Բացել գլխավոր ցանկը

Սաակաձե Գեորգի, Մեծ մոուրավի (1570, Քարթլիի թագավորություն - հոկտեմբերի 3, 1629(1629-10-03), Հալեպ, Սիրիա), վրաց քաղաքական գործիչ և զորավար։

Գեորգի Սաակաձե
Giorgi Saakadze.gif
 
Մասնագիտություն՝ Փաշա
Դավանանք իսլամ
Ծննդյան օր 1570
Ծննդավայր Քարթլիի թագավորություն
Վախճանի օր հոկտեմբերի 3, 1629(1629-10-03)
Վախճանի վայր Հալեպ, Սիրիա
Քաղաքացիություն Վրաստան
Ի ծնե անուն վրաց.՝ გიორგი სააკაძე
Գեորգի Սաակաձեի ձիավոր արձանը Թբիլիսիի Սաակաձեի անվան հրապարակում։

Ծագումով թագավորական ազնաուրներից։ 1608 թվականից Թիֆլիսի մոուրավի (կառավարիչ)։ Պայքարել է թավադների (խոշոր ֆեոդալների) դեմ՝ երկրի կենտրոնացման համար։ 1612 թվականին պալատական բանսարկությունների պատճառով անցել է Իրան, որտեղ ձեռք է բերել շահ Աբբաս I-ի վստահությունը։ 1620 թվականին շահը Սաակաձեին նշանակել է Քարթլիի մանկահասակ թագավոր Սիմոն II-ի խնամակալ, և Սաակաձեն փաստորեն դարձել է Քարթլիի կառավարիչը։ Սակայն, երբ պարսկական զորքերը սկսել են կոտորել Քարթլիի բնակիչներին, նպատակ ունենալով լիովին նվաճել երկիրը, Քարթլիի և Կախեթի բնակչությունը ապստամբել է։ Ապստամբության գլուխ է կանգնել Սաակաձեն։ 1625 թվականի հուլիսի 1-ի Մարաբդայի ճակատամարտում պարտվելուց հետո ապստամբները, պարտիզանական պայքար են սկսել։ Պարսիկները հարկադրված ճանաչել են թագավոր Թեյմուրազ I-ի թագավորությունը Քարթլ-Կախեթում։ Շուտով թավադներին հաջողվել է գժտեցնել Թեյմուրազ I-ին և Սաակաձեին։ Սաակաձեն ապստամբել է և 1626 թվականին Բազալեթի ճակատամարտում՝ պարտվելով փախել է Թուրքիա։ Սաակաձեն սպանվել է Հալեպում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 105 CC-BY-SA-icon-80x15.png