Հակոբ Հակոբյան (գրող)

հայ թարգմանիչ, բանաստեղծ, գրող
Այս հոդվածը գրողի մասին է։ Այս անունը կրող այլ անձանց համար այցելեք Հակոբ Հակոբյան։

Հակոբ Մնացականի Հակոբյան (մայիսի 17 (29), 1866[1], Գանձակ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - նոյեմբերի 13, 1937(1937-11-13)[3][1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ բանաստեղծ։ Վրաստանի և Հայաստանի ժողովրդական բանաստեղծ (1923ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Ծածկանունը՝ Պրոլետար։

Հակոբ Հակոբյան
Ծնվել էմայիսի 17 (29), 1866[1]
ԾննդավայրԳանձակ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էնոյեմբերի 13, 1937(1937-11-13)[3][1][2] (71 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
ԳերեզմանԽոջիվանք[2]
Մասնագիտությունբանաստեղծ և հեղափոխական
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ժանրերպոեմ
ԿուսակցությունՌուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների)
Հակոբ Հակոբյան Վիքիդարանում
 Hakob Hakobian Վիքիպահեստում

Կենսագրություն Խմբագրել

Ծնվել է Գանձակում, 1866 թ., արհեստավորի ընտանիքում։ Մի տարի սովորել է գյուղում՝ Ծովի Աղի անունով մի կնոջ մոտ և ապա ծխական դպրոց է մտել։ Հակոբյանի հայրը նպատակ ուներ տղային քահանա կամ արհեստավոր դարձնել, բայց մայրը հաջողացնում է որդուն գիմնազիա տալ։ Քանի որ գիմնազիայում արգելված էր հայերեն լեզուն և գրականությունը, Հակոբյանը մի քանի գրասեր աշակերտների հետ դասից դուրս հավաքույթներ էին կազմակերպում, որի ընթացքում հայերեն էին կարդում և գրականություն քննարկում։

Հակոբյանը դեռևս գիմնազիայի 6–րդ դասարանից, մասնակցել է աշակերտական գաղտնի հավաքույթների և գրել է բանաստեղծություններ։ Նրա «Հյուսիսի ագռավը» բանաստեղծությունը, որը նա փակցնում է եկեղեցու պատին, պատճառ է դառնում իր գիմնազիայից վտարմանը։ Դուրս մնալով գիմնազիայից, Հակոբյանը մեկնում է Թիֆլիս, մտնում դեղատուն՝ իբրև աշակերտ։ Սկսվում են զրկանքներով, դառնություններով, թափառումներով լի կյանքի տարիները։ Թողնելով դեղատունը՝ Հակոբյանը այս անգամ մեկնում է Բաքու՝ նավթահանքերում սևագործություն է անում, դրանից հետո Սև քաղաքում մի մեխանիկական գործարանում մեխանիկական գրանցողի, գանձապահի պաշտոն է ստանձնում, հետո Էյզենշմիդի գործարանում հաշվապահություն է անում։ 1894 թ., վերադառնալով Թիֆլիս, Հակոբյանը մի քանի հիմնարկներում հաշվապահական պաշտոններ է տանում, մինչև Սովետական կարգերի հաստատումը՝ 1921 թ.։ ԽՄԿԿ անդամ 1904 թվականից։

Վախճանվել է Թիֆլիսում, 1935 թ.։

Ստեղծագործություններ Խմբագրել

Հակոբ Հակոբյանը իր գրական գործունեությունը սկսել է 1893 թ։ Սկզբնական շրջանի բանաստեղծությունները տպագրվել են «Մուրճում»։ «Նոր հոսանք» ամսագրում տպագրվել են նրա «Մաքառման ժամին», «Էտապը», «Գործարան», «Գյուղը հարավում» և այլ բանաստեղծություններ։ Առաջին շրջանում եղել է ազգային գրողների զորեղ ազդեցության տակ, ամենից ավելի Ռ. Պատկանյանի։

Երկերի մատենագիտություն Խմբագրել

  • Բանաստեղծութիւններ, Թիֆլիս, 1899, 80 էջ։
  • Աշխատանքի երգեր, Թիֆլիս, 1906, 64 էջ։
  • Բանաստեղծութիւններ, Թիֆլիս, 1912, 144 էջ։
  • Հեղափոխական բեմ, Թիֆլիս, 1922, 64 էջ։
  • Բանաստեղծութիւններ, հատ. 1, Թիֆլիս, 1926, 352 էջ։
  • Ագիտատորի հուշերից, Թիֆլիս, 1927, 112 էջ։
  • Նոր առավոտ, Երևան, 1931, 112 էջ։
  • Բանաստեղծություններ, Յերևան, 1935, 300 էջ։
  • Նոր յերգեր, Թիֆլիս, 1936, 52 էջ։
  • Ընտիր յերկեր, Յերևան, 1936, 152 էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, 1948, 182 էջ։
  • Երկեր, Երևան, 1951, 496 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 1. Բանաստեղծություններ, Երևան, 1955, 476 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 2. Պոեմներ, Անտիպ պոեմներ, Թարգմանություններ, Երևան, 1956, 360 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 3. Ինքնակենսագրական նյութեր, Պատմվածքներ, Ագիտատորի հուշերից, Հուշեր, Ակնարկներ, Երևան, 1958, 484 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 4. Հրապարակախոսական հոդվածներ, Հոդվածներ գրականության և արվեստի մասին, Նամակներ, Հեռագրեր, Երևան, 1958, 464 էջ։
  • Բանաստեղծություններ և պոեմներ, Երևան, 1958, 104 էջ։
  • Բանաստեղծություններ և պոեմներ, Երևան, 1966, 112 էջ։
  • Հակոբյան Հակոբ, Կուրղինյան Շուշանիկ, Արազի Մովսես, Երկեր, Երևան, 1981, 192 էջ։
  • Հակոբյան Հակոբ, Կուրղինյան Շուշանիկ, Արազի Մովսես, Երկեր, Երևան, 1982, էջ 14–196։

Գրականություն Խմբագրել

  • Ասատուր Ասատրյան, Հակոբ Հակոբյան, Երևան, 1947, 96 էջ։
  • Ասատուր Ասատրյան, Հակոբ Հակոբյան, Երևան, 1955, 178 էջ։
  • Սովետահայ գրականության պատմություն, հատոր առաջին (1917-1941, հատորում ներառվախ է «Հակոբ Հակոբյան» գլուխը, որը գրել է Ասատուր Ասատրյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։
  • Արսեն Տերտերյան, Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 7, Հ. Հակոբյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1939, 76 էջ։

Աղբյուրներ Խմբագրել

  • Պետրոսյան, Հ., «Հայ գիտնականներ, հրապարակախոսներ, ժուռնալիստներ», Երևան, 1960, էջ 353-356։
  • Սուրխաթյան «Հայ Գրականություն», Հատոր 2

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 6. — էջ 72.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 3.
  3. 3,0 3,1 3,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 72