«Ժանտախտը» (ֆր.՝ La Peste), ֆրանսիացի գրող, հրապարակախոս և փիլիսոփա Ալբեր Քամյուի վեպը, հրատարակվել է 1947 թվականին, գրողի ամենահայտնի ստեղծագործություններից է։ Վեպի բովանդակությունը ֆաշիզմի և նացիզմի դեմ եվրոպական դիմադրությունն է, և ժանտախտ ասելով՝ Քամյուն ի նկատի ուներ Երկրորդ համաշխարհային պատերազմը[3]։

Ժանտախտը
ֆր.՝ La peste[1]
ՀեղինակԱլբեր Քամյու[2]
Անվանվել էԺանտախտ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրաբսուրդիզմ
ԹեմաԺանտախտ և Համաճարակ
Բնօրինակ լեզուֆրանսերեն[2]
Կերպար(ներ)Q65212706?
Ստեղծման տարեթիվ1947
Նկարագրում էՕրան
ՆախորդResistance, Rebellion, and Death?
Երկիր Ֆրանսիա[2]
ՀրատարակիչԳալլիմար
Հրատարակման տարեթիվ1947[2]
ՎիքիքաղվածքԺանտախտը
 The Plague Վիքիպահեստում

Նկարագրություն

խմբագրել

Իր փիլիսոփայական-ինտելեկտուալ բովանդակությամբ այն կարելի է դիտարկել որպես հեղինակային յուրահատուկ մենախոսություն, որը տրված է վեպի՝ հեղինակի աշխարհայացքի տարբեր կողմերը, տեսանկյուններն ու միտումները կրող կերպարներին։ Դա պարզապես ժանտախտ չէ (դարչնագույն ժանտախտ, ինչպես անվանում էին ֆաշիզմը Գերմանիայում), այլ գոյությունից անբաժան չարիք։ Ժանտախտն աբսուրդն է, հավաքական խորհրդանիշ, որն ընդգրկում է հարյուրամյակներ շարունակ Եվրոպան քայքայող երևույթների ամբողջականությունը[4]։

«Ժանտախտը» հակաճգնաժամային քրոնիկ վեպ է։ Դրա գլխավոր առանձնահատկությունը հստակ ընդգծված օբյեկտիվությունն է, որն էլ իր հերթին բերում է նրան, որ բացակայում են վառ գունավորված նկարագրությունները։ Վեպը կրում է համամարդկային և ապաժամանկյա ենթատեքստեր։ Ինչպես յուրաքանչյուր էքզսիտենցիալիստական փիլիսոփայության մեջ, այնպես էլ այստեղ մահը դառնում է գլխավոր կերպաների անբաժան ուղեկիցը[5][6] Աբսուրդը մարդկային խառնվածքի ակտիվության ու դրա վերրջնական զրոյական արդյունքի հակադրության մեջ է. վերջնական արդյունքն անհատի մահն է ու գուցե նաև ողջ մարդկության ոչնչացումը։

«Ժանտախտը» վեպում Քամյուն փորձ է կատարել գտնելու մարդկային ազատության խնդրի պատասխանն այն աշխարհում, որտեղ սովորական բարոյական հրամայականներն սպառել են իրենց։ Կարելի է ասել, որ ժանտախտը ստիպեց Օրանի բնակիչներին փոխելու բարոյական նորմերի ու արժեքների վերաբերյալ իրենց վերաբերմունքը։

