Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն (ԱԽՖՍՀ) (ռուս.՝ Закавказская Советская Федеративная Социалистическая Республика – ЗСФСР), Ֆեդերատիվ Հանրապետություն Անդրկովկասի տարածքում։ Ընդգրկում էր Հայաստանը, Վրաստանը ու Ադրբեջանը՝ 1922 թվականի մարտից մինչև 1936 թվականը։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Թիֆլիս, հայերեն՝ Տփղիս, վրացերեն՝ Թբիլիսի | |||
Լեզու | Ռուսերեն, հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն | |||
Ազգություն | Հայեր, Վրացիներ, Ադրբեջանցիներ | |||
Արժույթ | Ռուբլի | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Ֆեդերատիվ Հանրապետություն | |||
Պատմություն |
1936 թվականին Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը լուծարքի ենթարկվեց տեղի տալով 3 հանրապետությունների՝
- Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետություն (կամ՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն)
- Վրացական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն (կամ՝ Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն)
- Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետություն (կամ՝ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն)
Անունը նման էր 1918 թվականի ապրիլից-մայիս ամիսներին հայտարարված պետական կազմավորմանը: Վերջինս ստեղծվել էր Ռուսական Կայսրության և նրան կարճ ժամանակով հաջորդած ժողովրդավարական Ռուսաստանի Հանրապետության կործանումից հետո՝ Օսմանյան Թուրքիայի դեմ պատերազմի պայմաններում: Թուրքական բանակի՝ Արևմտյան Հայաստանի ազատագրված տարածքներ, իսկ ապա՝ նախկին Ռուսական կայսրությանը պատկանած Արևելյան Հայաստանի տարածքներ ներխուժումից հետո Անդրկովկասում հիմնվեց Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետություն (ԱԴՖՀ; ռուս.՝ Закавказская демократическая Федеративная Республика (ЗКДФР)), հայտնի նաև որպես Անդրկովկասյան Ֆեդերացիա) որ շատ կարճ կյանք է ունեցել՝ 1918 թ. ապրիլի 22-ից մինչև նույն թվականի մայիսի 28-ը։