Կամբեճ
գետ Վրաստանում և Ադրբեջանում
(Վերահղված է Իորիից)
Կամբեճ[1] կամ Իորի, Իորա (վրաց.՝ იორი, ադրբ.՝ Qabırlı), գետ Վրաստանում և Ադրբեջանում։ Սկիզբ է առնում Մեծ Կովկասի Գլխավոր կամ Ջրբաժան լեռնաշղթայի հարավային լանջերից, թափվում Մինգեչաուրի ջրամբարը (նախկինում աջից միախառնվում էր Ալազան գետին)։
Կամբեճ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 320 կմ |
Ավազանի մակերես | 4650 կմ² |
Ջրի ծախս | 116 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Մեծ Կովկաս |
Գետաբերանի տեղակայում | Մինգեչաուրի ջրամբար |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Երկիր | Վրաստան և Ադրբեջան |
Երկրամաս | Մցխեթ-Մթիանեթ և Կախեթի մարզ |
Երկարությունը 320 կմ։ Կամբեճի ջրերի մի մասը ջրանցքով ուղղվում է դեպի Թբիլիսիից արևելք գտնվող ջրամբարը («Թբիլիսիի ծով») և դեպի Սամգորիի ոռոգիճ համակարգը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամբեճ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 380)։ |