Բացել գլխավոր ցանկը

Լուրջի վանք (վրաց.՝ ლურჯი მონასტერი), «Կապույտ վանք», Անդրեաս առաքյալի անունը կրող 12-րդ դարի վրացական ուղղափառ եկեղեցի Թբիլիսիի Վերե շրջանում։ Հայտնի պատմական լուրջի («կապույտ») անվանումն առաջացել է եկեղեցու կապույտ կղմինդրե տանիքի պատճառով։

Լուրջի վանք
վրաց.՝ ლურჯი მონასტერი
Churches of St. Andrew and of John the Apostle, Tbilisi (Photo A. Muhranoff, 2011).jpg
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԹիֆլիս
Կոորդինատներ: 41°25′22.080000100008″ հս․ լ. 44°28′19.200000100005″ ավ. ե. / 41.42280000002777740° հս․. լ. 44.47200000002777642° ավ. ե. / 41.42280000002777740; 44.47200000002777642

ՊատմությունԽմբագրել

Վանքը գտնվում է Հին Թբիլիսի թաղամասում՝ Վերե զբոսայգում՝ Կուր գետի աջ ափին՝ Վերե գետի գետաբերանից ոչ շատ հեռու։ Լուրջի վանքի նախնական շենքը կառուցվել է 1180 թվականին Թամար թագուհու կառավարման ժամանակաշրջանում։ Այն կառուցված է խաչաձև գմբեթավոր նախագծով, գմբեթակիր սյուներով և աբսիդով: Հարավային քանդակազարդ ճակատամասի միջնադարյան վրացերենով երկարաշունչ արձանագրությունը տեղեկացնում է Քարթլիի նախկին արքեպիսկոպոս հովանավոր Բասիլի մասին։

Եկեղեցին մեծ վնասներ է կրում և 17-րդ դարում վերականգնում է որպես եռաթև անվակունդ բազիլիկ` առանց գմբեթի: 18-րդ դարում եկեղեցին եղել է Գաբաշվիլի ազնվական ընտանիքի ենթակայության տակ: 1873 թվականին, երբ Վրաստանը գտնվում էր Ռուսական կայսրության ենթակայության ներքո, եկեղեցին վերակառուցվում է Ալեքսանդր Չիժովի նախագծով: Ավելացվում են նոր աղյուսե պատեր, նոր կլոր գմբեթ` վրացական ճարտարապետական ֆորմաներով։ 1898-1901 թվականներին՝ Կովկասի փոխարքա Գոլիցինների օրոք, տիպիկ ռուսական ոճով Լուրջի վանքից հարավ կառուցվում է նոր Սուրբ Հովհաննես եկեղեցին[1][2]:

Խորհրդային իշխանության տարիներին Լուրջի վանքը օգտագործվել է որպես գործարան, պահեստ, Վրաստանի բժշկության թանգարան։ 1990 թվականին վանքը վերականգնվել է որպես վրաց ուղղափառ եկեղեցի և վերսկսվել են քրիստոնեական ծառայությունները։ 1995 թվականին հին գմբեթը փոխարինվել է վրացական ճարտարապետությանն առավել համահունչ նոր կոնաձև գմբեթով։ 12-րդ դարի կառույցից պահպանվել են միայն մեծ պատուհաններով աբսիդը, հարավային պատի ներքին հատվածը, արևմտյան և հյուսիսային ճակատի քարերի մի քանի շարք[2]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Blue Monastery»։ Government of Tbilisi։ Վերցված է հունիսի 16, 2015 
  2. 2,0 2,1 Tumanishvili Dimitri, Vacheishvili Nikoloz, Shavishvili Maka, Chkhaidze Mamuka (2010)։ Monuments of Georgia's Cultural Heritage։ National Agency for Cultural Heritage Preservation of Georgia։ էջեր 23–25։ ISBN 978-9941-0-2725-3