Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության փլուզում (այլ կերպ՝ լուծարում, կազմալուծում, ռուս.՝ распад СССР), 1991 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ գերագույն խորհրդի հանրապետությունների խորհուրդի կողմից ընդունված որոշման համաձայն[1] նախկին խորհրդային պետությունների անկախության ճանաչում և Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ստեղծում։ Այս որոշումից օր առաջ՝ դեկտեմբերի 25-ին, ԽՄԿԿ ԿԿ նախկին գլխավոր քարտուղար, ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարեց պաշտոնից հեռանալու, ինչպես նաև տվյալ պաշտոնի գոյությունը դադարեցնելու մասին, իր տեղը զիջելով ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինին։ Նույն օրը, երեկոյան ժամը 7:32-ին, Կրեմլի հրապարակում իջեցվեց ԽՍՀՄ պետական դրոշը և փոխարինվեց Ռուսաստանի Դաշնության դրոշով[2]։

ԽՍՀՄ փլուզում

Թվական Դեկտեմբերի 26, 1991
Վայր Միութենական հանրապետություններ
Սոցիալիստական ճամբարի երկրներ
Արդյունք
Տարածքային
փոփոխություններ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ՝

Մինչ այդ, 1991 թվականի դեկտեմբերի 8-ին, Մինսկի մոտակայքում գտնվող Բելովեժսկ բնակավայրում, երեք սլավոնական հանրապետությունների՝ Բելառուսի (ԲԽՍՀ), Ռուսաստանի (ՌԽՖՍՀ) և Ուկրաինայի (ՈւԽՍՀ) ղեկավարները ստորագրել էին համաձայնագիր, որով ԽՍՀՄ-ը փաստացիորեն դադարում էր գոյություն ունենալուց, և դրան փոխարինելու էր գալիս Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ) ոչ պետական կազմավորումը[3]։ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին հռչակագիր ընդունվեց Ղազախստանի մայրաքաղաք Ալմա Աթայում՝ Ադրբեջանի, Բելառուսի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Հայաստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի մասնակցությամբ (հռչակագրին չէին մասնակցել Մերձբալթյան երկրները և Վրաստանը)[4]։ 1989 թվականից ԽՍՀՄ ողջ տարածքում սկիզբ առած շարժումներով և երկրի փլուզմամբ նաև վերջ է դրվել շուրջ 50 տարի տևած «Սառը պատերազմին», որի ժամանակ Միացյալ Նահանգները և Խորհրդային Միությունը հաստատվել էին որպես գերտերություններ։

Բազմաթիվ հետխորհրդային պետություններ, այդ թվում Հայաստանը, պահպանել են Ռուսաստանի հետ սերտ կապերը՝ միասին հանդես գալով մի շարք ռազմատնտեսական համագործակցային միությունների կազմում, ինչպիսիք են՝ Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ), Եվրասիական տնտեսական հանրակցությունը, Միութենական պետությունը, Մաքսային միությունը, Եվրասիական տնտեսական միությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) և այլն[5]։ Որոշ պետություններ էլ դարձել են Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի անդամներ։

Նախապատմություն խմբագրել


1985 խմբագրել

Գորբաչովի նշանակումը որպես ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար խմբագրել

 
ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի ելույթը ՀամԼԿԵՄ 20-րդ համագումարի ժամանակ (ապրիլ, 1987թ․)

1985 թվականի մարտի 11-ին ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի կողմից գլխավոր քարտուղար ընտրվեց Միխայիլ Գորբաչովը, ով հաջորդեց չորս ժամ առաջ 73 տարեկանում մահկանացուն կնքած Կոնստանտին Չեռնենկոյին[6]։ Գորբաչովը, ով այդ պահին 54 տարեկան էր, քաղբյուրոյի ամենաերիտասարդ անդամն էր։ Գլխավոր քարտուղարի պաշտոնում Գորբաչովի սկզբնական նպատակը լճացած խորհրդային տնտեսության վերականգնումն էր, ինչի համար կպահանջվեր բարեփոխման ենթարկել հիմքում ընկած սոցիալ-քաղաքական բոլոր ենթակառուցվածքները։ Ռեֆորմներն սկսվեցին բրեժնևյան ժամանակաշրջանի բարձրաստիճան պաշտոնյաների կադրային փոփոխություններով, որոնք ենթադրաբար խոչընդոտելու էին քաղաքական և տնտեսական փոփոխություններին։ 1985 թվականի ապրիլի 23-ին որպես քաբյուրոյի լիիրավ անդամներ, Գորբաչովը ասպարեզ է բերել իր հովանավորյալներ Եգոր Լիգաչովին և Նիկոլայ Ռիժկովին։ «Ուժային» մինիստրություններին հաճոյանալու նպատակով, Գորբաչովը ԿԳԲ նախագահ Վիկտոր Չեբրիկովին քաղբյուրոյի թեկնածուից դարձրեց իսկական անդամ, իսկ ԽՍՀՄ զինված ուժերի մինիստր մարշալ Սերգեյ Սոկոլովին առաջադրեց որպես թեկնածու։

Կատարված ազատականացումները խորհրդային հանրապետություններում ի վերջո սկսեցին ուղեկցվել համազգային զարթոնքով, ազգայնական շարժումներով և ազգամիջյան ընդհարումներով։ Այն նաև անուղղակիորեն հանգեցրեց 1989 թվականի հեղափոխություններին, որոնց ժամանակ Վարշավայի պայմանագրի կազմակերպության երկրները հիմնականում խաղաղ ճանապարհով կարողացել են տապալել ժամանակին իրենց պետություններին պարտադրված սոցիալիստական վարչակարգերը (նշանակալի բացառություն էր Ռումինական հեղափոխությունը), որն իր հերթին ստիպեց Գորբաչովին միութենական հանրապետություններին ավելի շատ արտոնություններ տրամադրել։ 1989 թվականին, Գորբաչովի հսկողության ներքո ԽՄԿԿ կողմից անցկացվել են սահմանափակ ազատ ընտրություններ նոր կենտրոնական օրենսդիր մարմնի՝ ժողովրդական պատգամավորների համագումարի ձևավորման համար։ Չնայած դրան, բազմակուսակցականության արգելքը հանվեց միայն 1990 թվականին[7][8]։

1985 թվականի հուլիսի 1-ին Գորբաչովն իր գլխավոր մրցակից Գրիգորի Ռոմանովին հեռացրեց քաղբյուրոյի շարքերից և ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարություն բերեց Բորիս Ելցինին։ Նույն տարվա դեկտեմբերի 23-ին Ելցինը նշանակվեց ԽՄԿԿ Մոսկովյան քաղաքային կոմիտեի (ՄՔԿ) առաջին քարտուղարի պաշտոնում (փաստացիորեն՝ Մոսկվայի քաղաքապետ)՝ փոխարինելով Վիկտոր Գրիշինին[9]։

1986 խմբագրել

Սախարովի համաներում խմբագրել

1986 թվականի դեկտեմբերի 23-ին Գորբաչովի որոշմամբ շուրջ 7 տարվա աքսորից հետո Մոսկվա է վերադարձել խորհրդային նշանավոր այլախոհ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկոս Անդրեյ Սախարովը, ինչն աշխարհում գնահատվում է որպես այլախոհության դեմ պայքարի ավարտի սկիզբ ԽՍՀՄ-ում[10]։

1987 խմբագրել

Գորբաչովյան «դեմոկրատիզացիա» խմբագրել

ԽՄԿԿ կենտկոմի 1987 թվականի հունվարի 28-30-ի պլենումի ժամանակ Գորբաչովն առաջ է բերել այսպես կոչված «դեմոկրատիզացիայի» քաղաքականությունը։ Ըստ որի՝ կոմունիստական կուսակցության ապագա ընտրությունները պետք է ընթանային բազմաթիվ թեկնածուների միջև՝ փակ քվեարկության ճանապարհով։ Այնուամենայնիվ, ԽՄԿԿ պատվիրակները չեն ընդունել Գորբաչովի առաջարկը, իսկ Կոմկուսի ներսում ժողովրդավարական ընտրություն որպես այդպիսին չի իրականացվել։

Գորբաչովը նաև արմատապես ընդլայնեց «Գլասնոստի» (հրապարակայնություն) շրջանակը՝ պնդելով, որ ոչ մի թեմա արգելված չէ զանգվածային լրատվամիջոցների և հանրության շրջանում բաց քննարկման համար։

1987 թվականի փետրվարի 7-ին տեղի է ունեցել քաղբանտարկյալների առաջին խմբի համաներումը, որն իր տեսակի մեջ առաջին զանգվածային համաներումն էր 1950-ականների կեսերի Խրուշչովյան ձնհալից ի վեր։

1987 թվականի սեպտեմբերի 10-ին ԽՄԿԿ Մոսկովյան քաղաքային կոմիտեի (ՄՔԿ) առաջին քարտուղար Ելցինը հրաժարականի դիմում է ներկայացրել Գորբաչովին։ Հոկտեմբերի 27-ին կայացած Կենտկոմի պլենումում Ելցինը, հիասթափված լինելով, որ Գորբաչովը չի անդրադարձել իր հրաժարականի նամակում նշված որևէ հիմնահարցի, քննադատեց բարեփոխումների դանդաղ տեմպը։ Իր պատասխանում Գորբաչովը Ելցինին մեղադրեց «քաղաքական անհասության» և «բացարձակ անպատասխանատվության» մեջ[11]։ Այնուամենայնիվ, Ելցինի անհնազանդության և «գաղտնի խոսքի» մասին լուրերը տարածվել են, և շուտով սկսել շրջանառվել դրա վերաբերյալ «սամիզդատ» (ինքնահրատ, ոչ պաշտոնական մամուլ) վարկածներ։ Այս կերպ Ելցինի հանրային կերպարը խորհրդային զանգվածների շրջանակում սկսեց ձեռք բերել ապստամբական և հակահաստատական նրբերանգներ։ Ելցինի և Գորբաչովի միջև հետագա չորս տարվա քաղաքական պայքարը մեծապես ազդելու էր ԽՍՀՄ փլուզման գործընթացի վրա[12]։

1987 թվականի նոյեմբերի 11-ին Ելցինն ի վերջո ազատվեց ՄՔԽ առաջին քարտուղարի պաշտոնից[13]։

Բողոքի ցույցեր խմբագրել

Որպես այդպիսին, ԽՍՀՄ պատմության առաջին համաժողովրդական ընդվզումը տեղի է ունեցել Խորհրդային Հայաստանում՝ 1965 թվականին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման 50-ամյա տարելիցին[14]։

Փլուզմանը նախորդող տարիներին Խորհրդային Միության ողջ տարածքում տեղի ունեցան զանգվածային բողոքներ և համընդհանուր ընդվզումներ։

1986 թվականի հուլիսին Լատվիայի Լիեպայա քաղաքում հիմնադրվում է Լատվիայի «Հելսինկի-86» մարդու իրավունքների պաշտպանության խումբը։ «Հելսինկի-86»-ը համարվում էր առաջին բացահայտ (ոչ ընդհատակ) հակակոմունիստական և ընդդիմադիր կազմակերպությունը ԽՍՀՄ-ում, օրինակ ծառայելով այլ ազգային փոքրամասնությունների անկախության շարժումների համար։ Նույն թվականի դեկտեմբերի 26-ին, հիմնականում երիտասարդներից կազմված ցուցարարները հավաքվեցին մայրաքաղաք Ռիգայի մայր տաճարի հրապարակում և Լենինի անվան պողոտայով երթով շարժվեցին դեպի Ազատության հուշարձան՝ վանկարկելով «դուրս խորհրդային Ռուսաստանից, ազատ Լատվիա» կարգախոսը։ Անվտանգության ուժերի և երթի մասնակիցների միջև տեղի ունեցան բախումներ, շրջվեցին մի քանի ոստիկանական մեքենաներ[15]։

Ղազախական ԽՍՀ մայրաքաղաք Ալմաթիում 1986 թվականի դեկտեմբերին բռնկվեցին զանգվածային խռովություններ, այն բանից հետո, երբ Գորբաչովը որոշում է ազգությամբ ղազախ կուսակցական գործիչ Դինմուհամեդ Կունաևին հեռացնել Ղազախական ԽՍՀ ԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից և վերջինիս փոխարեն նշանակել ազգությամբ ռուս Գենադի Կոլբինին, ով մինչ այդ երբեք չէր աշխատել ղազախական հանրապետությունում։ Ցույցերը սկսվեցին դեկտեմբերի 17-ին, երբ 200-300 ուսանողներ հավաքվեցին Բրեժնևի հրապարակում գտնվող կենտկոմի շենքի դիմաց։ Հաջորդ օրը բողոքի ցույցերը վերածվեցին քաղաքացիական անհնազանդության, երբ զորքերի, կամավորների, միլիցիայի ստորաբաժանումների և ղազախ ուսանողների միջև բախումները վերածվեցին լայնամասշտաբ առճակատման։ Բախումները հնարավոր եղավ հսկողության տակ առնել միայն երրորդ օրը՝ դեկտեմբերի 19-ին։ Այս իրադարձությունները հայտնի դարձան «Ժելտոքսան» (դեկտեմբեր)[16] անվամբ։

1987 թվականի մայիսի 6-ին ռուսական «Պամյատ» ազգայանական խմբավորումը Մոսկվայում չարտոնված բողոքի ցույց կազմակերպեց։ Իշխանությունները ոչ միայն չցրեցին ցույցը այլև նույնիսկ կարգավորեցին փողոցային երթևեկությունը, որպեսզի վերջիններս հանպատրաստից հանդիպման գնան Բորիս Ելցինի հետ[17][18]։

1987 թվականի հուլիսի 25-ին, Ղրիմի թաթարների՝ 300 հոգուց կազմված ամբոխը Կրեմլի պատի մոտ մի քանի ժամ տևած աղմկոտ ցույց անցկացրեց՝ իշխանություններից պահանջելով թույլ տալ վերադառնալ իրենց հայրենիք, որտեղից տեղահանվել էին 1944 թվականին։ Ոստիկանական և զինվորական ուժերը նրանց հետ չընդհարվեցին[19]։

1987 թվականի օգոստոսի 23-ին, օգտագործելով Խորհրդա-գերմանական պայմանագրի (Մոլոտով-Ռիբենտրոպ պակտ) 48-րդ տարեդարձի առիթը, բալթյան երեք մայրաքաղաքներում (Ռիգա, Վիլնյուս, Տալլին) հազարավոր ցուցարարներ սկսեցին ազգային-ազատագրական երգեր հնչեցնել, ինչպես նաև ոգեկոչել ստալինյան բռնաճնշումների զոհերի հիշատակը։ Հավաքները խիստ դատապարտվեցին խորհրդային պաշտոնական մամուլում, իսկ իրավապահ ուժերը ուշիոշով հետևում էին զարգացումներին, սակայն ընդհարումներ տեղի չունեցան[20]։

1987 թվականի հունիսի 14-ին Ռիգայի ազատության հուշարձանը կրկին բազմամարդ էր, այս անգամ 5000 ցուցարարներ հավաքվեցին և ծաղիկներ դրեցին 1941-ի ստալինյան զանգվածային տեղահանության զոհերի հիշատակին։ Իշխանությունները ճնշում չգործադրեցին ցուցարարների դեմ, ինչը խթանեց Բալթյան երկրներում առավել լայնածավալ ցույցերի կազմակերպմանը։ 1987 թվականի նոյեմբերի 18-ին հարյուրավոր ոստիկաններ և քաղաքացիական աշխարհազորայիններ շրջապատեցին կենտրոնական հրապարակը՝ փորձելով ճնշել հանրահավաքը, սակայն հազարավոր մարդիկ դուրս եկան Ռիգայի փողոցներ և լուռ բողոքով շարունակեցին ակցիաները։

1987 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում շուրջ 3000 մարդ դուրս եկավ ցույցի՝ «Նաիրիտ» քիմիական գործարանը, Մեծամորի ատոմակայանը փակելու, ինչպես նաև բնապահպանական այլ կոչերով՝ կապված Սևանա լճի էկոլոգիական վիճակի, Երևանում օդի աղտոտվածության բարձր մակարդակի հետ[21]։ Ոստիկանական ուժերը փորձեցին կանխել հանրահավաքը, սակայն քայլերթի մեկնարկից հետո ոչ մի քայլ չձեռնարկեց այն դադարեցնելու համար։ Մինչ այդ, Լեռնային Ղարաբաղից և Խորհրդային Հայաստանից մոտ 75 հազար հայ ստորագրել էր Գորբաչովին ուղղված բաց նամակը, որտեղ խնդրվում էր Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի ինքնավար ԽՍՀ-ները վերամիավորել Հայաստանի հետ. «… հանուն պատմական արդարության հաղթանակի, հանուն Լենինյան ավանդույթների իրականացման, մենք դիմում ենք Ձեզ Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը Խորհրդային Հայաստանին միացնելու խնդրանքով»[22] (չնայած տվյալ երկրամասերը Հայաստանի կազմից հանելու մեջ մեծ դերակատարություն էր ունեցել հենց Վլադիմիր ԼենինըՀոկտեմբերի 18-ին Ազատության հրապարակում մեկնարկեց նոր հանրահավաք՝ Ղարաբաղն ու Նախիջևանը Խորհրդային Հայաստանին վերամիավորելու պահանջով։ Ոստիկանական ուժերը փորձեցին միջամտել և ցրել երթը[21][22]։

Ժամանակագրություն խմբագրել

1988 խմբագրել

Մոսկվան կորցնում է վերահսկողությունը խմբագրել

1988 թվականին Գորբաչովը սկսեց կորցնել վերահսկողությունը Խորհրդային Միության երկու շրջանների վրա․ Բալթյան հանրապետություններում մեծ թափ էր ստացել անկախության համար պայքարը, իսկ Անդրկովկասում լարվածությունը գնալով բարձրանում էր։

1988 թվականի հուլիսի 1-ին, ԽՄԿԿ 19-րդ համամիութենական համագումարի վերջին օրը, Գորբաչովին հաջողվեց պատվիրակներին համոզել ստեղծելու նոր գերագույն օրենսդիր մարմին, որը պիտի կոչվեր Ժողովրդական պատգամավորների համագումար։ Գորբաչովը ձեռնամուխ եղավ սահմանադրական փոփոխությունների նոր փաթեթի ստեղծմանը` փորձելով տարանջատել կուսակցությունն ու պետությունը` այդպիսով մեկուսացնելով կուսակցության ներսում իր պահպանողական ընդդիմախոսներին։ Ժողովրդական պատգամավորների նոր համագումարի վերաբերյալ մանրամասն առաջարկները հրապարակվեցին 1988 թվականի հոկտեմբերի 2-ին՝ նոր օրենսդիր մարմնի ստեղծմանը հնարավորություն ընձեռելու համար։ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը նոյեմբերի 29 - դեկտեմբերի 1 նստաշրջանի ընթացքում փոփոխություններ մտցրեց 1977 թվականի ԽՍՀՄ սահմանադրության մեջ, ընդունեց նոր օրենք ընտրական բարեփոխումների մասին և ընտրությունների օրը նշանակեց 1989 թվականի մարտի 26-ը[23]։

