Մեստիա (վրաց.՝ მესტია), քաղաքատիպ ավան (մինչ 1968 թվականը՝ գյուղ) Վերին Սվանեթում, Սամեգրելո-Զեմո Սվանեթ մխարեի Մեստիայի մունիցիպալիտետի կենտրոնն է։ Տեղակայված է Մեծ Կովկասի հարավային լանջին, Զուգդիդի քաղաքից 128 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից 1500 մ է։ Բնակչությունը՝ 1973 մարդ (2014)։

Դաբա
Մեստիա
მესტია
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեՍամեգրելո-Զեմո Սվանեթ
ՄունիցիպալիտետՄեստիայի մունիցիպալիտետ
ՀամայնքՄեստիայի մունիցիպալիտետ
Այլ անվանումներՍետի
Տվյալ կարգավիճակում1968 թվականից
ԲԾՄ1500 մետր
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն1973 մարդ (2014)
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+995 410[1]
Փոստային ինդեքս3200[2]
Պաշտոնական կայքmestia.gov.ge(վրաց.)
Մեստիա (Վրաստան)##
Մեստիա (Վրաստան)

Տեսարժան վայրեր

խմբագրել

Չնայած իր փոքր չափսերին՝ Մեստիա գյուղը (հնագույն անվանումը՝ Սետի) հարյուրամյակներ շարունակ եղել է լեռնային Սվանեթի մշակութային և կրոնական կենտրոնը։ Մեստիայում պահպանվել են միջնադարյան մի քանի տասնյակ սվանական քարաշեն տներ՝ եկեղեցի (10-13-րդ դարեր), այդ թվում Մացխվարի (Սպասա), Տարնգզել և այլն։ Մեստիայի շրջանի միջնադարյան բազմաթիվ եկեղեցիներ և ամրություններ ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում։

Գյուղում է գտնվում պատմա-ազգագրական թանգարան, որտեղ պահվում են եզակի խորհրդանիշներ և ձեռագրեր, տուն-թանգարան և Մեստիայում ծնված, հայտնի ալպինիստ Միխեիլ Խերգիանիի կիսանդրին (հենց այստեղ էլ թաղված է)։

Մեստիան լեռնային տուրիզմի և ալպինիզմի կենտրոն է․ այստեղից է սկսվում վերելքը Ուշբա, Ջանգի թաու, Շխարա և այլ լեռնագագաթներ։ 2010 թվականի դեկտեմբերի 1-ին բացվել է լեռնադահուկային հանգստավայր[3]։

2010 թվականի դեկտեմբերին Մեստիայում բացվել է Թամար թագուհու անվամբ օդանավակայան[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել