Սոսի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սոսի (այլ կիրառումներ)
Սոսի, տնջրի | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Platanus
L., 1753
|
||||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||
Platanus orientalis L., 1753 — Տնջրի,Սոսի արևելյան | ||||||||||||
|
Սոսի, տնջրի, չինար կամ պլատան (լատիներեն՝ Plátanus)[1][2], սոսազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի ցեղ։ Հայտնի է մոտ 10 տեսակ։
Տնջրին գեղեցիկ ու հզոր ծառ է, որի բարձրությունը կարող է հասնել մինչև 50 մ։ Ապրում է մինչև 3000 տարի։ Սոսին (չինար) սոսազգիների ընտանիքի տերևաթափ ծառ է։ Հայտնի է մոտ 10 տեսակ՝ տարածված Հյուսիսային Ամերիկայում, Միջերկրական ծովի արևելյան երկրներից մինչև Հնդկաչին։ Հայաստանում հանդիպում է 2 տեսակ՝ արևելյան և թխկիատերև։ Առաջինը բնական պայմաններում հանդիպում է Սյունիքի մարզում՝ Ծավ գետի հովտում, նրա վտակ Շիկահողի համանուն արգելոցի տարածքում (զբաղեցնում է 60 հա տարածություն)։ Թխկիատերև սոսին ներմուծված է, աճում է ամենուրեք (մինչև 1300 մ բարձրություններում)։
Սոսին հզոր ծառ է, բարձրությունը՝ մինչև 50 մ, տրամագիծը՝ 1,5–2 (3) մ։ Ցողունը կանաչամոխրագույն է, հիմնականում՝ կեղևազուրկ։ Տերևները հերթադիր են, թաթաձև, բլթակավոր, երկար կոթուններով։ Ծաղիկները մանր են, անշուք, միասեռ, երկար կոթուններով։ Պտուղը կլոր, փշապատ բազմընկուզիկ է։ Ջերմա-, խոնավա-, լուսասեր է, երկարակյաց (ապրում է ավելի քան 2000 տարի), արագ է աճում։
Սոսին կիրառվում է քաղաքների կանաչապատման համար (մշակվում է նաև Երևանի փողոցներում և պուրակներում), հարմարվել է քաղաքի օդի աղտոտվածությանը (գազ, ծուխ, փոշի, մուր) և հողի մեխանիկական տրորմանը։
Հայաստանում Խմբագրել
Հայաստանում՝ 2 տեսակ՝
- Տնջրի կամ Սոսի արևելյան (P. orientalis)
- Սոսի թխկիատերև (P. acerifolia)։ Առավել տարածված է երկրորդը։
Կենսաբանական նկարագիր Խմբագրել
Հզոր ծառ է, բարձրությունը՝ մինչև 50 մ, տրամագիծը՝ 1,5-2(3) մ։ Ցողունը կանաչամոխրագույն է, հիմնականում՝ կեղևազուրկ։ Տերևները հերթադիր են, թաթաձև, բլթակավոր, երկար կոթուններով։ Ծաղիկները մանր են, անշուք, միասեռ, երկար ոտիկով գլխիկներում, որոնք տեղադրված են մեկ տարեկան ճյուղերին։ Ստորին, գրեթե նստադիր գլխիկները կազմված են արական, իսկ վերինները՝ իգական ծաղիկներից։
Պտուղը կլոր, փշապատ բազմընկուզիկ է։
Տնտեսական արժեք Խմբագրել
Ջերմա-, խոնավա-, լուսասեր է, երկարակյաց, ապրում է ավելի քան 2000 տարի, արագաճ է։ Արևելյան սոսին Հայաստանում անհիշելի ժամանակներից համարվել է սրբազան ծառ և օգտագործվել եկեղեցիների, վանքերի, ջրաղացների բակերը կանաչապատելու համար։
Հեթանոս քրմերը, դրանց տերևների սոսափյունն ունկնդրելով, գուշակություններ էին անում։
Հայաստանի հնադարյան մայրաքաղաք Արմավիրում գտնվող Անահիտ աստվածուհու մեհյանը շրջապատված էր Սոսյաց հռչակավոր անտառով։ Բնական պայմաններում հանդիպում է միայն Ծավ գետի (Սյունիքի մարզ) կիրճում (զբաղեցնում է 60 հա տարածություն), Շիկահողի պետական արգելոցի տարածքում։ Թխկիատերև սոսին ներմուծված է, աճում է ամենուրեք (մինչև 1300 մ բարձրություններում)։
Կիրառություն Խմբագրել
Օգտագործվում է քաղաքների կանաչապատման մեջ (մշակվում է նաև Երևանի փողոցներում ու պուրակներում), հարմարվել է քաղաքի օդի աղտոտվածությանը (գազ, ծուխ, փոշի, մուր), հողի մեխանիկական տրորմանը։
Անվանում Խմբագրել
Սոսի ծառը հայ ժողովրդի մոտ հայտնի է նաև Տնջրի անունով։ Ի դեպ, թե մեկը, թե մյուսը ժամանակի ընթացքում դարձել են անձնանուններ։ Առաջինը՝ արական, Սոս ձևով, երկրորդը՝ իգական, հայտնի է նաև պարսկերեն Չինար ձևով։
Տարածում Խմբագրել
Հաշվում են տերևաթափ և մշտադալար 11 տեսակ, տարածված են հյուսիսային կիսագնդում, Հյուսիսային Ամերիկայում, Միջին Արևելքում և Ասիայում, ինչպես նաև հարավարևմտյան և Կենտրոնական Եվրոպայում։
Սոսին հանդիպում է Ղրիմում, Կովկասում և Ուկրաինայում (Կիև, Լվով, Նիկոլաև, Օդեսա)։
Հետաքրքիր փաստեր Խմբագրել
Սոսին հայերի մոտ հեթանոսական շրջանում համարվել է նվիրական և պաշտելի ծառ, որի անտառում հմայություն էին անում, ունկնդրելով ծառերի սոսափյունը։ Սոսյաց անտառի նվիրյալ դյուցազունն էր համարվում մեր նահապետներից մեկը՝ Արամը, որն արդարադատություն էր իրականացնում ծառի միջոցով։ Ինչպես նաև Անուշավանը կրում էր Սոսանվեր մակդիրը։
Ավանդապատումի համաձայն, երբ Քրիստոսին որոնում են բռնելու համար, նա պահվում է սոսի ծառի սաղարթների մեջ։ Երբ հետապնդողները մոտ են գալիս, սոսու վրայից իսկույն կանչում է կկուն։ Հետապնդողները հեռանում են՝ մտածելով, որ եթե ծառի մոտ մարդ լիներ, կկուն չէր թառի ծառին։ Ազատվելով թշնամիներից՝ Քրիստոսն օրհնում է սոսի ծառը, որ նա ամառ-ձմեռ կանաչ մնա, իսկ կկվին էլ օրական երեք թռչուն բաժին է նշանակում, որոնցից մեկին նա միշտ մատաղ է անում՝ բաց թողնելով, իսկ մյուս երկուսին ուտում է։[փա՞ստ]
Տեսակներ Խմբագրել
- Platanus mexicana Moric. — Սոսի մեքսիկական
- Platanus occidentalis L. — Սոսի արևմտյան
- Platanus orientalis L. — Սոսի արևելյան
- Platanus racemosa Nutt. — Սոսի չինական
- Platanus wrightii S.Watson — Սոսի Ռայթի
Հիբրիդներ Խմբագրել
- Platanus × acerifolia (Aiton) Willd. — Սոսի հիբրիդային [= Platanus occidentalis × Platanus orientalis]
Սոսին մշակույթում Խմբագրել
- Սոսի ծառը Քաշմիրի խորհրդանիշն է,
- Դեռ հին ժամանակներից սոսին երկրպագվում էին տարբեր ժողովրդներ,
- Իսպանիայում սիրահարները ծառի տերևը բաժանում էին երկու մասի և պահում որպես հանդիպման երաշխիք,
- Աստվածաշնչում շքեղ ծառը համարվում է Աստծո ծառ,
- Հին Եգիպտոսում այն համարում են Նուտ երկնային աստվածուհու մարմնացում։
Նոմենկլատուրա և դասակարգում Խմբագրել
Սոսիի դասը (Platanus L.) սոսազգիների (Platanaceae Lindl.) միակ ներկայացուցիչն է, որը հանդիսանում է ընտանիքի տիպիկ ներկայացուցիչը։ Platanus L. դասը պատկանում է Magnoliophyta (Angiospermae) բաժնին, Magnoliopsida (Dicotyledones) դասին, Hamamelidae Takht. ենթադասին, Hamamelidales Takht. կարգին, Platanaceae Lindl. ընտանիքին։
Պատկերասրահ Խմբագրել
-
Սոսու ծառուղին Լվովում
-
920 թվականին տնկված Սարիգյուղի սոսին, Հայաստան
-
Սոսիի ծաղիկները և երիտասարդ տերևները
-
դեռ չհասած պտուղները
-
հասած պտուղները և տերևները
-
Ընկուզիկ
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Սոսի - Կրթադիտակ
- ↑ «Современный толковый словарь русского языка Т. Ф. Ефремовой» Чинара(չաշխատող հղում): ж. р. 1) Дерево семейства платановых; платан восточный. 2) Древесина такого дерева.
Գրականություն Խմբագրել
- Գրքեր
- Naumann Helmut (2007)։ «Die Platane von Gortyna»։ in Kämmerer. Thomas Richard։ Studien zu Ritual und Sozialgeschichte im Alten [Orient / Studies on Ritual and Society in the Ancient Near East. Tartuer Symposien 1998–2004]։ Berlin, de Gruyter,։ էջեր 207–226
- Sunset Western Garden Book։ 1995։ էջեր 606–607
- Թերթեր
- Feng Y., Oh S.H., Manos P. S. (2005)։ «Phylogeny and Historical Biogeography of the Genus Platanus as Inferred From Nuclear and Chloroplast DNA.»։ Systematic Botany 30 (4): 786–799։ doi:10.1600/036364405775097851
- Nixon K. C., Poole J. M. (2003)։ «Revision of the Mexican and Guatemalan species of Platanus (Platanaceae)»։ Lundellia 6: 103–137
- Կայքեր
- «Sycamore», Merriam-Webster Online Dictionary, http://www.merriam-webster.com/dictionary/sycamore, վերցված է 2009-08-04
- «Pathology note 7»։ The Research Agency of the Forestry Commission։ 2008։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին։ Վերցված է 2015 թ․ փետրվարի 2
Արտաքին հղումներ Խմբագրել
- Botany of Plane trees
- Flora of North America: Platanus
- A collection of images Archived 2009-05-07 at the Wayback Machine., including detailed photographs of fruit and flowers, from GERM.
- A short informal account Archived 2005-01-23 at the Wayback Machine. concentrating on the North American species
- A developmental and evolutionary analysis of embryology in Platanus (platanaceae), abasal eudicot Archived 2008-05-12 at the Wayback Machine., abstract of article by Sandra K. Floyd et al. in American Journal of Botany, 1999;86։1523–1537.
- Photos, measurements, and location details of large plane trees worldwide
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |