Իսահակ Ալիխանյան
Իսահակ Ալիխանյան (փետրվարի 7, 1876, Դուշեթ, Մցխեթ-Մթիանեթ, Վրաստան - մարտի 14, 1946, Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), ՎԽՍՀ ժողովրդական արտիստ (1941 թվական)։
Իսահակ Ալիխանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 7, 1876 |
Ծննդավայր | Դուշեթ, Մցխեթ-Մթիանեթ, Վրաստան |
Մահացել է | մարտի 14, 1946 (70 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Կրթություն | Ներսիսեան դպրոց |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան և թատերական ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ |
ԿենսագրությունԽմբագրել
Իսահակ Ալիխանյանը ծնվել է Վրաստանի Դուշեթ գավառական քաղաքում, որը մեծ մասամբ հայաբնակ էր, բայց վրացախոս։ Նույնիսկ քաղաքի քահանան հայերեն չի իմացել։ 1896 թվականին ավարտել է Ներսիսյան դպրոցը ։ Ապագա դերասանն ապրել է ծանր, զրկանքներով լի մանկություն։ Ներսիսյան դպրոցն ավարտելուն պես քսանամյա երիտասարդը, ով իր դերասանական հակումները ցույց էր տվել դպրոցում ուսանելիս, ընդունվում է Գրիգոր Ավետյանի ղեկավարած խումբը։ Այդ, հետագայում և ուրիշ խմբերի հետ երիտասարդ դերասանը շրջում է Անդրկովկասի և Հյուսիսային Կովկասի հայաշատ քաղաքներում։ Նրա խաղընկերներն են եղել Սիրանույշը, Ա. Աբելյանը, Հ. Թրյանցը, Պետրոսյանը և ուրիշներ։
Ալիխանյանը հյուրախաղերով հանդես է եկել Բաքվում (1902-1903 թվականներ), Նոր Նախիջևանում (1906-1907 թվականներ), Մոսկվայում (1912 թվական), մնացած գրեթե ամբողջ ժամանակ՝ Թիֆլիսում. ամենուրեք Ալիխանյանը գտել է համակրանք ու ճանաչում։ Սակայն նա եղել է հայ թատրոնի «դժգոհներից» մեկը, ում չի գոհացրել ազգային թատրոնի և հայ դերասանի վիճակը՝ բարոյական և նյութական զրկանքներ, հեռանկարի անորոշություն և այլն։ Նա եղավ Երևանի Առաջին պետթատրոնի հիմնադիր կազմում, խաղաց մի քանի դեր, ապա նաև հանդես եկավ իբրև ռեժիսոր։ Բեմադրեց թատրոնը բացող ներկայացումը՝ «Պեպոն», ապա նաև՝ Հ. Իբսենի «Ուրվականները», Ֆուլդայի «Հիմարը», Մաքսիմ Գորկու «Հատակումը»։
1922 թվականին Ալիխանյանը վերադարձավ Թիֆլիս։ Հետագայում նա միայն մի թատերաշրջան (1926-1927 թվականներ) խաղաց Բաքվի հայկական թատրոնում՝ վերստին դառնալով Թբիլիսի Հայ դրամա՝ այստեղ մինչև կյանքի վերջն աշխատելու համար։
Բեմադրել է շուրջ 25 ներկայացում։ Իսահակ Ալիխանյանը Սոս Ալիխանյանի հայրն էր[1]: Թաղված է Թբլիսիի Խոջիվանքի գերեզմանատանը։ Նրա անունն է կրում փողոց Հավլաբարում (Թբիլիսի)[2]:
Դերեր թատրոնումԽմբագրել
- Իշխան Մըշկին՝ Ֆ.Դոստոևսկու «Ապուշը», (1903 թվական)
- Օսվալդ՝ Հենրիկ Իբսենի «Ուրվականներ»
- Ֆյոդոր արքա՝ Ա. Կ. Տոլստոյի «Ֆյոդոր Իոհանովիչ արքան»
- Առնոլդ՝ Գ. Հաուպտմանի «Միքայել Կրամեր»
- Չարսկի՝ Ս. Պշիբըշևսկու «Երջանկություն»
- Յուստուս՝ Ֆուլդայի «Հիմարը»
- Ռոբերտ՝ Գ. Հաուպտմանի «Հիվանդ մարդիկ»
- Սատին, Աբեղա, Սեյրան, Պետրոնիուս՝ «Յո երթաս»
- Նաղաշ՝ Դ. Դեմիրճյանի «Դատաստան»
- Աբեղա՝ Լ. Շանթի «Հին աստվածներ»
- Հայնրիխ՝ Գ. Հաուպտմանի «Ջրասույզ զանգ», (1922 թվական)
- Համլետ՝ Ու. Շեքսպիրի «Համլետ»
- Աղաբեկով՝ Ա. Լունաչարսկու «Հրձիգներ»
- Բերսենև՝ Բ. Լավրենյովի «Բեկում»
- Բաբա՝ Ս. Բաղդասարյան «Արյունոտ անապատ»
- Մարտինով՝ «Դատավճիռ»
- Յարովոյ՝ Կ. Տրենյովի «Լյուբով Յարովայա»
- Բեռնացկի՝ «Ֆոսֆորային շող»
- Պլատոն Կրեչետ՝ Ա. Կորնեյչուկի «Պլատոն Կրեչետ»
- Արսեն՝ Ս. Շանշիաշվիլիու«Արսեն», (1937 թվական)
- Պրինչիվալե՝ Մ. Մետերլինկ «Մոննա Վաննա», (1943 թվական)[3]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Իսահակ Ալիխանյանը «Անուններ» կայքում
- ↑ Իսահակ Ալիխանյանը Հայազգ կայքում
- ↑ Հայ Սովետական Թատրոնի Պատմություն, 1967 թվական
ԳրականությունԽմբագրել
- Աբաջյան Գ., Իսահակ Ալիխանյան, Երևան, 1967 թվական
- Հայրապետյան Ա., Իսահակ Ալիխանյան։ Մամուլի և հուշագրերի գնահատմամբ, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1958 թվական
- Դեմիրճյան Դ., Հուշեր և խոհեր հայ դրամատուրգիայի և թատրոնի մասին, Երկերի ժողովածու, VI հատոր, 1958 թվական
- Իսահակ Ալիխանյանի գործունեության քսանհինգամյակին նվիրված ալբոմ, Թիֆլիս, 1923 թվական
- Քալանթար Լ., Արվեստի մայրուղիներում
- Աբաջյան Գ., Իսահակ Ալիխանյան, 1978 թվական