Բացել գլխավոր ցանկը

Լյուբլին ( լեհ.՝ Lublin), քաղաք Լեհաստանում, Լյուբլինի վոևոդության վարչական կենտրոնը։ Գտնվում է Լյուբլինյան բարձրավանդակում, Բիստրիցա գետի ձախ վտակի՝ Վեպշի ափին։ Քաղաքի տարածքը կազմում է 147,5 կմ², բնակչությունը՝ 348450 մարդ ( 2010 թվական)։ Լյուբլինը համարվում է Լեհաստանի լավագույն քաղաքներից մեկը ձեռնարկատիրական գործումեություն ծավալելու[1], բնակչության բարձր կենսամակարդակն ապահովելու[2] տեսակետներից:

Քաղաք
Լյուբլին
լեհ.՝ Lublin
Դրոշ Զինանշան
POL Lublin flag.svg POL Lublin COA 1.svg

Collage of views of Lublin.jpg
Լյուբլինի տեսարանների հավաքածու
Կոորդինատներ: 51°14′0″ հս․ լ. 22°34′0″ ավ. ե. / 51.23333° հս․. լ. 22.56667° ավ. ե. / 51.23333; 22.56667
ԵրկիրԼեհաստան Լեհաստան
ՎոևոդությունԼյուբուսկյան վոևոդություն
ՆախագահԿշիշտոֆ Ժուկ
Հիմնադրված էVI դար թ.
Մակերես147,5 կմ²
ԲԾՄ163±1 մետր
Բնակչություն348 567 մարդ (2012)
Խտություն2370 մարդ/կմ²
Ագլոմերացիա3,487
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+48 81
Փոստային ինդեքս20-001 - 20-999
Փոստային ինդեքսներ20-001–20-999
Ավտոմոբիլային կոդFZ
Պաշտոնական կայքum.lublin.pl
##Լյուբլին (Լեհաստան)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Առաջին կառույցը Լյուբլինում հայտնվել է VI դարում[3] Չվարտեկ բլրի վրա։ X դարում կառուցվել են փայտե պաշտպանական շինություններ, իսկ ավելի ուշ՝ քարե։ Առաջին գրավոր հիշատակությունը քաղաքի մասին եղել է 1198 թվականին։

1205 թվականին գալիցիական իշխան Ռոմանը մեկ ամիս պաշարել է քաղաքը, սակայն ի վերջո ստիպված է եղել նահանջել[4]։

1241 թվականին մոնղոլները ավերեցին Լյուբլինը, իսկ երեք տարի անց այն կրկին ենթարկվեց ավերածությունների լիտվացիների կողմից, ովքեր գործում էին պրուսացիների և յատվյագների հետ։ Նույն թվականին իշխան Դանիել Գալիցկին, գրավելով քաղաքը, հիմնավորապես ամրացրել է այն[4]։ 1260 թվականին դոմինիկյանների կողմից այստեղ կառուցվել է առաջին կաթոլիկ եկեղեցին, որը կրում էր Միքայել Հրեշտակապետի անունը։

1317 թվականին իշխան Վլադիսլավ Լոկետեկի օրոք քաղաքը ստացել է քաղաքային օրենք՝ մագդեբուրգյան իրավունքի տեսքով։ 1341 թվականին Կազիմիր Մեծը Լյուբլինի մերձակայքում հաղթանակ է տարել թաթարների նկատմամբ։

1474 թվականին Կազիմիր Յագելլոնը քաղաքը դարձրել է նորաստեղծ Լյուբլինյան վոևոդության մայրաքաղաքը։ XV— XVI դարերում Լյուբլինը բուռն ծաղկում է ապրել շնորհիվ այն բանի, որ այնտեղով էր անցնում Սև ծովից մինչև Արևմտյան Եվրոպա առևտրային ճանապարհը։ 1569 թվականին Լյուբլինում Լեհական թագավորությաև և Լիտվայի մեծ իշխանության միջև համաձայնագիր է կնքվել, որը պատմության մեջ մտել է «Լյուբլինյան ունիա» անվանումով։ Ըստ այդ համաձայնագրի՝ երկու տերություններն ստեղծել են Ռեչ Պոսպոլիտա անվանումով համադաշնային պետությունը:

