Միրզա Ախունդով
Միրզա Ֆաթալի Ախունդով (պարսկերեն՝ میرزا فتحعلی آخوندزاده, ադրբ.՝ Mirzə Fətəli Axundov, հուլիսի 12 (24), 1812[1], Շաքի, Շաքիի խանություն - մարտի 10 (22), 1878, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայտնի նաև որպես՝ Միրզա Ֆաթալի Ախունդզադե, ազարի գրող, հասարակական գործիչ, լուսավորական, փիլիսոփա, ադրբեջանական ռեալիստական գրականության հիմնադիր[2]։
Միրզա Ախունդով ադրբ.՝ میرزا فتحعلی آخوندوف | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 12 (24), 1812[1] |
Ծննդավայր | Շաքի, Շաքիի խանություն |
Մահացել է | մարտի 10 (22), 1878 (65 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Nukha Uyezd School? |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ, գրական քննադատ, փիլիսոփա և բանաստեղծ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Rashid Akhundov? |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է հուլիսի 12-ին, Նուխիում (Շաքի), սովորել տեղի հոգևոր դպրոցում, ապա ավարտել ռուսական ուսումնարանը։ Տիրապետել է նաև արաբերենին, պարսկերենին։ 1834-1861 թվականներին արևելյան լեզուների թարգմանչի պաշտոնով աշխատել է Թիֆլիսում՝ Կովկասի փոխարքայի գրասենյակում։
Միաժամանակ ադրբեջաներեն է դասավանդել Թիֆլիսի հայկական գավառական դպրոցում 1837 թ., ուր տեսուչ էր Խաչատուր Աբովյանը, ապա պարսկերեն՝ Ներսիսյան դպրոցում 1852 թ.։ Ծանոթ է եղել Գ. Սունդուկյանի, Ս. Ներսիսյանցի հետ։ Եղել է Երևանում 1857-1858 թթ., շփվել տեղի հայ առաջավոր մարդկանց հետ։
ԳործունեությունԽմբագրել
Ախունդովի առաջին նշանակալից ստեղծագործությունը Ալեքսանդր Պուշկինի մահվան առթիվ գրած «Արևելյան պոեմ»-ն էր (1837)։ «Ալքիմիկոս մոլլա Իբրահիմ-Խալիլը» 1850 թ., «Բուսաբան մուսյո ժորդանը և հայտնի կախարդ դերվիշ Սասթալիշահը» 1850 թ., «Լենքորանի խանության վեզիրը» (1850 թ.), «Ավազակին հաղթած արջը» 1851 թ. կատակերգություններում քննադատել է նախապաշարմունքը, հետամնացությունը, բռնակալությունը։
Նշանակալից է «Ժլատի արկածները կամ Հաջի Կարա» 1852 թ. պիեսը, որտեղ ներկայացված են հայ ազնիվ և աշխատասեր գյուղացիներ Առաքելն ու Մկրտիչը։ Նրա լավագույն արձակ ստեղծագործություններից է համարվում «Խաբված աստղեր» (1857) վիպակը։ Նրա լուսավորական սկզբունքը դրսևորվել է արաբական այբուբենի փոփոխման համար մղած պայքարում։ Այս հարցում նրան աջակցել է իրանական լուսավորական, հայազգի Միրզա Մելքում խանը։
Իր փիլիսոփայական նամակներում Ախունդովը քննադատել է իդեալիզմն ու կրոնական մոլեռանդությունը, պաշտպանել մատերիալիստական հայեցողությունը։ Ժխտել է աշխարհն աստծո արարչագործություն լինելու տեսակետը, վերապահումներով ընդունել տիեզերքի նյութականությունը, դրա ամբողջական, եզակի, կատարյալ և համապարփակ էությունը («Պատասխան անգլիական փիլիսոփա Յումին», հրտատարակչություն 1938 թ.)։
Մահացել է փետրվարի 26-ին Թիֆլիսում։
Միրզա Ախունդովը հայերենԽմբագրել
- Արևելյան պոեմ։ Գրված Պուշկինի մահվան առթիվ, Ե., Պետհրատ, 1938, 28 էջ։ Ադրբեջաներենից թարգմ.՝ Վեսպեր։
- Արևելյան պոեմ։ Գրված Պուշկինի մահվան առթիվ, Ե., Հայպետհրատ, 1962, 23 էջ։ Ադրբեջաներենից թարգմ.՝ Վեսպեր։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Mirza_Fatali_Akhundov
- ↑ Ashraf AHMAD։ «IRANIAN IDENTITY iv. 19TH-20TH CENTURIES»։ Encyclopædia Iranica։ Վերցված է սեպտեմբերի 18, 2011 Բնօրինակ տեքստ (անգլ.)
The intellectual forerunners of romantic nationalism included Mirzā Fatḥ-ʿAli Āḵundzāda, Jalāl-al-Din Mirzā Qājār, and Mirzā Āqā Khan Kermāni (qq.v.). They introduced the basic ideals of the autonomy, the unity, and the prosperity of the Iranian nation with patriotic devotion.''
ԳրականությունԽմբագրել
- Джафаров Д. М.-Ф. Ахундов (критико-биографический очерк). — М.: Художественная литература, 1962.
- Ибрагимов А. А. Описание архива М. Ф. Ахундова. — Баку: Изд-во АН Азербайджанской ССР, 1962.
- Караев Я. Мирза Фатали Ахундов. — Баку: Язычы, 1982.
- Вилаят Кулиев. Публикуются впервые. Новые документы о М. Ф. Ахундове. — Литературный Азербайджан, 1987, № 12.
- Мамедов Ш. Ф. Мировоззрение М. Ф. Ахундова. — М.: Изд-во Московского университета, 1962.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 204)։ |