Մայր Քարթլի (վրաց.՝ ქართვლის დედა), հուշարձան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որը դարձել է Թբիլիսիի խորհրդանիշերից մեկը։ Հուշարձանը կառուցվել է 1958 թվականին Սոլոլակի բլրի գագաթին, երբ Թբիլիսի քաղաքը նշում էր իր 1500- ամյակը։ 20 մետր բարձրություն ունեցող հուշարձանի հեղինակն է վրացի Էլգուջա Ամաշուկելին։ Հուշարձանը սկզբից կառուցվել էր փայտից, իսկ արդեն 1963 թվականին այն ալյումինե դարձրեցին։

Մայր Քարթլի
տեսակcolossal statue?
քանդակագործԷլգուջա Ամաշուկելի
տարի1958
բարձրություն20 մետր
ժանրհանրային արվեստ
նյութալյումին
քաղաքԹբիլիսի
 Kartlis Deda Վիքիպահեստում
Հուշարձանի տեսքը

Արձանը խորհրդանշում է Վրաստանի ազգային բնավորությունը։ Արձանի կնոջ ձախ ձեռքում քանդակված է մի բաժակ գինի՝ հյուրերին, ընկերներին ողջունելու համար, իսկ աջ ձեռքում՝ սուրը, նրանց համար, ովքեր եկել են որպես թշնամի։

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել