարմիր դրոշի։ 1985 թվականի հունվարի 1-ին ՎԼԿԵՄ շարքերում կար 852 815 կոմերիտական, որոնք միավորված էին 11 273 սկզբնական կազմակերպություններում։

Արհմիություններ խմբագրել

Վրաստանի արհմիությունները ԽՍՀՄ արհմիությունների բաղկացուցիչ մասն են։ Արհմիությունների ծնունդը Վրաստանում կապված է 1905-1907 թվականների ռուսական հեղափոխության հետ։ Արհմիութենական շարժումը իր ծավալման առաջին իսկ օրվանից զարգացել է պրոլետարական կուսակցության գաղափարական ղեկավարությամբ։ Առաջին արհմիությունները ստեղծվել են Թիֆլիսում, 1905 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին։ 1906 թվականի հոկտեմբերին Թիֆլիսում արդեն կար 30 արհմիություն։ 1906-07 թվականին արհմիություններ կազմակերպվեցին նաե Վրաստանի այլ շրջաններում։

 
Բորժոմի. առողջարանային քաղաք Վրացական ԽՍՀ կենտրոնական մասում

Արհմիությունների կազմավորման պրոցեսը և նրանց գործունեությունը Վրաստանում տեղի է ունեցել մանրբուրժուազիական կուսակցությունների դեմ պայքարի պայմաններում։ 1906 թվականի դեկտեմբերին կազմավորվել է Թիֆլիսի արհմիությունների կենտրոնական խորհուրդը։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո Թիֆլիսի արհմիությունների կենտրոնական խորհուրդը իր կազմով մենշևիկյան էր։ 1919-20 թվականին տեղի է ունենում Վրաստանի արհմիությունների բոլշևիկացում։

Վրաստանում խորհրդային իշխանության հաստատման պահին գործում էր ցեխային հիմունքներով կազմավորված 36 միություն, որոնք միավորում էին շուրջ 40 000 անդամ՝ տնտեսության զանազան բնագավառներում աշխատողների կեսից էլ պակասը։ Վրաստանի արհմիությունների I կոնֆերանսը (1921 թվականի հունիս) միավորեց հանրապետության արհեստակցական միությունները և ստեղծեց Վրաստանի արհմիությունների խորհուրդ։ Վրաստանի արհմիությունները ակտիվորեն պայքարել են սոցիալիզմի կառուցման լենինյան պլանի իրականացման համար։

Երկրի ինդուստրացմանը Վրաստանի արհմիությունների մասնակցության գլխավոր ձևը եղել է խորհրդային պետության պլանային և տնտեսական մարմինների գործունեության մեջ աշխատավորների ներգրավումը։ Հանրապետության արհմիությունները զգալի աշխատանք են ծավալել գյուղատնտեսության կոլեկտիվացման, գյուղատնտեսության սոցիալիստ, վերակառուցման, բանվոր դասակարգի և գյուղացիության դաշինքի ամրապնդման, կուլտուր-մասսայական աշխատանքների ծավալման, անգրագիտության վերացման, համընդհանուր պարտադիր ուսուցման մասին օրենքի իրականացման գործում։

 
Անդրկովկասում առաջին՝
Թբիլիսիի պետական համալսարանը (1918)՝ Իվանե Ջավախիշվիլիի անվան

Հայրենական մեծ պատերազմի տարիներին հանրապետության արհմիությունները՝ կուսկազմակերպությունների ղեկավարությամբ հսկայական կազմակերպչական և մասսայական-քաղաքական գործունեություն ծավալեցին պատերազմի պայմաններում ժողովրդական տնտեսության բարդ խնդիրների հաջող լուծման համար աշխատավորներին մոբիլիզացնելու գործում։ Ետպատերազմյան տարիներին Վրաստանի արհմիությունները իրենց գործունեությունը նպատակամղեցին ժողովրդական տնտեսության հետագա զարգացման և ժողովրդի նյութական ու կուլտուրական կենսամակարդակի բարձրացման գործին։ Հասուն սոցիալիզմի փուլում Վրաստանի արհմիությունները ավելի ծավալուն մասնակցություն են դրսեորել պետական, տնտեսական և կուլտուրական շինարարության հարցերի լուծման գործում։

1984 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի արհմիությունների խորհուրդը միավորում էր ճյուղային արհմիությունների 24 հանրապետական կոմիտեներ, 19 909 ֆաբրիկա-գործարանային և տեղական կոմիտեներ, որոնցում ընդգրկված էր 2 556 500 անդամ։ Վրաստանի արհմիությունների տնօրինության տակ կա 86 սանատորիաբուժական և առողջարանային հիմնարկ՝ 22 791 մահճակալով։ Պիոներական ճամբարներում տարեկան հանգստանում է շուրջ 200 000 երեխա։

Բնակչություն խմբագրել

Վրացական ԽՍՀ հիմնական բնակիչները վրացիներն են (68 8%)։ Բնակվում են հայեր (9 0%), ռուսներ (7 4%), ադրբեջանցիներ (5 1%), օսեր, աբխազներ, հույներ և այլք։

Վրաստանը բնակչության միջին խտությամբ գրավում է 4-րդ տեղը ԽՍՀՄ-ում (Մոլդավիայից, Հայաստանից և Ուկրաինայից հետո)։

Քաղաքային բնակչությունը 53% է։ Խոշոր քաղաքներն են Թբիլիսին, Քութայիսը, Ռուսթավին, Բաթումը, Սուխումը։

Վրաստանի բնակչությունը 1926-1989
Ազգություն 19261 19392 19593 19704 19795 19896
Թվաքանակ % Թվաքանակ % Թվաքանակ % Թվաքանակ % Թվաքանակ % Թվաքանակ %
Վրացիներ 1 788 186 66.8 2 173 922 61.4 2 600 588 64.3 3 130 741 66.8 3 433 011 68.8 3 787 393 70.7
Հայեր 307 018 11.5 415 013 11.7 442 916 11.0 452 309 9.7 448 000 9.0 437 211 8.1
Ռուսներ 96 085 3.6 308 684 8.7 407 886 10.1 396 694 8.5 371 608 7.4 341 172 6.3
Ադրբեջանցիներ 137 921 5.2 188 058 5.3 153 600 3.8 217 758 4.6 255 678 5.1 307 556 5.7
Օսեր 113 298 4.2 147 677 4.2 141 178 3.5 150 185 3.2 160 497 3.2 164 055 3.0
Հույներ 54 051 2.0 84 636 2.4 72 938 1.8 89 246 1.9 95 105 1.9 100 324 1.9
Աբխազներ 56 847 2.1 57 805 1.6 62 878 1.6 79 449 1.7 85 285 1.7 95 853 1.8
Ուկրաինացիներ 14 356 0.5 45 595 1.3 52 236 1.3 49 622 1.1 45 036 0.9 52 443 1.0
Հրեաներ 30 389 1.1 42 300 1.2 51 582 1.3 55 382 1.2 28 298 0.6 24 795 0.5
Եզդիներ 2 262 0.1 12 915 0.4 16 212 0.4 20 690 0.4 25 688 0.5 18 329 0.4
Քրդեր 7 955 0.3 2 514 0.1
Ասորիներ 2 904 0.1 4 707 0.1 5 005 0.1 5 617 0.1 5 286 0.1 6 206 0.1
Այլ 65 961 2.5 58 711 1.7 37 015 0.9 38 665 0.8 39 690 0.8 50 502 0.9
Ընդամենը 2 677 233 3 540 023 4 044 045 4 686 358 4 993 182 5 400 841
1 Աղբյուր։ [1]. 2 Աղբյուր։ [2]. 3 Աղբյուր։ [3]. 4 Աղբյուր։ [4]. 5 Աղբյուր։ [5]. 6 Աղբյուր։ [6].

Բժշկություն և առողջապահություն խմբագրել

1984 թվականին Վրաստանում ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 18, ընդհանուր մահացությունը՝ 8,4, մանկական մահացությունը (1984)՝ 1000 ողջ ծնվածին 24 (1921 թվականին՝ 320)։ Կյանքի միշին տևողությունը 73 տարի է (1913 թվականին՝ 32 տարի)։

Հանրապետությունում վերացվել են ժանտախտը, բծավոր տիֆը, ծաղիկը, մալարիան, պոլիոմիելիտը, խիստ նվազել է դիֆթերիայով և բրուցելոզով հիվանդացությունը։ Մահացության հիմնական պատճառները սիրտ-անոթային համակարգի հիվանդություններն են և չարորակ նորագոյացությունները։

 
Տեսարան Պիցունդա քաղաք-առողջարանից

1984 թվականին գործում էին 436 հիվանդանոց՝ 56 500 մահճակալով։ 1913 թվականին կար ամբուլատոր-պոլիկլինիկային 17 հիմնարկ, 1984 թվականին՝ 1355, այդ թվում գյուղական վայրերում՝ 850, 1924 թվականին արտահիվանդանոցային օգնության ցանցում կազմակերպվեցին առողջապահական կետեր։

1980 թվականին Վրաստանի բնակչությունն ապահովված էր ամբուլատոր-պոլիկլինիկային օգնության բոլոր ձևերով։ Սանիտարա-հակահամաճարակային կայանների թիվը 1983 թվականին կազմել է 101 (1940 թվականին՝ 28)։ 1925-ին գործում էին 3 մանկատուն, 19 մանկական և կանանց պոլիկլինիկա։ 1984 թվականին կար 33 ծննդատուն՝ 3268 մահճակալով, 633 կանանց կոնսուլտացիա, մանկական պոլիկլինիկա և ամբուլատորիա։

1921 թվականին Թիֆլիսում գործում էր հանրապետության շտապ օգնության մեկ կայան, 1980 թվականին՝ 81՝ 91 մասնագիտացված բրիգադներով։ 1921 թվականին Վրաստանում կար 147 դեղատուն, 1980 թվականին դարձավ ավելի քան 350։ Աշխատում էին շուրջ 26 400 բժիշկ (1000 բնակչին՝ 5,3 բժիշկ), 1079 մանկաբարձ-գինեկոլոգ, 3087 մանկաբույժ, 62 000 միջին բուժաշխատող։ Բժշկական կադրեր են պատրաստում Թբիլիսիի բժշկական ինստիտուտում, միջին բուժաշխատողներ՝ 17 բժշկական ուսումնարանում։

Վրաստանում կան լեռնային և մերձծովյան կլիմայական, կլիմայաբալնեոլոգիական և ցեխաբուժական 200 առողջարաններ։ 1984 թվականին կար 118 առողջարան U պանսիոնատ՝ շուրջ 25 000 մահճակալով։ Հռչակված են Ծղալտուբոն, Աբասթումանը, Բորժոմը, Գագրան, Բակուրիանին, Պիցունդան և այլն։

Տնտեսություն խմբագրել

Արդյունաբերություն խմբագրել

Մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը Վրաստանը (Թիֆլիսի և Քութայիսի նահանգները) հետամնաց ագրարային երկիր էր։ Խորհրդային իշխանության տարիներին արմատապես վերափոխվեց Վրաստանի տնտեսությունը։ Այն դարձավ Միության ինդուստրիալ-ագրարային հանրապետություններից մեկը։

 
Ինգուրի ջրաէլեկտրակայան

Ստեղծվեցին ժամանակակից առաջավոր ճյուղերը միավորող բարձր զարգացած արդյունաբերություն (որին բաժին էր ընկնում հասարակական համախառն արդյունքի 61,1%-ը) և տեխնիկապես հագեցած բազմաճյուղ գյուղատնտեսություն։ Գյուղատնտեսության տեսակարար կշիռը 19,5% է, շինարարությանը, տրանսպորտինը և կապինը՝ 12,0%, մնացած ճյուղերինը՝ 7,4%:

Ինդուստրացման քաղաքականության կապակցությամբ հատկապես արագ զարգացավ արդյունաբերությունը։ իրականացվեց արտադրության ճյուղերի սոցիալիստական վերակառուցումը, շարք մտան խոշոր արդյունաբերական, գյուղատնտեսական և տրանսպորտային ձեռնարկություններ, ստեղծվեցին սպասարկման ժամանակակից ճյուղեր։ Ռուսթավիի քիմիական մանրաթելի գործարանում 1921-81 թվականներին տնտեսության բոլոր ճյուղերում կապիտալ ներդրումները կազմել են 30 307 միլիոն ռուբլի։ Եթե նախապատերազմյան հնգամյակներին (համադրելի գներով) կապիտալ ներդրումները տարեկան չէին գերազանցում 80 միլիոն ռուբլուց, ապա 1976-81 թվականներին այդ թիվը հասել է 1692 միլիոն ռուբլու։

Կապիտալ ներդրումների կեսից ավելին բաժին է ընկնում արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը։ Բարձր է նաև բնակարանային շինարարության և սոցիալ-կուլտուրական միջոցառումների ծախսերի բաժինը։ Վրաստանն ընդհանուր միութենական մասշտաբով հանդես է գալիս որպես սև մետալուրգիայի, քիմիայի, մեքենաշինության, թեթև և սննդի արդյունաբերության արտադրանքի մի շարք տեսակների արտադրող։ Արտադրատնտեսական լայն կապեր են հաստատվել Վրաստանի և երկրի այլ շրջանների և առաջին հերթին՝ անդրկովկասյան հանրապետությունների միջև։

 
Զեստափոն

Արդյունաբերությունը, գրավելով առաջատար դիրք նյութական արտադրության ճյուղերի մեջ, զարգանում է առավել բարձր տեմպերով։ 1922-81 թվականներին այդ ճյուղի արտադրանքի ընդհանուր ծավալը աճել է 292 անգամ։ 1978 թվականի տվյալներով արդյունաբերության համախառն արտադրանքը կազմել է 8,9 միլիարդ ռուբլի, որից մոտ 65%-ը բաժին է ընկնում արտադրության միջոցներ արտադրող արտադրությանը, 35%-ը՝ սպառողական առարկաներին։ Առավել բարձր տեմպերով են զարգանում մեքենաշինությունն ու մետաղամշակումը, քիմիական արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը և թեթե ու սննդի արդյունաբերության մի շարք ճյուղեր։ Արդյունաբերական արտադրանքի ծավալում բարձր տեսակարար կշռով աչքի են ընկնում (1981-ի տվյալներով) սննդի (39,5%), թեթե (21,8%) արդյունաբերությունը, մեքենաշինությունն ու մետաղամշակումը (13,7%)։

Վառելիքա-էներգետիկ արդյունաբերությունը ներկայացված է քարածխի (Տղիբուլի, Տղվարչելի) և նավթի արդյունահանությամբ, էլեկտրաէներգիայի արտադրությամբ։ Կառուցվել են հզոր հիդրո- (Ռիոնի, Լաջանուրի, Խրամի և այլն) և ջերմաէլեկտրակայաններ (Թբիլիսիի ՋԷԿ), որոնք միացվել են ԽՍՀՄ եվրոպական մասի միասնական էներգահամակարգին։ 1978-ին շարք է մտել խոշորագույն (Կովկասում) Ինգուրի հէկը։ 1879 թվականից շահագործվում է Ճփաթուրայի մանգանի հանքավայրը, որի հանքանյութը օգտագործում են Ռուսթավիի մետալուրգիական (արտադրության լրիվ ցիկլով) և Զեստափոնի ֆեռոհամաձուլվածքների գործարանները։

Վրաստանի մետալուրգիայի հիմնական արտադրանքը՝ սև մետաղների գլոցվածքի պողպատե խողովակներն ու այլ տեսակները առաքվում են այլ հանրապետություններ և արտասահման։ Մառնեուլում ստեղծվել է գունավոր մետաղների արդյունահանման և հարստացման ամենահզոր ձեռնարկությունը Անդրկովկասում։ Գունավոր մետաղների արդյունահանություն է կատարվում նաև Հարավային Օսիայի ԻՄ-ում։ Քիմիական արդյունաբերության խոշոր ձեռնարկություններ են գործում Ռուսթավիում և Քութայիսում։ Արտադրվում են հանքային պարարտանյութեր, հանքային ներկեր, արհեստական մանրաթելեր, կենցաղային քիմիայի առարկաներ, դեղագործա-քիմիական ապրանքներ են։

 
Թելավ. Կախեթի մարզի կենտրոնը, որ հայտնի է գինեգործությամբ

Արդյունաբերության մեջ առաջատարներից են մեքենաշինությունն ու մետաղամշակումը։ Առավել զարգացած է տրանսպորտային և էլեկտրատեխնիկական մեքենաշինությունը։ Այդ ճյուղի խոշորագույն կենտրոնը Թբիլիսին է, ուր գործում են ավիացիոն, էլեկտրա- քարշաշինական, հաստոցաշինական, էլեկտրատեխնիկական ձեռնարկություններ, ինչպես նաե սննդարդյունաբերության և գյուղատնտեսության համար մեքենաներ ու սարքավորումներ արտադրող գործարաններ։ Բեռնատար մեքենաներ, էլեկտրատեխնիկական սարքավորումներ ու փոքրածավալ տրակտորներ են թողարկում Քութայիսի, ծովային նավակներ (այդ թվում ստորջրյա թեերով) և այլ տեսակի մեքենաներ՝ Բաթումի և Փոթիի գործարանները։

Մեքենաշինական գործարաններ կան նաե Ռուսթավիում, Սուխումում, Զեստափոնում, Ցխինվալիում, Գորիում, Կասպիում, Սամտրեդիայում։ Հանրապետությունում ստեղծվել է շինանյութերի արդյունաբերություն և շինարարական ինդուստրիա։ Ցեմենտի գործարաններ կան Ռուսթավիում և Կասպիում։ Շահագործվում են մարմարի և երեսպատման քարերի հանքավայրերը, կառուցվել են տնաշինական հզոր կոմբինատներ։ Փայտամշակման ձեռնարկությունները պատրաստում են շինարարական մասեր և կահույք։ Արտադրվում են ապակե տարաներ, ճենապակե և հախճապակե իրեր։

Թեթև արդյունաբերությունը զբաղվածների քանակակազմի տեսակարար կշռով հանրապետությունում գրավում է 1-ին տեղը։ Թբիլիսիում, Քութայիսում, Բաթումում, Սուխումում և այլ քաղաքներում արտադրվում են անձնական սպառման բազմաքանակ իրեր, այդ թվում՝ բրդե, մետաքսե և բամբակե գործվածքներ, հագուստ, կոշիկ, տրիկոտաժե և գալանտերեական ապրանքներ։ Սննդարդյունաբերությունը համախառն արտադրանքի ծավալով գերազանցում է մնացած բոլոր ճյուղերին, վերամշակում է գյուղատնտեսական հումքը և արտադրում թեյ, բարձր տեսակի սեղանի գինիներ, շամպայն, կոնյակներ, պտղի ու բանջարեղենի պահածոներ, ծխախոտ, եթերայուղեր, հրուշակեղեն, մսեղեն, կաթնամթերք։ Կատարվում է հանքային ջրերի լցում։ Սննդարդյունաբերության արտադրանքի նշանակալի մասը առաքվում է միութենական այլ հանրապետություններ և արտահանվում։

Աղյուսակ 1. Արդյունաբերական արտադրանքի կարևոր տեսակների արտադրությունը

1940 1965 1970 1975 1981 1984
Էլեկտրաէներգիա, միլիոն կվտ/ժ 742 6042 8964 11603 15100 15900
Մանգանի հանքանյութ, հազար տոննա 1449 2873 1569 1835 2734 2800
Պողպատի խողովակներ, հազար տոննա - 415 470 525 515 505
Հանքային պարարտանյութեր, հազար տոննա - 436 467 696 844 122
Մագիստրալային էլեկտրաքարշեր - 186 91 115 129
Բեռնատար ավտոմոբիլ, հազար հատ - 10 14 18,3 21,9 21,8
Կաշվե կոշիկ, միլիոն զույգ 8,7 11,1 14,6 13,4 15,5 15,8
Թուղթ, հազար տոննա - 32,2 35,5 32,6 28,1 40,1
Քիմիական մանրաթել և թել, հազար տոննա - - - 14,4 18 27,5
Պահածոներ, միլիոն պայմանական տուփ 29,1 140,5 234,0 329,6 501 676
Գինի խաղողի, միլիոն դալ - 8․6 14,3 16,8 22,5 24,5
Շամպայն, միլիոն շիշ - 7,7 10,0 14,7 17,8 18,9
Թեյ բնական (տեսակավոր), հազար տոննա - 24,1 28,0 52,1 55,5 83,7

Գյուղատնտեսություն խմբագրել

Վրաստանի բնական պայմանները հնարավորություն են տալիս աճեցնել գյուղատնտեսական մշակաբույսերի շատ տեսակներ։ Գյուղատնտեսական հողահանդակների ընդհանուր տարածությունը 3 254 հազար հա է, որից ցանքատարածություններ՝ 732 800 հա, բազմամյա տնկարկներ՝ 143 000 հա, խոտհարքներ ու արոտավայրեր՝ 2112 հազար հա։

 

Անտառներն ու թփուտներն զբաղեցնում են մոտ 3 միլիոն հա։ Խոտհարքներն ու արոտավայրերը գտնվում են գերազանցապես լեռնալանշերին և սակավ արդյունավետ են (Վրաստանի գյուղատնտեսական ձեռնարկություններն օգտագործում են 270 000 հա ձմեռային արոտավայրեր Հյուսիսային Կովկասում)։ Գյուղատնտեսության մեշ կարևոր դեր ունի մելիորացիան։

Գյուղատնտեսական արտադրության ծավալը 1983 թվականին կազմել է 2,2 միլիարդ ռուբ․: Հավաքվել է 743 000 տոննա խաղող, 557 000 տոննա տեսակավոր թեյի տերև, 569 000 տոննա պտուղներ, 335 000 տ ցիտրուսներ, 93 400 տ շաքարի ճակնդեղ, 193 000 տ կարտոֆիլ, 426 000 տ բանջարեղեն։ Գյուղատնտեսական զարգացման համար կապիտալ ներդրումները կազմել են 516 միլիոն ռուբլի։

1984 թվականի վերջին Վրաստանում կար 716 կոլեկտիվ, 570 խորհրդային տնտեսություն և 394 միշտնտեսային կազմակերպություն, 68 ագրոարդյունաբերական արտադրոյթան ձեռնարկություն։ 1983 թվականին գյուղատնտեսությանը տրվել է 3265 բեռնատար և մասնագիտացված ավտոմեքենա, 3265 տրակտոր, 186 հացահատիկահավաք կոմբայն, 246 հազար տ հանքային պարարտանյութ և այլն։

Ստեղծվել է աշխարհում առաջին թեյահավաք «Սաքարթվելո» և ՉԱ-900 մեքենաները։ Ցիտրուսային տնկարկներն զբաղեցնում են 21 000 հա։ Այդ կուլտուրաներից բացի Վրաստանի մերձսևծովյան մերձարևադարձային շրջաններում տարածված են եղրիզենին և ազնիվ դափնին։ Վերջին տասնամյակում խիստ աճել է խաղողի այգիների տարածությունը և 1981 թվականին կազմել 146 500 հա։ Արագ տեմպով է զարգանում նաև պտղաբուծությունը։ Պտղահատապտղային տնկարկների տարածությունը 1981 թվականին 156 000 հա էր։

Տարածված են նաև հունդավոր և կորիզավոր պտուղները։ Ցանքատարածությունը 732 800 հա էր (1982), որի մոտ կեսն զբաղեցնում է հացահատիկը, մնացածը՝ տեխնիկական կուլտուրաներ (ծխախոտ, արևածաղիկ, շաքարի ճակնդեղ), կարտոֆիլ, բանշարեղեն և կերային կուլտուրաներ։ Անասնապահությունն ունի կաթնամսատու և մսաբրդատու ուղղություն։ Զարգացած է խոզաբուծությունը, շատ շրշաններում, հատկապես արևմուտքում՝ թռչնաբուծությունը և շերամապահությունը։

