Քաշվեթի եկեղեցի
Քաշվեթի եկեղեցի (Սուրբ Գևորգի եկեղեցի, վրաց.՝ ქაშვეთის წმინდა გიორგის სახელობის ტაძარი), ուղղափառ եկեղեցի Թբիլիսիի կենտրոնում[1],, որը գտնվում է Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց։
Քաշվեթի եկեղեցի
| |
Քաշվեթի եկեղեցի (Սուրբ Գևորգի եկեղեցի) | |
Երկիր | Վրաստան |
---|---|
Կրոնադավանանք | Վրաց Ուղղափառ եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Կանգուն |
Ճարտարապետ(ներ) | Լեոպոլդ Բիլֆելդ |
Կառուցման սկիզբ | 1904 |
Կառուցման ավարտ | 1910 |
Քաշվեթի եկեղեցին կառուցվել է 1904-1910 թվականներին թիֆլիսցի ճարտարապետ Լեոպոլդ Բիլֆելդի նախագծով և միջնադարյան Սամթավիսի տաճարի օրինակով։ Եկեղեցին կառուցվել է 1753 թվականին Ամիլախվարի ընտանիքի պատվերով կառուցված աղյուսաշեն եկեղեցու տեղում, որն արդեն խարխլված էր։ Եկեղեցու որմնանկարներն արվել են 1974 թվականին Լադո Գուդիաշվիլիի կողմից։
Եկեղեցու «Քաշվեթի» անուն առաջացել է վրացերեն կվա («քար») և շվա («ծննդաբերել»). Ըստ լեգենդի՝ 6-րդ դարում թբիլիսիից մի կին Դավիթ Գարեջինսկուն մեղադրում է, որ նրանից հղի է։ Դավիթը գուշակել է, որ նրա կեղծիքը կբացահայտվի, երբ նա քար ծննդաբերի։ Այն բանից հետո, երբ դա տեղի ունեցավ, այդ վայրը ստացավ «Կ(վ)աշվեթի» անունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Beridze, V. "Kashveti." Georgian Soviet Encyclopedia. Vol. 10, Tbilisi, 1986, pp. 495
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քաշվեթի եկեղեցի կատեգորիայում։ |