Բացել գլխավոր ցանկը

Վրացական ոսկեդար (վրաց.՝ საქართველოს ოქროს ხანა), Վրաստանը զարգացած միջնադարում՝ 11-13-րդ դարերում[1]: Այս ժամանակաշրջանում Վրաստանը հասավ իր ռազմաքաղաքական հզորության գագաթնակետին: Այն անմիջականորեն կապված էր Վրաստանում Թամար թագուհու կառավարման հետ: Այս ժամանակաշրջանում Վրաստանում վերելք ապրեց արվեստը, ինչպես նաև աշխարհիկ և հոգևոր գրականությունը: Ծաղկում ապրեց վրացական ճարտարապետությունը:

Վրաստանի Հանրապետության զինանշանը
Նախապատմություն
Թռեղքյան մշակույթ
Կուր-Արաքսյան մշակույթ
Կոլխիդյան մշակույթ
Անտիկ պատմություն
Դիաոխա
Կոլխիդա
Վիրք
Լազիկա
Միջնադար
Վրաց մարզպանություն
Վրաց իշխանություն
Տփղիսի ամիրայություն
Բագրատիոնիներ
Տայքի կյուրոպաղատություն
Հերեթի թագավորություն
Վրաց թագավորություն
Մոնղոլական տիրապետության
Լենկ-Թեմուրի տիրապետության
Նոր շրջան
Քարթլիի թագավորություն
Կախեթի թագավորություն
Իմերեթի թագավորություն
Քարթլի-Կախեթի թագավորություն
Նորագույն շրջան
Վրաստանը Ռուսական կայսրության կազմում
Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Վրացական ԽՍՀ
Անկախ Վրաստան

Վրաստան Վրաստանի պորտալ

Վրացական ոսկեդարը տևեց ավելի քան երկու դար: Ոսկեդարի անկումը կապված էր Վրաստանում քոչվորական ցեղերի՝ մոնղոլների և սելջուկների արշավանքների, ինչպես նաև Սև մահի տարածման հետ: Վրաստանն առավել թուլացավ Կոստանդնուպոլսի, ինչպես նաև Արևելյան Հռոմեական կայսրության անկումից հետո: Դրանով Վրաց թագավորությունը զրկվեց իր գլխավոր ռազմաքաղաքական դաշնակցից: Արդյունքում՝ 15-րդ դարում Վրաստանը մասնատվեց և շրջափակվելով իսլամադավան թյուրք-իրանցիների կողմից՝ մեկուսացավ քրիստոնյա Եվրոպայից:

Ոսկեդարը եղել է Վրաստանի պատմության ամենահարուստ ժամանակաշրջանը[2]: Այս ժամանակահատվածում Վրաց թագավորությունը եղել է տարածաշրջանի հզորագույն պետությունը, որը մրցունակ էր Հունաստանի և Հին Հռոմի հետ:

ՊատմությունԽմբագրել

Սելջուկյան սուլթանությունը 11-րդ դարի սկզբին արդեն լիովին թուլացել էր: Դրան նպաստում էին 1095 թվականին սկսված խաչակրաց արշավանքները, որոնց արդյունքում Միջերկրական ծովի արևելյան ափին առաջանում են Եդեսիայի ու Տրիպոլիի կոմսությունները, Անտիոքի դքսությունը և Երուսաղեմի թագավորությունը: Օգտվելով արևելքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունից` Վրաստանի թագավոր Դավիթ Աղմաշենեբելին վերջնական հարված հասցրեց Սելջուկյան սուլթանությանը և մուսուլմաններից ազատագրեց Թբիլիսի քաղաքը: Թբիլիսիի ազատագրումը նոր էջ բացեց Վրաստանի պատմության մեջ, և այն դարձավ հզորացող երկրի թագավորանիստն ու մայրաքաղաքը: Թբիլիսիում քրիստոնեական կառավարության վերականգնումը համարվում է վրացական ոսկեդարի սկիզբը:

Վրացական պետության հզորացումԽմբագրել

12-րդ դարը և 13-րդ դարի սկիզբը ավատատիրական Վրաստանի քաղաքական հզորության ու տնտեսության ծաղկման շրջանն է[3]: Վրաստանի թագավոր Դավիթ IV-ը, լինելով բավականին երիտասարդ, կարողանում է ամրապնդել կենտրոնական կառավարությունը` ստեղծելով հզոր և կանոնավոր բանակ: Սա մեծ ձեռքբերում էր վրացական պետության համար, քանի որ կանոնավոր բանակը կարող էր հզոր ուժ հանդիսանալ սելջուկների դեմ մղվող ազատագրական պայքարի ժամանակ[4]: Կարևոր նվաճում էր այն, որ Դավիթ թագավորը, կամ ինչպես ժողովուրդն էր անվանումը Դավիթ Շինարարը, կարողացավ վերակազմավորել Վրաց ուղղափառ եկեղեցին:

1103-1105 թվականներին Դավիթ թագավորի ազատարար բանակ հետ գրավեց է Հերեթը, իսկ 1110-1118 թվականների ընթացքում Ստորին Քարթլին ու պատմական Հայաստանի մի քանի գավառներ: Արդյունքում՝ Թբիլիսին[5], մնալով սելջուկների ղեկավարության տակ, շրջապատվեց բոլոր կողմերից։ Վրաստանի թագավորը նոր գրավված տարածքները բնակեցրեց ռուս և եվրոպացի առևտրականներով:

Վրացիների հզորացումը խոչընդոտ էր հանդիսանում սելջուկների համար, և թյուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ հակավրացական նոր ռազմագործողության վերսկսման: 1121 թվականի սելջուկները ներխուժեցին վրացական ազատագրված հողեր, սակայն Դիդգորի ճակատամարտում լուրջ պարտություն կրեցին: Վրացական բանակը անցավ հարձակման, և վերջապես գրավեցին Տփղիսը՝ այն դարձնելով իր ընդարձակ թագավորության մայրաքաղաք[6]: Շարունակելով իր հաղթանակ մարտերը` Դավիթը 1124 թվականին իր պետությանը միացրեց արևմտյան Շիրվանը, ինչպես նաև Հայաստանի հյուսիսային հատվածը: Վրացի թագավորը իր ընդարձակ պետության մեջ միավորել էր գրեթե ամբողջ Հարավային Կովկասը: Ստանալով անեցիների օժանդակությունը՝ վրացական բանակը մտավ Անի և գրավեց քաղաքը: Վրացիների հետ կողք կողքի կռվում էին նաև հայ զինվորները: Երկիրը վերածվեց հզորագույն տերության: Դավիթ Շինարարը մահացավ 1125 թվականին[7]: Նա ստեղծեց մի պետություն, որը ազդեցիկ դեր ուներ տարածաշրջանում և համարվում էր վրացի ժողովրդի պատմության հզորագույն տերությունը: Նրա շարունակեցին հզորացնել ու ընդլայնել Վրաստանի տարածքները՝ Հյուսիսային Կովկասի լեռնային ժողովուրդների զբաղեցրած տարածքների հաշվին։

Վրաստանն իր հզորության գագաթնակետինԽմբագրել

 
Թամար թագուհի

Դավիթ թագավորի մահը սուգ էր վրաց ժողովրդի համար: Նրա գործը շարունակեց իր ավագ որդին՝ Գեորգին: Նա որդեգրեց հոր վարած քաղաքականությունը, որի նպատակն էր սելջուկյան իշխանությունների թուլացումը և Վրաստանի դիրքերի ամրացումը։ 1161 թվականին Գեորգին վերջնականապես գրավում է Անին, իսկ 1162 թվականին անձնատուր է լինում Դվին քաղաքը, որն ավերվել էր վրաց-սելջուկյան ռազմական հակամարտութունների հետևանքով[8]: 1167 թվականին Գեորգի III-ը հաղթել է Հյուսիսային Կովկասի չեչենական և դաղստանյան ցեղերին։ Պայքարել է կենտրոնախույս ուժերի դեմ, որոնք ապստամբել էին Իվանե Օրբելիի ղեկավարությամբ և ամրացել Լոռի քաղաք-ամրոցում։ Նրանց հարած Սարգիս Զաքարյանը և ուրիշներ ապավինել էին Գեորգիի ողորմածությանը։ Նա ճնշել է ապստամբությունը, ոչնչացրել Օրբելիների տոհմը, ասպարեզից հեռացրել ապստամբության հետ առնչված անձանց և պաշտոններ տվել իրեն հավատարիմ մարդկանց։ Վախենալով թագավորի ուժեղացումից՝ վրաց հոգևորականությունը պահանջել է վերականգնել եկեղեցու արտոնությունները՝ այն ազատելով հարկերից։ Անախորժություններից խուսափելու համար Գեորգին զիջել է։ Գեորգին արու զավակ չի ունեցել և թագավորության վերջին տարիներին գահակից է դարձրել դստերը՝ Թամարին:

