Ազատության հրապարակ (Թբիլիսի)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազատության հրապարակ (այլ կիրառումներ)

Ազատության հրապարակ (վրացերեն՝ თავისუფლების მოედანი), հրապարակ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում։ Միջնադարում կոչվել է Քարավան-սարայ (Հյուրանոցների հրապարակ)։ 1827 թվականից մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը կոչվել է Էրիվան (կամ Էրիվանսկայա) կամ Պասկևիչ-Էրիվանսկայա[1] հրապարակ (վրացերեն՝ ერევანსკი მოედანი, Էրևանսկի մոեդանի, ռուս.՝ Эриванская площадь, Երևանյան հրապարակ) ի պատիվ գեներալ Իվան Պասկևիչի, ով կրում էր Երևանի կոմսի տիտղոս։ Խորհրդային տարիներին հրապարակը կոչվել է Լավրենտի Բերիայի, ապա Լենին անվամբ[2]:

Ազատության հրապարակ
Pushkin Garden, Tbilisi.JPG
ԵրկիրFlag of Georgia.svg Վրաստան
ՏեղագրությունԹբիլիսի

Կոորդինատներ: 41°41′36.240000099989″ հս․ լ. 44°48′5.40000009999″ ավ. ե. / 41.69340000002777202° հս․. լ. 44.8015000000277723° ավ. ե. / 41.69340000002777202; 44.8015000000277723

Ազատության հրապարակ, Թբիլիսի
Մետրոյի կայարան «Ազատության հրապարակ»

Դեպի Ազատության հրապարակ են տանում վեց փողոցներ՝ Ռուսթավելու պողոտան, Պուշկինի փողոցը, Լեոնիձեի փողոցը, Տաբիձեի փողոցը, Ապխազիի փողոցը, Դադիանիի փողոցը։ Ազատության հրապարակում են գտնվում Թբիլիսիի քաղաքապետարանի շենքը, Վրաստանի բանկի կենտրոնական գրասենյակը, «Մարիոթ» հյուրանոցը։ Ընթացքի մեջ է Հին Թբիլիսիի ինքնավարության շենքի կառուցումը։

Ազատության հրապարակը բազմիցս դարձել է մասսայական ելույթների թատերաբեմ, մասնավորապես Վարդերի հեղափոխության ժամանակ, ինչպես նաև խարհրդային տարիներին, երբ հրապարակում ցույցեր էին անցկացվում ԽՍՀՄ-ից Վրաստանի անկախացման պահանջով։ 2005 թվականին հրապարակում անցկացվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 60-ամյակին նվիրված տոնակատարությունը, որի ժամանակ հրապարակում հավաքվել էր շուրջ 100000 մարդ, որոնց առջև ելույթ ունեցան ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն ու Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին:

Խորհրդային տարիներին Ազատության հրապարակում կանգնեցված էր Լենինի արձանը։ 2006 թվականի նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ Ազատության արձանի բացումը։ Հեղինակը Զուրաբ Ծերեթելին է։ Հուշակոթողը ներկայացնում է վիշապին սպանող սուրբ Գևորգին:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Rydel, Christine. The Ardis anthology of Russian romanticism. Ardish Publishers, 1984. page 335
  2. Площадь свободы (ռուս.)

Արտաքին հղումներԽմբագրել