Տրանսպորտ խմբագրել

Վրացական ԽՍՀ-ում գործում են տրանսպորտի բոլոր տեսակները, որով նա կապվում է հարևան և հեռավոր երկրների հետ։

 
Կանաչ հրվանդան. երկաթգծի թունել

Երկրում կարևոր նշանակություն ունի երկաթուղային տրանսպորտը։ ԽՍՀՄ իշխանության տարիներին երկաթուղիների երկարությունը 881 կմ-ից (1920) հասել է 1470 կմ (1985)։

Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) տարիներին Սև ծովի ափի երկայնքով կառուցվել է Ցխակայա-Սուխում-Տուապսե երկաթուղին, որը Վրաստանը կարճ ճանապարհով կապել է ՌԽՖՍՀ շրշանների հետ։ Բաքու-Բաթում հիմնական երկաթուղին ունի ճյուղավորումներ՝ Թբիլիսի-Թելավ, Գորի-Ցխինվալի, Խաշուրի-Վալե, Զեստափոն-ճիաթուրա, Սամտրեդիա-Փոթի, Օչամչիրի-Տղվարչելի, Ռիոն-Քութայիս-Տղիբուլի և այլն։ Երկաթուղիներն ամբողջապես էլեկտրիֆիկացված են։

Ավտոճանապարհների երկարությունը 22 300 կմ է, որից 19 100 կմ կոշտ ծածկով։ Առավել կարևորներն են Ռազմավիրականը (Թբիլիսի-Օրջոնիկիձե), Սևծովյանը (Բաթում-Նովոռոսիյսկ), Սամտրեդիա-Թբիլիսի-Բաքու մայրուղիները։

Ծովային գլխավոր նավահանգիստներն են Բաթումը, Փոթին, Սուխումը։ Ավիագծերը Վրաստանի քաղաքներն ու շրջանները միացնում են միմյանց և ԽՍՀՄ կարևոր կենտրոնների հետ։

Խողովակաշարային տրանսպորտը ներկայացված է Բաքու-Բաթում նավթամուղով, գազամուղներով՝ Ադրբեջանից և Հյուսիսային Կովկասից։

Տնտեսական կապերը Հայկական ԽՍՀ-ի հետ խմբագրել

Խորհրդային իշխանության հաստատման առաջին տարիներից կանոնավոր տնտեսական կապեր են ստեղծվել Հայաստանի ու Վրաստանի միջև։ Այդ կապերը արտահայտվում են արտադրատեսակների փոխադարձ մատակարարման, առաջավոր փորձի փոխանակման, տեխնոլոգիական պրոցեսների մշակման, բնական ռեսուրսների յուրացման և շատ այլ բնագավառներում։

 
Երևանի երկաթուղային կայարանը
Սասունցի Դավիթ հրապարակում

Վրաստանից ՀԽՍՀ-ին մատակարարվող բազմատեսակ արտադրանքի մեջ առավել կարևոր նշանակություն ունեն սջ մետաղները, մեքենաշինության արտադրատեսակները, ինչպես նաև տպագրական թուղթը, փափուկ ծածկանյութերը, թեյը և այլն։ Բազմազան է ՀԽՍՀ-ից Վրաստան առաքվող արտադրանքի տեսականին։ Մատակարարվում են մեծ քանակությամբ ավտոդողեր, ծծմբական թթու, սինթետիկ կաուչուկ, կարբիդ, պղնձարշասպ, լաքեր ու ներկեր, մեքենաշինության և էլեկտրատեխնիկական արդյունաբերության ավելի քան 40 արտադրատեսակներ։

Մեքենաշինության և էլեկտրատեխնիկական արդյունաբերության արտադրանքը կազմում է ՀԽՍՀ-ից Վրաստանին մատակարարվող արդ․ ամբողշ արտադրանքի 25%-ը։ Բարձր տեսակարար կշիռ ունեն նաև մատակարարվող սննդի ու թեթև արդյունաբերության արտադրատեսակները (25,5%, այդ թվում՝ բրդե, բամբակե, մետաքսե գործվածքներ)։ Վրաստան են առաքվում հայկական տասնյակ տեսակի շինանյութեր (հայկական տարբեր գույների տուֆաքարերը 1930 թվականից սկսած օգտագործվել են Թբիլիսիի ու մյուս քաղաքների ճարտարապետական կարևոր կոթողների կառուցման համար), հրաբխային խարամ, պեռլիտ, պեմզա, ասբեստացեմենտի խողովակներ, ասբեստասալեր և այլ շինանյութեր։

Վրաստանին մատակարարվող արտադրատեսակների մեշ յուրահատուկ տեղ ունեն գունավոր մետաղները, հատկապես ալյումինի փայլաթիթեղը։ Տնտեսական կապերը արտահայտվում են նաև Վրաստանի և ՀԽՍՀ աշխատավորության սոցիալիստական մրցության ձևով։ Տասնյակ տարիներ շարունակ սոցիալիստական մրցության մեջ է Թբիլիսի ու Երևան քաղաքների աշխատավորությունը։ Տնտեսական կապերի այդ ձևը վաղուց արմատավորվել է նաև Ռուսթավիի ու Ալավերդու մետալուրգների, Զեստափոնի ու Ղափանի լեռնագործների, ինչպես նաև երկու հանրապետությունների գյուղատնտեսության աշխատողների միջև։

Կրթություն և մշակութային-լուսավորական հիմնարկներ խմբագրել

Վրաստանը Ռուսաստանին միանալուց հետո ստեղծվել են բարենպաստ պայմաններ վրացական մշակույթի, գիտության և կրթության զարգացման համար։ Բացվել են նոր դպրոցներ (1855 թվականին Վրաստանում եղել է 150 դպրոց)։ 1860-ական թվականներին ռուսական հեղափոխական-դեմոկրատական շարժման ազդեցությամբ ուժեղացել է ազգային-ազատագրական շարժումը, որի առաջատար գործիչներ Իլյա Ճավճավաձեն, Ակակի Ծերեթելին, Ն․ Նիկոլաձեն, Ի․ Գոգեբաշվիլին և ուրիշներ պայքարել են հանուն դպրոցի դեմոկրատացման։ Կրթության ժողովրդականացման գործում կարևոր դեր է կատարել 1879 թվականին ստեղծված «Վրաց բնակչության շրջանում գրագիտություն տարածող ընկերություն»-ը, որը գյուղերում և քաղաքներում բացել է դպրոցներ, նպաստել մեծահասակ բնակչության շրջանում գրագիտության տարածմանը, դասագրքերի և մանկ, գրականության ստեղծմանը։ Ավելացել է սեմինարիաների և կանանց ուս․ հաստատությունների թիվը։

 
Ակակի Ծերեթելի

1914-15 ուսումնական տարում Վրաստանում գործել են 1677 տարրական դպրոց (187 700 աշակերտ) և 48 միջնակարգ ուսումնական հաստատություն։ 1909 թվականին բացվել են Թիֆլիսի իգական բարձրագույն դասընթացները, 1917 թվականին՝ Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1918 թվականին՝ Թիֆլիսի համալսարանը։

Խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո բոլոր դպրոցները պետականացվել են, դպրոցն անջատվել է եկեղեցուց, ուսուցումը տարվել մայրենի լեզվով՝ վրացերենով։ 1921 թվականի հունիսի 4-ին Վրաստանի Հեղկոմը ընդունել է «Բնակչության շրջանում անգրագիտությունը վերացնելու մասին» դեկրետ։ 1926 թվականին արդեն գրագետ էր 9-49 տարեկան տղամարդկանց 61,2, կանանց՝ 44,6%-ը։ 1930/31 ուսումնական տարում մտցվել է ընդհանուր պարտադիր տարրական, այնուհետև՝ 7-ամյա ուսուցում։ 1939 թվականին 9-49 տարեկան բնակչության գրագիտությունը հասել է 89,3%-ի։

Մինչև հեղափոխությունը Վրաստանում պետական նախադպրոցական հիմնարկներ չեն եղել (գործել է 5 մասնավոր մանկապարտեզ)։ 1920-ական թվականներին ստեղծվել է նախադպրոցական դաստիարակության պետական համակարգ։ 1930 թվականին մանկապարտեզների թիվը հասել է 134-ի (ավելի քան 10 000 երեխա)։

1962/63 ուսումնական տարում հանրապետությունում ամենուրեք մտցվել է 8-ամյա ուսուցում։ 1973-ին Վրացական ԽՍՀ Գերագույն խորհուրդը հաստատել է «Վրացական ԽՍՀ ժողովրդական կրթության օրենսդրության հիմունքները»։ 1970-ական թվականների վերջին ավարտվել է անցումը ընդհանուր միջնակարգ կրթության։ 1985 թվականին ՎԽՍՀ-ում գործել է նախադպրոցական 2 300 հիմնարկ (183 000 երեխա), բոլոր տեսակի 3 808 հանրակրթական դպրոց, այդ թվում՝ 254 ռուսական, 193 հայկական, 170 ադրբեջանական, 66 աբխազական, 55 օսական (923 000 աշակերտ), պիոներների և դպրոցականների 86 տուն և պալատ, պատանի տեխնիկների 19, պատանի բնասերների 14, պատանի-տուրիստական 5 կայան, 137 մարզական դպրոց, 6 մանկական զբոսայգի և այլն։

Մեծ զարգացում է ապրել միջնակարգ մասնագիտական կրթությունը։ 1914/15 ուսումնական տարում ՎԽՍՀ-ում գործել է միջնակարգ մասնագիտական 5 (526 սովորող), 1985 թվականին՝ 91 (54 000 սովորող) ուս․ հաստատություն։ 1985 թվականին պրոֆտեխուսուցման համակարգում գործել է 172 ուսումնարան (ավելի քան 69 000 սովորող), կադրեր են պատրաստվել շուրջ 200 մասնագիտության գծով։

 
Իվանե Ջավախիշվիլի. նրա անունն է կրում Թբիլիսիի պետական համալսարանը

ՎԽՍՀ-ում գործել են (1985)՝

Մանկավարժական ինստիտուտներ կան Բաթումում, Քութայիսում, Գորիում, Թելավում, Հարավային Օսիայի ԻՄ-ում։ Գործում են Կապի համամիութենական ինստիտուտի բաժանմունքը, Մոսկվայի միլիցիայի բարձրագույն դպրոցի և կոոպերատիվ ինստիտուտի ֆակուլտետները։ Հանրապետության բուհերը սերտ կապերի մեջ են Խորհրդային Միության և արտասահմանյան երկրների շատ բուհերի հետ։

1985 թվականին ՎԽՍՀ-ում գործել է մոտ 2900 ակումբային հիմնարկ, շուրջ 4200 մասսայական (39 միլիոն գիրք և հանդես), ավելի քան 1000 գիտատեխնիկական և մասնագիտական (մոտ 7 միլիոն գիրք և հանդես) գրադարան։ Խոշորներից են՝

 
Թբիլիսիի կոնսերվատորիա
  • Կառլ Մարքսի անվան պետական գրադարան (հիմնադրվել է 1846 թվականին, 5,6 միլիոն գիրք և հանդես)
  • Թբիլիսիի համալսարանի գրադարան (4 միլիոն տպագիր օրինակ)
  • Վրացական ԽՍՀ ԳԱ Կենտրոնական գիտական գրադարան (հիմնադրվել է 1941-ին, 2,5 միլիոն տպագիր օրինակ)
  • Ի․ Գոգեբաշվիլու անվան ժողկրթության հանրապետական գրադարան
  • Ա․ Ջափարիձեի անվան գիտական գրադարան
  • Քութայիսի հանրային գրադարան
  • Աբխազիայի ԻԽՍՀ հանրապետական գրադարան
  • Աջարիայի ԻԽՍՀ հանրապետական գրադարան

1985 թվականին Վրաստանում գործել են՝ 9 պետական արխիվ, 141 պետական թանգարան (մասնաճյուղերով), ինչպես նաև 14 ժողովրդական և մոտ 300 հասարակական հիմունքներով գործող (բուհերում, ԳՀԻ-ներում, դպրոցներում և այլն) թանգարաններ։ Խոշորներն են՝

Գիտություն և գիտական հիմնարկներ խմբագրել

Գիտությունը Վրաստանում ձևավորվել է դեռևս վաղ ժամանակներում։ Վիրքում կիրառական գիտելիքների բազմաբովանդակության մասին են վկայում մետալուրգիայի, խեցեգործության, ապակու, ներկերի արտադրության, դաշտավարության և խաղողագործության, ոռոգման շինարարության, ճարտարապետության մեջ ունեցած նվաճումները, ինչպես նաև գրավոր աղբյուրները, նյութական մշակույթի հուշարձանները, հնագիտության տվյալները։

 
Պյոտր Բագրատիոն

17-րդ դարի վերջին և 18-րդ դարում նկատվել է մշակույթի վերելք։ Վախթանգ VI-ը կազմել է քիմիայի ձեռնարկ։ Կատարվել են աշխատանքներ մաթեմատիկայի, ֆիզիկայի, աստղագիտության, բժշկության բնագավառներում։ Վրաստանը Ռուսաստանին միանալուց հետո վրացական գիտությունն սկսել է զարգանալ ռուսական, ինչպես նաև արևմտաեվրոպական գիտության հետ կապակցված։

Վրաստանի բնությունն ուսումնասիրում էին ռուս հետազոտողներ Հ. Աբիխը, Ն. Անդրուսովը, Ա. Վոյեյկովը, Ֆ. Լևինսոն-Լեսսինգը և ուրիշներ։ Ռուսաստանում աշխատող վրաց գիտնականներից Պյոտր Բագրատիոնին մշակել է ոսկու ստացման ցիանացման մեթոդը, Ի. Թարխնիշվիլու փորձարարական հետազոտությունները կարևոր նշանակություն են ունեցել Ռուսաստանում ֆիզիոլոգիայի զարգացման համար։

Օրգանական քիմիայի և ագրոքիմիայի մեջ կարևոր ներդրում էին Պ. Պետրիաշվիլու աշխատանքները։ Լայնորեն հայտնի էին պրոֆեսոր Պ. Մելիքիշվիլու աշխատանքները (1927 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, Լոմոնոսովի անվան մրցանակ, 1899)։ 19-րդ դարում Թբիլիսիում կազմակերպվեցին համակովկասյան գիտական կենտրոններ։

Վրաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո սկսվեց գիտության ինտենսիվ զարգացումը և ազգային կադրերի պատրաստումը։

Խորհրդային իշխանության տարիներին ստեղծվել է գիտ. հիմնարկների լայն ցանց։ Հանրապետության գիտ. կենտրոնը Վրաց. ԽՍՀ ԳԱ-ն է, որի կազմում կա (1983) 6 բաժանմունք (այն միավորում է հասարակական, բնամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների 43 հիմնարկ՝ 5 500 գիտաշխատողով, 63 ակադեմիկոս և 77 թղթակից անդամ)։ Հանրապետության գիտատեխ. պոտենցիալի զարգացման գործում կարևոր դեր են կատարում բուհերը և նրանց կից ստեղծված գիտ. կազմակերպությունները (բուհերում կենտրոնացած է գիտաշխատողների 30%-ը), ՎԽՍՀ գիտատեխ. ինֆորմացիայի հարցերով զբաղվում են գիտատեխ. ինֆորմացիայի և տեխնիկա-տնտեսական հետազոտությունների վրաց. ԳՀԻ-նք ՎԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների գիտ. ինֆորմացիայի սեկտորը, գիտ. և նախագծային հիմնարկությունների գիտատեխ. ինֆորմացիայի բաժիններն ու բյուրոները։ Վրացական ԽՍՀ ԳԱ հրատարակում է «ՎԽՍՀ ԳԱ տեղեկագիր» (վրացերեն, ոուսերեն), «Մացնե» («Լրաբեր», հասարակական գիտությունների բաժանմունքի տեղեկատու, վրաց. U ռուս.), «Մեցնիերեբա դա տեքնիկա» («Գիտություն և տեխնիկա», վրաց.) հանդեսները։ Վրաստանում գործում է (1983) 53 գիտ. ընկերություն։

Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսություն խմբագրել

Մեզ հասած թվակիր վրացերեն հնագույն ձեռագիր մատյանը ընդօրինակված է 864 թվականին։ Վրացերեն առաջին տպագիր գիրքը (վրաց-իտալական բառարան) լույս է տեսել 1629 թվականին, Հռոմում։ 1703 թվականին Մոսկվայում և 1709 թվականին Թիֆլիսում հիմնվել են վրացական առաջին տպարանները։

20-րդ դարի սկզբին ստեղծվել են Վրաստանի սոցիալ-դեմոկրատական կազմակերպության առաշին անլեգալ տպարանները, այդ թվում՝ ՌՍԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեի Հավլաբարի անլեգալ տպարանը (1903)։

 
Թբիլիսիի հեռուստաաշտարակ

Խորհրդային իշխանության տարիներին հրատարակչական գործը մեծ զարգացում է ապրել։ Եթե մինչե 1921-ը հրատարակվել է 694 անուն գիրք, շուրջ մեկ միլիոն ընդհանուր տպաքանակով, ապա 1921-79 թվականներին հանրապետությունում լույս է տեսել 96 315 անուն գիրք, 592 միլիոն ընդհանուր տպաքանակով։ Վրացական ԽՍՀ հրատպետկոմի կազմում գործում են «Սաբճոթա Սաքարթվելո» («Խորհրդային Վրաստան», հիմն, է 1921 թվականին), «Մերանի» («Պեգաս», 1925-ից), «Խելովնեբա» («Արվեստ», 1947-ից), «Գանաթլեբա» («Լուսավորություն», 1957 թվականից), «Նակադուլի» («Առվակ», 1938 թվականից) հրատարակչությունները։

Վրացերեն առաջին թերթը՝ «Աաքարթվելոս գազեթի»-ն («Վրաստանի թերթ»), լույս է տեսել 1819 թվականին։ 1828 թվականից սկսել է լույս տեսնել «Տփիլիսիս ուծղեբանի» («Թիֆլիսի լուրեր») պաշտոնական թերթը, 1832 թվականից՝ առաջին ամսագիրը՝ «Ատլիտերատուրոնի նածիլնի»։ 19-րդ դարի երկրորդ կեսին հրատարակվել են նաև «Ցիսկարի» («Արշալույս», 1852-75), «Սա-քարթվելոս մոամբե» («Վրաստանի տեղեկատու», 1863) և այլ ամսագրեր։ 1901 թվականին հրատարակվել է լենինյան-իսկրայական ուղղության առաջին անլեգալ թերթը՝ «Բրձոլա»-ն, 1903-ին՝ «Պրոլետարիատիս բրձոլա»-ն («Պրոլեաարիաաի կռիվ»), 1905 թվականին՝ «Կավկազսկի ռաբոչի լիստոկ»-ը, 1906-ին՝ բոլշևիկյան «Ախալի ցխովրեբա»-ն («Նոր կյանք»)։ 1983-ին ՎԽՍՀ-ում լույս են տեսել 141 թերթ և 80 ամսագիր։ Հանրապետական թերթերից են. «Կոմունիստի» («Կոմունիստ», վրացերեն, 1920 թվականից), «Զարյա Վոստոկա» (1920-ից), «Սոփլիս ցխովրեբա»-ն («Գյուղական կյանք», 1921 թվականից), «Խորհրդային Վրաստան»-ը (1921 թվականից), «Սովետ Գյուրջիսաանի»-ն («Խորհրդային Վրաստան», ադրբեջաներեն, 1920 թվականից), «Լիտերատուրուլի Սաքարթվե-լո»-ն («Գրական Վրաստան», 1934 թվականից) և այլն։

Ամսագրերից են. «Աաքարթվելոս կոմունիստի» («Վրաստանի կոմունիստ», 1930 թվականից), «Մնաթոբի»-ն («Զահ», 1924-ից), «Նիանգի»-ն («Կոկորդիլոս», 1923 թվականից), «Ցիսկարի»-ն («Արշալույս», 1957 թվականից) և այլն։ Գրուզինֆորմ գործակալությունը հիմն. է 1921-ին (Թբիլիսի), 1927-ից սկսվել են ամենօրյա կանոնավոր ռադիոհաղորդումները։ Երկու ծրագրով հաղորդումներ են տրվում վրացերեն, ռուսերեն, հայերեն, ադրբեջաներեն, օսերեն, աբխազերեն, քրդերեն լեզուներով։ Հեռուստատեսությունը՝ 1956-ից, 3 ծրագրով (վրացերեն և ռուսերեն)։

Գրականություն խմբագրել

13-14-րդ դարերի ժանրային առումով ճյուղավորվել են վրացական էպոսը («Ամիրանիանի», «Էթերիանի»), կենցաղային, ծիսական, աշխատանքային երգերը, ասքերը, հեքիաթները, հանելուկները, առածները և այլն։ Վրաց դպրության հնագույն հուշարձանը Երուսաղեմի մոտ հայտնաբերված խճանկարային արձանագրությունն է (5-րդ դարի առաջին կես)։ Վրացալեզու գրականությունը 5-րդ դարից ընդհուպ մինչև 11-րդ դարի վերջը կրոնական բովանդակություն է ունեցել։ Այդ շրջանում ասորերենից, հունարենից և հայերենից թարգմանվել են կրոնական-աստվածաբանական աշխատություններ, գրվել վարքաբանական մի քանի երկեր։

 
Շոթա Ռուսթավելի

12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին ստեղծվել է «Ամիրան-Դարեշանիանի» դյուցազնական-ֆանտաստիկական վեպը։ Աշխարհիկ գրականությունը նշանավորվել է Չախրուխաձեի «Թամարիանի» և Ի. Շավթելու «Աբդուլմեսիանի» ներբողական երկերով։ Շոթա Ռուսթավելին (12-րդ դար) գրել է «Ընձենավորը»՝ վրաց ժողովրդի հոգևոր կյանքի բարձրագույն արտահայաություն-ներից մեկը։

13-14-րդ դարերի թաթար-մոնղոլական հորդաների, իսկ 16-րդ դարից՝ թուրքերի ու պարսիկների արշավանքների հետևանքով քայքայվել է երկրի տնտեսությունը, կասեցվել գրականության առաշընթացը։ Սակայն սկսած 16-րդ դարի կեսից Արևելյան Վրաստանի գրական կյանքում տեղաշարժ է նշմարվել։ Կախեթի արքա Թեյմուրազ I-ը (1589-1663), Արչիլ II թագավորը (1647-1713), Ի. Տփիլելին (մահ. 1688) գրել են բանաստեղծություններ, որոնցում շոշափել են հայրենասիրության թեման։ Սուլխան-Սաբա Օրբելիանին (1658-1725) «Հնարանքի իմաստություն» առակների ժողովածուով հիմք է դրել ազգային արձակին։ Աչքի ընկնող բանաստեղծներից է թարգմանիչ, խմբագիր և հրատարակիչ Վախթանգ VI թագավորը (1675-1737)։ Ազգային-պատմական ուղղության ներկայացուցիչներից է Գ. Գուրամիշվիլին (1705-92)։

Սայաթ-Նովան (18-րդ դար), որի վրացերեն խաղերը գրված են ժողովրդախոսակցական լեզվով, բարձրացրել է սոցիալական սուր հարցեր։ Նա նաև վրաց աշուղական պոեզիայի հիմնադիրն է։ Ռուսաստանի հետ Վրաստանի միավորումը (1801) խթանել է նաև վրաց գրականության մեջ երևան է եկել ռոմանտիզմը, որ իշխել է հատկապես 1830-40-ական թվականներին։ Գրական այս ուղղության սկզբնավորողը Ալեքսանդր Ճավճավաձեն է (1786-1846)։ Ռոմանտիզմի երկրորդ խոշոր ներկայացուցիչը Գ. Օրբելիանին է (1804-83)։ Վրաց. ռոմանտիզմն իր բարձրակետին է հասցրել Ն. Բարաթաշվիլին (1817-45)։

 
Իլյա Ճավճավաձե

19-րդ դարի երկրորդ կեսին վրաց գրականությունում տիրապետող է դարձել ռեալիզմը, որի ակնառու ներկայացուցիչներն են վրաց պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիր Գ. Էրիսթավին (1811-64) և դրամատուրգ, ռեժիսոր Զ. Անտոնովը (1820-54)։ 1860-ական թվականներին գրական-հասարակական ասպարեզ են իջել վրացական «վաթսունականները» («թերքդալեուլեբի»)՝ Իլյա Ճավճավաձեն (1837-1907), Ակակի Ծերեթելին (1840-1915), Ն. Նիկոլաձեն (1843-1928), Գ. Ծերեթելին (1842-1900), Ս. Մեսխին (1844-83), որոնց շնորհիվ վրաց գրկ-յան մեշ հաստատվել են քննադատական ռեալիզմը, գրական քննադատության ռեալիստական ուղղությունը, մատերիալիստական փիլիսոփայության և գեղագիտության սկզբունքները, հիմք է դրվել գրական նոր լեզվին։

1870-80-ական թվականներին հանդես են եկել նարոդնիկ գրողներ Ս. Մգալոբլիշվիլին (1851-1925), Ե. Գաբաշվիլին (1851-1938), Ն. Լոմոուրին (1852-1915)։ Ալեքսանդր Ղազբեգին (1848-93) խոր դրամատիզմով ներթափանցված իր արձակում պատկերել է լեռնական ժողովրդի կյանքը։ Վաժա Փշավելայի (1861 - 1915) պոեմներում բարձրացվել են ազատամիտ, ըմբոստ անհատի և հասարակության բախման փիլիսոփայական ու բարոյական պրոբլեմները։

1880-ական թվականներին զգալի առաջընթաց է ապրել դրամատուրգիան։ Դրան նպաստել են նաև Գաբրիել Աունդուկյանի (1825-1912) պիեսները։ 1890-ական թվականներին վրաց գրականության մեշ արտացոլվել են հեղափոխականորեն տրամադրված զանգվածների կյանքը, սոցիալական նոր հարաբերություններն ու դասակարգային հակամարտությունները՝ Դ. Կլդիաշվիլի (1862-1931), Շ. Արագվիսպիրելի (1867- 1926), Վ. Բարնովի (1857-1934)։ Վրաց բանաստեղծներից առաջինը Ի. էվդոշվիլին է (1873-1916) ազգային պոեզիա ներմուծել բանվորի կերպարը։

 
Կոնստանտին Գամսախուրդիա՝
Զվիադ Գամսախուրդիայի հայրը

Վրաստանում խորհրդային կարգերի առաջին իսկ տարիներին ի հայա են եկել գրական նոր խմբակցություններ («Ակադեմիական խումբ», «Արիփիոնի», «Պրոլետգրողների ասոցիացիա», «Ձախություն»)։ Տ. Տաբիձեն (1895-1937), Գեորգի Լեոնիձեն (1899-1966), Վ. Դափրինդաշվիլին (1889-1941), Ա. Չիքովանին (1903-66) 1920-ական թվականների վերջին կարողացել են դուրս գալ գրական մոդեռնիզմի սահմանափակ շրջանակներից և ստեղծել խորհրդային իրականությունն արտացոլող մի շարք ուշագրավ երկեր։ Շ. Դադիանու (1874-1959) «Ուղիղ սրտին» (1928) պիեսով սկզբնավորվել է վրաց խորհրդային կատակերգության, իսկ «Թեթնուլդ»-ով (1929)՝ ողբերգության ժանրը։ Վրաց գրականության գաղափարաստեղծագործական որոշակի հաջողությունների է հասել 1930-ական թվականներին։ Տպագրվել են Դ. Տաբիձեի՝ խորհրդային իրականության նվաճումները փառաբանող «Դարաշրջան» (1930), «Պացիֆիզմ» (1930) ժողովածուներն ու «Հեղափոխական Վրաստան» (1931) պոեմը։ Տ. Տաբիձեն ստեղծել է «Հայաստանում» և «Հայրենիք» բանաստեղծական շարքերը, Պ. Իաշվիլին ցույց է տվել վերածնված Կոլխիդայի ու Սամգորիի կյանքը։ էպիկական պոեզիայի զարգացումն են վկայում Ա. Միրցխուլավայի (1903-71) «էնգուրի», Կ. Կալաձեի (ծն. 1904) «Ուչարդիոնի» (1933), Դավիթ Աբաշիձեի (ծն. 1914) «Գարունը սե քաղաքում» (1942) և «Գեորգի 6-րդ» (1942) պոեմները։ Կոլտնտեսային կյանքին են նվիրված Կ. Լորթքիփանիձեի (ծն. 1905) «Կոլխիդայի արշալույսը» (1949), Լ. Քիաչելու «Դվադի Բիգվա» (1938) և Կ. Գամսախուրդիայի (1891-1975) «Լուսնի առեանգումը» (1935) վեպերը։ 1930-ական թվականներին վրաց գեղարվեստական արձակի նվաճումներից են վերջինիս «Վարպետաց վարպետի աջը» (1939, հայ հրտ. 1960) և Մ. Ջաղախիշվիլու «Արսեն Մարաբդելի» պատմավեպերը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրվել են մի շարք էպիկական պոեմներ ու պատմահայրենասիրական դրամաներ։

Ետպատերազմյան շրջանում վրաց բանաստեղծներն ու գրողները հրատարակել են հեղափոխության ու կոլեկտիվացման թեմաներով բազմահատոր վեպեր։ Վրաստանի պատմ. անցյալին են նվիրված Կ. Գամսախուրդիայի «Դավիթ Շինարար» (հատոր 1-4, 1946-58) և Դ. Աբաշիձեի «Լա-շարելա» (1957) վեպերը։ 1960-ական թվականներին երիտասարդ սերնդի առավել օժտված գրողները հնաոճ ձևերին ու սխեմաներին հակադրել են փոքրածավալ և տարողունակ ստեղծագործություններ։

 
Տիցիան Տաբիձե
և Վալերիան Գապրինդաշվիլի

Վրացական պոեզիան, ազատագրվելով 1940-50-ական թվականներին բնորոշ վերամբարձությունից ու ներբողական միտումից, բազմակողմանիորեն է արտացոլել մարդու ներաշխարհը։ Հաղթահարելով անկոնֆլիկտայնության տեսության բացասական ազդեցությունը, վրաց դրամատուրգները ստեղծել են մի շարք հետաքրքիր պիեսներ։ Վրացական թատրոնների խաղացանկերում տեղ են գրավել Նոդար Դումբաձեի, Օ. Իոսելիանու, Մ. Էլիոզիշվիլու դրամաներն ու պիեսները։ Վրացական գրականության պատմությանը նվիրված կապիտալ աշխատություններ են գրել Կ. Կեկելիձեն (1879-1962), Վ.Կոտետիշվիլին (1893-1937), Դ. Քիքոձեն (1886- 1960), Մ. Զանդուկելին (1889-1968), Լ. Ասաթիանին (1900-55), Ա. Բարամիձեն (ծն. 1902) և ուրիշներ։

Հայ-վրացական գրական կապերը սկիզբ են առնում 5-րդ դարում։ Հանրահայտ է վաղ և ուշ միջնադարյան բազմաթիվ գիտամշակութային ու կրթական կենտրոնների գործունեությունը՝ հայերենից վրացերեն և վրացերենից հայերեն վարքագրական, քերականական, պատմական ու գրական տասնյակ հուշարձանների թարգմանության ու մեկնության բնագավառում։ Երկու ժողովուրդների գրական կապերն աշխուժացել են 19-րդ դարում, երբ Թիֆլիսը դարձել է կովկասահայերի գիտական, գրական ու մշակութային ամենախոշոր կենտրոնը։

Վրացալեզու հայազգի շատ գործիչներ դարերի ընթացքում հարստացրել են վրաց ժողովրդի հոգևոր գանձարանը։ Վրաց գրականության պատմության մեջ իրենց պատվավոր տեղն ունեն Սայաթ-Նովան (որից պահպանվել է ավելի քան 30 վրացերեն խաղ), դրամատուրգ, ռեժիսոր և դերասան Զ. Անտոնովը, բանաստեղծ, հասարակական և թատերական անվանի գործիչ Մ. Թումանովը, հրապարակախոս, գրաքննադատ և հրատարակիչ Դ. Թումանովը, արձակագիր և ժուռնալիստ Ա. Հախնազարովը։ Գաբրիել Սունդուկյանը ծառայություն է մատուցել նաև վրաց ռեալիստական դրամատուրգիայի ու թատրոնի զարգացման գործին։

Հայ և վրացական գրական կապերի պայծառ էջերից են Խաչատուր Աբովյանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի և Կ. Գամսախուրդիայի, Եղիշե Չարենցի ու Տ. Տաբիձեի մտերմությունը։ Երկու ժողովուրդների բարեկամությունն է արտացոլվել հայ գրողների վրացական թեմաներով գրած գեղարվեստական երկերում, Դ. Դեմիրճյանի և Կ. Դամսախուրդիայի պատմավեպերում, Տ. Տաբիձեի, Ա. Չիքովանու, Ի.Նոնեշվիլու՝ Հայաստանին նվիրված բանաստեղծությունների շարքերում։

 
Գիորգի Լեոնիձե

Գրական-մշակութային կարևոր իրադարձություններից են եղել Սայաթ-Նովայի ծննդյան 250, Ռուսթավելու՝ 800, Դուրամիշվիլու՝ 275-ամյակները, Հովհաննես Թումանյանի (1969), Ավետիք Իսահակյանի (1975), Գաբրիել Սունդուկյանի (1976), Դերենիկ Դեմիրճյանի (1977), Իլյա Ճավճավաձեի (1978), Դ. Դուրամիշվիլու (1980) և Տ. Տաբիձեի (1983), Վահան Տերյանի (1985) հոբելյանների համատեղ նշումը։

Խորհրդային իշխանության տարիներին հայերեն և վրացերեն հրատարակվել են երկու տասնյակից ավելի ժողովածուներ, առանձին գրքերով լույս են տեսել հայ և վրաց դասական գրողների, ժամանակակից՝ ավագ և կրտսեր սերնդի արձակագիրների ու բանաստեղծների ստեղծագործությունները։ Հայ-վրաց գրական կապերի ուսումնասիրությունը վաղուց ի վեր գիտական բարձր հիմքերի վրա է դրվել. Հայաստանում Դ. Ասատուրի, Լ. Մելիքսեթ-Բեկի և Պարույր Սևակի բեղուն գործունեությունն են շարունակում Դ. Մադոյանը, Մ. Զավարյանը, Տ. Կարապետյանը, Պ. Մուրադյանը, Հ. Բայրամյանը։

Վրաստանում հայտնի են Իլյա Աբուլաձեի և Ի. Շիլակաձեի աշխատանքները։ Դրական կապերով են զբաղվում Ա. Մխիթարյանը, Ա. Դավթյանը, Բ. Արվելաձեն, թարգմանիչներ Դ. Շահնազարը և Զ. Մեդուլաշվիլին։ Վրաստանի գրողների միության կազմում գործում է հայկական մասնաճյուղ, որտեղ համախմբված են Վրաստանում ապրող և ստեղծագործող մոտ երեսուն հայ գրողներ ու գրականագետներ։ ՎԽՍՀ գրողների միությանը կից գեղարվեստական թարգմանության և գրական փոխհարաբերությունների գլխավոր խմբագրական կոլեգիան ներառում է նաև հայ գրականության խորհուրդը, որը իրականացնում է «Հայ դասական գրականության մատենաշարի» հրատարակությունը, ինչպես նաև ժամանակակից արձակագիրների ու բանաստեղծների երկերի թարգմանությունը։ Հայ և վրաց գրականագետները քննադատական և բանասիրական ուսումնասիրություններով շարունակում են հարստացնել երկու ժողովուրդ-ների գրական-մշակութային կապերի պատմությունը։

Արվեստ խմբագրել

Երաժշտություն խմբագրել

Ազգային երաժշտական մշակույթի հսկայական վերելք է սկսվել Վրաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո (1921)։ 1922 թվականին բացվել է Թիֆլիսի երկրորդ կոնսերվատորիան (1924 թվականին միավորվել է առաջինի հետ)։ Վրացական երաժշտության ժանրային, թեմատիկ և ոճական հարըստացման մեջ նշանակալից ավանդ ունի խորհրդային կոմպոզիտորների առաջին սերունդը՝ Գ. Կիլաձե, Ի. Տուսկիա, Շ. Թաքթաքիշվիլի, Ի. Գոկիելի, Շ. Մ. Մշվելիձե, Ա. Բալանչիվաձե։

 
արևելյան ոճով կառուցված Թբիլիսիի օպերայի և բալետի պետական թատրոնը

1920-ական թվականներին զարգացել է ազգային օպերան։ Ստեղծվել են Զ. Փալիաշվիլու «Դաիսի» («Մթընշաղ», 1923) «Լատավրա» (1927), Դ. Արաղիշվիլու «Կյանքը՝ խնդություն» («Դինարա», 1926), Վ. Դոլիձեի «Լեյլա» (1922), «Ցիսանա» (1929), Շ. Թաքթաքիշվիլու մանկական օպերաները։ 1922 թվականին ստեղծվել է «Վրացական երիտասարդ երաժիշտների ընկերությունը», որին կից 1924 թվականին կազմակերպվել են սիմֆոնիկ նվագախումբ և լարային կվարտետ։

1930-ական թվականների վերջից առաջատար տեղ է գրավել սիմֆոնիկ ժանրը։ Գ. Կիլաձեի «Գանդեգիլի» («Ճգնավորը», 1937), Շ. Մշվելիձեի «Զվիադուրի» սիմֆոնիկ պոեմը (1940), Ա. Բալանչիվաձեի առաջին սիմֆոնիան (1944) և այլն։ 1940-50-ական թվականներին ստեղծվել են Օ. Թաքթաքիշվիլու առաջին սիմֆոնիան (1949) և դաշնամուրի կոնցերտը (1951, նա նաե Վրաց. ԽՍՀ հիմնի հեղինակն է, 1946), Ա. Մաճավարիանիի ջութակի կոնցերտը (1950)։ Սիմֆոնիա- ների, սիմֆոնիկ պոեմների, գործիքային կոնցերտների, սյուիտների հեղինակներ են Դ. Արաղիշվիլին, Վ. Դոլիձեն, Ռ. Գաբիչվաձեն, Ա. Շավերզաշվիլին, Դ. Թորաձեն, Ռ. Լաղիձեն, Ս. Ցինցաձեն, Բ. Կվերնաձեն, Ս. Նասիձեն, Ֆ. Ղլոնտին, Ն. Մամիսաշվիլին, Ն. Գաբունիան, Գ. Ղանչելին, Վ. Շ. Ազարաշվիլին և ուրիշներ։

Զարգացել է կամերագործիքային երաժշտությունը, որի հիմնադիրներն էին Շ. Թաքթաքիշվիլին (վրաց. առաջին լարային կվարտետների և թավջութակի պիեսների հեղինակ), Ի. Տուսկիան (ջութակի երկեր, լարային կվարտետ), Ա. Բալանչիվաձեն (դաշնամուրային պիեսներ)։ Այս ժանրում աչքի ընկնող տեղ է գրավում Ս. Ցինցաձեն (լարային 9 կվարտետ և այլն)։ 1940-ական թվականներին ստեղծվել են ժամանակակից թեմայով առաջին օպերաները՝ Շ. Թաքթաքիշվիլու «Դեպուտատ» (բեմադրվել է 1940), Ի. Տուսկիայի «Հայրենիք» (բեմադրվել է 1940)։ Նշանակալից ստեղծագործություններ էին՝ Շ. Մշվելիձեի «Ասք Տարիելի մասին» մոնումենտալ-էպիկական (ըստ Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմի, բեմադրվել է 1946) և «Մեծ վարպետի աջը» (ըստ Կ. Ս. Դամսախուրդիայի համանուն վեպի, բեմադրվել է 1961) օպերաները, Օ. Թաքթաքիշվի-լու «Մինդիա» օպերա-պոեմը (ըստ Վաժա Փշավելայի ստեղծագործական մոտիվների, բեմադրվել է 1961)։

 
Թբիլիսիի կոնսերվատորիայի հին շենքը

Ստեղծվել են հերոսական-ռոմանտիկ (Ա. Բալանչիվաձե), հերոսական- հայրենասիրական (Դ. Թորաձե), առասպելաֆանաասաիկ (Դ. Կիլաձե), պատմա- հեղափոխական (Ֆ. Ղլոնտի), համաշխարհային դասական գրականության թեմաներով (Ա. Մաճավարիանի, Ս. Ցինցաձե, Ա. Բալանչիվաձե, Ռ. Դաբիչվաձե) բալետներ։ Կանտատ-օրատորիայի ժանրում աշխատել են կոմպոզիտորներ Մ. Բալանչիվաձեն, Զ. Փալիաշվիլին, Ն. Գուդիաշվիլին, Շ. Մշվելիձեն, Ա. Չիմաղաձեն, Ա. Մաճավարիանին, Ա. Շավերզաշվիլին, Ս. Նասիձեն, Օ. Թաքթաքիշվիլին, օպերետի ժանրում՝ Շ. Միլորավան, Գ. Ցաբաձեն, Ա. Կերեսելիձեն, Ռ. Լաղիձեն, Ս. Ցինցաձեն, Դ. Թորաձեն, Ն. Գաբունիան և ուրիշներ։

Վրացական ռոմանսի զարգացման նոր փուլը սկսվել է 1940-ական թվականների վերջից (Ա. Սաճավարիանի, Ա. Չիմաղաձե, Ռ. Լաղիձե, Ռ. Գաբիչվաձե և այլք)։ Վոկալ-սիմֆոնիկ ցիկլեր են ստեղծել Օ. Թաքթաքիշվիլին, Ա. Մաճավարիանին, մասսայական երգեր՝ Ի. Տուսկիան, Գ. Կիլաձեն, Շ. Մշվելիձեն, Ա. Բալանչիվաձեն, Գ. Կոկելաձեն, Ա. Կերեսելիձեն, Ռ. Գաբիչվաձեն, Ռ. Լաղիձեն, կինո, էստրադային և դրամատիկ ներկայացումների երաժշտություն՝ Գ. Ցաբաձեն, Ս. Ցինցաձեն, Ա. Չիմաղաձեն, Դ. Թորաձեն, Ա. Միրիանաշվիլին և ուրիշներ։

1970-ական թվականներին հանդես եկած երիտասարդ կոմպոզիտորներից են Ի. Բարդանաշվիլին, Մ. Գագնիձեն, Գ. Ջափարիձեն, Ռ. Կաժիլոտին, է. Լոմդարիձեն, Գ. Սիխարուլիձեն, Գ. Չլաիձեն, Վ. Չուլուխաձեն, Տ. Շավլոխաշվիլին, Շ. Շիլակաձեն։ Ազգ. վոկալ արվեստի հիմնադիրներն են Վ. Սաոաշիշվիլին, Օ. Բախուտաշվիլի-Շուլգինան և Ա. Ինաշվիլին, նշանավոր երգիչներից են Ն. Կումսիաշվիլին, Դ. Գամրեկելին, Դավիթ Բադրիձեն, Р. Կրավեիշվիլին, Դ. Մճեդլիձեն, Ն. Իոսրաձեն, Մ. Նաղաշիձեն, Ե. Մոխաձեն, Ն. Ցոմաիյան, Պ. և Մ. Ամիրանաշվիլիները, Դավիթ և Նոդար Անդղուլաձեները, Զ. Անջափարիձեն, Զ. Մոտկիլավան, Լ. ճյլոնիան, Ց. Տատիշվիլին, Մ. Քասրաշվիլին, դիրիժորներ Ի. Փալիաշվիլին, Ե. Միքելաձեն, Օ. Դիմիտրիադին, Գ. և Լ. Կիլաձեները, Դ. Միրցխուլավան, Վ. Փալիաշվիլին, Շ. և Գ. Ազմաիփարաշվիլիները, Դ. Կախիձեն, դաշնակահարներ Ա. Վիրսալաձեն, Ա. Տուլաշվիլին, Էլիսո Վիրսալաձեն, Գ. Քավթարաձեն, Ա. Նիժարաձեն, Տ. Ամիրեջիբին, Մարինա Մդիվանին, Լ. Թորաձեն, Է. Անջափարիձեն, ջութակահարներ Մ. և Ն. Իաշվիլիները, Լ. Իսակաձեն, թավջութակահարներ Բ. Բարնաբիշվիլին, Ա. Չիջավաձեն, է. Իսակաձեն, Թ. Գաբարաշվիլին և ուրիշներ։

 
Վրացական երաժշտական գործիքներ

Վրացական ԽՍՀ-ում 1983 թվականի դրությամբ գործել են՝

Վրացական ԽՍՀ կոմպոզիտորների միությունը հիմնադրվել՝ է 1932 թվականին։

Վրաց ժողովրդի պարարվեստն ունի դարերի վաղեմություն։ Բալետային թատրոնը ձեավորվել է 1852 թվականից, երբ Թիֆլիսում սկսել են հանդես գալ ռուսական բալետի թատերախմբերը։ Ազգային բալետ ստեղծելու առաջին փորձերն արել է կոմպոզիտոր Թ. Վախվախիշվիլին։

Վրաստանում խորհրդային իշխանության առաջին տարիներին բալետային թատերախումբը գլխավորել է Մ. Մորդկինը (1920-22)։ 1921-ին ազգային կադրերից կազմակերպվել է բալետային թատրոնը։ 1920-30-ական թվականներին բալետներ են բեմադրել Մ. Մորդկինը, Մ. Մոիսեևը, Մ. Սերգեևը, Ի. Արբատովը (Յաղուբյան), Վ. Գամսախուրդիան, Վ. Լիտվինենկոն, Դ. Զավրիշվիլին և ուրիշներ։

1936 թվականին Վ. Ճաբուկիանին բեմադրել է Ա. Բալանչիվաձեի «Մզեճաբուկի» («Լեռների սիրտը») առաջին ազգային դասական բալետը։ 1938 թվականին ստեղծվել է Շ. Թաքթաքիշվիլու «Մալթաղվա» արդի թեմայով առաջին ազգային բալետը (բալետմայստեր Դ. Զավրիշվիլի, Վ. Լիտվինենկո)։ 1941 թվականից բալետային խումբը ղեկավարել է Վ. Ճաբուկիանին։ Բեմադրություններից են՝

 
օսական լեզգինկա
  • Գ. Կիլաձեի «Մինաթլե» (1947, 2-րդ խմբ.՝ 1965, ԽՍՀՄ պետ. մրցանակ, 1948)
  • Դ. Թորաձեի «Գորդա» (1950, ԽՍՀՄ պետ. մրցանակ, 1951)
  • Ա. Մաճավարիանիի «Օթելլո» (1957, լենինյան մրցանակ, 1958)
  • Ռ. Գաբիչվաձեի «Համլետ» (1971)

Բեմադրություններ են իրականացրել նաև Դ. Դավիթաշվիլին, Ա. Ծերեթելին, Թ. Մանաձեն, Վ. Դոլիձեն, Զ. Կիկալեիշվիլին, Ռ. Ծուլուկիձեն, Ա. Ճիճինաձեն և ուրիշներ։ Տարբեր տարիներ թատրոնում աշխատել են արտիստներ Ն. Ռամիշվիլին, Ե. Գվարամաձեն, Թ. Ճաբուկիանին, Ի. Ալեքսիձեն, Ե. Գելովանին, Վ. Ծիգնաձեն, Մ. Վեկուան, է. ճաբուկիանին, Լ.Միթաիշվիլին, Ի. Մուխիշվիլին, Դ. Բագրատիոնին, Կ. Լոլաձեն, Զ. Կիկալեիշվիլին, Վ. Գունաշվիլին, Ռ. Սաղալաշվիլին, Ռ. Սանաձեն և ուրիշներ։

