Զաարբրյուքեն
Զաարբրյուքեն (գերմ.՝ Saarbrücken), քաղաք Գերմանիայում, Սաար գետի ափին։ Սաար երկրի վարչական կենտրոնն է։ 1977 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 201,6 հազար մարդ։ Միջազգային նշանակության տրանսպորտային հանգույց է, Սաարի ածխային ավազանի կենտրոնը։ Զարգացած է սև մետալուրգիան, ընդհանուր և տրանսպորտային մեքենաշինությունը, քիմիական, պոլիգրաֆ արդյունաբերությունը։ Կան սննդհամի և թեթև արդյունաբերության ձեռնարկություններ։ Ունի համալսարան, կոնսերվատորիա։ Տոնավաճառների կենտրոն է։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
գերմ.՝ Saarbrücken | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Առաջին հիշատակում | 999 | ||||
Մակերես | 167,52 կմ² | ||||
ԲԾՄ | 190 մետր | ||||
Բնակչություն | ▲179 634 մարդ (դեկտեմբերի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 06893, 06897, 06805, 0681 և 06898 | ||||
Փոստային դասիչ | 66001–66133 | ||||
Ավտոմոբիլային կոդ | SB | ||||
Պաշտոնական կայք | saarbruecken.de | ||||
| |||||
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ register of German municipalities (4th quarter 2022) (գերմ.) — DESTATIS, 2023.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 106)։ |