Բացել գլխավոր ցանկը

Թբիլիսիի սպորտի պալատ (վրաց.՝ თბილისის სპორტის სასახლე), մարզական համալիր, որը գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։

Museum Silhouette.svg
Թբիլիսիի սպորտի պալատ
თბილისის სპორტის სასახლე
Sports Palace in Tbilisi.jpg
Տեսակսպորտի պալատ
Մարզաձևբասկետբոլ, ձեռքի գնդակ, ձյուդո, թենիս, բոքս
ԵրկիրՎրաստան
ՏեղագրությունՎրաստան Վրաստան, Թբիլիսի, Մայիսի 26-ի հրապարակ[1]
Տարողություն9700
ԲնակիչՎրաստանի բասկետբոլի ազգային հավաքական
Բացվածմայիսի 12, 1961
ՃարտարապետՎլադիմիր Ալեքսի-Մեսխիշվիլի
Վերանորոգվել է2007 թվական
ԻրադարձություններՄանկական Եվրատեսիլ 2017 երգի մրցույթ
Կոորդինատներ: 41°43′12.000000099996″ հս․ լ. 44°46′48.000000100004″ ավ. ե. / 41.72000000002777398° հս․. լ. 44.78000000002777625° ավ. ե. / 41.72000000002777398; 44.78000000002777625
Պաշտոնական կայք

Արենան օգտագործվում է բասկետբոլի, ձեռքի գնդակի, ձյուդոյի, թենիսի և բռնցքամարտի մարզումների և մրցաշարերի համար։

Այն բանից հետո, երբ Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Մամադաշվիլին հաղթանակ տարավ Մանկական Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում, պարզ դարձավ այն, որ 2017 թվականի Մանկական Եվրատեսիլն անց է կացվելու հենց այստեղ։

ՊատմությունԽմբագրել

Թբիլիսիի սպորտի պալատը կառուցվել է 1961 թվականին, իսկ նույն տարվա մայիսի 26-ին տեղի է ունեցել համալիրի բացման արարողությունը։

Համարվում է վրացական «Դինամո Թբիլիսի» բասկետբոլային ակումբի տնային մարզադաշտը[2]։ Այն խոշորագույն բասկետբոլային արենան է հետխորհրդային երկրներում։ Այն կառուցվել է ճարտարապետ Վլադիմիր Ալեքսի-Մեսխիշվիլիի, Յուրի Կասրաձեի, Բարա Ջափարիձեի և Դավիթ Կաճայայի։

2007 թվականին այն վերանորոգվել է և օգոստոսի 22-ին վերաբացվել։

Նախագծվում է անցնացնել վերակառուցողական աշխատանքների երկրորդ փուլը, որի ժամանակ կվերանորոգվի շենքի տանիքը։ Վերանորոգման ընդհանուր արժեքը գնահատվում է 5 միլիոն ԱՄՆ դոլար։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել