Մխարե
(Վերահղված է Վրաստանի մարզերից)
Մխարե (վրացերեն՝ მხარე), Վրաստանի վարչական բաժանման միավոր։ Թարգմանվում է որպես «տարածք»։ Ըստ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու, 1994 մինչև 1996 թվականները Վրաստանը ժամանակավորապես բաժանված է ռեգիոնների մինչև սեպարատիստական հակամարտությունները Աբխազիայում և Հարավային Օսիայում չլուծվեն։
Տարածքային պետը «պետության կոմիսարն» է (სახელმწიფო რწმუნებული, սախելմծիփո ռծմունեբուլի), ոչ պաշտոնապես «գուբերնատոր», որին նշանակում է հանրապետության նախագահը։ Վրաստանը կազմված է 9 մարզերից («մխարե»)։ Մարզերը բաժանված են 76 շրջանների։ Շրջանները կազմված են շրջկենտրոնից (քաղաք կամ ավան) և գյուղերից։
Գույություն ունի 9 մխարե, փակագծերում կենտրոնն է՝
Մարզեր
խմբագրելՀայերեն անվանում | Վրացերեն անվանում | Կենտրոն | Տարածք | Բնակչություն | Խտություն կմ2 | Պատկեր | Քարտեզ |
---|---|---|---|---|---|---|---|
Գուրիայի մարզ | გურიის მხარე | Օզուրգեթ | 2 033 | 113 100 | 55,6 | ||
Իմերեթի մարզ | იმერეთის მხარე | Քութայիս | 6 552,3 | 693 500 | 105,8 | ||
Կախեթի մարզ | კახეთის მხარე | Թելավ | 11 309,5 | 318 900 | 28,2 |