Էլգուջա Ամաշուկելի
Էլգուջա Դավիթի Ամաշուկելի (վրաց.՝ ელგუჯა დავითის ძე ამაშუკელი, հունիսի 22, 1928[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 16, 2002[2][3], Թբիլիսի, Վրաստան[6]), խորհրդային և վրացի քանդակագործ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1988), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1982)։
Էլգուջա Ամաշուկելի վրաց.՝ ელგუჯა ამაშუკელი | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22, 1928[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 16, 2002[2][3] (73 տարեկան) |
Վախճանի վայրը | Թբիլիսի, Վրաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Կրթություն | Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա[4] |
Ստեղծագործություն(ներ) | Մայր Քարթլի[4], Մայր Քարթլի և Վախթանգ Գորգասալի արձան |
Մասնագիտություն | քանդակագործ և նկարիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Երեխաներ | Georgy Ostretsov? |
Elguja Amashukeli Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԷլգուջա Ամաշուկելին ծնվել է 1928 թվականի ապրիլի 22-ին Թիֆլիսում (այժմ՝ Թբիլիսի, Վրաստան)։ 1950-1955 թվականներին սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում՝ Ն. Պ. Կանդելակիի մոտ։
Էլգուջա Ամաշուկելին «Մայր Վրաստան» հուշարձանի, «Ռուսթավելի» մետրոյի կայարանի խորաքանդակի (1966), Վրաստանում Վախթանգ Գորգասալի հուշարձանի (1967), Նիկո Փիրոսմանիի հուշարձանը Թբիլիսիում (1975), Գորիում Հաղթանակի մոնումենտի (1979), Փոթիում Հերոս նավաստիների փառքի հուշարձանի (1979) հեղինակն է։
1996 թվականից Ամաշուկելին եղել է Վրաստանի գիտությունների ակադեմիայի Լեզվաբանության և գրականության վարչության թղթակից-անդամ։
Էլգուջա Ամաշուկելին մահացել է 2002 թվականի մարտին։ Թաղված է Թբիլիսիի Դիդուբեի պանթեոնում։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- Վրացական ԽՍՀ վաստակավոր նկարիչ (1965)
- Վրացական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1979)
- ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1988)
- ԽՍՀՄ պետական մրցանակ (1982) - Գորիում Հաղթանակի մոնումենտի և Փոթիում Հերոս նավաստիների հուշարձանի համար
- Շոթա Ռուսթավելիի անվան ՎԽՍՀ պետական մրցանակ (1965) - «Մայր Վրաստան» հուշարձանի համար։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ენციკლოპედია საქართველო (վրաց.) — ქართული საბჭოთა ენციკლოპედიის მთავარი სამეცნიერო რედაქცია, 1997. — Vol. 1. — P. 119.
- ↑ 2,0 2,1 2,2 Visuotinė lietuvių enciklopedija (լիտ.)
- ↑ 3,0 3,1 3,2 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ 4,0 4,1 4,2 АМАШУКЕЛИ Элгуджа Давидович // Ежегодник Большой Советской Энциклопедии. 1989 (ռուս.) / под ред. В. Г. Панова — М.: Советская энциклопедия, 1989. — С. 569. — ISBN 5-85270-004-5
- ↑ АМАШУКЕЛИ Элгуджа Давидович // Ежегодник Большой Советской Энциклопедии. 1989 (ռուս.) / под ред. В. Г. Панова — М.: Советская энциклопедия, 1988. — С. 569. — ISBN 5-85270-004-5
- ↑ Թբիլիսիի պատվավոր քաղաքացիներ = თბილისის საპატიო მოქალაქეები (1979—2006). — Тб., 2006. — 225 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլգուջա Ամաշուկելի» հոդվածին։ |