Հովհաննես Իզմիրյան (ց) (ծննդ անհայտ, Տփղիս - մահվ. անհայտ, Թիֆլիս), հայազգի պետական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ[1]։

Հովհաննես Իզմիրյան(ց)
Թիֆլիսի քաղաքագլուխ
1840 - 1843
Նախորդող Մելիք Դարչի Ավետիքյան Բեհբուդյան
Հաջորդող Ստեփան Գաբրիելյան Խատիսյան
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և հասարակական գործիչ
Ծննդյան օր անհայտ
Ծննդավայր Տփղիս
Վախճանի օր անհայտ
Վախճանի վայր Թիֆլիս
Թաղված Խոջիվանք
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն

Հովհաննես Իզմիրյանի կենսագրական քիչ տվյալներ են հայտնի։ Նա սերում է Տփղիսի հայկական բնիկ տոհմից, որն ուներ առաջին կարգի քաղաքացիության տիտղոս[2]։ Հ. Իզմիրյանն առաջինն էր, որ ընտրվեց քաղաքագլուխ 1840 թվականին Թիֆլիսի կառավարման հասարակական կանոնադրության հաստատումից հետո։ Քաղաքագլխի պաշտոնը ստանձնել է 1840 թվականից 1843 թվականներին[1][3]։

Հ.Իզմիրյանի վարչական գործունեությունից հայտնի է, որ նա մեկն էր իր ժամանակի այն մտավորականներից, ով, ելնելով հասարակական շահերից, ձգտել էր օրենքի ուժով սահմանափակել համքարների միահեծան ինչ-ինչ իրավունքները, որ հենված էին սովորույթի ուժի վրա։ Այդ կապակցությամբ նա մի նախագիծ էր հեղինակել և որպես առաջարկ՝ այն ուղարկել Կովկասի փոխարքա Վորոնցովին[1][4]։

Ամենայն հավանականությամբ Հ. Իզմիրյանը թաղված է եղել Թբիլիսիի հայկական Խոջիվանքի գերեզմանատանը։ Հայտնի է, որ նրա գերեզմանը ոչնչացվել է[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) Արխիվացված 2019-02-07 Wayback Machine (ռուս.)
  2. “Акты ... “, том XII, Тифлис, 1904, ст. 227.
  3. Чрелаев С., Тифлис в XIX столетии, “Тифлисский листок”, 1901, N 291.
  4. “Тифлисские Амкары, из записок Юрия Федоровича”, Тифлис, 1883, ст. 30-31.
  5. «ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ - Թբիլիսիի քաղաքագլուխները», Ալիք օրաթերթ 2013թ.:(չաշխատող հղում)