Պարտավ (գրաբ.՝ Պարտաւ, ադրբ.՝ Bərdə[1]), քաղաք ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Բարդայի շրջանում։ Շրջանի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը՝ 38 500 մարդ (2012

Քաղաք
Պարտավ
ադրբ.՝ Bərdə
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՊարտավի շրջան
ՀամայնքBarda District? և Ջևանշիրի գավառ
ԲԾՄ76±1 մետր
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն40 122 մարդ (2008)
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Փոստային ինդեքսAZ 0900
Փոստային դասիչAZ 0900
Բարդա (Ադրբեջան)##
Բարդա (Ադրբեջան)

Պատմություն

խմբագրել

Առավել քան 2000 տարվա պատմություն ունեցող Պատմական Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկը՝ Պարտավը գտնվում է դաշտային Արցախի՝ Տրտու (Թարթառ) գետի ափին[1]։

Քաղաքի հերթական վերաշինումը կապվում է Սասանյան Կավատ (488-496, 498/9-531) արքայի գործունեության հետ. «Ապա Կավատը... Առանում կառուցեց Բայլական քաղաքը և Պարտավը (Բարդա), որն ամբողջ սահմանային գոտու (գլխավոր) քաղաքն է...»[2][3][4]։ Հետագա դարերում նույնպես Պարտավը բազմիցս ավերվել է, սակայն ամեն անգամ վերստին շենացել։

Առհասարակ, որևէ պատմական անցքի հիշատակման առիթով Պարտավի անունը նշելիս պատմիչները մշտապես շեշտել են այդ քաղաքի առաջնային ու մեծ լինելու հանգամանքը։ Օրինակ, 450 թվականին Խաղխաղի ճակատամարտում Վարդան Մամիկոնյանի զորքից պարտված պարսից բանակի մնացորդները, Եղիշեի վկայությամբ, ապաստան են գտել շահաստան քաղաքում։ Առանց Պարտավի անունը տալու էլ արդեն հասկանալի է, որ խոսքը Պարտավի մասին է, քանզի այդ տարածաշրջանում Պարտավը միակ «շահաստան» քաղաքն էր (շահաստան անունն էին կրում մեծ ու վաճառաշահ քաղաքները, նահանգների կամ գավառների գլխավոր քաղաքները)[5]։

Քաղաքը հիշատակում են նաև 7-րդ դարի պատմիչ Ղևոնդը և Մովսես Կաղանկատվացին[6][7]։ Կաղանկատվացու վկայությամբ Պարտավը բերդաքաղաք էր[8]։

Բնակչություն

խմբագրել
Տարի Բնակչություն
1959 13 033 մարդ [9]
1970 20 788 մարդ [10]
1979 24 122 մարդ [11]
1989 30 908 մարդ [12]
2012 38 500 մարդ


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Սամվել Կարապետյան, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան, 1999, էջ 217-221 (հայերեն Արխիվացված 2019-07-02 Wayback Machine, english Արխիվացված 2020-11-01 Wayback Machine):
  2. Իբն-ալ-Ասիր, Երևան, 1981, էջ 40
  3. Markwart, Eranschahr, Berlin, 1901, Էջ 118
  4. Հ. Մանանդյան, Քննական տեսության հայ ժողովրդի պատմության, հատոր Բ, մաս Ա, Երևան, 1957, Էջ 310
  5. Եղիշեի Վարդանանց պատմությանը, Երևան, 1958, Էջ 71
  6. Ղևոնդ, Պատմություն, Երևան, 1982, Էջ 96
  7. Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից Աշխարհի, Երևան, 1983, էջ 9, 303
  8. Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից Աշխարհի, Երևան, 1983, էջ 135
  9. 1959 Soviet census
  10. 1970 Soviet census
  11. Перепись населения СССР (1979)
  12. Перепись населения СССР (1989)

Գրականություն

խմբագրել
  • Ташчьян Л. П., Средневековая Барда в период расцвета, «Известия АН Азербайджанской ССР», 1946, № 9. (ռուս.)
  • Якубовский А. Ю. Ибн-Мискавейх о походе русов в Бердаа в 943 - 944 гг. - «Византийский временник». Ленинград, 1926, т. XXIV.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարդա» հոդվածին։