Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն (վրաց.՝ თბილისის პეტროს ადამიანის სახელობის სომხური დრამატული თეატრი), Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնն աշխարհում[1]։

Picto infobox masks.png
Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն
თბილისის პეტროს ადამიანის სახელობის სომხური დრამატული თეატრი
Petros Adamian Tbilisi State Armenian Drama Theatre. Avlabar, Tbilisi, Georgia.jpg
Տեսակթատրոն
ռեժիսորՀովհաննես Բաղդասարյան
ԵրկիրFlag of Georgia.svg Վրաստան
Գտնվելու վայրըՑամեբուլի փողոց 8, Թբիլիսի, Վրաստան
Հիմնադրման ամսաթիվ1856
Կայքtbilarmtheatre.ge

ՊատմությունԽմբագրել

1824 թվականից Թբիլիսիի Ներսիսյան դպրոցում հայերենով բեմադրվել են ներկայացումներ։ 1880-ականներին թատրոնի բարգավաճման գործում մեծ է եղել Պետրոս Ադամյանի դերը։ Թատրոնի հետագա գործունեությունը կապվում է Հակոբ Պարոնյանի և Ալեքսանդր Շիրվանզադեի ստեղծագործությունների հետ։ Թատրոնը հիմնվել է 1856 թվականին վիրահայ համայնքի ջանքերով[2]։ Դերասանական խումբը ղեկավարել է Գևորգ Չմշկյանը։ Թատրոնի ձևավորման մեջ մեծ ավանդ է ունեցել Գաբրիել Սունդուկյանը, որի «Էլի մեկ զոհ» ու «Պեպո» պիեսները բեմադրվել են թատրոնում։ 1905-1907 թվականներին հայկական թատրոնը ստեղծագործական մեծ վերելք է ապրել։ 1910-ականներին դերասանական կազմի մեջ են եղել բեմի վարպետներ Հասմիկը, Ալիխանյանը, Պետրոս Ադամյանը, Օ. Գուլազյանը, Քնարիկը, Մ. Մանվելյանը, Արուս Ոսկանյանը, Վահրամ Փափազյանը։

1918-1920 թվականները թատրոնի համար եղել են ճգնաժամային։ 1921 թվականի մայիսի 1-ին թատերախումբը ստացել է պետական թատրոնի կարգավիճակ և կոչվում Ստեփան Շահումյանի անվան հայկական թատրոն։ Առաջին ներկայացումը եղել է «Պատվի համար»-ը։ Թատրոնում աշխատում էին Վաղարշ Վաղարշյանը և Հովհաննես Բաղդասարյանը[3]։ 1936 թվականի մարտին թատրոնին հատկացվել է առանձին շենք Հավլաբարում։

1991 թվականին թատրոնը վերանվանվել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի։

Թատրոնում բեմադրված ներկայացումներըԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնը կվերանորոգվի»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-11-ին։ Վերցված է 2015-10-01 
  2. «Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոն»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-15-ին։ Վերցված է 2015-10-01 
  3. Հայ սովետական թատրոնի պատմություն։ Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն։ 1967 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 159