  «Ժանտախտի» մեծագույն բացահայտումը մարդկային բնության բացահայտումն է
- Ռ. Կիյո
 

Սյուժե

խմբագրել
 

Վեպի սյուժեն ծավալվում է Ալժիրի Օրան քաղաքում, որտեղ առնետներից տարածվում է սարսափելի վարակը և փակում քաղաքացիներին ցավի ու տառապանքի սարդոստայնի մեջ։ Իրադարձությունների մասին պատմում է բժիշկ Ռիեն՝ նկարագրելով դեպքերն առանց որևէ գեղարվեստական զարդարանքի։ Սարսափելի հիվանդությունը ծանրանում է քաղաքի վրա. փակվում են քաղաքի դարպասները, կյանքը կանգ է առնում՝ շնչելով միայն վարակի ծանր օդը։ Մարդիկ հասկանում էին, որ իրենք աստիճանաբար պետք է թմրեին, դանդաղորեն ճզմվեին ժանտախտի ծանրության տակ։ Բայց այն ինչ որ կատարվում էր ժանտախտով վարակված քաղաքում, ավելի սարսափելի չէր այն իրականությունից, որում ապրում էր մարդկությունը. չէ որ համաշխարհային պատերազմի ժամանակ մահը, հիվանդությունները, ցավն ու տառապանքը սովորական երևույթներ էին դարձել։ Ժանտախտն աճում էր, լայնանում, բացելով իր կարմիր երախը՝ կլանում էր հարյուրավոր զոհերի, այնպես, ինչպես համաշխարհային պատերազմն էր խլում հազարավոր կյանքեր.

«Իսկ ինչ է ժանտախտը, - հարցնում էր բժիշկ Ռիեի հիվանդներից մեկը, - դա հենց կյանքն է։ Այդպիսին է կյանքը և վերջ»։

Մարդիկ պայքարում էին սարսափելի վարակը հաղթահարելու, չարին հաղթելու համար։ Բայց պայքարի այդ շղթան դեռ անընդհատ պետք է շարունակվեր։ Վեպի ավարտին սարսափելի հիվանդության նահանջը նշող քաղաքացիների ուրախ բացականչությունների ներքո բժիշկ Ռիեն մտածում էր այն մասին, որ այդ ուրախությունը ժամանակավոր է, որ

«…երբ օրը գա, մարդկանց դժբախտացնելու կամ դաստիարակելու համար ժանտախտը կարթնացնի իր առնետներին և նրանց կուղարկի մահանալու որևէ երջանիկ քաղաքի մեջ»։

Հրապարակումներ

խմբագրել
  • 1947, La Peste (Ֆրանսերեն), Փարիզ։ Գալլիմար
  • 1948, թարգմանությունը Ստուարտ Գիլբերտի, Լոնդոն։ Համիշ Համիլթոն
  • 1960, թարգմանությունը Ստուարտ Գիլբերտի, Լոնդոն։ Փենգուին, ISBN 978-0-140-18020-6
  • 1991, Ժանտախտը (հայերեն), թարգմանությունը Գ. Քեշիշյանի, Երևան։ Ապոլոն
  • 2001, թարգմանությունը Ռոբին Բասի, Լոնդոն։ Ալլեն Լեին, ISBN 978-0-713-99597-8

Աղբյուրներ

խմբագրել
  • Camus, Albert (1970). Philip Thody (ed.). Albert Camus: Lyrical and Critical Essays. Ellen Conroy Kennedy, translator. Vintage Books. ISBN 0-394-70852-0.
  • Forsdick, Charles (2007). «Camus and Sartre: the old quarrel». In Edward J. Hughes (ed.). The Cambridge Companion to Camus. Cambridge, UK: Cambridge University Press. էջեր 118–130. ISBN 978-0-521-54978-3.
  • Gray, Margaret E. (2007). «Layers of Meaning in La Peste». In Edward J. Hughes (ed.). The Cambridge Companion to Camus. Cambridge, UK: Cambridge University Press. էջեր 165–177. ISBN 978-0-521-54978-3.
  • Magill, Frank Northen, ed. (1989). Masterpieces of World Literature (First ed.). էջեր 683–687. ISBN 0-06-270050-2.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 German National Library Record #4131560-1 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. Tony Judt (2001 թ․ նոյեմբերի 16). «A hero for our times». The Guardian. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
  4. Ed Vulliamy (2015 թ․ հունվարի 5). «Albert Camus' The Plague: a story for our, and all, times». The Guardian (Books blog). Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
  5. Camus (in Thody, 1970):345. In an interview on 15 November 1945, Camus said: "No, I am not an existentialist."
  6. Forsdick 2007:119

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժանտախտը (վեպ)» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժանտախտը (վեպ)» հոդվածին։