Թամարի գահակալության տարիներին Վրաստանը հասնում է իր հզորության գագաթնակետին։ 1194-1204 թվականներին Թամարի բանակը կարողացավ դիմադրել հարավից ներխուժած թուրքերի հարձակումներին՝ ներխուժելով Հարավային Հայաստան։ Վերջինիս մեծ մասը չէր մտնում Վրաց թագավորության մեջ (Կարին, Երզնկա, Վան) և գտնվում էր տեղի հայ իշխանների ղեկավորության տակ՝ առանձին տոհմական կալվածքների կարգավիճակով։

Հայ-վրացական միացյալ բանակը կարողանում է ազատագրել Հայաստանը օտար տիրապետությունից: Արքունի ընտանիքի հետ սերտ հարաբերություններ ունեցող հայ ազնվականներից աչքի ընկնող սպարապետ Սարգիս Զաքարյանի որդիները՝ Զաքարեն և Իվանեն, վրացական զորքերի գլուխ անցած, մտնում են Հայաստան։ Զաքարյանները ուղղափառ հայեր էին, ովքեր հայտնի էին նաև «Մխարգրձելի» (Երկայնաբազուկ) անվամբ։ Նախկին Բագրատունիների թագավորության գրեթե բոլոր հյուսիսային տիրույթները՝ Այրարատը, Սյունիքըև Արցախը, մի քանի տարում ազատագրվեցին սելջուկյան զորքերից։ Այնտեղ վերականգնվեցին տեղացի իշխանների իրավունքները։

 
Վրաստանն իր հզորության գագաթնակետին՝ Թամար թագուհու օրոք

Դավիթ թագավորի ասպարեզ իջան նոր իշխանական տներ (Օրբելյաններ, Պռոշյաններ, Դոփյաններ, Հասան-Ջալալյաններ,Վաչուտյաններ և այլք)։ Ազատագրված հայկական հողերը միավորվեցին վարչական մեկ կառույցի՝ Զաքարյան իշխանապետության կազմում։ Հայաստանի հարավում՝ Տուրուբերանում և Վասպուրականում հաստատված Շահ-Արմենների ամիրայությունը ընդունեց Բագրատիոնիների գերագահությունը, սակայն նրանց տերության մեջ չմտավ:

1204 թվականին Վրաստանը ճանապարհ հարթեց դեպի Սև ծովի հարավարևելյան ափերը։ Այս տարածաշրջանի բնակիչները հիմնականում Պոնտոսի հույներն էին, ինչպես նաև հայերով և լազերով: Վրացական զորքը գրավեց ծովափնյա քաղաքները՝ Տրապիզոնը, Լիմնիան, Սամսունը, Սինոպը, Հիրասունտը, Կոտիորուն ու Հերակլեան: Ձևավորվեց Տրապիզոնի կայսրությունը՝ Վրաստանում դաստիարակված Կոմնենոսների տան ներկայացուցիչ Ալեքսեյի գլխավորությամբ։ Տրապիզոնի երկիրը գտնվում էր Վրաստանի ազդեցության տակ:

1210 թվականին Զաքարե Մխարգրձելին առաջարկեց արշավել դեպի Իրան[9]: Արշավը հաջողության հասավ. վրացիները գրավեցին մի շարք քաղաքներ՝ Մարանդը, Թավրիզը, Միանեն, Զենջանն ու Ղազվինը: Վրացական զորքը հասավ մինչև Ռոմ-Հուրա, որը գտնվում էր Իրանի կենտրոնում, և հարուստ ավարով վերադարձավ հայրենիք:

