Բացել գլխավոր ցանկը

Ազգային փոքրամասնություններ

Ազգային փոքրամասնություններ, տվյալ պետության սահմաններում բնակվող այն ազգությունները, որոնք փոքրամասնություն են կազմում նրա հիմնական ազգության համեմատությամբ, տարբերվում նրանից լեզվով, դավանանքով կամ ազգային այլ հատկանիշներով։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հռչակվեց Ոուսաստանում բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունների իրավահավասարություն։ Անկախ ազգային պատկանելությունից, դավանանքից և ռասայից, նրանց տրվեց ազատ զարգացման հնարավորություն։ Ազգային փոքրամասնությունների իրավունքները վավերացված են սահմանադրությամբ։ Կապիտալիստական երկրներում ազգային փոքրամասնություններ են համարվում պետություն ունեցող ազգերի հիմնական զանգվածից կտրված, բռնի նվաճված փոքր ազգերը (օրինակ իռլանդացիները՝ Սեծ Բրիտանիայում) կամ պետականությունից զուրկ ազգությունները (օրինակ նեգրերը՝ ԱՄՆ-ում)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png