Ռափայել Պատկանյան

հայ արձակագիր, բանաստեղծ, գրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պատկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռափայել Գաբրիելի Պատկանյան (Գամառ Քաթիփա, նոյեմբերի 8 (20), 1830[1], Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[2][1] - օգոստոսի 26, 1892(1892-08-26)[1], Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[2][1]), հայ գրող և մտավորական։

Ռափայել Պատկանյան
Ծնվել էնոյեմբերի 8 (20), 1830[1]
ԾննդավայրՆոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[2][1]
Վախճանվել էօգոստոսի 26, 1892(1892-08-26)[1] (61 տարեկան)
Վախճանի վայրՆոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[2][1]
ԳերեզմանՍուրբ Խաչ
Գրական անունՔամառ Քաթիպա
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ և թարգմանիչ
Լեզուհայերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԼազարյան ճեմարան (1849)[1], Դորպատի կայսերական համալսարան[1], Մոսկվայի կայսերական համալսարան[1] և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ[1]
Ռափայել Պատկանյան Վիքիքաղվածքում
Ռափայել Պատկանյան Վիքիդարանում
 Raphael Patkanian Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ռափայել Պատկանյանը ծնվել է 1830 թվականի նոյեմբերի 20-ին, Նոր Նախիջևանում, գրող Գաբրիել Պատկանյանի ընտանիքում։ Պատկանյանների գերդաստանը շատ հայտնի էր ոչ միայն իրենց քաղաքում, այլև ամբողջ Կովկասում։ Սկզբնական կրթությունը ստացել է հոր դպրոցում։ 1843-1849 թվականներին սովորել է Լազարյան ճեմարանում։ Ճեմարանը չավարտած՝ մեկնում է Թիֆլիս և Ներսիսյան դպրոցում դասավանդում ռուսերեն։ Բարձրագույն կրթություն ստանում է 1851 թվականին Դորպատի համալսարանում, ինչի ճանապարհը նրա առաջ բացել էր Խաչատուր Աբովյանը։ Նույն տարում ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1866 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան ֆակուլտետը։ Վախճանվել է սեպտեմբերի 7, 1892 թվականին Նոր Նախիջևանում։

Ստեղծագործական աշխատանք

խմբագրել

Առաջին ստեղծագործությունները եղել են՝ «Պանդուխտ հայ ի Փարեզ», «Առավոտյան երգ շինակաց», «Երեկոյան երգ շինակաց», «Հայոց գինի», «Թիֆլիսի քեֆ» և այլն լույս են տեսել 1850-1851 թվականներին «Արարատ» շաբաթաթերթում։

1852 թվականին իր ուսանող ընկերների հետ հիմնում է Գամառ-Քաթիպա ընկերությունը։ 1855 թվականին լույս է տեսնում Գամառ-Քաթիպայի առաջին պրակը՝ «Գրե այնպես ինչպես որ խոսում են, խոսե այնպես ինչպես որ գրում են» բնաբանով։ Ռափայել Պատկանյանը ձգտել է իր խոսքին տալ ժողովրդին հարազատ, կենդանի կենսուրախ արտահայտություն։ Նրա լեզվական հայացքներն իրենց արտացոլումն են գտել «Արաքսի արտասուքը», «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» ստեղծագործություններում։ Մեծ է եղել Պատկանյանի հայրենասիրական ստեղծագործությունների ազդեցությունը իր ժամանակի երիտասարդության վրա։ Բացի բազմաթիվ պոեմներից, բանաստեղծություններից, պատմվածքներից, ունի նաև երգիծական պատմվածքներ, գրված Նոր Նախիջևանի բարբառով։

Մատենագիտություն

խմբագրել
  • Բանաստեղծութիւնք, Մոսկուա, 1864, 128 էջ։
  • Մանկական երգեր, Թիֆլիս, 1880, 109 էջ։
  • Բանաստեղծութիւնք, Մոսկուա, 1881, 180 էջ։
  • Մանկական ոտանաւորներ եւ երգեր, Տփղիս, 1881, 32 էջ։
  • Բանաստեղծութիւններ, Սանկտ Պետերբուրգ, 1893, 264 էջ։
  • Բանաստեղծութիւններ, Սանկտ Պետերբուրգ, 1895, 264 էջ։
  • Ընտիր երկասիրութիւններ, հատ. 1. Ոտանաւորներ, Սանկտ Պետերբուրգ, 1893, 360 էջ։
  • Ընտիր երկասիրութիւններ, հատ. 2. Արձակ գրուածներ, Սանկտ Պետերբուրգ, 1893, 480 էջ։
  • Ընտիր երկասիրութիւններ, հատ. 3, Սանկտ Պետերբուրգ, 1904։
  • Ազատութեան երգեր, Պէյրութ, 1933, 60 էջ։
  • Երկերի ժողովածու (Արձակ), Երևան, 1946, 284 էջ։
  • Ընտիր երկեր, Երևան, 1950, 748 էջ։
  • Երկեր (չափածո և արձակ), Երևան, 1955, 780 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 1, Երևան, 1963, 344 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 2, Երևան, 1964, 384 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 3, Երևան, 1966, 664 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 4, Երևան, 1966, 620 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 5, Երևան, 1968, 612 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 6, Երևան, 1970, 656 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 7, Երևան, 1973, 384 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 8, Երևան, 1974, 484 էջ։
  • Նոր-Նախիջևանյան պատմվածքներ, Երևան, 1973, 352 էջ։
  • Երկեր. Բանաստեղծություններ, Պոեմներ, Ես նշանած էի, Փառասեր, Տիկին և Նաժիշտ, Մոնթեն մինչև վեր, Թոմաս Բոցարիս, Նոր Նախիջևանի պատմվածքներ, Հոդվածներ, Հուշեր, Ճառեր, Նամակներ, Երևան, 1980, 664 էջ։
  • Երկեր, Երևան, 1984, 336 էջ։
  • Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2012, 332 էջ։

Մամուլ

խմբագրել
  • Ազգասիրական հանդեսք։ «Արարատ» (Թիֆլիս), 1851, № 18։
  • Առավոտյան երգ շինականաց։ «Արարատ» (Թիֆլիս), 1851, № 23։
  • Երեկոյան երգ շինականաց։ «Արարատ» (Թիֆլիս), 1851, № 24։

Թարգմանություններ

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 151—152.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Патканян Рафаэл Габриэлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռափայել Պատկանյան» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռափայել Պատկանյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռափայել Պատկանյան» հոդվածին։