Դավիթ Կյուրոպաղատը Ատրներսեհ II Կյուրոպաղատի որդին է, Բագրատունիների տոհմից։ Նա կրում էր Քարթվելի արքա տիտղոսը, որը նրան էր փոխանցվել իր հորեղբոր՝ Բագրատ Բ-ից։ Օգնել է Կարսի թագավոր Մուշեղ Ա-ին ընդդեմ Հայոց արքա Սմբատ Բ-ի, Բագրատունյաց շահնշահ տիտղոսը ժառանգելու հարցում, բայց շուտով Դավիթ Կյուրոպաղատի միջնորդությամբ լուծվել է խաղաղ ճանապարհով։ Բյուզանդիայի կայսեր` Վասիլ Բ-ի խնդրանքով Դավիթը օգնել է բյուզանդական հայազգի զորավար Վարդաս Փոկասին և Հալիս գետի մոտ՝ Պանկալիա վայրում, պարտության է մատնել Վարդաս Սկլերոս-ին։ Դավիթը գրավել է Մանազկերտը, արաբներին և թուրքերին դուրս քշելով քաղաքից` այնտեղ հաստատել է հայերին և հույներին։ 997-998 թվականներին պաշարել է Խլաթը ու պարտվել։ 998 թվականին հաղթել է Ատրպատականի ամիրա Մամլանին։ Մահացել է 1000 թվականին . քանի որ ժառանգ չուներ, Բյուզանդիայի կայսր Վասիլ Բ-ն դավադրաբար կայսրությանն է կցել Տայքի Դավիթ Կյուրոպաղատի իշխանության տարածքը, որտեղ հետագայում կազմակերպվել է Իբերիա բնակաթեմը։ Դավիթ Կյուրոպաղատն է թագ ուղարկել ՓառիսոսիՍենեքերիմ թագավորին[1][2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 304)։