12-րդ դարում հաստատվեցին տնտեսական և քաղաքական հարաբերություններ ուղղափառ Կիևյան Ռուսիայի հետ. Կիև-Պեչորյան մայրավանքի գլխավոր եկեղեցու խճանկարի նախշազարդմանը մասնակցում էին վրացի գեղանկարիչներ, ռուսների ու վրացիների նախարարական տների միջև սկսեցին ամուսնական կապեր ստեղծվել։ Եթե մինչ այդ Բագրատիոնիները կապված էր ալանաց ու աբխազաց արքայատոհմի, ինչպես նաև Մամիկոնյանների, Արծրունիների, Բագրատունիների ու Զաքարյանների, ապա վրաց ազնվականությունը բարեկամական կապեր հաստատեց ռուսական ուղղափառ ընտանիքների հետ։ 1185 թվականին՝ գահակալության երկրորդ տարում, վրաց թագուհին ամուսնացավ Վլադիմիր-Սուզդալի իշխան Անդրեյ Բոգոլյուբսկու որդու՝ Յուրիի հետ:

Երկրի քաղաքական հզորությունը հիմնվում էր զարգացած գյուղատնտեսության, առևտրի ու արհեստների վրա։ Բարձր մակարդակի էր հասել մշակույթը՝ փիլիսոփայությունը, պատմագրությունը, գրականությունը, արվեստը:

ՄշակույթԽմբագրել

Ոսկեդարի գրականություն և կերպարվեստԽմբագրել

 
Շոթա Ռուսթավելին ներկայացնում է «Ընձենավորը» պոեմը Թամար թագուհուն. հեղ.՝ Միխայիլ Զիչի, 1880 թ.

Ոսկեդարի շրջանի գրականությունը կարևոր նշանակություն է ունեցել վրացական գրականության հետագա զարգացման գործում: Ոսկեդարի շրջանում է ստեղծագործել Շոթա Ռուսթավելին, ով եղել է վրացական քնարերգության հայրը: 12-րդ դարում Շոթա Ռուսթավելին գրել է «Ընձենավորը» (վրաց.՝ ვეფხისტყაოსანი) պոեմը, որը վրաց ժողովրդի գրական ժառանգության մարգարիտը[10]։ «Ընձենավորը» Ռուսթավելին նվիրել է Թամար թագուհուն ու նրա ամուսնուն՝ ալանաց արքայորդի Դավիթ Սոսլանին։ Թեև նկարագրվող դեպքերն ու իրադարձությունները տեղի են ունենում Հնդկաստանում, Պարսկաստանում, նաև մտացածին երկրներում, այնուամենայնիվ, հեղինակը ճշմարտացիորեն արտացոլում է 12-րդ դարի Վրաստանի հասարակական-քաղաքական իրադրությունը։ «Ընձենավորը» աչքի է ընկնում բանաստեղծական խոսքի գունեղ պատկերներով ու համեմատություններով, բանահյուսական պատկերավոր տարրերով, ասույթներով, ռիթմով, որոնք պոեմը դարձնում են ավելի գրավիչ ու դյուրին ընթերցվող:

12-13-րդ դարում ստեղծվել է «Ամիրան-Դարեջանիանի» դյուցազնավեպն ու Էթերիանի չափածո դյուցազնավեպը։ Աշխարհիկ գրականությունը նշանավորվել է Չախրուխաձեի «Թամարիանի» և Շավթելու «Աբդուլմեսիանի» ներբողական երկերով։ 11-րդ դարից մեզ է հասել «Վախթանգ Գորգասարի վարքը», Քարթլիս Ցխովրեբա պատմագրական աշխատությունը։ Իրավագիտության մեջ ուրույն տեղ է գրավում Դավիթ Շինարարի օրենսգիրքը։

