Թբիլիսիի պետական համալսարան
Թբիլիսիի պետական համալսարան (վրացերեն՝ ივანე ჯავახიშვილის სახელობის თბილისის სახელმწიფო უნივერსიტეტი), բարձրագույն ուսումնական հաստատություն, գիտա-մշակութային կենտրոն Վրաստանում։ Կովկասյան տարածաշրջանում գործող ամենահին համալսարանն է։ Ստեղծվել է 1918 թվականին։
Թբիլիսիի պետական համալսարան վրացերեն՝ ივანე ჯავახიშვილის სახელობის თბილისის სახელმწიფო უნივერსიტეტი | |
---|---|
![]() | |
![]() | |
Հապավում | თსუ |
Տեսակ | հասարակական համալսարան |
Միջազգային անվանում | Ivane Javakhishvili Tbilisi State University |
Հիմնադրված է | փետրվարի 8, 1918 |
Հիմնադրիր | Իվանե Ջավախիշվիլի |
Անվանված է | Իվանե Ջավախիշվիլի |
Ռեկտոր | Լադո Պապավա |
Ուսանողներ | 18 000 |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1] |
Գույներ | երկնագույն և սպիտակ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Թբիլիսի |
Հասցե | 0128, ი. ჭავჭავაძის გამზირი 1, თბილისი, საქართველო |
Կայք | tsu.edu.ge(վրաց.) |
Tbilisi State University Վիքիպահեստում |
ՊատմությունԽմբագրել
Թբիլիսիի պետական համալսարանը հիմնադրվել է 1918 թվականին վրացի պատմաբան Իվանե Ջավախիշվիլու և նրա հետևորդների ջանքերով[2]։ Համալսարանը տեղակայված է Վրացական Գիմնազիայի շենքում, որը կառուցվել է 1899-1906 թվականներին Սիմոն Կիդիաշվիլիի կողմից։
ՏվյալներԽմբագրել
Համալսարանն ունի 6 ֆակուլտետ՝
- Իրավաբանական
- Տնտեսագիտական
- Հումանիտար
- Բժշկական
- Սոցիալական-քաղաքական գիտությունների
- Ճշգրիտ գիտությունների և բնագիտական
Ունի 5 մասնաճյուղեր Վրաստանի տարբեր շրջաններում, 60 գիտա-հետազոտական լաբորատորիաներ ու կենտրոններ, կիրառական մաթեմատիկայի գիտահետազոտական ինստիտուտ, լեզուների ուսուցման հանրապետական կենտրոն, տվյալների մշակման կենտրոն, ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ, 7 թանգարան, ջերմատուն, հրատարակչություն (թողարկում է «Թբիլիսիի համալսարան» թերթը), գրադարան (ունի շուրջ 4 միլիոն գիրք և թերթ)։ Համալսարանն ունի շուրջ 35 000 ուսանող, 5 000 աշխատակից[3][4]։
ԹՊՀ սերտ գիտակրթական կապեր ունի ՄԹ, Գերմանիայի, Իրանի, Իսպանիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Շվեդիայի և Շվեյցարիայի հետ։
Հայտնի շրջանավարտներԽմբագրել
ՎարչապետներԽմբագրել
- Իրակլի Գարիբաշվիլի
- Բիձինա Իվանիշվիլի
- Գեորգի Արսինիշվիլի
- Նիկա Գիլաուրի
- Լադո Գուրգենիձե
- Զուրաբ Ժվանիա
ԽոսնակներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ «New Tbilisi.Gov.Ge - თბილისის მერიის ოფიციალური ვებ გვერდი»։ Tbilisi.gov.ge։ Վերցված է 2014-01-05
- ↑ Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 1. А - Анкетирование. - М.: Большая Российская энциклопедия, 2005. - 766 с.: ил.: карт.
- ↑ Большая советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 29. Чаган- Экс-ле-Бен. 1978. 640 стр., илл.; 28 л. илл. и карт. (стб. 1127)