Վրաստանում բեռնափոխադրումների ամենամեծ ծավալը բաժին է ընկնում ավտոմոբիլային տրանսպորտին (մոտ 60%)[1], բեռնաշրջանառության ծավալը՝ երկաթուղային տրանսպորտին (մոտ 90%)[2]։ Տնտեսության ճյուղային կառուցվածքի ձևավորման գործում մեծ դեր է խաղացել Վրաստանի ներգրավվածությունը տարածաշրջանային նախագծերում, որոնք կապված էին էներգակիրների տարանցման հետ[3]։

Պատմություն խմբագրել

ԽՍՀՄ կազմում խմբագրել

Վրաստանի ԽՍՀ-ում տրանսպորտի հիմնական տեսակը երկաթուղայինն էր։ Շահագործման երկարությունը (1986 թվականի դրությամբ)՝

  • Երկաթուղային գծեր՝ 1,54 հազար կմ,
  • Ավտոճանապարհներ՝ 21,5 հազար կմ (այդ թվում նաև ասֆալտապատ՝ 19,9 հազար կմ)։

Հիմնական ծովային նավահանգիստներն են՝ Բաթումը և Փոթին։ Վրացական ԽՍՀ-ի տարածքով էին անցնում Բաքու-Բաթում նավթամուղը, Ադրբեջանական ԽՍՀ-ից և Հյուսիսային Կովկասից եկող գազամուղը։

Երկաթուղային տրանսպորտ խմբագրել

Երկաթուղային ճանապարհները 1612 կմ են (բոլորը էլեկտրաֆիկացված են), լայն երկաթուղագծով՝ 1 575 կմ (երկաթուղագիծը՝ 1, 520 մ), նեղ երկաթուղագծով՝ 37 կմ (երկաթուղագիծը՝ 914 մմ) (2003)[4]։ Երկաթուղային փոխադրումներում գերակշռում են նավթամթերքների փոխադրումները[1]։

Հիմնական երկաթուղային մայրուղիներն են՝ Թբիլիսի-Սամտրեդիա-Փոթի, Բաթում-Թբիլիսի-Բաքու (Ադրբեջան), Թբիլիսի-Երևան (Հայաստան), Թբիլիսի-Թելավ[1]։

Ավտոմոբիլային տրանսպորտ խմբագրել

 
Վրաստանի ճանապարհային ցանցը

Ավտոճանապարհներ՝ 20 424 կմ (ամբողջական ծածկույթով՝ 7854 կմ, մանրախճային և քարային ծածկույթով՝ 11 269 կմ, հողային ծածկույթով՝ 1206 կմ) (2006)[5]։ Գրանցված ավտոմեքենաների ընդհանուր քանակը կազմում է 661 048 (2009)[6]։

Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի գլխավոր ճանապարհները
Համար Միջազգային ճանապարհային ցանց Երթուղի Երկարությունը (կմ) Notes
[ს 1] E97 Թբիլիսի - Գորի - Քութայիս - Զուգդիդի - Սուխում 552
[ს 2] E70 Սենակ - Փոթի - Քոբուլեթ - Բաթում
[ს 3] E117 Մցխեթ - Գուդաուրի - Ստեփանծմինդա
[ს 4] E60 Թբիլիսի - Ռուսթավի
[ს 5] Թբիլիսի - Սագարեջո - Լագոդեխ
[ს 6] E117 Թբիլիսի - Մարնեուլ - Բոլնիս - Դմանիս
[ს 7] E001 Մարնեուլ - Սադախլո
[ს 8] E691 Խաշուրի - Բորժոմ - Ախալցխա - Վալե
[ს 9] E60 Թբիլիսի 54
[ს 10] Գորի - Ցխինվալ - Ջավա (Ձաու) - Ռոքի թունել
[ს 11] E691 Ախալցխա - Ախալքալաք - Նինոծմինդա
[ს 12] E692 Սամտրեդիա - Լանչխութ - Սուպսա 57

Խողովակաշարային տրանսպորտ խմբագրել

 
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Սուպսա նավթամուղերի երթուղիները

Խողովակաշարեր՝ նավթի համար - 1 027 կմ, նավթամթերքների համար - 232 կմ, գազի համար - 1 697 կմ (2004)[4]։

Խողովակաշարի մայրուղիներն են՝

Ծովային տրանսպորտ խմբագրել

 
Բաթումի նավահանգիստը

2005 թվականին Վրաստանի ծովային նավահանգիստները մշակել են 24 միլիոն տոննա բեռ, որոնցից 74%-ը բաժին է ընկել նավթին և նավթամթերքներին[3]։

Նավահանգիստներ՝

Առևտրային նավահանգիստ՝ 144 նավ (մեկ և ավելի ռեգիստրային տոննա ջրատարողությամբ) 855 908/ 1 288 812 դեդվեյտ-տոննա ընդհանուր ջրատարողությամբ[4]։

Օդային տրանսպորտ խմբագրել

Օդանավակայանների ընդհանուր թիվը 30 է (2004 թվականի դրությամբ)[4]։ Պինդ ծածկույթով թռիչքային ուղիներով օդանավակայանները 17 են (1՝ ավելի քան 3047 մ, 7՝ 2438 - 3047 մ, 5՝ 1524 - 2437 մ, 2՝ 914 - 1523 մ, 2՝ 914 մ-ից քիչ)։ Առանց պինդ ծածկույթի թռիչքուղով օդանավակայանները 13 են (3՝ 914 - 1523 մ, 10՝ 914 մ-ից քիչ) (2004 թվականի դրությամբ)։

Խոշորագույն օդանավակայաններն են[2]՝

  • Թբիլիսի (միջազգային օդանավակայան)
  • Բաթում (միջազգային օդանավակայան)
  • Քութայիս (միջազգային օդանավակայան)
  • Թելավ

Ավիափոխադրողներ՝

  • «Airzena — Georgian Airways»
  • «Georgian Airlines»
  • «National Airlines»

Ուղղաթիռային օդանավակայաններն երկուսն են (2003 թվականի դրությամբ)[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Большая российская энциклопедия, Том 8, стр 65-67
  2. 2,0 2,1 2,2 Справка по Грузии // Минэкономразвития России
  3. 3,0 3,1 3,2 А. Г. Егиазарян «Грузия: структурные проблемы и турецкая экономическая экспансия (1994—2007)» Archived 2010-10-11 at the Wayback Machine. // REGNUM, 2007
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Экономика Грузии
  5. «Road network according to pavement and category as of 2006» (անգլերեն)։ Road Department of Georgia։ Արխիվացված օրիգինալից 2012-10-25-ին։ Վերցված է 2012-10-07 
  6. «Road safety state policy» (անգլերեն)։ Ministery of regional development and infrastructure of Georgia. Transport policy department.։ Արխիվացված օրիգինալից 2012-10-25-ին։ Վերցված է 2012-10-07 
  7. Нефтепровод Баку-Тбилиси-Джейхан им. Гейдара Алиева. Справка // РИА Новости, 17 апреля 2009
  8. «А мы пойдем на Юг, Кульпаш КОНЫРОВА, Астана, express-k.kz, № 141 (16527) от 31.07.2008»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-16-ին։ Վերցված է 2015-10-12 
  9. На спорной территории Абхазии