Ճարտարապետությանը զուգընթաց զարգանում էր նաև կերպարվեստը: Գծանկարով ու ինքնատիպությամբ աչքի էին ընկնում նկարիչներ Տևդորեն(11-12-րդ դարեր) և Միքայել Մաղլակելին:

ՃարտարապետությունԽմբագրել

 
Որմնանկար Աթենի Սիոն տաճարում

Ոսկեդարի ժամանակաշրջանում վրացական ճարտարապետությունը վերելք էր ապրում: Ծաղկում էին ճարտարապետության տարբեր ճյուղեր, Վրաց թագավորության տարբեր հատվածներում կառուցվում էին ճարտարապետական հոյակերտ տաճարներ և գլուխգործոցներ: Վրացական ճարտարապետության գլուխգործոցներից է Բագրատի տաճարը, որը գտնվում է Քութայիս քաղաքի տարածքում: Ներկայումս այն գրանցված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:

12-րդ դարի վրացական ճարտարապետության հոյակերտ շինություն է Գելաթի Սուրբ Աստվածածնի վանքը, որը հիմնադրվել է 1106 թվականին՝ Դավիթ Դ Շինարար թագավորի կողմից։ Հետագայում այս տաճարը դարձել է վրաց թագավորի դամբարանատեղը։ Համալիրը զարդարվում է մանրանկարներով ու որմնանկարներով և ապա դառնում է ուսումնական ու հոգևոր խոշոր կենտրոն՝ ունենում է սեփական մատենադարանը։ Այստեղ բացվում է Գելաթի ակադեմիան՝ վրացական առաջին բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը, որտեղ ուսանում էին փիլիսոփայություն, աստղագիտություն, գրականություն և ժամանակի այլ գիտություններ ու արվեստներ։

Ճարտարապետական ու քանդակագործական նոր լուծումներով է հարստանում Դավիթ Գարեջայի վանքային համալիրը, որը հիմնադրվել էր դեռ 6-7-րդ դարերում, նոր շունչ են ստանում Ջվարի վանքը, Աթենի Սիոնը և այլ կառույցներ։ 1122 թվականի Թբիլիսիի ազատագրումը նոր էջ է բացում վրաց թագավորության համար։ Դառնալով ամբողջ Կովկասի մայրաքաղաքը՝ քրիստոնեական Թբիլիսին զարդարվում է նորանոր եկեղեցիներով, ամրացվում է քաղաքի միջնաբերդը՝ Նարիղալան: Թբիլիսին խոշոր եկեղեցական կենտրոն էր: Վրացական ամրոցներից նշանավոր են Ածղուրիը, Բիրթվիսի, Գրեմի, Կեսելոյի բերդերը, ինչպես նաև՝ Թմկաբերդը՝ Ջավախքում:

Տե՛ս նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «საქართველოს ისტორია ბავშვებისათვის - თამარ მეფის ოქროს ხანა»։ children.dsl.ge։ Վերցված է 2017-02-07 
  2. «საქართველოს ოქროს ხანა - ინგლისურად - ბიბლუსი»։ biblusi։ Վերցված է 2017-02-07 
  3. «დავით IV აღმაშენებელი»։ www.buki.ge։ Վերցված է 2017-02-07 
  4. «ოქროს ხანის ქართული კულტურა»։ Cultural Studies։ Վերցված է 2017-02-07 
  5. «დავით IV აღმაშენებელი (1073-1125)»։ Վերցված է 2017-02-07 
  6. «მეფე საქართველოსი - დავით IV აღმაშენებელი»։ kvirispalitra։ Վերցված է 2017-02-07 
  7. «წმინდა მეფე დავით აღმაშენებელი (1089-1125)»։ georoyal.ge։ Վերցված է 2017-02-07 
  8. «წმინდა მეფე თამარი (1184-1213)»։ georoyal.ge։ Վերցված է 2017-02-07 
  9. «† orthodoxy.ge † წმინდანთა ცხოვრება - წმიდა კეთილმსახური მეფე თამარი (+1213)»։ www.orthodoxy.ge։ Վերցված է 2017-02-07 
  10. «"ვეფხისტყაოსანი" გურულად»։ kvirispalitra։ Վերցված է 2017-02-07 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։