1972-81 թվականների բալետային խումբը ղեկավարել է Դ. Ալեքսիձեն. բեմադրություններից են Բ. Կվերնաձեի «Բերիկաոբա» (1973), Ս. Ցինցաձեի «Դալին և որսորդը», Ռ. Գաբիչվաձեի «Մեդեա» (երկուսն էլ՝ 1978) են։ 1982-ից գեղարվեստական ղեկավարն ու գլխ. բալետմայստերն է Մ. Լավրովսկին։ 1902-34-ին Թիֆլիսի ազգ. վրաց. պարերի ստուդիան կազմակերպել և ղեկավարել է Ա. Ալեքսիձեն։

1916-ին Մ. Պերինին ստեղծել է առաջին բալետային ստուդիան, որը 1921-ին վերակազմավորվել է օպերայի և բալետի թատրոնին կից բալետային դպրոցի (1921-35 թվականներին՝ տնօրեն Մ. Պերինի)։ 1935 թվականին Դ. Զավրիշվիլին այն վերակազմավորել է պարարվեստի ստուդիայի, ավելի ուշ՝ դպրոցի. 1951 թվականին դարձել է Պարարվեստի պետական ուսումնարան, որը ղեկավարել է Վ. ճաբուկիանին (1951 - 1977)։ 1945 թվականին ստեղծվել է ազգային պարի անսամբլ (այժմ՝ Վրաստանի ժող. պարի պետ. ակադեմիական վաստ. անսամբլ, ղեկ.՝ Ն. Ռամիշվիլի և Ի. Մուխիշվիլի)։ 1947 թվականին կազմակերպվել է երգի և պարի անսամբլ։

Թատրոն խմբագրել

Հնագիտական պեղումները, «բերիկաոբա», «քեենոբա», «մուրքվամոբա սաքմիսայ», «սվիմնիշի» ժողովրդական թատերականացված տոները են վկայում են Վրաստանի թատերական մշակույթի հնագույն արմատների մասին։ Միջին դարերում ձեավորվել է «սախիոբա» պալատական սինկրետիկ թատրոնը։

17-րդ դարում գործել են դպրոցական (Թիֆլիսում և Թելավում), աշխարհիկ (Հերակլ II թագավորի պալատում, ղեկավար՝ դրամատուրգ Գ. Ավալիշվիլի) և Գաբրիել Մայորի՝ հանրային թատրոնները։ Դ. Մաչաբելիի գլխավորությամբ գոյատեել է նաե սախիոբա պալատական թատրոնը։ 1850-ին Վրաստանի հասարակական առաջադեմ գործիչները վերածնել են վրաց պրոֆեսիոնալ թատրոնը։ Հիմնադիրը եղել է Գ. Էրիսթավին (1811-64), ով վրացական թատրոնում և դրամատուրգիայում հաստատել է ռեալիստական ուղղությունը։

 
Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոն

1856 թվականին ցարական կառավարությունը փակել է թատրոնը, և կրկին տրվել են միայն սիրողական ներկայացումներ։ Պրոֆեսիոնալ թատրոնի նոր վերածնունդը գլխավորել են գրողներ Իլյա Ճավճավաձեն և Ակակի Ծերեթելին։ Թատրոնի շուրջը կրկին համախմբվել են հասարակական գործիչներ Դ. Ղիփիանին, Ն. Նիկոլաձեն, դերասան-դերասանուհիներ Ն. Գաբունիան, Մ. Մափարովա-Աբաշիձեն, Կ. Ղիփիանին, Վ. Ալեքսի-Մեսխիշվիլին, Կ. Մեսխին, Վ. Գունիան։

Քութայիսի մշտական սիրողական թատրոնը (ղեկավար Ե. Կլդիաշվիլի) 1885 թվականին Կ. Մեսխիի ղեկավարությամբ դարձել է մշտական պրոֆեսիոնալ թատրոն, որը Վ. Ալեքսի-Մեսխիշվիլու ղեկավարությամբ (1897-1906) արձագանքել է հեղափոխական շարժման վերելքին։

Վրաստանի պետական թատրոնը կազմակերպվել է 1920 թվականին, իսկ Վրաստանում սովետական իշխանություն հաստատվելուց հետո, 1921 թվականին թատրոնը կոչվել է Շոթա Ռուսթավելու անվամբ։ Վրաց թատրոնի որակական նոր տեղաշարժը կապված է Ռուսաստանից Կ. Մար-Տեսարան Սոլովյովի «Մեծ տիրակալը» պիեսի ներկայացումից (1945, Ռուսթավելու անվան թատրոն) ջանիշվիլու վերադարձի հեա։ Մեծ երևույթ էր Լոպե դե Վեգայի «Ֆուենաե օվե-խունա» պիեսի 1922 թվականի նոյեմբերի 25-ի բեմադրությունը (ռեժիսոր Կ. Մարջանիշվիլի)։ Կ. Մարջանիշվիլու աշակերտներից U զինակիցներից Վ. Անջափարիձեն, Թ. Ճավճավաձեն, Ու. Չխեիձեն, Ա. Խորավան, Ա. Վասաձեն, Վ. Գոձիաշվիլին, ռեժիսոր Ա. Ախմետելին, նկարիչներ Ի. Գամրեկելին, Պ. Օցխելին, կոմպոզիտորներ Ի. Տուսկիան, Թ. Վախվախիշվիլին, դրամատուրգներ Պ. Կակաբաձեն, Ս. Շանշիաշվիլին և ուրիշներ հետագայում դարձել են բեմի նշանավոր վարպետներ։

 
Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոն

1928 թվականին Կ. Մարջանիշվիլին Քութայիսում ստեղծել է նոր թատրոն, որը 1930-ին Փոխադրվել է Թիֆլիս (1933 թվականից՝ Կ. Մարջանիշվիլու անվան)։ Ա. Ախմետելու գլխավորությամբ մեծ հաջողությունների է հասել Ռուսթավելու անվան թատրոնը։ 1930-ական թվականներին Մարջանիշվիլու անվան թատրոնում իրենց վառ ընդունակություններն են դրսևորել դերասան-դերասանուհիներ Ա.Խորավան, Ա. Վասաձեն, Վ. Անջափարիձեն, Ս. Թաղաիշվիլին, Վ. Գոձիաշվիլին, Ս. Զաքարիաձեն, Գ. Շավգուլիձեն, Ա. ժորժոլիանին, Ա. Կվանտալիանին, Ա. Օմիաձեն։ Հայրենական մեծ յպատերազմի տարիներին բեմադրվել են գերմանական ֆաշիստների դեմ պայքարի և հայրենասիրական թեմաներով պիեսներ։

1950-ական թվականներին ռեժիսորներ Դ. Ալեքսիձեն, Ա. Չխարտիշվիլին, Վ. Ղուշիտաշվիլին, Վ. Տաբլիաշվիլին, Ս. ճելիձեն վրաց բեմում վարպետորեն են վերամարմնավորել համաշխարհային դրամատուրգիայի երկերը։ Դերասան-ղերասանուհինհր Մ. Չախավան, Ս. Ղանչելին, է. Մանջգալաձեն, Գ. Դեգեչկորին, Ռ. Չխիկվաձեն, Գ. Սաղարաձեն, Կ. Մախարաձեն Ռուսթավելու թատրոնում, երիտասարդ ռեժիսոր Մ. Թումանիշվիլու գլխավորությամբ, իսկ Մ. Զափարիձեն, Մ. Թբիլելին, է. Ղիպշի-ձեն Մարջանիշվիլու անվան թատրոնում (ռեժիսոր Գ. Լորթքիփանիձե, Լ. Իոսելիանի) դարձան առաջատարներ։

1960-ական թվականներին նոր սերունդը՝ ռեժիսորներ Լ. Միրցխու-լավա, Դ. ժորդանիա, Ռ. Ստուրուա, Ն. Ի՚ատիսկացի, Թ. Չխեիձե, դերասաններ Օ. Մեղվինեթուխուցեսի, Կ. Կավսա-ձե, Ի. Ուչանեիշվիլի, Ն. Մգալռբլիշվիլի, Ի. Գիգոշվիլի և ուրիշներ, նկարիչներ Մ. Մալազոնիա, Գ. Ալեքսի-Մեսխիշվիլի, Մ. ճավճավաձե, Դ.Գունիա, հիմնականում Շոթա Ռուսթավելու անվան վրացական թատերական ինստիտուտի սաներն են։ Ռուսթավելու անվան թատրոնը Բրեխտի «Կովկասյան կավճե բոլորակ», Շեքսպիրի «Ռիչարդ III» (ռեժ. Ռ. Ստուրուա) և այլ ներկայացումներով հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում, Անգլիայում, ԱՄՆ-ում և այլուր։

Վրացական ԽՍՀ-ում գործում է 33 պետական թատրոն։

1981 թվականին բացվել էր ևս մեկ՝ Թբիլիսիի դրամատիկական թատրոնը։ Ինքնավար հանրապետություններում և մարզում գործում են Աբխազական, Աջարական, Օսական և այլ թատրոններ։

Կինո խմբագրել

Վրաստանում առաջին կինոսեանսը կայացել է 1896 թվականի նոյեմբերի 16-ին, Թիֆլիսում։ Ա. Դ. Դիգմելովը 1910 թվականին իրականացրել է առաջին կինոնկարահանումները։ 1912 թվականին Վ. Ամաշուկելին նկարահանել է առաջին վավերագրական կինոակնարկը։ 1916 թվականին վրաց առաջին կինոռեժիսոր Ալեքսանդր Ծուծունավան ստեղծել է «Քրիստինե» (ըստ Է. Նինոշվիլու «Քրիստինե» պատմվածքի) ֆիլմը։

Վրաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո, 1921 թվականին Թիֆլիսում հիմնադրվել է Վրաստանի «Պետկինոարդ» տրեստը։ 1921-ին ստեղծվել է «Արսեն Զորջիա-շվիլի», 1923 թվականին՝ «Կարմիր սատանի ճտերը» (երկուսն էլ՝ ռեժիսոր Ի. Պերեստիանի) կինոնկարները։ 1920-ական թվականներին կինոարտադրության մեջ զգալի տեղ է գրավել վրացական գրականության էկրանավորումը՝

 
Միմինո
  • «Սուրամի բերդը» (1923, ըստ Դ. Ճոնքաձեի, ռեժիսոր Ի. Պերեստիանի)
  • «Անարգանքի սյան մոտ» (1924, ըստ Ա. Ղազբեգիի, ռեժիսոր Համո Բեկնազարյան)
  • «Սամանիշվիլու խորթ մայրը» (1927, ըստ Դ. Կլդիաշվիլու, ռեժ-ներ՝ Զ. Բերիշվիլի, Կ. Մարջանիշվիլի)

Խորհրդային կինոյի նշանավոր ֆիլմերից էր «Էլիսո»-ն (1928, ըստ Ղազբեգիի, ռեժիսոր Ն. Շենգելայա)։ 1920-ական թվականների երկրորդ կեսին վրացական կինոն համալրվեց նոր սերնդի ստեղծագործողներով։ Այդ շրջանի ուշագրավ ֆիլմերից են՝

  • «Հաղթում է երիտասարդությունը» (1928, ռեժիսոր Մ. Գելովանի)
  • «Սաբա» (1929, ռեժիսոր Մ. Ճիաուրելի)
  • «Խաբարդա» (1931, ռեժիսոր Մ. Ճիաուրելի)
  • «Զիմ Շվանթե» («Սվանեթիայի աղը», 1930, ռեժիսոր Մ. Կալատոզով)

1928 թվականին Թիֆլիսի կինոստուդիայում հիմնվել է կինոխրոնիկայի սեկտոր (ղեկավար՝ ռեժիսոր Ս. Դոլիձե), որի հիման վրա 1958 թվականին ստեղծվել է վավերագրական և գիտահանրամատչելի ֆիյմերի ստուդիա։ Այդ շրջանում է ծնունդ առել վրացական մուլտիպլիկացիոն կինոն, որի հիմնադիրն է Վ. Մուջիրին («Կորչի օրորոցը», 1930, «Արգոնավորդները» և այլն)։

1930-ական թվականներին ստեղծվել են պատմահեղափոխական ֆիլմեր՝

  • «Վերջին դիմակահանդեսը» (1934, ռեժիսոր Մ. Ճիաուրելի)
  • «Արսեն» (1937, ռեժիսոր Մ. Ճիաուրելի)
  • «Վերջին խաչակիրները» (1934, ռեժիսոր Ս. Դոլիձե)
  • «Դարիկո» (1936, ռեժիսոր Ս. Դոլիձե)

Վրացական կատակերգության ավանդույթները զարգացրել է Դ. Ռոնդելին («Կորուսյալ դրախտ», 1938 և այլն)։ Այդ շրջանում են նկարահանվել կոլտնտեսային գյուղի մասին «Ոսկեգույն հովիտ» (1937, ռեժիսոր Ն. Շենգելայա) և մանկական «Կաջանա» (1941, ռեժիսոր Կ. Պիպսիաշվիլի) ֆիլմերը։

 
Գեորգի Դանելիա

Հայրենական մեծ պատերազմի տարիներին ստեղծած հայրենասիրական թեմայով ֆիլմերի համար Թբիլիսիի կինոստուդիան պարգևատրվել է Լենինի շքանշանով (1944)։ Գեղարվեստական ֆիլմերից ուշագրավ են «Գեորգի Սաակաձե» (1942-43, 2 սերիա, ռեժիսոր Մ. Ճիաուրելի) և «Զուրգայի վահանը» (1944, ռեժիսորներ Ս. Դոլիձե և Դ. Ռոնդելի) ֆիլմերը։ Կինովավերագրողներ Գ. Ասաթիանին, Շ. Չագունավան, Շ. Խոմերիկին և ուրիշներ ռազմաճակատում նկարել են 126 կինոժուռնալ, 52 հատուկ թողարկում և շուրջ 10 ֆիլմ։

Ետպատերազմյան հետաքրքիր կինոնկարներից են

  • «Դավիթ Գուրամիշվիլի» (1946, ռեժիսոր Ս. Սանիշվիլի, Ի. Թումանիշվիլի), «Քեթո և Կոտե» (1948, ռեժիսոր Վ. Տաբլիաշվիլի, Շ. Գեդևանիշվիլի)
  • «Ճպուռը» (1954, ռեժիսոր Ս. Դոլիձե)
  • «Մագդանայի Լուրջան» ֆիլմով (1956, ռեժիսոր Թ. Աբուլաձե, Ռ. Չխեիձե)

1953 թվականից Թբիլիսիի կինոստուդիան կոչվել է «Վրացֆիլմ»։ 1957 թվականին հիմնվել է Վրացական ԽՍՀ կինեմատոգրաֆիստների միությունը։ 1968 թվականին ստեղծվել է հեռուստատեսային ֆիլմերի ստուդիա։ 1950-70-ական թվականների կինոնկարներից են՝

 
Ռուսթավելի կինոթատրոն
  • «Ուրիշի երեխաները» (1958, ռեժիսոր Թենգիզ Աբուլաձե)
  • «Տարահարկ Ամերիկա» (1961 ռեժիսոր Գ. Ասաթիանի)
  • «Ես, տատիկս, Իլիկոն և Իլարիոնը» (1962, ռեժիսոր Թ. Աբուլաձե)
  • «Հին մշակույթի երկիրը» (1963 ռեժիսոր Գ. Ասաթիանի)
  • «Սպիտակ քարավան» (1963, ռեժիսորներ Է. Շենգելայա, Թ. Մելիավա)
  • «Հարսանիք» (1964, ռեժիսոր Մ. Կոբախիձե)
  • «Զինվորի հայրը» (1965, ռեժիսոր Ռ. Չխեիձե)
  • «Տերևաթափ» (1966, ռեժիսոր Օ. Խոսելիանի)
  • «Ռուսթավելու հետքերով» (1966, ռեժիսոր Գ. Պատարաիյա)
  • «Հովանոց», (1967, ռեժիսոր Մ. Կոբախիձե)
  • «Մեծ կանաչ հովիտ» (1968, ռեժիսոր Մ.Կոկոչաշվիլի)
  • «Մի վշտանա» (1969, ռեժիսոր Գեորգի Դանելիա)
  • «Փիրոսմանի» (1969, ռեժիսոր Գեորգի Շենգելայա)
  • «Երգող կեռնեխ» (1970, ռեժիսոր Օ. Խոսելիանի)
  • «Տնկիներ» (1972, ռեժիսոր Ռ. Չխեիձե)
  • «Մետաքս» (1972, ռեժիսոր Գ. Ժվանիա)
  • «Չիրիկի և Չիկոտելա» (1975,, ռեժիսորներ Լ. և Ռ. Իոտիվարիներ)
  • «Գինու գողեր» (1975, ռեժիսոր Վ. Կվաճաձե)
  • «Վերա թաղամասի մեղեդիները» (1973, ռեժիսոր Գ. Շենգելայա)
  • «Առաջին ծիծեռնակը» (1975, ռեժիսոր Ն. Մճեդլիձե)
  • «Մի քանի հարցազրույց անձնական հարցերով» (1978, ռեժիսոր Լ. Ղաղոբերիձե)
  • «Հարազատ իմ հող» (1980, ռեժիսոր Ռ. Չխեիձե)
  • «Վրացիները Իտալիայում» (1980)
  • «Բարձր սարեր» (1981, ռեժիսոր Ռ. Տաբուկաշվիլի)

1950-80-ական թվականներին մուլտիպլիկացիոն կինոյում աշխատել են ռեժիսորներ Վ. Բախտաձեն, Բ. Շոշիթաշվիլին, Օ. Անդրոնիկաշվիլին և ուրիշներ։ Նշանակալից է «Վրացֆիլմ»-ի ստեղծած «Ափեր» հեռուստատեսային 7-սերիանոց ֆիլմը (1977, ըստ Չ. Ամիրեջիբիի «Դաթա Թութաշխիա» վեպի, ռեժիսորներ՝ Գ. Լորթքիփանիձե, Գ. Գաբեսկիրիա)։

1969-71 թվականներին ստեղծված հեռուստաֆիլմերից են «Սափոր» (ռեժիսոր Ի. Կվիրիկաձե), «Հին վրացական օրհներգեր» (ռեժիսոր Ս. Չխեիձե) են։ Վրացական ֆիլմերը միջազգային փառատոներում ստացել են շուրջ 100 տարբեր մրցանակներ։ Հաջողությամբ են անցկացվել վրաց. կինոյի փառատոները Սեծ Բրիտանիայում (1976), ԱՄՆ-ում (1977), ԳԴՀ-ում (1978)։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կարսի պայմանագիր, 1921». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
  2. «Ջավախքի համառոտ պատմությունից». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
  3. Վրացական ԽՍՀ ղեկավարները (ռուսերեն)

Գրականություն խմբագրել

  • Աղանյան Գ., Վրաստանի հայերը, «Տարազ», Թ., 1919, էջ 43-45
  • Երեմյան Ա., Թիֆլիսի հայոց պանթեոններում, Վեն., 1940
  • Երիցյան Ա., Թիֆլիսի հայք և նոցա վիճակագրությունը, «Փորձ», 1879, հ. 10, էջ 1-24։
  • Մելիքսեթ-Բեկ Լ., Վրաց աղբյուրները Հայաստանի ու հայերի մասին, հ. 1-3, Ե., 1934-55
  • Մելիքսեթ-Բեկ Լ., Հայերը Վրաստանում, «Кавказ и Византия», в. 1, Ե., 1979
  • Սարուխան, Վրաստանը և հայերը, Վնն., 1939
  • Ջավարյան Մ., Ուրվագծեր հայ-վրացական գրական-կուլտուրական կապերի պատմության, Ե., 1959
  • Կարապետյան Տ., Վրաց գրական միտքը Հայաստանի և հայերի մասին, Ե., 1962
  • Մխիթարյան Ա., Սովետահայ գրականությունը Վրաստանում, Թ., 1978
  • Մադոյան Գ. Ա., Հայ և վրաց ժողովուրդների բա՝ րեկամության մարմնավորումը գրականության մեջ, Ե., 1982
  • Բայրամյան Հ., Ակնարկներ վրաց նոր գրականության պատմության, Ե., 1983
  • Բուխնիկաշվիլի Գ. Վ., Դաբրիել Սունդուկյանը և վրացական թատրոնը, Ե., 1976
  • Հովակիմյան Բ., Անդրկովկասի թատերական կապերից, Ե., 1973
  • Гвоздецкий Н. А., Физическая география Кавказа, т. 1-2, М., 1954-58
  • Природные ресурсы Грузинской ССР, т. 1-6, М., 1958-65
  • Кавказ, М., 1966 (Природные условия и естественные ресурсы СССР)
  • Меликишвили Г. А., К истории древней Грузии, Тб., 1959
  • Инадзе М.П., Причерноморские города древней Колхиды, Тб., 1968
  • Месхиа Ш. А., Города и городской строй феодальной Грузии XVII -XVIII вв., Тб., 1959
  • Акчабадзе З.В., Очерки экономической истории Грузии первой половины XIX века, Тб., 1966
  • Гугушвили П. В., Развитие промышленности в Грузии и Закавказье в XIX- XX вв., т. 1, Тб., 1957
  • Бакрадзе Г. К-, Возникновение и развитие капиталистической промышленности в Грузии в XIX в., Тб., 1958
  • Чахвашвили Н. А., Рабочее движение в Грузии (1870-1904 гг.), Тб., 1958
  • Церцвадзе М-В., Революционное движение в Грузии в 1914-1917 годах, ч. 1-2, М.-Тб., 1957-60
  • Махарадзе Н. Б., Победа социалистической революции в Грузии, Тб., 1965
  • Эсаиашвили В. Г., В. И. Ленин и Грузия, Тб., 1970
  • Агаян Д. П., Вековая дружба народов Закавказья, ч. 1-2, Е., 1970
  • Очерки истории Коммунистической партии Грузии 1883- 1970, Тб., 1971
  • Гвелесиани Г. Г., Развитие и размещение социалистического производства в Грузинской ССР, Тб.» 1965
  • Джаошвили В. Ш., Население Грузии, Тб., 1968
  • Микеладзе И. С., Специализация и комплексное развитие народного хозяйства Грузинской ССР, М., 1964
  • Экономика Советской Грузии. Достижения, проблемы, перспективы, Тб., 1972
  • Народное хозяйство Грузинской ССР в 1922- 1982 гг., Тб., 1982
  • Академия наук Грузинской ССР к 50-летию Октября, Тб., 1968
  • Хаханов А., Очерки по истории грузинской словесности, в. 1-4, М., 1895-1906
  • Грузинские народные сказки, под ред. М., Чиковани, Тб., 1956
  • История советской грузинской литературы, М., 1977
  • Аладашвили Н. А., Монументальная скульптура Грузии,М., 1977
  • Амиранашвили П. Я., История грузинского искусства, М., 1963
  • Джанберидзе Н. Ш., Цицишви-ли И. Н., Грузинская архитектура, М., 1976
  • Вирсаладзе Т. Б., Основные этапы развития грузинской средневековой монументальной живописи, Тб., 1977
  • Чубинашвили Г. Н., Грузинское чеканное искусство, т. 1-2, Тб., 1959
  • Амиранашвили Ш. Я., Грузинская миниатюра, М., 1966
  • Аракишвили Д. И., Краткий исторический обзор грузинской музыки, Тб., 1940
  • Грузинская музыкальная культура, Сб. ст., М., 1957
  • Джавришвили Д. Л., Грузинские народные танцы, Тб., 1958
  • Джанелидзе Д. С., Грузинский театр с древнейших времён до второй половины XIX века, Тб., 1959
  • История советского драматического театра, т. 1-5, М., 1967-69.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։