XVII դարում քաղաքում տարածում գտած համաճարակը խլել է ավելի քան 5000 մարդու կյանք: Քաղաքն ավերվել է նախ՝ Պյոտր Պոտյորմկինի գլխավորած ռուս-կազակական զորքերի, այնուհետև՝ շվեդների կողմից։ Հետագայում քաղաքի իրավիճակը չի բարելավվել հիմնականում Հյուսիսային մեծ պատերազմի պատճառով։ Դադարել են անցկացվել լյուբլինյան տոնավաճառները, եվրոպացի առևտրականները լքել են քաղաքը։

1703 թվականին Օգոստոս II- ը քաղաքին արտոնություններ է տվել, իրավունքներով հավասարեցրել Կրակով քաղաքի հետ։ Հյուսիսային մեծ պատերազմից հետո մի որոշ ժամանակահատված շինարարություն է ընթացել, հիմնականում վերականգնվել են առևտրական շինություններն ու եկեղեցիները:

1792 թվականին ռուսական զորքերը գրավել են քաղաքը։ Ռեչ Պոսպոլիտայի երրորդ բաժանումից հետո քաղաքը հայտնվել է Ավստրիայի տիրապետության տակ։ 1809 թվականին քաղաքը մտել է Վարշավայի իշխանության, 1815 թվականին՝ Լեհական թագավորության մեջ՝ ռուսական կայսրության կազմում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան և Ավստրո-Հունգարիան գրավել են Լյուբլինը։ 1918 թվականին Լյուբլինում հիմնադրվել է Կաթոլիկ համալսարան։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը գրավվել է վերմախտի զորքերի կողմից։ 1944 թվականի հուլիսին խորհրդային զորքերը ազատագրել են Լյուբլինը, որը մինչև 1945 թվականի հունվարի 17-ը եղել է Լեհաստանի ժամանակավոր մայրաքաղաքը։ 1944 թվականի հոկտեմբերի 23- ին Լյուբլինում հիմնադրվել է Մարիա Կյուրի-Սկլադովսկայայի անվան համալսարանը։

Արտասահմանյան կապերԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Lublin UM։ «Why Lublin? / Lublin – investment destination / Investors / Business / Lublin City Office»։ Վերցված է 20 March 2017 
  2. Lublin UM։ «Standard of living in Lublin / Lublin – investment destination / Investors / Business / Lublin City Office»։ Վերցված է 20 March 2017 
  3. Dzieje Lublina. Próba syntezy. t. I, praca zbiorowa pod redakcją Lublin 1965
  4. 4,0 4,1 Вейнберг Л. Б (1890–1907)։ «Люблин»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ 
  5. Council of Europe (2011)։ «Intercultural city: Lublin, Poland»։ coe.int։ Վերցված է 22 May 2011 
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 6,19 6,20 6,21 6,22 6,23 «Miasta Partnerskie Lublina» [Lublin - Partnership Cities] (Polish)։ lublin.eu։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-16-ին։ Վերցված է 2013-08-07 
  7. Побратимские связи г. Бреста (ռուսերեն)։ City.brest.by։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-18-ին։ Վերցված է 2010-10-03 
  8. Офіційний сайт міста Івано-Франківська։ mvk.if.ua (Ukrainian)։ Վերցված է 7 March 2010 
  9. «Portrait of Münster: Die Partnerstädte»։ Stadt Münster։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-09-ին։ Վերցված է 2013-08-07 
  10. «The Municipality of Lublin City»։ Um.lublin.eu։ 1992-10-01։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-23-ին։ Վերցված է 2009-05-05 
  11. «Lublin's Partner and Friend Cities»։ The Municipality of Lublin City։ Արխիվացված է օրիգինալից 20 July 2011-ին։ Վերցված է 2 July 2009 

Արտաքին հղումներԽմբագրել