1988նոյեմբերի 29-ին Խորհրդային Միությունը դադարեց խցանել բոլոր արտասահմանյան ռադիոկայանների հեռարձակումը՝ թույլ տալով, որ ԽՍՀՄ քաղաքացիները, 60-ականների կարճ ժամանակահատվածից ի վեր, առաջին անգամ ունենան անսահմանափակ հնարավորություն օգտվելու Կոմունիստական կուսակցության վերահսկողությունից դուրս լրատվական աղբյուրներից[24][25]։

Բալթյան հանրապետություններ խմբագրել

 
Հանրահավաք Շյաուլյայ քաղաքում, որի ժամանակ բարձրացվեց Լիտվայի պատմական դրոշը (նոյեմբերի 20, 1988)

1986-1987 թվականներին, ռեֆորմների պահանջով Լատվիան բալթյան երկրների մեջ առաջապահ դիրքում էր։ 1988-ին Էստոնիան նշանակալի քայլ կատարեց անկախացման հարցում՝ ստեղծելով առաջին ժողովրդական ճակատը Խորհրդային Միությունում, որը սկսեց իր ազդեցությունը պարտադրել պետական քաղաքականության վրա։

1988 թվականի ապրիլին ստեղծվեց Էստոնիայի ժողովրդական ճակատը։ Հունիսի 16-ին Գորբաչովը Էստոնիայի կոմունիստական կուսակցության ղեկավարի պաշտոնում պահպանողական Կարլ Վայնոյին փոխարինեց համեմատաբար լիբերալ հայացքներ ունեցող Վայնո Վյալյասով։ 1988 թվականի հունիսին Վյալյասն ընկրկեց Էստոնիայի ժողովրդական ճակատի ճնշումներին և օրինականացրեց Էստոնիայի պատմական կապույտ-սև-սպիտակ դրոշի օգտագործումը, ինչպես նաև համաձայնեց լեզվի մասին նոր օրենքի ընդունմանը, որով էստոներենը դարձավ հանրապետության պաշտոնական լեզուն[15]։

1988 թվականի հունիսին ստեղծվեց Լատվիայի Ժողովրդական ճակատը։ Հոկտեմբերի 4-ին, Գորբաչովը Լատվիայի կոմունիստական կուսակցության ղեկավարի պաշտոնում Բորիս Պուգոյին փոխարինեց համեմատաբար լիբերալ հայացքների տեր Յանիս Վագրիսով։ 1988 թվականի հոկտեմբերին, Լատվիայի ժողովրդական ճակատի գործադրած ճնշումների շնորհիվ, Վագրիսը օրինականացրեց Անկախ Լատվիայի պատմական կարմիր-սպիտակ-կարմիր դրոշի օգտագործումը, իսկ հոկտեմբերի 6-ին ընդունված որոշմամբ երկրի պաշտոնական լեզուն դարձավ լատիշերենը[15]։

Լիտվայի «Սայուդիս» (լիտ.՝ Sąjūdis - շարժում) ժողովրդական ճակատը կազմավորվեց 1988 թվականի մայիսին։ Ինչպես հարևան հանրապետությունների դեպքում, Լիտվայում նույնպես կոմունիստական կուսակցության ղեկավարի պաշտոնում Ռինգաուդաս-Բրոնիսլովաս Սոնգայլային փոխարինելու է գալիս համեմատաբար լիբերալ հայացքների տեր Ալգիրդաս Բրազաուսկասը։ Հարևան բալթյան շարժումների նման, Բրազաուսկասը «Սայուդիսի» ճնշմամբ օրինականացնում է Անկախ Լիտվայի պատմական դեղին-կանաչ-կարմիր դրոշը, իսկ 1988-ի նոյեմբերին երկրի պաշտոնական լեզուն դառնում է լիտվերենը, ինչպես նաև վերականգնվում է մինչև խորհրդային օկուպացիան օգտագործվող Լիտվայի օրհներգը[15]։

Արցախյան շարժման սկզբնավորում խմբագրել

 
Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ազգային կազմը 1989թ․ դրությամբ
- հայեր
- ադրբեջանցիներ

ՈՐՈՇՈՒՄ․

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ադրբեջանական ԽՍՀ-ից Հայկական ԽՍՀ-ին փոխանցման վերաբերյալ։

«Լսելով և քննարկելով ժողովրդական դեպուտատների ԼՂԻՄ-ի խորհրդի դեպուտատների ելույթները՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ կազմից Հայկական ՍՍՀ կազմ հանձնելու համար Ադրբեջանական ՍՍՀ և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետների առջև միջնորդության մասին, ժողովրդական դեպուտատների Լեռնային Ղարաբաղի 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը ՈՐՈՇՈՒՄ Է.

Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետին և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետին՝ խորին ըմբռնման զգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ-ի կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ՍՍՀՄ Գերագույն սովետի առջև՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ-ի կազմ հանձնելու հարցը դրական լուծելու համար»։

Պաշտոնական հայտարարություն[22]
 
Հանրահավաք Երևանի Ազատության հրապարակում
 
Ֆրանսիացի փրկարարն իր շան հետ ավերված տների տակ որոնում է մարդկանց (Լենինական, դեկտեմբերի 11, 1988թ․)

Վերակառուցման և հրապարակայնության քաղաքականությունը Հայաստանի պարագայում տարիների ընթացքում դրսևորվեց «Ղարաբաղյան շարժման» գործունեությամբ, որը հասարակության քաղաքական և սոցիա-տնտեսական կյանքում հանգեցրեց հեղափոխական բնույթի վերափոխումների[26]։ Շարժման սկիզբը պայմանավորված էր Ադրբեջանական ԽՍՀ կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի գերազանցապես հայաբնակ ինքնավար մարզի բնակչության՝ Հայաստանին վերամիավորվելու պահանջով։ Արցախյան ընդհատակյա խմբերը վերամիավորման ստորագրահավաքներ էին կազմակերպում և դիմում Մոսկվային։

1988 թվականի փետրվարի 13-ից Ստեփանակերտում խոշոր հանրահավաքներ սկսվեցին[22]։ Փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը 110 կողմ և 17 դեմ ձայներով որոշում ընդունեց դիմել ԽՍՀՄ Գերագույն խորհրդին՝ «ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու և Հայկական ԽՍՀ միացնելու» (Հայաստանին վերամիրավորելու) խնդրանքով[22][27][28][29]։ Խորհրդային Միության հեռավոր հատվածում տեղի ունեցած այս հանրաքվեն աննախադեպ լայն արձագանք ստացավ ամբողջ աշխարհում։ Փետրվարի 22-ին, ադրբեջանցի ազգայնականներից կազմված 8-10 հազարանոց խառնամբոխը Աղդամ քաղաքից սկսում է շարժվել դեպի Ասկերան՝ դեպի Ստեփանակերտ ճանապարհ բացելու մտադրվածությամբ[30]։ Ասկերանի շրջան շարժվելու ճանապարհին ամբոխը լուրջ վնասներ է հասցնում ենթակառուցվածքներին։ Անկարգությունները կասեցնելու համար տեղական իշխանությունները սկսում են մոբիլիզացնել ոստիկանական ուժերը։ Ընդհանուր առմամբ, բախումների հետևանքով սպանվեց երկու ադրբեջանցի, վիրավորվեց 50 հայ գյուղացի և անհայտ թվով ադրբեջանցիներ ու ոստիկականներ։ Ասկերանի միջադեպին անմիջապես հաջորդեցին Սումգայիթյան ջարդերըփետրվարի 26-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Սումգայիթ քաղաքում կազմակերպվեց քաղաքի հայ ազգաբնակչության կոտորած և բռնի տեղահանում։ Ըստ խորհրդային պաշտոնական աղբյուրների սպանվեց 32 հայ, տեղահանվեց 14 000-ը։ Դեպքերից առաջ Գորբաչովը հայ մտավորականների հետ հանդիպման ժամանակ «մտավախություն» էր հայտնել Բաքվում ապրող ավելի քան 200 000 հայերի անվտանգության ապահովման շուրջ՝ այն ուղղակիորեն կապելով ԼՂԻՄՀայկական ԽՍՀ-ին վերամիավորվելու պահանջի հետ։

Հանրահավաքները Հայաստանում ավելի զանգվածային բնույթ են կրում։ Փետրվարի 25-ի գնահատումներով, հանրահավաքի մասնակիցների քանակը մոտենում է մեկ միլիոնին։ Սա իր տեսակի մեջ առաջին լայնածավալ խաղաղ ցույցերից մեկն էր, որը հետագայում սկիզբ դրեց Պրահայում, Բեռլինում և, ի վերջո, Մոսկվայում, կոմունիզմի տապալման գործընթացին։ Շարժումը ղեկավարելու համար կազմավորվեց «Ղարաբաղ» կոմիտեն՝ հիմնականում բաղկացած մտավորականներից[22]։

Այնուամենայնիվ, Գորբաչովը հրաժարվեց որևէ փոփոխություն մտցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։ Փոխարենը պաշտոնանկ արեց երկու հանրապետությունների կոմկուսների առաջնորդներին․ 1988 թվականի մայիսի 21-ին, Կարեն Դեմիրճյանը հեռացվում է Հայաստանի ԽՍՀ ԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից, որը զբաղեցնում է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Սուրեն Հարությունյանը, իսկ Ադրբեջանում Քյամրան Բաղիրովը հեռացվում է Ադրբեջանի ԽՍՀ ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից, և նրան փոխարինելու է գալիս Աբդուռահման Վեզիրովը։ Այնուամենայնիվ, Հարությունյանն առավել սատարողական կողմնորոշում է դրսևորում՝ թույլ տալով, որ մայիսի 28-ին, Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920) ստեղծման 70-ամյակին, հանրահավաքների ժամանակ ծածանվի հայոց պատմական եռագույն դրոշը[29][31]։

1988 թվականի հունիսին Երևանում և Ստեփանակերտում նոր թափով շարունակվեցին խաղաղ հանրահավաքները։ Ազատության հրապարակում հարյուրավոր ուսանողներ հացադուլ ու նստացույց են հայտարարում, ՀԽՍՀ Գերագույն խորհրդից պահանջելով դրականորեն պատասխանել ԼՂԻՄ մարզային խորհրդի՝ Հայաստանի հետ ԼՂԻՄ վերամիավորման որոշմանը[22]։ Հունիսի 15-ին, ընդառաջելով ԼՂԻՄ մարզխորհրդի դիմումին, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջանը միաձայն կողմ քվեարկեց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորմանը։ Նախկինում ԽՍՀՄ ամենահավատարիմ հանրապետություններից մեկը համարվող Հայաստանն այլևս վերածվել էր ապստամբ երկրամասի։ Հուլիսի 4-ին ցուցարարները շրջափակեցին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Մեկ օր անց, օդանավակայանի տարածքում տեղակայվեցին զինվորական ուժեր՝ ցուցարարներին բռնի ուժով հեռացնելու համար։ Բախումների հետևանքով սպանվեց մեկ ուսանող[22][32]։ Ցույցերը գնալով ավելի ու ավելի բազմամարդ դարձան։ Սեպտեմբերին Երևանում սկսեցին զրահամեքենաներ տեղակայել։ 1988-ի աշնանը սկսվում են Հայաստանի տարածքից ադրբեջանցիների զանգվածային տեղահանումները։ Որոշ աղբյուրներ խոսում են այդ գործընթացում ընդհանուր առմամբ 100 ադրբեջանցու սպանության մասին[29]։ Նոյեմբերի 24-ին Երևանում տեղակայվեցին ռազմական ստորաբաժանումներ, մտցվեց արտակարգ դրություն[22]։

1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը, որի հետևանքով զոհվեց 25-50 000 մարդ։ Գորբաչովը դադարեցրեց Միացյալ Նահանգներ կատարած այցը և ժամանեց Հայաստան։ Ցուցարարների հետ առերեսվելիս, Գորբաչովը զայրացավ, որ վերջիններս բնական աղետի ժամանակ հնչեցնում են քաղաքական բնույթի պահանջներ։ Դեկտեմբերի 11-ին «Ղարաբաղ» կոմիտեի որոշ անդամներ ձերբակալվում են[22][33]։

Արևմտյան հանրապետություններ խմբագրել

Մոլդովա խմբագրել

1988 թվականի փետրվարից Մոլդովայում (նախկինում՝ Մոլդավիա) սկիզբ առավ Մոլդովայի ժողովրդավարական շարժումը, որի ձեռնարկմամբ կազմակերպվում էին հանդիպումներ, հանրահավաքներ և նույնիսկ երգի փառատոններ, որոնք հետզհետե առավել զանգվածային բնույթ էին ստանում։ Քիշնևի Շտեֆան Մեծի հուշահամալիրը և դրան հարակից Դասականների ծառուղին վերածվել էին ինքաբուխ ցույցերի հավաքատեղիների։ Մինչ այդ, 1988 թվականի հունվարի 15-ին, Դասականների ծառուղում գրող Միհայ Էմինեսկուի կիսանդրու մոտ տեղի ունեցած մեծարման արարողության ժամանակ «Ալեքսեյ Մատեևիչ» (մոլդովացի բանաստեղծի անունով) գրական հասարակական-քաղաքական շրջանակի հիմնադիր Անատոլ Շալարուն առաջարկ ներկայացրեց շարունակել հանրային հանդիպումները։ Հանրային քննարկումներում շրջանակը բարձրացնում էր համազգային զարթոնքի, խոսքի ազատության, մոլդովական ավանդույթների վերականգնման, ինչպես նաև շեշտադրում ռումիներեն լեզվին պետական կարգավիճակ տալու և լատինական այբուբեն վերադառնալու կարևերորության մասին։ «Շարժումից» (ոչ ֆորմալ ասոցացում) «ճակատ» (ֆորմալ ասոցացում) անցումը դիտվում էր որպես բնական «արդիականացում» այն բանից հետո, երբ այն լայն թափ ստացավ ժողովրդի շրջանում, և խորհրդային իշխանություններն այլևս չէին փորձում այն զսպել։

 
Չեռնոբիլի ատոմակայանի՝ վթարի ենթարկված 4-րդ էներգաբլոկը (ապրիլի 26, 1986)
Ուկրաինա խմբագրել

1988 թվականի ապրիլի 26-ին՝ Չեռնոբիլի ատոմակայանի վթարի 2-րդ տարելիցի օրը, Ուկրաինական ԽՍՀ մայրաքաղաք Կիևի Կրեշատնիկ փողոցում, «բացություն և ժողովրդավարություն մինչև վերջ» և նման այլ ցուցապաստառներով շուրջ 500 հոգի մասնակցեցին Ուկրաինայի մշակութային ակումբի կազմակերպած երթին։ 1988 թվականի մայիս-հունիս ամիսներին Արևմտյան Ուկրաինայի կաթոլիկները գաղտնի կերպով նշում էին Կիևյան Ռուսիայում քրիստոնեության ընդունման հազարամյակը։ Գաղտնի պատարագներ էին մատուցվում Բունիվի, Կալուշի, Հոշիվի և Զարվանիցայի անտառներում։ Ընդ որում, երբ հունիսի 5-ին Մոսկվայում անցկացվեցին քրիստոնեության ընդունման հազարամյակի՝ արդեն պաշտոնական տոնակատարությունները, Ուկրաինայի մշակութային ակումբը Կիևի Վլադիմիր Մեծի (Կիևյան Ռուսիայի իշխան, ում որոք ընդունվեց քրիստոնեությունը) հուշարձանի մոտ ցուցադրաբար սեփական տոնախմբություններն էր անցկացնում։

1988 թվականի հունիսի 16-ին՝ կոմունիստական կուսակցության 19-րդ համագումարին ընդառաջ, Լվովովում կազմակերպվեց 6-8 հազարանոց հանրահավաք, որի հիմնական նպատակն էր կայանալիք համագումարին մասնակցող տեղական իշխանությունների պատվիրակների հանդեպ անվստահություն հայտնելը։ Պատվիրակների ցուցակում կատարված փոփոխություններից հետո, հունիսի 21-ին, համագումարի մեկնարկից 8 օր առաջ, արդեն 50 հազար քաղաքացի է դուրս գալիս երթի։ «Դրուժբա» մարզադաշտի դիմաց իշխանությունները փորձում են ցույցը ցրել։ Հուլիսի 7-ի 10-20 հազարանոց հանրահավաքի ժամանակ կազմավորվեց ժողովրդավարակական ճակատը։ Հուլիսի 17-ին Զարվանիցա գյուղական համայնքում Ուկրաինայի հունա-կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Պավլո Վասիլիկը մատուցեց այսպես կոչված հազարամյակի պատարագը, որին մասնակցեց 10 հազար հավատացյալ։ Միլիցիան փորձեց ցրել հավաքը։ Ստալինի կողմից կրոնն ապաօրինականացնելու (1946 թվական) որոշումից ի վեր այն ուկրաինացի կաթոլիկների ամենամեծ հավաքն էր։ Օգոստոսի 4-ին տեղական իշխանությունները բռնի կերպով ճնշեցին Ժողովրդավարական ճակատի կազմակերպած ցույցը։ Կալանավորվում, տուգանվում կամ 15-օրյա վարչական կալանքի է դատապարտվում 41 քաղաքացի («Արյունոտ հինգշաբթի»)։ Սեպտեմբերի 1-ին միլիցիան բռնի կերպով ցրեց Լվովի Իվան Ֆրանկոյի անվան համալսարանի 5000 ուսանողների չարտոնված ցույցը։

1988 թվականի նոյեմբերի 13-ին շուրջ 10 հազար մարդ մասնակցում է «Սպադշչինա» մշակութային ժառանգության կազմակերպության, Տ. Գ. Շևչևնկոյի անվան Կիևի համալսարանի «Հրոմադա» ուսանողական ակումբի, «Կանաչ աշխարհ» (Зелений Світ) և «Նոոսֆերա» բնապահպանական խմբերի կազմակերպած արտոնված հանրահավաքին, որը կենտրոնացած էր էկոլոգիական հիմնախնդիրների վրա։ Նոյեմբերի 14-18 ժամանակահատվածում խորհրդային պաշտոնյաների և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (հայտնի նաև որպես Հելսինկյան հանձնաժողով) պատվիրակության հետ մարդու իրավունքների հանրային քննարկումներին հրավիրված մարդու, ազգային և կրոնական իրավունքների 100 իրավապաշտպանների թվում կային 15 ուկրաինացի ակտիվիստներ։ Դեկտեմբերի 10-ին հարյուրավոր մարդիկ հավաքվեցին Կիևում` մասնակցելու Ժողովրդավարական միության՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված երթին։ Չարտոնված լինելու պատճառով երթի ակտիվիստները բերման ենթարկվեցին[34]։

Բելառուսիա խմբագրել

Բալթյան հանրապետությունների ժողովրդական ճակատների օրինակով, 1988 թվականին կազմավորվում է Բելառուսական ժողովրդական ճակատը, որպես քաղաքական կուսակցություն և մշակութային շարժում՝ կոչված պայքարելու ժողովրդավարության և անկախության համար։

Մինսկից դուրս գտնվող Կուրոպատի անտառում Բելառուսի ժողովրդական ճակատի համահիմնադիր և անդրանիկ առաջնորդ, պատմագետ Զենոն Պոզնյակի՝ ստալինյան բռնաճնշումների զոհերի զանգվածային գերեզմանի հայտնաբերումը լրացուցիչ թափ հաղորդեց Բելառուսի ժողովրդավարական և անկախության շարժմանը։ Գաղտնի եղբայրական գերեզմանի հայտնաբերմամբ ապացուցվում է, որ ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի (ԿԳԲ) իրավանախորդ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը (ՆԿՎԴ) գաղտնի գնդակահարություններ էր կատարել Կուրոպատիում[35]։ Սկզբնապես ճակատը զգալի նշմարվելիություն ուներ, քանի որ դրա կազմակերպած բազմաթիվ հասարակական գործողությունները գրեթե միշտ ավարտվում էին միլիցիայի և ԿԳԲ-ի հետ ընդհարումներով։

1989 խմբագրել

Մոսկվան և սահմանափակ ժողովրդավարացումները խմբագրել

 
Նախկին աքսորյալ Անդրեյ Սախարովը 1989 թվականին ընտրվեց ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատ
 
Առաջին հանրահավաքը Մոսկվայի Լուբյանկայի հրապարակում գտնվող ԿԳԲ գրասենյակի մոտ` ի հիշատակ ստալինյան բռնաճնշումների զոհերի (հոկտեմբերի 30, 1989)

1989 թվականի գարնանը, ԽՍՀՄ քաղաքացիները մասնակի ժողովրդավարական ընտրության հնարավորություն ստացան (առաջին անգամ 1917 թվականից ի վեր)՝ իրենց մասնակցությունն ունենալով Ժողովրդական պատգամավորների քվեարկությանը։ Ոչ պակաս առանցքային առաջընթաց էր համարվում օրենսդիր մարմնի խորհրդակցությունների՝ առանց ավանդական խորհրդային գրաքննության հեռուստատեսային լուսաբանումներն ուղիղ եթերում, որոնց ժամանակ նախկինում անհասանելի կոմունիստական էլիտայի քայլերն առաջին անգամ հրապարակավ կասկածի տակ էին դրվում կամ քննադատվում։ Սույն գործելակերպը Լեհաստանում հանգեցրեց սահմանափակ ժողովրդավարական մանևրումների, որն էլ 1989-ի ամռանը արագորեն նպաստեց Վարշավայում կոմունիստական ռեժիմի տապալմանը։ Մինչև 1989 թվականի տարեվերջ, Սոցիալիստական ճամբարի ևս հինգ երկրներում տապալվեցին կոմունիստական կարգերը։ 1989 թվականի նոյեմբերի 9-ին վերջապես քանդվեց Բեռլինյան պատը։

1989 թվականի հունվար ամիսը ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարի թեկնածուների առաջադրման ժամանակահատվածն էր։ Մարտի 7-ին հրապարակվեց 5074 թեկնածուներից բաղկացած ավարտական ցուցակը, որի շուրջ 85%-ը կոմկուսի անդամներ էին

Շրջանային ընտրություններին նախորդող երկու շաբաթվա ընթացքում կայացան հասարակական կազմակերպությունների՝ 750 պահուստային տեղերը լրացնելու ընտրություններ, որոնց մասնակցում էր 880 թեկնածու։ Պահուստային տեղերից 100-ը բաժին ընկավ ԽՄԿԿ, 100-ը՝ Համամիութենական արհեստակցական միությունների կենտրոնական խորհրդին (ՀԱՄԿԽ), 75-ը՝ Համամիութենական լենինյան կոմունիստական երիտասարդական միությանը (ՀամԼԿԵՄ), 75-ը Խորհրդային կանանց կոմիտեին, 75-ը՝ Պատերազմի և աշխատանքի վետերանների կազմակերպությանը, իսկ 325-ը՝ այլ կազմակերպությունների (օր․՝ Գիտությունների ակադեմիան)։ Ընտրական գործընթացն ավարտին հասցվեց ապրիլին։

 
Բորիս Ելցին (փետրվար, 1989թ․)

Մարտի 26-ի համապետական ընտրություններում քաղաքացիական հասարակության մասնակցությունը տպավորիչ էր` 89,8%։ Լրացվեցին ժողովրդական պատգամավորների համագումարի 2250 թափուր տեղերը (ներառյալ՝ 1225 շրջանային)[36]։ Ընդհանուր առմամբ խորհրդարանի կորիզը ձևավորեցին կոմկուսի դեպուտատները, սակայն 300 տեղ բաժին ընկավ անկուսակցական թեկնածուներին, ինչպիսիք էին Բորիս Ելցինը, ֆիզիկոս Անդրեյ Սախարովը, իրավաբան Անատոլի Սոբչակը և այլք։

Ժողովրդական պատգամավորների նորաստեղծ համագումարի անդրանիկ նստաշրջանում (մայիսի 25 - հունիսի 9), մեծամասնություն ունենալու հաշվին կոմկուսականներին հաջողվեց առաջատար դիրք գրավել սովետում։ Բարեփոխողումների կողմնակիցները օրենսդրական իշխանությունը օգտագործեցին որպես քննարկումների և քննադատությունների հարթակ։ Նիստերը հեռարձակվում էին ուղիղ եթերով և, որ ամենակարևորն է, առանց գրաքննության։ Մայիսի 29-ին Ելցինին հաջողվեց տեղ ապահովել Գերագույն խորհրդում։ Ամռանը ստեղծեց առաջին խորհրդարանային ընդդիմադիր ուժը՝ Միջտարածաշրջանային պատգամավորական խումբը (ռուս.՝ Межрегиональная депутатская группа, МДГ), որը կազմված էր ռուս ազգայնական և ազատական գործիչներից։ Երկրում կազմավորելով վերջին օրենսդիր խումբը՝ 1989 թվականին ընտրվածներն առանցքային դեր պիտի խաղային հաջորդ երկու տարիների ընթացքում բարեփոխումների և Խորհրդային Միության վերջնական փլուզման գործընթացներում։

Մայիսի 30-ին Գորբաչովն առաջարկեց, որ ԽՍՀՄ-ում ազգային-տարածքային ընտրությունները, որոնք նախատեսված էին 1989նոյեմբերին, հետաձգվեն մինչև 1990 թվականի նոյեմբերը, քանի որ դեռ չկար տվյալ ձևաչափի ընտրությունների անցկացման համար հստակ սահմանված կարգավորիչ օրենսդրություն։ Ոմանք դա համարեցին կուսակցության տեղական պաշտոնյաների դիրքերի թուլացում, ովքեր վախենում էին, որ ամբողջապես կկորցնեն իրենց իշխանությունը այսպես կոչված հակահաստատական տրամադրությունների ալիքի մեջ։

1989 թվականի հոկտեմբերի 25-ին, Գերագույն խորհուրդը քվեարկեց համամիութենական և հանրապետական ընտրություններում Կոմկուսի և այլ պետական կազմակերպությունների համար նախատեսված հատուկ տեղերը վերացնելու օգտին՝ ի պատասխան հնչեցվող սուր քննադատությանը, որ այդպիսի պահուստային տեղերի առկայությունը ոչ ժողովրդավարական է։ Բուռն քննարկումներից հետո 542 հոգանոց Գերագույն խորհուրդը 254 կողմ 85 դեմ (36 ձեռնպահ) ձայների հարաբերակցությամբ ընդունեց տվյալ որոշումը։ Այն նաև ենթադրում էր մի նոր քաղաքական ձևաչափ, որը թույլ կտար 15 միութենական հանրապետություններում անցկացնել նախագահական ընտրություններ։ Գորբաչովը դեբատների ընթացքում կտրականապես դեմ էր նման քայլին, սակայն պարտություն կրեց։ Քվեն ընդլայնեց համամիութենական հանրապետությունների հնարավորությունները սեփական ինքնակառավարման մարմինների ընտրություններում՝ հնարավորություն տալով ինքնուրույն կազմակերպել ընտրական գործընթացը։ Լատվիան, Լիտվան և Էստոնիան արդեն հանդես էին եկել նախագահական ընտրությունները կարգավորող օրենսդրական փաթեթեների առաջարկով։ Բոլոր հանրապետություններում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն արդեն նշանակված էին 1990 թվականի դեկտեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում[37]։

«Բալթյան ուղի» խմբագրել

 
Լիտվացի ցուցարարները «Բալթյան շղթային» մասնակցելիս

1989 թվականի օգոստոսի 23-ին մերձբալթյան երեք երկրներում մոտ 2 միլիոն մարդ անկախության վերականգնման հիմնական պահանջով դուրս եկավ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ազգային ճակատների կազմակերպած համատեղ խաղաղ ցույցին և կազմեց 675,5 կիլոմետր երկարությամբ իրար ձեռք բռնած մարդկանց շղթա՝ Վիլնյուս-Ռիգա-Տալլին ուղղությամբ[38][39]։ Ակցիան հայտնի դարձավ «Բալթյան շղթա» կամ «Բալթյան ուղի» (էստ․՝ Balti kett, լատիշ․՝ Baltijas ceļš, լիտ.՝ Baltijos kelias, ռուս.՝ Балтийский путь) անվամբ[40]։ Այն Նվիրված էր Խորհրդային Միության և Նացիստական Գերմանիայի՝ 1939 թվականին ստորագրած «Մոլոտով-Ռիբենտրոպ» դաշնագրի 50-ամյակին։ Հենց այս պայմանագրում առկա գաղտնի դրույթների պատճառով էր, որ Արևելյան Եվրոպան բաժանվեց ազդեցության գոտիների և 1940 թվականին հանգեցրեց Կարմիր բանակի կողմից Բալթյան երկրների օկուպացմանը։

1989 թվականի դեկտեմբերին ժողովրդական պատգամավորների II համագումարում Ալեքսանդր Յակովլևը Գորբաչովին ներկայացրեց իր գլխավորած հանձնաժողովի պատրաստած զեկույցը, որը վերաբերում էր «Մոլոտով-Ռիբենտրոպ» դաշնագրում գաղտնի դրույթների առկայությանը։ Համագումարը որոշում ընդունեց (երկրորդ քվեարկությունից հետո), որն առաջին անգամ ճանաչեց դաշնագրում գաղտնի դրույթների առկայությունը (բնօրինակները հայտնաբերվել են միայն 1992-ի աշնանը) և դատապարտեց դրանց ստորագրումը[41][42]։

1989 թվականի մարտին, ժողովրդական պատգամավորների համագումարի ընտրություններին մասնակցող 42 լիտվացի թեկնածուներից 36-ը «Սայուդիս» համաժողովրդական անկախ շարժման անդամներ էին։ Սա Խորհրդային Միությունում գործող ցանկացած համազգային կազմակերպության համար երբևէ գրանցած խոշորագույն հաղթանակն էր և կործանարար հարված էր առանց այդ էլ ժողովրդականությունը կորցրած Լիտվայի կոմկուսին[43]։ 1989 թվականի դեկտեմբերի 7-ին, Ալգիրդաս Բրազաուսկասի ղեկավարած Լիտվայի կոմունիստական կուսակցությունը հայտարարեց Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցությունից առանձնանալու մասին և հրաժարվեց քաղաքականության մեջ «առաջատար սահմանադրական դեր» ունենալու իր նախկին պնդումից։ Միևնույն ժամանակ կազմավորվեց ԽՄԿԿ-ին հավատարիմ առավել փոքր կոմունիստական խմբակցություն, որը գլխավորում էր կոշտ դիրքորոշումներով աչքի ընկնող Միկոլաս Բուրոկևիչուսը։ Այնուամենայնիվ, Լիտվայի իշխող Կոմունիստական կուսակցությունը պաշտոնապես այլևս դուրս էր Մոսկվայի վերահսկողությունից։ Նման բան ԽՍՀՄ պատմության ընթացքում երբևէ չէր եղել։ Մեկ ամիս անց, Գորբաչովն այցելեց Լիտվա՝ տեղական կուսակցությանը վերահսկողության տակ առնելու համար, սակայն՝ ապարդյուն[44]։ Հաջորդ տարվա բազմակուսակցական խորհրդարանական ընտրություններում Կոմկուսն ընդհանրապես զրկվեց իշխանությունից, երբ Գերագույն խորհրդի նախագահ ընրտվեց Վիտաուտաս Լանդսբերգիսը, ով դարձավ երկրի առաջին ոչ կոմունիստ առաջնորդը Խորհրդային բռնակցումից ի վեր։

Դրությունը Անդրկովկասում խմբագրել

1989 թվականի հուլիս 16-ին տեղի ունեցավ Ադրբեջանի Ժողովրդական Ճակատի առաջին կոնֆերանսը, որի ժամանակ որոշվեց կուսակցության նախագահ ընտրել Աբուլֆազ Էլչիբեյին։ Օգոստոսի 19-ին 600 000 ցուցարարներ լցվեցին Բաքվի Լենինի հրապարակում (այժմ՝ Ազատության հրապարակ)՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։

1989 թվականի նոյեմբերին Ժողովրդական ճակատը նախաձեռնեց Հայաստանի հետ երկաթուղային կապի ընդհատումը, ինչի պատճառով Հայաստանում բենզինի և սննդի պակասություն առաջացավ, քանի որ բեռնափոխադրումների 85 տոկոսը գալիս էր Ադրբեջանից։ Էլչիբեյի Ժողովրդական ճակատի ճնշման ներքո Ադրբեջանի կոմունիստական իշխանությունները սկսեցին որոշ զիջումների գնալ։ Ճնշումների ներքո իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում Ժողովրդական ճակատին հոկտեմբերի 4-ին թույլատրվում է գրանցվել որպես օրինական կազմակերպություն՝ շրջափակումը վերացնելու նախապայմանով։ Այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունն այդպես էլ լիովին չի վերականգնվում։ Երկրում լարվածությունը շարունակում էր սրվել, երբ դեկտեմբերի 29-ին Ժողովրդական ճակատի համակիրները Ջալիլաբադի շրջանում գրավեցին Կոմկուսի տեղական գրասենյակները՝ վիրավորելով տասնյակների։

 
Թբիլիսիում Ապրիլի 9-ի դեպքերի զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակ

1989 թվականի մայիսի 31-ին «Ղարաբաղ» կոմիտեի 11 անդամները, որոնք ազատազրկվել էին առանց դատավարության և պահվում էին Մոսկվայի Մատրոսկայա տիշինա քննչական մեկուսարանում, անսպասելիորեն ազատ են արձակվում և վերադառնում Հայաստան։ Ազատ արձակվելուց անմիջապես հետո «Ղարաբաղ» կոմիտեի նախաձեռնությամբ կազմավորված Հայոց համազգային շարժման նախագահ ընտրվեց ակադեմիկոս Լևոն Տեր-Պետրոսյանը։

1989 թվականի ապրիլի 4-ին, Թբիլիսիի կոմունիստական կուսակցության գրասենյակի մոտ զանգվածային ցույցեր սկսվեցին։ Ցուցարարները պահանջում էին դուրս բերել Վրաստանը ԽՍՀՄ կազմից և ամբողջապես Վրաստանի կազմում ընդգրկել Աբխազիան։ Ապրիլի 9-ին խորհրդային ուժերը սկսեցին բռնի կերպով ցույցը ցրել՝ անզեն բնակչության դեմ կիրառելով տանկեր, թունավոր գազեր, մահակներ և սակրավոր բահեր։ Բախումների հետևանքով զոհվում է 21, վիրավորվում՝ 200 ցուցարար[45][46][47]։ Թբիլիսյան արյունոտ իրադարձությունները բեկումնային դարձան Վրաստանի վարած քաղաքականության վրա, որն արդեն առավել հակված էր Վրաստանի անկախացմանը[45]։ Ապրիլի 14-ին Գորբաչովն ազատում է Ջումբեր Պատիաշվիլուն Վրաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից և նրա փոխարեն նշանակում ՎԽՍՀ նախկին ԿԳԲ տնօրեն Գիվի Գումբարիձեին։

1989 թվականի հուլիսի 16-ին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում տեղի ունեցավ բողոքի ցույց ընդդեմ վրացական համալսարանի մասնաճյուղի բացման։ Բուռն ընդհարումներն արագորեն վերաճեցին լայնածավալ միջէթնիկական անկարգությունների, որի ընթացքում սպանվեց 18 մարդ, վիրավորվեցին հարյուրավորները։ Խորհրդային զորքերը վերականգնեցին կարգուկանոնը։ Ենթադրվում է, որ հենց այս անկարգությունները սկիզբ դրեցին վրաց-աբխազական կոնֆլիկտին[48]։

Արևմտյան հանրապետություններ խմբագրել

Մոլդովա խմբագրել

1989 թվականի մարտի 26-ին, Մոսկվայի ժողովրդական պատգամավորների ընտրություններում, կոնգրեսական տեղերի համար ընտրված 46 մոլդովացի պատգամավորներից 15-ը ազգայնական/ ժողովրդավարական շարժման կողմնակիցներ էին[49] Մոլդովայի ժողովրդական ճակատի հիմնադիր համագումարը տեղի ունեցավ երկու ամիս անց՝ 1989 թվականի մայիսի 20-ին։ Երկրորդ համագումարի ժամանակ նախագահ է ընտրվում Իոն Հադիրկեն։

Ժողովրդական ճակատի նախաձեռնած առաջին նշանավոր ձեռքբերումներից էր համարվում կազմակերպված ցույցերի շարքը, որոնք հայտնի դարձան «Ազգային մեծ ժողով» (ռումիներեն՝ Marea Adunare Naţională) անվամբ։ Հանրահավաքները ստիպեցին Մոլդովայի Գերագույն խորհրդին լեզվի մասին նոր օրենք ընդունել, որով ռումիներենը դառնում է երկրի պաշտոնական լեզուն, իսկ կիրիլյան այբուբենը (կյուրեղագիր, կիրիլիցա) փոխարինվում է լատինականով։

Ուկրաինա

1989 թվականի հունվարի 22-ին Ուկրաինայի Լվով և Կիև քաղաքներում հանրությունը նշում էր Ուկրաինայի անկախության օրը։ Լվովի Սուրբ Գևորգի տաճարի մոտ հազարավոր հավատացյալներ մասնակցեցին մոլեբենի (ուղղափառ պատարագի տեսակ) մատուցմանը, որն իհարկե իշխանությունների կողմից թույլատրված չէր։ Միևնույն ժամանակ, շուրջ 60 ազգային-մտավորական գործիչներ հավաքվեցին Կիևի բնակարաններից մեկում՝ ոգեկոչելու Ուկրաինայի ժողովրդական հանրապետության 1918 թվականի հռչակագիրը։ Փետրվարի 11-12-ին Ուկրաիներեն լեզվի պահպանման ակումբն անցկացրեց իր հիմնադիր համագումարը։ Փետրվարի 15-ին պաշտոնապես հայտարարվեց Ուկրաինայի ավտոկեֆալ ուղղափառ եկեղեցու վերականգնումը նախաձեռնող հանձնաժողովի ձևավորման մասին։ Շարժման ծրագիրն ու կանոնադրությունը առաջարկվեց Ուկրաինայի գրողների միության կողմից և տպագրվեց «Լիտերատուրա Ուկրաինա» ամսագրի՝ 1989 թվականի փետրվարի 16-ի համարում։ Շարժման առանցքային անդամներից էր նշանավոր ուկրաինացի այլախոհ Վյաչեսլավ Չեռնովոլը։ 1989 թվականի փետրվարի վերջին ԽՍՀՄ ժողպատգամավորների համագումարի՝ մարտի 26-ի ընտրությունների նախօրեին, Կիևում անցկացվեցին լայնամասշտաբ հանրահավաքներ՝ ընդդեմ գործող ընտրական օրենքների։ Հանրահավաքների օրակարգում էր նաև բրեժնևյան ժամանակաշրջանից Ուկրաինայի Կոմկուսի առաջին քարտուղարի պաշտոնում մնացած, «լճացման մաստոդոնտ» Վլադիմիր Շչերբիցկիի հրաժարականը։ Ցույցերը համընկան են ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի՝ Ուկրաինական ԽՍՀ կատարվելիք այցի հետ։ 1989 թվականի փետրվարի 26-ին, Լվովում 20-ից 30 հազար մարդ մասնակցեց 19-րդ դարի ուկրաինացի նկարիչ և ազգային գործիչ Տարաս Շևչենկոյի մահվան տարելիցին նվիրված էկումենյան հիշատակի արարողությանը, որն արտոնված չէր։

 
Խորհրդային այլախոհ և Ուկրաինայի ժողովրդական շարժման («Նառոդնի Ռուխ») համահիմնադիր Վյաչեսլավ Չեռնովոլը

1989 թվականի մարտի 4-ին Կիևում կազմավորվեց ստալինիզմի և խորհրդային բռնաճնշումների զոհերի հիշատակին նվիրված «Մեմորիալ» իրավունքների պաշտպանության միությունը։ Հաջորդ օրը տեղի ունեցավ հանրահավաք։ Մարտի 12-ին, Ուկրաինայի Հելսինկյան խմբի և «Միլոսերդիա» շարժման՝ Լվովում կազմակերպված նախընտրական հանդիպումը բռնի կերպով ցրվեց, և մոտ 300 քաղաքացիներ բերման ենթարկվեցին։ Մարտի 26-ին տեղի ունեցան Ժողովրդական պատգամավորների միության համագումարի ընտրություններ; լրացուցիչ ընտրություններ տեղի ունեցան ապրիլի 9-ին, մայիսի 14-ին և 21-ին։ Կոնգրեսում Ուկրաինայի 225 ներկայացուցիչների մեծ մասը պահպանողականներ էին, չնայած ընտրվածների մեջ կային նաև բազմաթիվ լիբերալ-դեմոկրատներ։ Ապրիլի 20-ից 23-ը Լվովում չորս օր անընդմեջ անցկացվում էին նախընտրական հանդիպումներ, որոնց մասնակցում էր մինչև 25 հազար մարդ։ Հավաքների շրջանակում անցկացվում էին մեկ ժամ տևողությամբ նախազգուշական գործադուլներ տեղի ութ գործարաններում և հիմնարկներում (առաջին անգամ 1944 թվականից ի վեր)։ Մայիսի 3-ի նախընտրական հանդիպմանը մասնակցեց 30 հազար մարդ։ Մայիսի 7-ին «Մեմորիալ» իրավունքների պաշտպանության միությունը հավաք կազմակերպեց Բիկիվնյա զանգվածային գերեզմանում, որտեղ են ամփոփված ստալինյան բռնաճնշումների տարիներին Պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) իրավանախորդ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (ՆԿՎԴ) կողմից գնդակահարված ուկրաինացիների և լեհերի աճյունները։ Կիևից դեպի Բիկիվնյա կատարած երթից հետո տեղի ունեցավ զոհերի հիշատակին նվիրված արարողություն։ 1989 թվականի մայիսի կեսերից մինչև սեպտեմբեր Ուկրաինայի հունա-կաթոլիկ եկեղեցու հետևորդ հացադուլավորները իրենց եկեղեցու ծանր վիճակի վրա ուշադրություն հրավիրելու համար բողոքի ցույցեր էին կազմակերպել Մոսկվայի Արբատ փողոցում։ Հավատացյալները առանձնահատուկ ակտիվություն ցուցաբերեցին Մոսկվայում տեղի ունեցած Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հուլիսյան նստաշրջանի ընթացքում։ Բողոքի ցույցն ի վերջո ընդհատվեց սեպտեմբերի 18-ին, երբ ձերբակալվեցին խմբի անդամները։ 1989 թվականի մայիսի 27-ին գումարվեց «Մեմորիալ» իրավունքների պաշտպանության միության տարածաշրջանային հիմնադիր համաժողովը։ Հունիսի 18-ին, արձագանքելով Եկեղեցու գլուխ կարդինալ Միրոսլավ Լուբաչիվսկու՝ աղոթքի միջազգային օրվան մասնակցելու կոչին, շուրջ 100 հազար մարդ հավաքվեց Արևմտյան Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկ քաղաքում կազմակերպված պատարագին։ 1989 թվականի օգոստոսի 19-ին ռուսական Սբ. Պետրոսի և Պողոսի եկեղեցու ուղղափառ ծխական համայնքը հայտարարեց, որ միանալու է Ուկրաինայի ավտոկեֆալ ուղղափառ եկեղեցուն։

1989 թվականի Սեպտեմբերի 2-ին Ուկրաինայի տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս եկան փողոց ընդդեմ խորհրդարանում քննարկվող ընտրական օրենքի նախագծի, որով լրացուցիչ տեղեր էին հատկացվելու Կոմկուսի և այլ պետական կառույցների ներկայացուցիչներին։ Լվովում հավաքվեց 50 հազար, Կիևում՝ 40 հազար, Ժիտոմիրում՝ 10 հազար, Դնեպրոձերժինսկում և Չերվոնոգրադում՝ 5000-ական և Խարկովում՝ 2000 ցուցարար։ Սեպտեմբերի 8-10-ին Կիևում կայացած հիմնադիր համագումարում գրող Իվան Դրաչն ընտրվեց Ուկրաինայի ժողովրդական շարժման («Նառոդնի Ռուխ») առաջնորդ։ Սեպտեմբերի 17-ի Լվովում սկսվեց 150-200 հազարանոց երթ, որի մասնակիցներն իշխանություններից պահանջում էին օրինականացնել Հունա-կաթոլիկ եկեղեցու գործունեությունը։ Սեպտեմբերի 21-ին, Իվանո-Ֆրանկովսկի հարավում գտնվող Դեմյանով Լազ արգելավայրում տեղի ունեցավ բռնաճնշումների ժամանակ գնդակահարվածների զանգվածային գերեզմանի արտաշիրմում (էքսհումացիա)։ Սեպտեմբերի 28-ին, Վլադիմիր Շչերբիցկին վերջապես հեռացվեց Ուկրաինայի Կոմկուսի առաջին քարտուղարի պաշտոնից, որը զբաղեցրեց Վլադիմիր Իվաշկոն։

1989 թվականի հոկտեմբերի 1-ին Լվովի «Դրուժբա» մարզադաշտում անցկացվում էր ԽՍՀՄ կազմում ուկրաինական հողերի «վերամիավորումը» տոնող համերգ։ «Դրուժբայի» դիմաց անցկացվում էր 10-15 հազարանոց խաղաղ ցույց, որը միլիցիան բռնությամբ ճնշեց։ Հոկտեմբերի 10-ին Իվանո-Ֆրանկովսկում նախընտրական 30 հազարանոց ցույց-բողոք անցկացվեց։ Հոկտեմբերի 15-ին ընտրական օրենսգրքի փոփոխությունների դեմ հանդես եկան Չերվոնոգրադում, Չեռնովցիում, Ռիվնեում, Ժիտոմիրում, Դնեպրոպետրովսկում և Լվովում հավաքված ցուցարարները։ Հոկտեմբերի 24-ին Կոմկուսի և այլ պետական կառույցների ներկայացուցիչներին խորհրդարանում լրացուցիչ տեղեր հատկացնելու նախագիծը չեղյալ հայտարարվեց։ Հոկտեմբերի 26-ին Լվովում գործող 20 գործարաններ և ֆաբրիկաներ գործադուլ հայտարարեցին՝ հոկտեմբերի 1-ի ցույցի ժամանակ ոստիկանական դաժանությունը դատապարտելու և մեղավորներին քրեական պատասխանատվության հրավիրելու պահանջով։ Հոկտեմբերի 26-28-ին «Կանաչ աշխարհ» բնապահպանական խումբն անցկացրեց իր հիմնադիր համաժողովը։ Հոկտեմբերի 27-ին խորհրդարանն օրենք ընդունեց, որով վերացվեցին Կոմկուսի և այլ պետական կազմակերպությունների պատգամավորների արտոնյալ կարգավիճակը խորհրդարանում։ Հոկտեմբերի 28-ին Ուկրաինայի խորհրդարանի որոշմամբ 1990 թվականի հունվարի 1-ից ուկրաիներենը պիտի դառնա երկրի պետական լեզուն, իսկ ռուսերենը կարող էր օգտագործվել հանրապետության էթնոլեզվական խմբերի հաղորդակցման համար։ Նույն օրը Լվովի Պայծառակերպության եկեղեցու միաբանությունը դուրս եկավ Ռուս Ուղղափառ եկեղեցու կազմից և ինքնահռչակվեց որպես Ուկրաինայի հունա-կաթոլիկ եկեղեցու մաս։ Մեկ օր անց, հազարավոր հավատացյալներ մասնակցեցին Դեմյանով Լազ արգելավայրում տրվող պատարագին։ Պատարագից հետո որոշվեց արգելավայրում կանգնեցնել 1939-1941 թվականների բռնաճնշումների զոհերի հուշակոթող։ Նոյեմբերի 19-ին բազմաթիվ կիևցիներ մասնակցեցին ԳՈՒԼԱԳԹիվ 36 ուղղիչ-աշխատանքային ճամբարի երեք այլախոհ աքսորյալների՝ իրավապաշտպաններ Վասիլ Ստուսի, Օլեքսեյ Տիխիի և Յուրի Լիտվինի վերահուղարկավորության արարողությանը։ Նրանց մասունքները թաղվեցին Բայկովոյի գերեզմանատանը։ նոյեմբերի 26-ը կարդինալ Միրոսլավ Լուբաչիվսկին հռչակեց աղոթքի և ծոմապահության օր, որին մասնակցեցին Արևմտյան Ուկրաինայի հազարավոր հավատացյալներ։ Նոյեմբերի 28-ին Ուկրաինական ԽՍՀ կրոնական գործերի խորհուրդը որոշում ընդունեց, որով թույլ տրվեց երկրի կաթոլիկ եկեղեցական համայնքներին գրանցվել որպես իրավաբանական կազմակերպություններ։ Որոշումը պատոնապես հայտարարվեց դեկտեմբերի 1-ին, երբ կայացավ Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի և Գորբաչովի հանդիպումը, որով սկզիբ դրվեց խորհրդա-վատիկանական դիվանագիտական հարաբերություններին։ Դեկտեմբերի 17-ին մոտ 30 հազար մարդ մասնակցեց Կիևում Ուկրաինայի ժողովրդական շարժման («Նառոդնի Ռուխ») կողմից կազմակերպված հավաքին, որը նվիրված էր երեք օր առաջ մահկանացուն կնքած Անդրեյ Սախարովի հիշատակին։ ՈւԽՍՀ Գերագույն խորհրդի՝ դեկտեմբերի 26-ին ընդունած օրենքով, Սուրբ ծնունդը, Զատիկը և Սուրբ Երրորդության օրը սահմանվեցին ոչ աշխատանքային օրեր։

 
Հիշատակի երեկո Կուրոպատիի անտառում

1989 թվականի մայիսին նախկին քաղբանտարկյալ Մուստաֆա Ջեմիլևն ընտրվեց Ղրիմի թաթարների նորաստեղծ ազգային շարժման առաջնորդ։ Ջեմիլևը խորհրդային իշխանություններից պահանջում էր վերջ դնել Ղրիմի թաթարների 45 տարվա աքսորին և նրանց թույլ տալ վերադառնալ Ղրիմ։

Բելառուսիա խմբագրել

1989 թվականի հունվարի 24-ին, Բելառուսական ժողովրդական ճակատը ստիպեց խորհրդային կառավարությանը Կուրոպատի անտառում ստալինյան բռնաճնշումների զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կանգնեցնել.[50]։

1989 թվականի սեպտեմբերի 30-ին Մինսկում հազարավոր ցուցարարներ երթ անցկացրին։ Մասնակիցների խորհրդային կառավարությունից պահանջում էին լրացուցիչ լիկվիդացիոն աշխատանքներ կատարել Չեռնոբիլի ատոմակայանի վթարից առաջացած մեկուսացման գոտում։ Մոտ 15 հազար ցուցարարներ կրում էին ռադիոակտիվության խորհրդանշան ունեցող թևկապներ և ծածանում վտարանդի կառավարության կարմիր-սպիտակ ազգային դրոշը, որն արգելված էր ԽՍՀՄ-ում։ Ցույցը շարունակվեց նույնիսկ տեղատարափ անձրևի պայմաններում։ Ավելի ուշ ցուցարարները հավաքվեցին քաղաքի կենտրոնում և Կենտրոնական կոմիտեի շենքի դիմաց պահանջեցին Բելառուսական ԽՍՀ ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Եֆրեմ Սոկոլովի հրաժարականը և վարակված գոտիներից շուրջ կես միլիոն մարդու էվակուացումը[51]։

Կենտրոնասիական հանրապետություններ խմբագրել

1989 թվականի հունիսին Ուզբեկական ԽՍՀ-ում զանգվածային ընդհարումներ սկսվեցին տեղաբնիկ ուզբեկների և 1944 թվականից այնտեղ տարհանված թուրք-մեսխեթցիների միջև[52]։ Հունիսի 4-ից 11-ը, մայրաքաղաք Տաշքենդից հարավ-արևելք գտնվող Ֆերգանայի հովտում շուրջ 100 մեսխեթցի թուրք դարձավ զանգվածային կոտորածների զոհ[53][54]։ Պաշտոնական վարկածներով, մեսխեթցիների ջարդերը որևէ քաղաքական ենթատեքստ չէին պարունակում և բռնկվել էին ինքնստիքյան, սակայն որոշ վարկածներ պնդում էին դրանց նախօրոք հրահրված լինելու մասին, չնայած այն հանգամանքին, որ մեսխեթցիներն ու տեղաբնիկ ուզբեկներն ունեին ծագումնաբանական, մշակութային և կրոնական ընդհանրություններ[54][55]։ Ի վերջո խորհրդային կարմիր բանակը, կարգուկանոն հաստատելու նպատակով, տեղակայվեց հովտում։ Հունիսի 23-ին, Գորբաչովի հրամանով, Ռաֆիկ Նիշոնովն ազատվեց Ուզբեկական ԽՍՀ ԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից, որը զբաղեցրեց Իսլամ Քարիմովը, ով հետագայում դարձավ անկախ Ուզբեկստանի նախագահը։

1989 թվականի հունիսի 19-ին Ղազախական ԽՍՀ Ժանաօզեն քաղաքում ազգային հողի վրա զանգվածային խռովություններ սկսվեցին։ Հրազաններով, հրավառ ռումբերով (Մոլոտովի կոկտեյլ), երկաթե ձողերով ու քարերով զինված երիտասարդները փորձում էին գրավել միլիցիայի բաժանմունքը և ջրամատակարարման կայանը։ Խռովարարներին հաջողվեց կաթվածահար անել հասարակական տրանսպորտի, բազմաթիվ խանութների և գործարանների բնականոն աշխատանքը։ Եղան նաև զոհեր։ Հունիսի 25-ի դրությամբ, անկարգությունների ալիքը տարածվել էր մերձկասպյան հինգ այլ բնակավայրերում՝ Մանգըշլակ, Երալիև, Շեպկե, Ֆորտ-Շևչենկո և Կուլսարի։ Կուլսարիում խռովարարները դյուրավառ հեղուկ լցրեցին գնացքի վագոնների վրա, որոնց ներսում էին սեզոնային աշխատողները, և այրեցին դրանք։ Ժանաօզենից մոտ 80 կմ հեռավորության վրա գտնվող Մանգըշլակում, փայտերով, քարերով և մետաղական ձողերով զինված 150-հոգանոց խաժամուժը հարձակվեց միլիցիայի բաժանմունքի վրա։ Ուղղաթիռներով դեպքի վայր ժամանած խորհրդային զորքերը ճնշեցին խռովարարներին։

Հունիսյան անկարգություններից ցնցված, Խորհրդային կառավարությունը 1989 թվականի հունիսի 22-ին Գենադի Կոլբինին ազատում է Ղազախական ԽՍՀ ԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից։ Կոլբինին փոխարինելու է գալիս մինիստրների խորհրդի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով հետագայում դառնում է անկախ Ղազախստանի նախագահը։

1990 խմբագրել

Կոմկուսի պարտությունը վեց հանրապետություններում խմբագրել

1990 թվականի փետրվարի 7-ին, ԽՄԿԿ Կենտկոմը, Գորբաչովի միջնորդությամբ, հրաժարվեց քաղաքական մենիշխանությունից[56] Բոլոր տասնհինգ խորհրդային հանրապետություններում անցկացվեցին առաջին մրցակցային ընտրությունները։ Բազմաթիվ ռեֆորմային և ազգային գործիչներ տեղեր ստացան խորհրդարաններում։ Վեց հանրապետություններում Կոմկուսը նույնիսկ պարտություն կրեց․ Լիտվայում հաղթանակ տարավ «Սայուդիս» ժողովրդական ճակատը (փետրվարի 24), Մոլդովայում՝ Մոլդովայի ժողովրդավարական շարժումը (փետրվարի 25), Էստոնիայում՝ Էստոնիայի ազգային ճակատը (փետրվարի 25), Լատվիայում՝ Լատվիայի Ժողովրդական ճակատը (մարտի 18), Հայաստանում՝ Հայոց համազգային շարժումը (մայիսի 20) և Վրաստանում՝ «Կլոր սեղան-Ազատ Վրաստան» շարժումը (հոկտեմբերի 28)։

Հանրապետությունները սկսեցին հռչակել իրենց նորաստեղծ պետությունների ինքնիշխանությունը, «օրենքների պատերազմ» սկսեցին մոսկովյան կենտրոնական կառավարության հետ, մերժեցին խորհրդային օրենսդրության այն կետերը, որոնք հակասում էին տեղական օրենսդրությանը, վերահսկողություն հաստատեցին սեփական տնտեսության վրա և նույնիսկ սկսեցին հրաժարվել խորհրդային կառավարությանը հարկեր վճաերլուց։ Լիտվայի գերագույն խորհրդի նախագահ (դե յուրե պետության ղեկավար) Վիտաուտաս Լանդսբերգիսը համերկրացիներին ազատեց ԽՍՀՄ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունից։

Հակամարտությունների պատճառով քայքայվեցին զգալի թվով մատակարարման շղթաներ և առանց այդ էլ լճացած խորհրդային տնտեսությունը հերթական բարդ շրջափուլում հայտնվեց[57]։

ՌԽՖՍՀ խմբագրել

1990 թվականի մարտի 4-ին Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունում անցկացվեցին Ռուսաստանի ժողովրդական պատգամավորների՝ համեմատաբար ազատ ընտրություններ, 72% քվեով ազգային պատգամավոր ընտրվեց Բորիս Ելցինը Սվերդլովսկից[58]։ Հունիսի 12-ին ՌՍՖՍՀ ժողովրդական պատգամավորների համագումարն ընդունեց ինքնիշխանության հռչակագիր։ Մեկ ամիս անց՝ հուլիսի 12-ին, ԽՄԿԿ վերջին՝ XXVIII համագումարում Ելցինը, հանդես գալով կոմունիստական կուսակցության և Գորբաչովի հասցեին սուր քննադատությամբ, հայտարարեց կուսակցությունից դուրս գալու մասին[59][60]։

Բալթյան հանրապետություններ խմբագրել

1990 թվականի հունվարին Գորբաչովը հետաձգեց միջազգային հանդիպումները և, անտեսելով այլ վայրերում եռացող ճգնաժամերը, պաշտոնական այցով մեկնեց Լիտվա՝ փորձելով իր բարեփոխումների փաթեթով «դարձի բերել» լիտվացիներին։ Գորբաչովի ժամանման նախօրեին մոտ 250 հազար լիտվացիներ հավաքվեցին Վիլնյուսի Տաճարի հարապարակում՝ մասնակցելու Սայուդիսի կազմակերպած անկախության հանրահավաքին[61]։

Մարտի 11-ին Լիտվական ԽՍՀ նորընտիր գերագույն խորհուրդը նախագահ նշանակեց Սայուդիսի առաջնորդ Վիտաուտաս Լանդսբերգիսին և ընդունեց Լիտվայի Հանրապետության անկախության վերականգնման մասին հռչակագիրը[62]։ Այսպիսով Լիտվան առաջինն է անջատվում ԽՍՀՄ կազմից։ Լիտվայի անկախության վերականգմանը պաշտոնական Մոսկվան արձագանքեց տնտեսական շրջափակմամբ և կարմիր բանակը Լիտվայում պահելով, իբր «էթնիկ ռուսների իրավունքները պաշտպանելու համար»։ համահիմնադիր Էդգար Սավիսաարը մարտի 30-ին ընտրվեց մինիստրների խորհրդի նախագահ։ Խորհրդարանում շուտով ձևավորվեց անկախության ձգտող կառավարական կազմ։

 
Լիտվայի գերագույն խորհուրդի առաջնորդները Պետականության վերականգման մասին հռչակագիրը հայտարարելուց հետո (մարտի 11, 1990)

1990 թվականի մարտի 25-ին Էստոնիայի կոմկուսը հայտարարեց ԽՄԿԿ կազմից դուրս գալու մասին։ Մարտի 30-ին Էստոնիայի Գերագույն խորհուրդը հայտարարեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր երկիրը օկուպացված է Խորհրդային Միության կողմից, ուստի անցումային շրջանից հետո երկիրը պիտի պաշտոնապես վերականգնի իր անկախությունը։ Էստոնիայի ազգային ճակատի 1990 թվականի մայիսի 4-ին Լատվիայի Գերագույն խորհուրդն ընդունեց անկախության վերականգնման մասին հռչակագիր։ Հռչակագրում նշվում էր, որ չնայած Լատվիան դե ֆակտո կորցրեց իր անկախությունը 1940 թվականին, երբ բռնակցվեց Խորհրդային Միությանը, երկիրը դե յուրե մնում էր ինքնիշխան, քանի որ բռնակցումը հակասահմանադրական էր և Լատվիայի ժողովրդի կամքին հակառակ։ Հռչակագրում նշվում է նաև, որ Լատվիան իր հարաբերությունները Խորհրդային Միության հետ կվարի 1920 թվականի Ռիգայի Խորհրդա-լատվիական խաղաղության համաձայնագրի հիման վրա, որով Խորհրդային Միությունը ճանաչեց Լատվիայի անկախությունը որպես անձեռնմխելի «ապագա բոլոր ժամանակների համար»[63]։ Մայիսի 4-ը Լատվիայում նշվում է որպես Անկախության հռչակագրի օր։ Մայիսի 7-ին Լատվիայի Ժողովրդական ճակատի անդամ Իվար Գոդմանիսն ընտրվեց մինիստրների խորհրդի նախագահ։

1990 թվականի մայիսի 8-ին Էստոնիայի ԽՍՀ Գերագույն խորհուրդն օրինագիծ ընդունեց, որով պաշտոնապես հայտարարվեց Էստոնիայի անկախ Հանրապետության՝ 1938 թվականին ընդունած Սահմանադրության վերականգման մասին, որը երկրի անկախացման անցումային շրջանում փոխարինեց 1978 թվականին ընդունված Էստոնիայի ԽՍՀ Սահմանադրությանը[64]։

Արևմտյան հանրապետություններ խմբագրել

Ուկրաինա խմբագրել

1990 թվականի հունվարի 21-ին, Ուկրաինայի ժողովրդական շարժումը («Նառոդնի Ռուխ») «Բալթյան շղթայի» օրինակով Կիև-Լվով-Իվանո-Ֆրանկովսկ ուղղությամբ կազմակերպեց 480 կիլոմետրոց կենդանի շղթա։ Ակցիային մասնակցեցին հարյուր հազարավոր մարդիկ՝ ոգեկոչելով 1918 թվականի Ուկրաինայի անկախության հռչակումը և 1919 թվականի՝ ուկրաինական հողերի միացման (միավորման) ակտը, երբ Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության և Արևմտյան Ուկրաինայի ժողովրդական Հանրապետության միավորումից ձևավորվեց միասնական ուկրաինական պետությունը[65]։ Հունվարի 23-ին Ուկրաինայի հունա-կաթոլիկ եկեղեցին խորհրդային իշխանություններից կողմից լուծարվելուց ի վեր (1946) գումարեց իր առաջին եպիսկոպոսական ժողովը։ Մարտին Ռուս Ուղղափառ եկեղեցին ինքնավարություն շնորհեց Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցուն, որի պատրիարք ընտրվեց Ֆիլարեթը (Դենիսենկո)։ Հունիսի 5-6-ին, Ուկրաինայի ավտոկեֆալ ուղղափառ եկեղեցու առաջին եպիսկոպսական ժողովի ժամանակ Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու ամերիկյան ճյուղի հոգևորական Մստիսլավը (Սկրիպնիկ) ընդտրվեց Ուկրաինայի ավտոկեֆալ ուղղափառ եկեղեցու պատրիարք։ Եկեղեցին շուտով անջատվեց Ռուս Ուղղափառ եկեղեցուց[66]։

1990 թվականի փետրվարի 9-ին Ուկրաինայի արդարադատության նախարարությունն իրավական կազմակերպության կարգավիճակ շնորհեց Ռուխին։ Այնուամենայնիվ, գրանցումը չափազանց ուշացավ, ինչի պատճառով Ռուխը չկարողացավ առաջադրել սեփական թեկնածուներին մարտի 4-ին կայանալիք խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Գերագույն խորհրդի (Գերագույն ռադա) ժողովրդական պատգամավորների ընտրություններին Արևմտյան Ուկրաինայի մարզերում որոշիչ հաղթանակ տարան Դեմոկրատական դաշինքի թեկնածուները։ Դեմոկրատական դաշինքին ընձեռվեց նորաստեղծ խորհրդարանի 450 տեղերից մոտ 90-ը։

 
Լեոնիդ Կրավչուկ

1990 թվականի ապրիլի 6-ին Լվովի քաղաքային խորհուրդը քվեարկությամբ ընդունեց Սուրբ Գևորգի տաճարը Ուկրաինայի հունա-կաթոլիկ եկեղեցուն վերադարձնելու մասին որոշումը։ Ռուս Ուղղափառ եկեղեցին հրաժարվեց տեղի տալուց։ Ապրիլի 29-30-ը Ուկրաինայի Հելսինկյան խումբը լուծարվեց և ձևավորեց Ուկրաինայի հանրապետական կուսակցությունը։ Մայիսի 15-ին տեղի ունեցավ նոր խորհրդարանի հիմնադիր նիստը։ Պահպանողական կոմունիստների դաշինքը զբաղեցնում էր 239 տեղ, իսկ Դեմոկրատական դաշինքը, որը վերածվեց Ազգային խորհրդի, ուներ 125 պատգամավոր։ Հունիսի 4-ին Ուկրաինայի Կոմկուսի ղեկավար Վլադիմիր Իվաշկոն ընտրվեց ձայների 60 տոկոսով, քանի որ ավելի քան 100 ընդդիմադիր պատգամավորներ բոյկոտել էին ընտրությունները։

1990 թվականի հունիսի 22-ին, հաշվի առնելով խորհրդարանում իր դեմ ձևավորված ընդդիմությունը, Վլադիմիր Իվաշկոն հետ վերցրեց իր թեկնածությունը Ուկրաինայի Կոմկուսի ղեկավարի ընտրություններում։ Ստանիսլավ Հուրենկոն ընտրվեց ԿԿ առաջին քարտուղար։ Հուլիսի 11-ին, ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղարի տեղակալ ընտրվելուց հետո, Իվաշկոն հրաժարվեց Ուկրաինայի խորհրդարանի (Գերագույն ռադա) նախագահի պաշտոնից։ Մեկ շաբաթ անց խորհրդարանը ընդունեց իվաշկոյի հրաժարականը։ Հուլիսի 16-ին, խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ (355 կողմ և 4 դեմ) հաստատեց Ուկրաինայի պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը, որով պիտի հիմք դրվեր Ուկրաինայի անկախության հռչակմանը։ Խորհրդարանի որոշմամբ, հուլիսի 16-ը դարձավ Ուկրաինայի ինքնիշխանության հռչակման օրը։ Հուլիսի 23-ին Գերագույն ռադայի նախագահ ընտրվեց Լեոնիդ Կրավչուկը։ Հուլիսի 30-ին Խորհրդարանը «զինվորական ծառայության մասին» բանաձև ընդունեց, որով ուկրաինացի զինվորներին կարդադրվեց ազգային հակամարտությունների գոտիներից (ինչպիսիք էին, օրինակ, Արցախում շարունակվող գործողությունները) վերադառնալ Ուկրաինա։ Օգոստոսի 1-ին խորհրդարանը, ձայների ճնշող մեծամասնությամբ, քվեարկեց Չեռնոբիլի ատոմակայանի աշխատանքը վերջնականապես դադարեցնելու օգտին։ Օգոստոսի 3-ին Ուկրաինայի տնտեսական ինքնիշխանության մասին օրինագիծ ընդունվեց։ Սեպտեմբերի 5-ից 7Կիևում անցկացվեց 1932–1933 թվականների Մեծ սովին (Հոլոդոմոր) նվիրված միջազգային գիտաժողով (սիմպոզիում)։ Սեպտեմբերի 8-ին Լվովում անցկացվեց «Երիտասարդությունը Քրիստոսի համար» խորագրով հավաք-երթ (առաջին անգամ 1933 թվականից ի վեր), որին մասնակցեց 40 հազար մարդ։ Սեպտեմբերի 28-30-ը Ուկրաինայի Կանաչների կուսակցությունն անցկացրեց իր հիմնադիր համագումարը։ Սեպտեմբերի 30-ին, շուրջ հարյուր հազար մարդ Կիևում ցույց իրականացրին, որով դեմ արտահայտվեցին Գորբաչովի՝ ԽՍՀՄ-ը նոր համադաշնության մեջ վերակազմակերպելու առաջարկային փաթեթին։ Հոկտեմբերի 1-ին երկրում կրկին ցույցեր սկսվեցին։ Այս անգամ հանրությունը պահանջում էր Կրավչուկի և նախորդ ռեժիմից մնացած Նախարարների խորհրդի ղեկավար (համարժեք այսօրվա վարչապետին) Վիտալի Մասոլի հրաժարականները։ Ուսանողները վրաններ կանգնեցրին Կիևի Հոկտեմբերյան հեղափոխության հրապարակում (ներկայիս Ազատության հրապարակ [Մայդան]) և շարունակեցին մնալ այնտեղ։ Մասոլը հրաժարական տվեց հոկտեմբերի 17-ին։ Հոկտեմբերի 20-ին, 46-ամյա վտարանդիությունից հետ հայրենիք վերադարձավ Կիևի և Համայն Ուկրաինայի պատրիարք Մստիսլավ I-ը, ով հաստատվեց Սուրբ Սոֆիայի տաճարում։

 
Զրահամեքենաները Դուշանբեի Լենինի պողոտայում (փետրվարի 14, 1990)
 
Ցուցարարները Դուշանբեի փողոցներում

Հոկտեմբերի 23-ին Խորհրդարանը քվեարկությամբ վերացրեց սահմանադրության 6-րդ հոդվածը, որով ԽՄԿԿ-ի համար քաղաքական մենիշխանություն էր սահմանված։

Հոկտեմբերի 25-28-ին Ռուխն անցկացրեց իր երկրորդ համագումարը, որի ժամանակ հայտարարեց, որ իր հիմնական նպատակը երկրի պետականության վերականգնումն է։

Հոկտեմբերի 28-ին ավտոկեֆալ ուղղափառ եկեղեցու հետևորդները Սոֆիայի տաճարի դիմաց բողոքի ցույց կազմակերպեցին, քանի որ ներսում միասին պատարագ էին մատուցում Ռուս Ուղղափառ եկեղեցու նորընտիր պատրիարք Ալեքսեյն ու պատրիարք Ֆիլարեթը։ Նոյեմբերի 1-ին, 1918 թվականի Արևմտյան Ուկրաինայի ժողովրդական Հանրապետության անկախության հռչակման տարելիցի հիշատակման օրերին, Լվովում հանդիպեցին հունա-կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Վոլոդիմիր արքեպիսկոպոս Ստերնյուկը և ավտոկեֆալ ուղղափառ եկեղեցու առաջնորդ Մստիսլավ I-ը։

Կենտրոնասիական հանրապետություններ խմբագրել

1990 թվականի Փետրվարի 12–ից 14-ը Տաջիկական ԽՍՀ մայրաքաղաք Դուշանբեում փողոցային անկարգություններ սկսվեցին։ Խռովության ալիքը բռնկվել էր այն ժամանակ, երբ տարեսկզբին Բաքվի հայ բնակչության կոտորածից խուսափելու նպատակով մի քանի հայ ընտանիքներ (ընդհանուր՝ 39 հոգի) տեղափոխվել էին Դուշանբե՝ իրենց հարազատներին հյուրընկալվելու համար։ Տեղացիների շրջանում հրահրիչ տեղեկությունների էին տարածվել, իբր Դուշանբե է տեղափոխվել 2500-5000 հայ փախստական, որոնց բնակարան էր տրամադրվելու բնակֆոնդի պակասորդ ունեցող մայրաքաղաքի նորակառույց թաղամասում։ Հետագայում ցույցերը, որոնք հովանավորվում էին «Ռաստոխեզ» ազգայնական շարժման կողմից, առավել բռնի դարձան։ Ցուցարարները արմատական տնտեսական և քաղաքական բարեփոխումներ էին պահանջում։ Անկարգությունների ընթացքում խաժամուժը հրկիզում էր կառավարության շենքերը, թալանում խանութներ և հիմնարկներ։ Անկարգություններին վերջ դնելու նպատակով Դուշանբե մտցվեցին բանակի և ներքին գործերի ստորաբաժանումներ։ Քաղաքում պարետային ժամ հայտարարվեց։ Անկարգությունների հետևանքով սպանվեց 25 և վիրավորվեց 565 մարդ[67]։

 
Սափարմուրատ Նիյազով (Թուրքմենբաշի)

1990 թվականի հունիսին Ղրղըզական ԽՍՀ Օշ քաղաքում, որը գտնվում է Ֆերգանայի հովտում՝ Ուզբեկական ԽՍՀ-ի հետ սահմանի անմիջական հարևանությամբ, ինչպես նաև դրա շրջակայքում արյունալի էթնիկական բախումներ տեղի ունեցան ղրղըզական «Օշ Այմաղի» և ուզբեկական «Ադոլաթ» թյուրք-ազգայնական խմբավորումների միջև։ Երկու կողմերն իշխանություններից պահանջում էին որ հենց իրենց համայնքին հատկացվի նախկին կոլտնտեսության հողը, քանի որ Ֆերգանայի հովտում բնակչությունը խիստ արագ էր աճում, և արդեն հողային և ջրային ռեսուրսների սղություն էր նկատվում։ Պաշտոնական գնահատականներով, զոհերի թիվը տատանվում էր 300-ից ավելի քան 600-ի միջև, մինչդեռ ոչ պաշտոնական տվյալները խոսում են ավելի քան 1000 զոհի մասին[68]։

Թուրքմենական ԽՍՀ-ում «Ագզիբիրլիք» («Միավորում») ազգային-պահպանողական ժողովրդա-դեմոկրատական շարժումը, միավորելով թուրքմեն մտավորականությանը և ազգայնականներին, հանդես եկավ երկրի անկախացման օգտին։ 1989 թվականից ի վեր Աշխաբադում և Կրասնովոդսկում փոքրամասշտաբ հանրահավաքներ էին անցկացվում Թուրքմենստանի անկախացման և թուրքմեներենը երկրի պետական լեզու ճանաչելու համար։ Հանրահավաքներում նաև պահանջում էին, որ Թուրքմենական ԽՍՀ ղեկավարությունը թույլ տա նավթի արդյունահանումից ստացվող եկամուտների մեծ մասը պահել ներսում և «չկերակրել Մոսկվային»։ Թուրքմենստանի ընդդիմադիրներն ու այլախոհներն ակտիվորեն համագործակցում էին Ուզբեկստանի, Ադրբեջանի և Վրաստանի ընդդիմության հետ։ Խորհրդային Թուրքմենստանի կառավարությունը, որը գլխավորում էր Սափարմուրատ Նիյազովը, դեմ էր անկախությանը և ցանկացած առիթով փորձում էր ճնշել թուրքմեն այլախոհներին և ընդդիմադիրներին, սակայն 1990 թվականի հունվարին, Թուրքմենական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններից հետո, բազմաթիվ անկուսակցական այլախոհ գործիչներ խորհրդարանում պատգամավորական մանդատ ստացան։ Վերջիններս իրենց համախոհների հետ միասին հասցրեցին ակտիվորեն մասնակցել երկրի ներքաղաքական կյանքին և իրենց կարծիքը լսելի դարձնել։ Կոմունիստական կուսակցության դերը հատկապես մեծ էր երկրի հարավում և արևմուտքում, որտեղ բնակվում էր ռուսախոս հատվածը։ Խորհրդարանի տեղերի 90%-ը պատկանում էր կոմկուսի ներկայացուցիչներին։ Չնայած այս ամենին, ԽՍՀՄ կազմալուծման ժամանակ Թուրքմենստանում առանձնակի նշանակալիության իրադարձություններ գրեթե չգրանցվեցին։ ԽՄԿԿ-ն Թուրքմենական ԽՍՀ-ը համարվում էր Խորհրդային Միության «ամենաօրինակելի և հավատարիմ հանրապետություններից» մեկը[69][70][71][72]։

1991 խմբագրել

 
Համամիութենական հանրաքվեի թերթիկը («Անհրաժե՞շտ եք համարում արդյոք ԽՍՀՄ պահպանումը որպես իրավահավասար ինքնիշխան հանրապետությունների նորացված դաշնություն, որտեղ լիարժեքորեն կապահովվեն ցանկացած ազգությանը պատկանող մարդու իրավունքները և ազատությունները» (Այո/Ոչ) )

Մոսկովյան ճգնաժամ խմբագրել

1991 թվականին Նիկոլայ Ռիժկովը հրաժարական տվեց ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի պաշտոնից։ Խորհրդային Միության վարչապետի նորաստեղծ պաշտոնում Ռիժկովին փոխարինեց Վալենտին Պավլովը։

1991 թվականի մարտի 17-ին Գորբաչովի նախաձեռնությամբ ԽՍՀՄ-ում անցկացվեց Համամիութենական հանրաքվե։ Ընտրողների 76,4%-ը կողմ արտահայտվեց ԽՍՀՄ պահպանմանը՝ որպես «իրավահավասար ինքնիշխան հանրապետությունների նորացված դաշնություն»։ Հանրաքվեն բոյկոտեցին Բալթյան հանրապետությունները, Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան, ինչպես նաև Չեչենա-Ինգուշական ԻԽՍՀ-ը, որը լինելով ինքնավար հանրապետություն Ռուսաստանի կազմում, ձգտում էր անկախության և ինքնանվանվում էր որպես Իչկերիա։

Բորիս Ելցինը՝ ՌԴ առաջին նախագահ խմբագրել

1991 թվականի հունիսի 12-ին Բորիս Ելցինն ընտրվեց ՌԽՖՍՀ նախագահ՝ ստանալով ընտրողների 57,30 տոկոսի քվեն և ակնհայտորեն գերազանցելով Գորբաչովի նախընտրած թեկնածու, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովին, ով, չնայած խորհրդային իշխանությունների աջակցությանը, ստացավ ընտրողների ձայների միայն 16,85 %-ը[73][74]։ Ելցինի նախագահ ընտրվելուց հետո Ռուսաստանն իրեն անկախ հռչակեց։ Նախընտրական արշավում Ելցինը քննադատում էր «կենտրոնական բռնապետությանը», սակայն դեռ չէր ներկայացնում երկրում շուկայական տնտեսության իր տեսլականը։

Բալթյան հանրապետություններ խմբագրել

 
Լիտվայի եռագույն դրոշով ցուցարարը Կարմիր բանակի տանկի առջև (հունվարի 13, 1991)

Խորհրդային իշխանությունները տնտեսական և քաղաքական միջոցներով փորձում էին ճնշել բալթյան երկրների ինքիշխանության պայքարը։ 1991 թվականի հունվարի 12-ին, դեռևս ամսվա սկզբից Լիտվա ներխուժած խորհրդային զորքերը, Պետանվտանգության կոմիտեի (ԿԳԲ) «Սպեցնազ» ալֆա ջոկատի հետ միասին, Վիլնյուսում գրավեցին ռազմավարական նշանակության օբյեկտներ, այնուհետև շարժվեցին դեպի Վիլնյուսի հեռուստաաշտարակ։ Ուշ ժամին լիտվացիները դուրս եկան փողոց։ Երբ անզեն քաղաքացիները փորձեցին փակել հատուկջոկատայինների մուտքը հեռուստաաշտարակ, վերջիններս կրակ բացեցին նրանց ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվեց 14 քաղաքացի, վիրավորվեցին հարյուրավորներ[75]։ Հուլիսի 31-ի գիշերը ռուսական ՕՄՕՆ-ը՝ Ռիգայից (որտեղ տեղակայված էր բալթիկայի խորհրդային ռազմական շտաբը) հարձակվեց Մեդինինկայում գտնվող Լիտվայի սահմանապահ անցակետի վրա և սպանեց յոթ ծառայողի[76]։ Այս իրադարձություններն էլ ավելի թուլացրեցին Խորհրդային Միության դիրքերը միջազգային և ներքին մակարդակներում, ինչպես նաև ավելի մեծ թափ տվին Լիտվայի անկախության վերականգման շարժմանը։ Վեց մարդ սպանվեց հաջորդող մի քանի օրվա ընթացքում, մի քանիսը վիրավորվեցին կրակոցներից կամ ծեծի ենթարկվեցին օմոնականների կողմից։ Զոհերի մեծ մասը սպանվեց հունվարի 20-ին՝ Լատվիայի ՆԳՆ վրա խորհրդային ուժերի հարձակման ժամանակ։

Փետրվարի 9-ին Լիտվայում անցկացվեց անկախության հանրաքվե։ Անկախությանը կողմ քվեարկեցին լիտվացիների 93,2%-ը։

1991 թվականի մարտի 3-ին անկախության հանրաքվե անցկացվեց Էստոնիայում, որին մասնակցում էին նրանք, ովքեր Էստոնիայում ապրել են մինչև խորհրդային բռնակցումը և նրանց հետնորդները, ինչպես նաև Էստոնիայի խորհրդարանի կողմից՝ այսպես կոչված «կանաչ քարտ» ստացածները (անձինք, ովքեր հանդես են եկել ազգային պետականության վերականգնումը սատարելու մասին).[77]: Քվեարկողների 77,8%-ը կողմ է արտահայտվում անկախության վերականգնմանը[78]։

Օգոստոսյան պուտչի ժամանակ Էստոնիան վերահաստատեց իր անկախությունը։ Պսկովում տեղակայված 76-րդ օդային հարձակման դիվիզիան ուղղարկվեց Տալլին։ Դիվիզիային հրամայված էր տիրանալ Տալլինի հեռուստաաշտարակին՝ հաղորդակցությունները կաթվածահար անելու նպատակով։ 1991 թվականի օգոստոսի 20-ին բազմաթիվ էստոնացիներ շրջապատում են հեռուստաաշտարակը, իսկ նույն օրը, տալլինյան ժամանակով երեկոյան 11:03-ին, երկրի Գերագույն խորհուրդը քվեարկեց Էստոնիայի անկախության վերականգման բանաձևի օգտին[79]։ Էդգար Սավիսաարը շուրջ տասը րոպե առերեսվեց խորհրդային զորքերի հետ, որից հետո ջոկատը վերջապես նահանջեց հեռուստաաշտարակից։

Օգոստոսյան պուտչ խմբագրել

 
Կարմիր բանակայինները փակում են մուտքը դեպի Կրեմլ և Կարմիր հրապարակ
 
Ելցինը ծածանում է անկախ Ռուսաստանի դրոշը (օգոստոսի 22, 1991)

ԽՍՀՄ-ում տնտեսական ճգնաժամը ավելի էր խորանում․ կար պարենամթերքի, վառելիքի, կարևոր այլ արտադրանքի դեֆիցիտ։ Տրանսպորտն անկանոն էր աշխատում, բեռնափոխադրումները խափանվում էին, արդյունաբերական քաղաքներում գործադուլներ էին[80]։ Բացի այդ, Խորհրդային տարբեր հանրապետություններում և ինքնավար կազմավորումներում ի հայտ էին եկել անջատական միտումներ[80]։ Այս ամենը հաշվի առնելով, Գորբաչովը փորձում էր կենտրոնական կառավարության փոքր-ինչ մեղմացման հաշվին վերակազմավորել Խորհրդային Միությունը։ 1991 թվականի օգոստոսի 20-ին պետք է տեղի ունենար միութենական նոր պայմանագրի ստորագրումը, որով Խորհրդային Միությունը վերածվում էր այսպես կոչված մեկ ընդհանուր նախագահով, ռազմական ուժերով և արտաքին քաղաքականությամբ անկախ հանրապետությունների դաշնության։ Նախաձեռնությանը մեծապես սատարում էին կենտրոնասիական հանրապետությունները (Թուրքմենստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան), որոնց բարգավաճման համար անհրաժեշտ էին ընդհանուր շուկա ունենալու տնտեսական առավելությունները։ Այնուամենայնիվ, տվյալ նախաձեռնությամբ Կոմկուսը կրկին հնարավորություն էր ստանում վերահսկելու երկրների սոցիալ-տնտեսական կանքը։

 
Ռուս ցուցարարները Սպիտակ տան բարիկադների մոտ

Առավել արմատական բարեփոխիչներ գնալով ավելի էին համոզվում, որ անհրաժեշտ է արագ անցում դեպի շուկայական տնտեսության, նույնիսկ եթե վերջնարդյունքը լիներ ԽՍՀՄ մասնատումը մի քանի հանրապետությունների։ Անկախության գաղափարը համընկավ նաև նաև Բորիս Ելցինի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի, ինչպես նաև տարածաշրջանային և տեղական իշխանությունների` Մոսկվայի համատարած վերահսկողությունից ազատվելու ցանկությունների հետ։

1991 թվականի օգոստոսի 18-ի լույս 19-ի գիշերը, փոխնախագահ Գենադի Յանաևը, վարչապետ Վալենտին Պավլովը, Պաշտպանության մինիստր Դմիտրի Յազովը, ԿԳԲ-ի նախագահ Վլադիմիր Կիրուչկովը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հանդես եկան միութենական պայմանագրի ստորագրման դեմ և կազմեցին Արտակարգ դրության պետական կոմիտեն (ԳԿՉՊ)։ Այդ պահին Գորբաչովն ընտանիքի հետ հանգստանում էր Ղրիմի Ֆորոսի պետական ամառանոցում՝ ամբողջությամբ կտրված արտաքին աշխարհից։ ԳԿՉՊ-ին հաջողվել էր Ֆորոսում հանգստացող Գորբաչովին տնային կալանքի տակ դնել և խզել նրա կապը արտաքին աշխարհի հետ, միաժամանակ հայտարարելով, որ նա հիվանդ է։ ԳԿՉՊ-ին հաջողվել էր նաև ԽՍՀՄ առանձին հատվածներում 6 ամսով հայտարարել արտակարգ դրություն, որն ուժի մեջ էր մտել օգոստոսի 19-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 4-ին[80]։

Տեղի ունեցածին Մոսկվայում և այլ խոշոր քաղաքներում հանրությունն արձագանքեց բողոքի հզոր ցույցերով[80]։ Ելցինին սատարող հազարավոր մոսկվացիներ դուրս եկան Սպիտակ տունը պաշտպանելու, որն այդ պահին Ռուսաստանի ինքնիշխանության խորհրդանշական նստավայրն էր և դիմադրության կենտրոնը։ Սպիտակ տան տարածքում շուտով բարիկադներ հայտնվեցին։ ԳԿՉՊ-ի անդամները ապարդյուն փորձում էին ձերբակալել Ելցինին։ Վերջինս Սպիտակ տան դիմաց զրահամեքենայի վրայից ելույթներ էր ունենում։ Ելցինը ԳԿՉՊ-ի գործողություններին պետական հեղաշրջման պիտակավորում տվեց, այնուհետև դրանք չճանաչելու մասին մի շարք հրամանագրեր հրապարակեց։ Հեղաշրջման առաջնորդների կողմից ուղարկված հատուկ ջոկատայինները Սպիտակ տան մոտ դիրքեր զբաղեցրին, սակայն քաղաքացիական անձնաց հետ ընդհարումներ տեղի չունեցան, անգամ բազմաթիվ ստորաբաժանումներ անցան քաղաքացիների կողմը։

Երեք օր անց, օգոստոսի 21-ին, ժողովրդական զանգվածների սատարումն այդպես էլ չստանալով, պետական հեղաշրջման փորձը ձախողվեց։ Բանակի ստորաբաժանումները դուրսբերվեցին Մոսկվայից։ ԳԿՉՊ-ի անդամները ձերբակալվեցին, իսկ Գորբաչովը դուրս եկավ մեկուսացումից, սակայն սկսեց հետզհետե կորցնել կառավարման լծակները, որոնք արդեն հայտնվում էին Ելցինի և խորհրդային մյուս ղեկավարների ձեռքում։

Փլուզում (օգոստոս-դեկտեմբեր) խմբագրել

 
Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կրավչուկը, Բելառուսի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Ստանիսլավ Շուշկևիչը և Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը ստորագրում են Բելովեժյան համաձայնագիրը (դեկտեմբերի 8, 1991)
 
Ալմա-Աթայի արձանագրության ստորագրումը (դեկտեմբերի 12, 1991)
 
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Հանրապետությունների խորհուրդն ընդունում է ԽՍՀՄ գոյության դադարեցման մասին բանաձևը (դեկտեմբերի 26, 1991)

1991 թվականի օգոստոսի 24-ին Գորբաչովը հրաժարական տվեց ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից և լուծարեց կառավարության բոլոր կուսակցական միավորները։ Նույն օրը Ուկրաինայի ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Ուկրաինայի անկախության հռչակագիրը։ Հինգ օր անց՝ օգոստոսի 29-ին, ԽՍՀՄ Գերագույն խորհուրդն անորոշ ժամանակով դադարեցրեց ԽՄԿԿ գործունեությունը միության ողջ տարածքում՝ փաստացիորեն դադարեցնելով Կոմկուսի իշխանությունը ԽՍՀՄ-ում։ Նոյեմբերի 6-ին Ելցինն արգելեց ԽՄԿԿ գործունեությունը Ռուսաստանում։

1991 թվականի վերջին եռամսյակում Խորհրդային Միության կազմալուծումը կտրուկ արագացավ։ Սեպտեմբերի վերջին Գորբաչովն այլևս հնարավորություն չուներ ներազդելու Մոսկվայից դուրս տեղի ունեցող իրադարձությունների վրա։

Սեպտեմբերի 17-ին, հիմք ընդունելով հինգ օր առաջ Անվտանգության խորհրդի ընդունած թիվ 709, 710 և 711 բանաձևերը, ՄԱԿԳլխավոր ասամբլեան ընունեց թիվ 46/4, 46/5 և 46/6 բանաձևերևը, որոնցով Էստոնիան, Լատվիան և Լիտվան ճանաչվեցին ՄԱԿ-ի անդամ երկրներ[81][82]։

Նոյեմբերի 7-ի դրությամբ արևմտյան մամուլը ԽՍՀՄ-ին անդրադառնալիս հիմնականում օգտագործում էր «նախկին Խորհրդային Միություն» արտահայտությունը[83]։

Խորհրդային Միության կազմալուծման վերջին փուլը մեկնարկեց 1991 թվականի դեկտեմբերի 1-ին։ Այդ օրը, Ուկրաինայում համաժողովրդական հանրաքվե անցկացվեց, որին մասնակցած ուկրաինացիների 91 տոկոսը դրական արձագանքեց օգոստոսին ընդունված անկախության հռչակագրի հաստատմանը և ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն։

Ուկրաինայի անջատումը, որը տնտեսական և քաղաքական հզորությամբ զիջում էր միայն Ռուսաստանին, վերջ տվեց Գորբաչովի՝ նույնիսկ առավել փոքր մասշտաբով Խորհրդային Միությունը պահելու ցանկացած իրատեսական հնարավորությանը։ Սլավոնական երեք հանրապետությունների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները համաձայնեցին քննարկել հնարավոր այլընտրանքները։ 1991 թվականի դեկտեմբերի 8-ին, Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարներ Բորիս Ելցինը, Լեոնիդ Կրավչուկը և Ստանիսլավ Շուշկևիչը Մինսկի մոտակայքում գտնվող Բելովեժյան անտառում ստորագրեցին համաձայնագիր, որով Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը վերջապես դադարեց միջազգային իրավունքի սուբյեկտ համարվելուց և որպես աշխարհաքաղաքական իրողություն այլևս գոյություն չուներ[84]։ Միաժամանակ հայտարարվեց միջազգային համագործակցության նոր սուբյեկտի՝ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կազմավորման մասին[85][86]։

Դեկտեմբերի 12-ին Ռուսաստանի Գերագույն խորհուրդը պաշտոնապես վավերացրեց բելովեժյան համաձայնագրերը, չեղյալ հայտարարեց 1922 թվականի ԽՍՀՄ կազմավորման վերաբերյալ պայմանագիրը և ԽՍՀՄ Գերագույն խորհրդից հետ կանչեց Ռուսաստանը ներկայացնող պատգամավորներին։ Վավերացման օրինականությունը Ռուսաստանի խորհրդարանի որոշ անդամների շրջանում կասկածներ առաջացրեց, քանի որ ըստ 1978 թվականի ՌՍՖՍՀ սահմանադրության՝ փաստաթղթի քննարկումը պետք է գտնվեր ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամավորների համագումարի բացառիկ իրավասության մեջ։ Այնուամենայնիվ առարկումներ չեղան, չնայած լինելու դեպքում էլ խորհրդային կառավարությունը որևէ հարցի շուրջ միջամտություն չէր կարող անել։

1991 թվականի դեկտեմբերի 17-ին Եվրոպական տնտեսական համագործակցությունը Հաագայի համաժողովում Բալթյան և մնացյալ տասներկու խորհրդային հանրապետություններից իննի հետ ստորագրեց Եվրոպական էներգետիկ խարտիայի պայմանագիրը։

Այնուամենայնիվ, նախկին միութենական հանրապետություններում դեռ կասկածներ կային այն բանի շուրջ, թե արդյո՞ք Բելովեժիայի համաձայնագրերը օրինականորեն լուծարել են Խորհրդային Միությունը, քանի որ դրանք ստորագրել էին ընդամենը երեք հանրապետություններ։ Դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում 12 նախկին միութենական հանրապետություններից 11-ը (բացառությամբ Վրաստանի) ստորագրեցին Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասին համաձայնագրին կից արձանագրությունը, որով իրավաբանորեն հաստատվեց Միության լուծարումը և իրավահավասարության սկզբունքով ԱՊՀ-ի կազմավորումը[84]։

1991 թվականի դեկտեմբերի 25-ի երեկոյան, այլևս գյություն չունեցող Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչովը հեռուստատեսությամբ հրաժարական տվեց։ Գորբաչովը հայտարարեց, որ ԽՍՀՄ նախագահի պաշտոնը նույնպես դադարում է գոյություն ունենալուց, և նրա բոլոր լիազորությունները (այդ թվում՝ միջուկային զինանոցի վերահսկողությունը) փոխանցվում են Բորիս Ելցինին[87]։ Դեկտեմբերի 25-ի գիշերը` Մոսկվայի ժամանակով ժամը 19։ 32-ին, երբ Գորբաչովը լքեց Կրեմլը, վերջին անգամ իջեցվեց ԽՍՀՄ պետական դրոշը և վերջին անգամ հնչեց ԽՍՀՄ պետական օրհներգը։ ԽՍՀՄ դրոշի տեղում ժամը 23։ 40-ին բարձրացվեց ռուսական եռագույն դրոշը՝ խորհրդանշելով ԽՍՀՄ լուծարումը։ Նույն օրը ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը կարճ հեռուստատեսային ելույթ ունեցավ և պաշտոնապես ճանաչեց մնացած 11 հանրապետությունների անկախությունը։

Դեկտեմբերի 26-ին, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերին պալատը` Հանրապետությունների խորհուրդը, որում դեռ պահպանվել էր որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ քվորում, ընդունեց թիվ 142-Ն բանաձևը` ԽՍՀՄ գոյության դադարեցման մասին[88]։ Խորհրդային բոլոր իշխանական օրգանները, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, դադարեցին գոյություն ունենալ դեկտեմբերի 25-26-ին[89]։ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Ռուսաստանի Դաշնություն։ Հաջորդ օրը Ելցինը տեղափոխվեց Գորբաչովի նախկին աշխատասենյակ[90]։ Հաջորդ օրերի ընթացքում առանձին հանրապետություններ ստանձնեցին իրենց երկրների կենտրոնական կառավարության դերը։

Ալմա-Աթայի արձանագրություններում անդրադարձ էր կատարվում նաև բազմաթիվ այլ հարցերի, ինչպիսին օրինակ ՄԱԿ-ի անդամակցությունն էր։ Հատկանշական է, որ Ռուսաստանը լիազորված էր ստանձնելու նախկին ԽՍՀՄ-ի տեղը ՄԱԿ-ում (այդ թվում նրա մշտական տեղը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդում)։ ՄԱԿ-ում ԽՍՀՄ դեսպանը 1991 թվականի դեկտեմբերի 24-ին Գլխավոր քարտուղարին փոխանցեց ՌԴ Նախագահ Ելցինի ստորագրած նամակը, որով նա տեղեկացրեց, որ Ալմա-Աթայի արձանագրությամբ Ռուսաստանը ԽՍՀՄ իրավահաջորդն է։ ՄԱԿ-ի մյուս անդամ պետությունների կողմից քննարկվելուց հետո, առանց որևէ առարկության, հայտարարությունն ընդունվեց տարվա վերջին օրը` 1991 թվականի դեկտեմբերի 31-ին

Անկախացումների ժամանակագրություն խմբագրել

 
Հետխորհրդային երկրներ

Չճանաչված կամ մասամբ ճանաչված պետությունները նշված են շեղատառ

Հանրապետություն / ինքնավար մարզ Ինքնիշխանության
հռչակում
Նոր անվանում ԽՍՀՄ/ԽՍՀ-ից
անջատվել է
Անջատման ճանաչում
  Էստոնական ԽՍՀ Նոյեմբերի 16, 1988 1990թ․ մայիսի 8-ից՝
  Էստոնիայի Հանրապետություն
Մայիսի 8, 1990
Սեպտեմբերի 6, 1991
  Լիտվական ԽՍՀ Մայիսի 26, 1989 1990թ․ մարտի 11-ից՝
  Լիտվայի Հանրապետություն
Մարտի 11, 1990
  Լատվիական ԽՍՀ Հուլիսի 28, 1989 1990թ․ մայիսի 4-ից՝
  Լատվիայի Հանրապետություն
Մայիսի 4, 1990
  Ադրբեջանական ԽՍՀ Սեպտեմբերի 23, 1989 1991թ․ փետրվարի 5-ից
  Ադրբեջանի Հանրապետություն
Հոկտեմբերի 18, 1991
Դեկտեմբերի 26, 1991
  Մոլդովական ԽՍՀ
Գագաուզի ԻԽՍՀ
նոյեմբերի 12, 1989 1990թ․ օգոստոսի 19-ից՝
 Գագաուզական Հանրապետություն
Օգոստոսի 19, 1990 [Ն 1] 1995թ․ հունվարի 14-ին Խաղաղ կերպով
վերամիավորվեց Մոլդովայի հետ,
որպես ինքնավար մարզ
  Վրացական ԽՍՀ Մայիսի 26, 1990 1990թ․ նոյեմբերի 14-ից՝
  Վրաստանի Հանրապետություն
Ապրիլի 9, 1991
Դեկտեմբերի 26, 1991
  Ռուսաստանի ԽՖՍՀ Հունիսի 12, 1990 1991թ․ դեկտեմբերի 25-ից՝
  Ռուսաստանի Դաշնություն
Դեկտեմբերի 12, 1991
  Ուզբեկական ԽՍՀ Հունիսի 20, 1990 1991թ․ օգոստոսի 31-ից՝
  Ուզբեկստանի Հանրապետություն
Օգոստոսի 31, 1991
  Մոլդովական ԽՍՀ [Ն 2] Հունիսի 23, 1990 1991թ․ մայիսի 23-ից՝
  Մոլդովայի Հանրապետություն
Օգոստոսի 27, 1991
  Ուկրաինական ԽՍՀ Հուլիսի 16, 1990 1991թ․ օգոստսի 24-ից՝
  Ուկրաինա
Օգոստոսի 24, 1991
  Բելառուսական ԽՍՀ Հուլիսի 27, 1990 1991թ․ սեպտեմբերի 19-ից՝
  Բելառուսի Հանրապետություն
Դեկտեմբերի 10, 1991
  Թուրքմենական ԽՍՀ Օգոստոսի 22, 1990 1991թ․ հոկտեմբերի 27-ից՝
  Թուրքմենստան
Հոկտեմբերի 27, 1991
  Հայկական ԽՍՀ Օգոստոսի 23, 1990 1990թ․ օգոստոսի 23-ից՝
  Հայաստանի Հանրապետություն
Սեպտեմբերի 21, 1991
  Տաջիկական ԽՍՀ Օգոստոսի 24, 1990 1991թ․ օգոստոսի 31-ից՝
  Տաջիկստան
Սեպտեմբերի 9, 1991
  Աբխազական ԻԽՍՀ Օգոստոսի 25, 1990 1992թ․ հուլիսի 23-ից՝
  Աբխազիայի Հանրապետություն
Հուլիսի 23, 1992[Ն 3] Սահմանափակ միջազգային Ճանաչում
  Թաթարական ԻԽՍՀ Օգոստոսի 30, 1990 1992թ․ փետրվարի 7-ից՝
  Թաթարստանի Հանրապետություն
Նոյեմբերի 30, 1992[Ն 4] Խաղաղ կերպով վերադարձել է ՌԴ կազմ
(Փետրվարի 15, 1994)
  Մերձդնեստրի Մոլդովական ԽՍՀ Սեպտեմբերի 2, 1990 1991թ․ նոյեմբերի 5-ից՝
  Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն
Օգոստոսի 25, 1991 Չճանաչված
  Ղազախական ԽՍՀ Հոկտեմբերի 25, 1990 1991թ․ դեկտեմբերի 10-ից՝
  Ղազախստանի Հանրապետություն
Դեկտեմբերի 16, 1991
Դեկտեմբերի 26, 1991
  Չեչենա-Ինգուշական ԻԽՍՀ Նոյեմբերի 27, 1990 1994թ․ հունվարի 14-ից
  Իչկերիայի Չեչենական Հանրապետություն
Հունիսի 8, 1991 1996թ․ Խասավյուրտի համաձայնագրով դե ֆակտո ճանաչվել է ՌԴ կողմից,
անկախությունը կորցրել է
Երկրորդ չեչենական պատերազմից հետո
  Հարավային Օսիայի Ինքնավար Մարզ[Ն 5] Սեպտեմբերի 20, 1990[Ն 6] 1991թ․ նոյեմբերի 28-ից՝
  Հարավային Օսիայի Հանրապետություն
Դեկտեմբերի 21, 1991 Սահմանափակ միջազգային Ճանաչում
  Կարակալպակյան ԻԽՍՀ Դեկտեմբերի 14, 1990 1991թ․ օգոստոսի 31-ից՝
  Կարակալպակստանի Հանրապետություն
Հունվարի 9, 1992[Ն 7] 1993թ․ հունվարի 9-ին
Խաղաղ կերպով վերադարձվել է Ուզբեկստանի կազմ
որպես ինքնավար մարզ
  Ղրղզական ԽՍՀ Դեկտեմբերի 15, 1990 1991թ․ փետրվարի 5-ից՝
  Ղրղզստանի Հանրապետություն
Օգոստսի 31, 1991
Դեկտեմբերի 26, 1991
  Ղրիմի ԻԽՍՀ Հունիսի 19, 1991 1992թ․ մայիսի 6-ից՝
  Ղրիմի Ինքնավար Հանրապետություն[Ն 8]
Մարտի 17, 2014[Ն 9] Կարգավիճակը որոշող հանրաքվեից հետո բռնակցվել է Ռուսաստանի Դաշնությանը
մարտի 18, 2014

Սահմանափակ միջազգային Ճանաչում

  Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ Սեպտեմբերի 2, 1991 1991թ․ սեպտեմբերի 2-ից՝
  Արցախի Հանրապետություն
Դեկտեմբերի 10, 1991 չճանաչված
ԽՍՀՄ -ի փլուզումը

Հետխորհրդային ժամանակաշրջան խմբագրել

 
Խորհրդային շրջանի հուշաիրեր

ԽՍՀՄ փլուզումից ի վեր, Լևադա-կենտրոնի ամենամյա հարցումները ցույց են տվել, որ Ռուսաստանի Դաշնության բնակչության ավելի քան 50 տոկոսը զղջում է Խորհրդային Միության փլուզման համար (բացառությամբ 2012 թվականի)։ Լևադա-կենտրոնի՝ 2018 թվականին անցկացված հարցումը ցույց է տվել, որ ռուսաստանցիների 66%-ը դժգոհ է Խորհրդային Միության անկումից[91]։ 2014 թվականի հարցման համաձայն, Ռուսաստանի քաղաքացիների 57 տոկոսը զղջում է Խորհրդային Միության փլուզման համար, իսկ 30 տոկոսը՝ ոչ։ Սովորաբար, Լևադա-կենտրոնի հարցումներում ԽՍՀՄ հանդեպ կարոտաբաղձությունը բնորոշ է առավելապես տարեց քաղաքացիներին[92]։ 2005 թվականի փետրվարին Ուկրաինայում անցկացվել էր համանման հարցում, որի ժամանակ հարցվածների 50%-ը հայտնեց, որ կուզենար ապրել Խորհրդային Միության ժամանակաշրջանում[93]։ Այնուամենայնիվ, 2016 թվականին անցկացված նմանատիպ հարցման ժամանակ Ուկրաինացի քաղաքացիների ընդամենը 35 տոկոսն էր զղջում ԽՍՀՄ փլուզման համար։

2005 թվականի Ապրիլի 25-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովի ժամանակ խորհրդային Միության փլուզումը ներկայացրեց որպես «դարի ամենամեծ աշխարհաքաղաքական աղետ»[94]։

  Առաջին հերթին պետք է գիտակցել, որ Խորհրդային Միության փլուզումը դարի ամենամեծ աշխարհաքաղաքական աղետն էր։ Ռուս ժողովրդի համար այն վերածվեց իրական ծանր հոգեվիճակի։ Մեր տասնյակ միլիոնավոր համաքաղաքացիներ և հայրենակիցներ հայտնվեցին Ռուսաստանից դուրս։ Փլուզման համաճարակը տարածվեց նաև Ռուսաստանում  

2016 թվականի հունվարի 25-ին «Ազգային դաշտ» կուսակցության հերթական հավաքի ժամանակ Պուտինը նշեց, որ կոմունիստական գաղափարախոսությունն իրեն դուր էր գալիս, և կարելի էր համեմատել նույնիսկ Աստվածաշնչի հետ[95], սակայն խոստովանեց, որ վերապահումներով է մոտեցել Վլադիմիր Լենինի վարած քաղաքականությանը բազմաթիվ հարցերում, ինչպիսին էր, օրինակ, Լենինի վարած ազգային քաղաքականությունը, որի համաձայն՝ սուբյեկտները Խորհրդային Միության կազմի մեջ էին մտնում ենթադրյալ ինքնավարության սկզբունքով և այդ կազմից դուրս գալու իրավունք ունեին[95] Պուտինը նշում էր, որ տվյալ քաղաքականությամբ Լենինը ԽՍՀՄ հիմքում ռումբ էր տեղադրել, ինչն էլ, ի վերջո, պետությունը տարավ դեպի փլուզման[95]։

ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած տնտեսական կապերի խզումը հետխորհրդային հանրապետություններում և նախկին Սոցիալիստական ճամբարի երկրնում հանգեցրեց ծանր տնտեսական ճգնաժամի և կենսամակարդակի աղետալի անկման։ Ըստ որոշ փորձագետների գնահատականների, հետխորհրդային երկրների ճգնաժամն ավելի աղետաբեր էր, քան 1930-ական թվականներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում սկիզբ առած Մեծ ճգնաժամը, որը մեծ հարված հասցրեց ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ զարգացած համարվող կապիտալիստական երկրների տնտեսություններին[96][97][98]։

 
Խորհրդային հանրապետությունների զինանշանները ԽՍՀՄ տարիներին և փլուզումից հետո

Աղքատությունն ու տնտեսական անհավասարությունը հետխորհրդային երկրների մեծ մասում խիստ բարձր մակարդակի վրա է գտնվել հատկապես 1988–1989 և 1993–1995 թվականների ընթացքում, միևնույն ժամանակ Ջինիի գործակիցը, որը եկամուտների անհավասարության չափման միավոր է, բոլոր նախկին սոցիալիստական երկրների համար միջինում աճեց 9 կետով[99]։ 1998 թվականին Ռուսաստանում ֆինանսական ճգնաժամ սկսվեց, որը հանգեցրեց ռուբլու և պարտքի արժեզրկմանը Ռուսաստանի պետական պարտատոմսերում։ 1998 թվականին Ռուսաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմում էր 1988-1991 թվականների ՀՆԱ-ի կեսը միայն[100]

Սառը պատերազմի ավարտին և «Երկաթե վարագույրի» վերացմանը հաջորդող տասնամյակների ընթացքում հետխորհրդային պետություններից միայն հինգից վեցին է հաջողվել Արևմուտքի հետ ինտեգրման ուղղի գտնել, մինչդեռ մեծ մասը բազմաթիվ ցուցանիշներով բավականին ետ է մնում, որոշներն էլ այն աստիճանի, որ, ըստ որոշ գնահատումների, 50 տարի կպահանջվի հասնել այնտեղ, որտեղ այդ պետությունները եղել են կոմունիզմի վերացումից առաջ։ Հյուսիսային Կառոլինայի համալսարանի պրոֆեսոր տնտեսագետ Սթիվեն Ռոուզֆիլդի՝ 2001 թվականին պատրաստած աշխատության մեջ նշվում է, որ 1990-ից 1998 թվականներին Ռուսաստանի Դաշնությունում գրանցվել էր 3,4 միլիոն վաղաժամ մահ, որում նա մասամբ մեղադրում էր նաև Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի, Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային զարգացող երկրների տնտեսական քաղաքականության վերաբերյալ առաջարկված[101]՝ «Վաշինգտոնյան կոնսենսուս» դոկտրինի «շոկային թերապիային»[102]։

1959 թվականի հուլիսին, մայրաքաղաք Մոսկվայում անցկացվում էր ամերիկյան արվեստի, նորաձևության, մեքենաշինության, մոդելային առանձնատների և ֆուտուրիստական խոհանոցների ցուցահանդես։ Այն ժամանակվա ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը և ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնը սկսեցին բանավիճել կոմունիզմի և կապիտալիզմի մասին (հետագայում հայտնի դարձավ որպես «խոհանոցային բանավեճ»)։ Խրուշչովը Նիքսոնին ասաց, որ նրա թոռներն ապրելու են կոմունիզմի պայմաններում, իսկ Նիքսոնը հակադարձեց, որ Խրուշչովի թոռները կապրեն «ազատության մեջ»[103]։ 1992 թվականին տված հարցազրույցում Նիքսոնը մեկնաբանեց, որ բանավեճի պահին ինքը համոզված էր, որ Խրուշչովի պնդումը սխալ էր, սակայն վստահ էլ չէր, որ իր պնդումն էր ճիշտ։ Նիքսոնը նշեց, որ, իրադարձությունների բերմամբ՝ նա իսկապես ճիշտ էր, քանի որ Խրուշչովի թոռներն այժմ ապրում էին իր ասած ազատության մեջ՝ նկատի ունենալով նախորդ տարվա ավարտին Խորհրդային Միության փլուզումը։ Խրուշչովի որդին՝ տիեզերական համակարգերի նախագծող, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1963) Սերգեյ Խրուշչովը 1990-ական թվականներին արտագաղթել էր Միացյալ Նահանգներ, իսկ 1999-ին ստացել ԱՄՆ քաղաքացիություն[104]։

Հետևանքներ և ազդեցություն խմբագրել

Ազգամիջյան հակամարտություններ խմբագրել

ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին երկրի տարածքում բորբոքվեցին մի շարք ազգամիջյան հակամարտություններ։ Միության վերջնական կազմալուծումից հետո դրանցից շատերն անմիջապես թևակոխեցին զինված բախումների փուլ․

Սպորտ խմբագրել

 
Լիտվացի խորհրդային բասկետբոլիստներ Ռիմաս Կուրտինայտիսը և Արվիդաս Սաբոնիսը ԽՍՀՄ վաստակավոր բժիշկ Վասիլի Ավրամենկոյի հետ (Սեուլ 1988)

Խորհրդային Միության փլուզումը մեծ հետք թողեց նաև մարզական աշխարհում։ Մինչ կազմալուծվելը, ԽՍՀՄ ֆուտբոլի ազգային հավաքականը 13 միավորով գլխավորում էր 1992 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության (Եվրո-1992) ընտրական փուլի 4-րդ խումբը։ Եվրոպայի առաջնությանը մասնակցելիս այն փոխակերպվեց ԱՊՀ ֆուտբոլի ազգային հավաքականի։ Մրցաշարից հետո նախկին Խորհրդային Հանրապետությունները ձևավորեցին իրենց առանձին ազգային հավաքականները։ Չնայած ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասը ներկայացնում էին Ուկրաինական ԽՍՀ-ը և այլ խորհրդային հանրապետություններ, ՖԻՖԱ-ն որոշեց հավաքականի գրանցած ռեկորդները վերագրել Ռուսաստանին։

ԽՍՀՄ օլիմպիական կոմիտեն իր գործունեությունը դադարեցրեց 1992 թվականի մարտի 12-ին, իսկ դրա հիմքի վրա կազմավորվեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն։ 1992 թվականի Ալբերտվիլի ձմեռային օլիմպիական խաղերում ԽՍՀՄ նախկին վեց հանրապետությունների (Բելառուս, Հայաստան, Ղազախստան, Ռուսաստան, Ուզբեկստան, Ուկրաինա) մարզիկները հանդես եկան Միացյալ թիմի կազմում, իսկ նույն տարի անցկացված Բարսելոնայի ամառային օլիմպիական խաղերում, նախկին 15 հանրապետություններից Միացյալ թիմի կազմում հանդես եկան 12-ի մարզիկները (Ադրբեջան, Բելառուս, Թուրքմենստան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Վրաստան, Ուզբեկստան, Ուկրաինա), միևնույն ժամանակ Լիտվան, Լատվիան և Էստոնիան խաղերին մասնակցեցին առանձին հավաքականներով։ Ձմեռային օլիմպիական խաղերում, նվաճած մեդալների քանակով, Միացյալ թիմը գրավեց երկրորդ (9 ոսկի, 6 արծաթ, 8 բրոնզ), իսկ ամառային խաղերում՝ առաջին տեղը (45 ոսկի, 38 արծաթ, 29 բրոնզ)։ Հավաքականի անդամներն իրենց հատկապես լավ էին դրսևորում մարմնամարզություն, աթլետիկա, ըմբշամարտ և լող մարզաձևերում։

Հետխորհրդային երկրներն առանձին օլիմպիական հավաքականներով սկսեցին հանդես գալ 1994 թվականի Լիլեհամերի ձմեռային և 1996 թվականի Ատլանտայի ամառային օլիմպիական խաղերում։

Հեռահաղորդակցություն խմբագրել

Փլուզումից հետ, Խորհրդային Միության +7 միջազգային հեռախոսային կոդը մինչ օրս օգտագործվում է Ռուսաստանում և Ղազախստանում։ 1993-1997 թվականներին նորանկախ հանրապետությունները ձեռք բերեցին իրենց սեփական հեռախոսային կոդերը։ ԽՍՀՄ համար նախատեսված .su վերին մակարդակի ինտերնետային դոմեյնը մինչ օրս ազատորեն օգտագործվում է նախկին հանրապետությունների տիրույթներում։

Գնահատումներ խմբագրել

Պատմագիտական պարզաբանումներ խմբագրել

Խորհրդային Միության փլուզումը պատմագրության մեջ կարելի է դիտարկել երկու մեթոդաբանական խմբերի՝ ֆունկցիոնալության և կառուցվածքայնության տեսանկյուններից։

Ֆունկցիոնալության տեսանկյունից ենթադրվում է, որ ԽՍՀՄ փլուզումը պարզապես անխուսափելի էր և որոշ անհատների (սովորաբար խոսքը Գորբաչովի և Ելցինի մասին է) վարած քաղաքականությունների և որոշումների պատճառահետևանքային կապի ուղղակի արդյունք էր։

Կառուցվածքայնության գնահատմամբ ԽՍՀՄ փլուզումը վերագրվում էր խոր արմատներ ունեցող կառուցվածքային հիմնախնդիրներին։

Նշումներ խմբագրել

  1. Առանձնացավ Մոլդովական ԽՍՀ-ից որպես ինքնավար ԽՍՀ, սակայն ԽՍՀՄ վերջնական փլուզումից հետո շարունակեց իրեն հռչակել որպես անկախ պետություն
  2. ինքնիշխանության հռչակագրում վերանվանվեց Մոլդովայի ԽՍՀ
  3. Դուրս է եկել Վրաստանի կազմից
  4. Դուրս է եկել Վրաստանի կազմից
  5. 1990թ․ նոյեմբերի 28-ից՝ ամբողջական անունն է "Հարավային Օսիայի Խորհրդային Հանրապետություն", սկզբնապես կոչվել է "Հարավային Օսիայի Խորհրդային ժողովրդավարական հանրապետություն".
  6. 1989-ի նոյեմբերի 10-ից վրացական ԽՍՀ ներսում ինքնավարության կարգավիճակ կոչվել է Հարավային Օսիայի ԻԽՍՀ։
  7. Դուրս է եկել Ուզբեկստանի կազմից
  8. Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, 1994–2014թթ․
  9. Դուրս է եկել Ուկրաինայի կազմից

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Декларация Совета Республик ВС СССР от 26 декабря, 1991 № 142-Н
  2. «Խորհրդային վերջին առաջնորդ Գորբաչովը հրաժարական է տալիս». «Նյու Յորք Թայմս». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.(անգլ.)
  3. «1991-ի այս օրը Բելովեժիա անտառում ստորագրվել է ԽՍՀՄ-ի փլուզման և ԱՊՀ-ի ստեղծման մասին համաձայնագիրը. (պատմություն)». «1in.am». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.
  4. «« Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն» Encyclopedia.am». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.
  5. ««ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.
  6. «Մոսկվայում 73 տարեկանում մահացել է Չեռնենկոն, հաջորդում է Գորբաչովը և հորդորում զենքի վերահսկողություն և տնտեսական եռանդի աճ». The New York Times. 1985 թ․ մարտի 12.Կաղապար:Ref-n
  7. «Գորբաչովյան պլանը․ վերաձևափոխելով սովետական ուժը». The New York Times. 1988 թ․ հունիսի 30.
  8. «The Third Russian Revolution; Transforming the Communist Party». The New York Times. 1990 թ․ փետրվարի 8. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  9. Колтон Т. Ельцин. — М.: КоЛибри; Азбука-Аттикус, 2013. — С. 191.
  10. ««23 декабря 1986 года в Москву из 7-летней ссылки вернулся Андрей Сахаров»». «Сахаров сегодня».
  11. «Ельцин, Борис Николаевич». tass.ru. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  12. Քելեր, Բիլ (1987 թ․ նոյեմբերի 1). «Critic of Gorbachev Offers to Resign His Moscow Party Post». The New York Times.
  13. Вадим Белоцерковский. «Ельцин. Жизнь «над пропастью во лжи»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
  14. Lindy, Jacob D. (2001). Beyond invisible walls: the psychological legacy of Soviet trauma, East European therapists and their patients. Նյու Յորք: Brunner-Routledge. էջ 192. ISBN 9781583913185.(անգլ.)
  15. 15,0 15,1 15,2 15,3 «Արխիվացված պատճեն» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 17-ին.
  16. Так все начиналось (к 15-летию декабрьских событий в г. Алма-Ата) | Журнал «Право и безопасность» | http://www.dpr.ru
  17. Բարինգեր, Ֆելիսիթի (1987 թ․ մայիսի 24). «Russian Nationalists Test Gorbachev». The New York Times. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  18. «Վերակազմավորման պատճառներն ու փուլերը։ Ում է ձեռնտու ԽՍՀՄ-ում պերեստրոյկան». coppershop.ru. 2019 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  19. Barringer, Felicity (1987 թ․ հուլիսի 26). «Tartars Stage Noisy Protest in Moscow». The New York Times. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  20. Keller, Bill (1987 թ․ օգոստոսի 24). «Lithuanians Rally For Stalin Victims». The New York Times. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  21. 21,0 21,1 «Ministry of Foreign Affairs of The Republic of Armenia Official Site». Armeniaforeignministry.com. 1987 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  22. 22,00 22,01 22,02 22,03 22,04 22,05 22,06 22,07 22,08 22,09 «Ղարաբաղյան շարժում 88. իրադարձությունների ժամանակագրություն Ճանապարհ դեպի անկախություն». evnreport.com. 2018 թ․ հունվարի 29. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  23. «Union of Soviet SOSocialist Republics: Parliamentary elections Congress of People's Deputies of the USSR, 1989». Ipu.org. Վերցված է 2021 թ․ հունվարի 24-ին.(անգլ.)
  24. Antentop 01 2006
  25. «1986: как в СССР решили не глушить ВВС». «BBC». Վերցված է 2021 թ․ հունվարի 24-ին.(ռուս.)
  26. «Գիտաժողով. «Ղարաբաղյան շարժում. 30 տարի անց (պատմություն, վերաիմաստավորում, դասեր)»». iae.am. Հնագիտության և ազգագրության ինստիտուտ.
  27. «20 февраля 1988 года: ходатайство о передаче Карабаха из Азербайджанской ССР в Армянскую ССР». armmuseum.ru. Армянский музей Москвы и культуры наций. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.
  28. Жирохов, Михаил Александрович (2012). Семена распада: войны и конфликты на территории бывшего СССР. Санкт-Петербург. ISBN 978-5-9775-0817-9.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  29. 29,0 29,1 29,2 «Սև այգի․ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» Դե Վաալ, Թոմաս, 2003, էջ 10-12, ՆՅՀ, 0-8147-1945-7
  30. «Աղդամից ադրբեջանական գրոհ Ասկերանի ուղղությամբ. 1988-ի փետրվարի 22». Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն. 2020 թ․ փետրվարի 22.
  31. «Վերակառուցումը և Արցախյան շարժումը (1985-1990 թթ.): Անկախության հռչակում». ostarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.
  32. Բերինգեր, Ֆելիսիթի (1988 թ․ հուլիսի 11). «Anger Alters the Chemistry of Armenian Protest». The New York Times. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.
  33. Բերինգեր, Ֆելիսիթի (1988 թ․ դեկտեմբերի 12). «Amid the Rubble, Armenians Express Rage at Gorbachev». The New York Times. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.
  34. «Independence: a timeline (PART I) (08/19/01)». Ukrweekly.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  35. Քելլեր, Բիլ (1988 թ․ դեկտեմբերի 28). «Stalin's Victims: An Uneasy Enshrinement». The New York Times.
  36. Քլայնս, Ֆրենսիս Քս․ (1989 թ․ մայիսի 15). «This Time, Many Candidates for Soviet Voters». The New York Times.
  37. Ֆայն, Էսթեր Բ․ (1989 թ․ հոկտեմբերի 25). «Soviet Legislature Votes to Abolish Official Seats». The New York Times.
  38. ««29 տարի առաջ Մերձբալթյան երկրներն օգնել են ոչնչացնել խորհրդային կայսրությունը»․ Լատվիայի նախագահ». infocom.am. 2020 թ․ օգոստոսի 20.
  39. «Հայ-լիտվական կապերն ամուր և անսասան են. դեսպան Մկրտչյանի հարցազրույցը». Արմենպրես. 2016 թ․ հոկտեմբերի 6.
  40. Ուոլչիկ, Շերոն Լ․; Ջեյն Լեֆթուիչ Քըրրի (2007). Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի քաղաքականություն. Կոմունիզմից մինչև ժողովրդավարություն. Rowman & Littlefield. էջ 238. ISBN 978-0-7425-4068-2.(անգլ.)
  41. «Постановление Съезда народных депутатов СССР о пакте Молотова-Риббентропа от 24.09.1989 г.». Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
  42. «Бывший первый заместитель председателя кгб ссср филипп бобков: развалом ссср руководил член политбюро яковлев. Александр николаевич яковлев Секретарь цк кпсс яковлев александр николаевич». nevacrossfit.ru. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
  43. Cooper, Anne (1989 թ․ սեպտեմբերի 2). «Communists in Baltics Shying From Kremlin». The New York Times.
  44. Ֆեին, Էսթեր Բ․ (1989 թ․ դեկտեմբերի 8). «Upheaval in the East; Lithuania Legalizes Rival Parties, Removing Communists' Monopoly». The New York Times.
  45. 45,0 45,1 «Անկախության ձեռքբերման ճանապարհին. 1989թ.ի ապրիլի 9». 2014 թ․ ապրիլի 9. Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.
  46. Ֆայն, Էսթեր (1989 թ․ ապրիլի 25). «Kremlin Calls Georgia Violence a Local Operation».
  47. «31 տարի է անցել ապրիլի 9-ի ողբերգությունից». 2020 թ․ ապրիլի 9. Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.
  48. «Soviet Troops Struggle To Curb Georgia Strife». The New York Times. 1989 թ․ հուլիսի 18.
  49. «Update on the Moldavian Elections to the USSR Congress of People's Deputies». 1989 թ․ մայիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է հւոնվարի 28, 2021-ին.
  50. «Belarus Plans to Build Memorial to Stalin's Victims». The New York Times. 1989 թ․ հունվարի 25.
  51. «Marchers in Minsk Demand Further Chernobyl Cleanup». The New York Times. 1989 թ․ հոկտեմբերի 1.
  52. Շաքարյան, Արտակ (2006 թ․ հունիսի 13). «Թուրք մեսխեթցիները՝ տարածաշրջանային գործոն». noravank.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
  53. «Uzbekistan Riots Reported Quelled». The New York Times. 1989 թ․ հունիսի 12.
  54. 54,0 54,1 Абашин, С. На разломе «южной дуги». Москва: Вестник Евразии. էջ 117.
  55. Բադալյան, Արմինե (2016 թ․ նոյեմբերի 21). «Թուրք մեսխեթցիների պատմական հայրենիք վերադարձի հարցը». noravank.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
  56. «Soviet Communist Party gives up monopoly on political power: This Day in History – 2/7/1990». History.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.
  57. Эктон, Эдвард, «Россия, царское и советское наследие», «Longmann Group Ltd» (1995) 0-582-08922-0
  58. «В конце 80-х Борис Ельцин прибыл в прикамье в грузовом отсеке самолета – Геннадий Игумнов». business-class.su. Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.
  59. ««В пику Горбачеву»: как Ельцина выбрали на высший пост России». Gazeta.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.
  60. «1990: Yeltsin Resignation Splits Soviet Communists». BBC News. 1990 թ․ հուլիսի 12.
  61. «Gorbachev Visits Lithuania». storymaps.arcgis.com. Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.
  62. «Lietuvos Nepriklausomybės atkūrimas 1990 m. kovo 11 d.». lrs.lt. Լիտվայի Հանրապետության Սեյմ. Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.
  63. «Peace Treaty between Latvia and Russia». Latvijas Republikas Ārlietu ministrija. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.
  64. Закон ЭССР от 08.05.1990 "О СИМВОЛИКЕ ЭСТОНИИ"
  65. «Այսօր նշվում է Ուկրաինայի Միասնության Օրը». Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատուն. 2021 թ․ հունվարի 22. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  66. «УКРАИНСКАЯ ПРАВОСЛАВНАЯ ЦЕРКОВЬ И ЗАХВАТЫ ХРАМОВ». fondeco.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  67. Экс-президент Таджикистана о роли КГБ и армянских беженцев из Спитака в беспорядках в Душанбе 1990 года.
  68. «Межэтнические столкновения в киргизии 1989. Кто начал «киргизско-узбекскую войну»? Идет война — Великая Киргизская Отечественная». konmb45.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.(չաշխատող հղում)
  69. Էրիկա Դեյլի (1993). Human Rights in Turkmenistan. Վիեննա.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  70. Presidential elections and independence referendums in the Baltic states, the Soviet Union and Succesor states. Վաշինգտոն ԿՇ. 1992.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  71. Սալի Ն․ Քամինգս (2011). Sovereignty After Empire. Edinburgh.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  72. Քերեն Դեվիշա, Բրյուս Փերոթ (1997). Conflict, Cleavage, and Change in Central Asia and the Caucasus. Քեմբրիջ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  73. «1991 թվականի հունիսի 12-ի Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններ». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին.
  74. Հ․, Հանթ, Մայքլ (2015 թ․ հունիսի 26). The world transformed : 1945 to the present. էջեր 321. ISBN 9780199371020. OCLC 907585907.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  75. «Լիտվայի «դարի դատավարությունը» ներառում է խորհրդային առաջնորդ Գորբաչովին». InterPress. 2019 թ․ մարտի 28. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին.
  76. Vilniaus apskrities kaimo gyvenamosios vietovės ir jų gyventojai (PDF) (լիտվերեն). Վիլնյուս: Department of Statistics to the ԼՀ Կառավարության վիճակագրության վարչություն. 2003. էջ 90. ISBN 9955-588-04-7. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
  77. Маркедонов Сергей Референдум распада Արխիվացված 2021-08-14 Wayback Machine
  78. «Ճանապարհ դեպի անկախություն». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  79. «Taking back what was theirs: Estonia's independence restored in August 1991». 2017 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  80. 80,0 80,1 80,2 80,3 «Այսօր լրանում է օգոստոսյան «պուտչի» 25-ամյակը». azatutyun.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  81. «Resolutions adopted by the United Nations Security Council in 1991». Միավորված Ազգերի Կազմակերպություն. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  82. «46th Session (1991–1992) – General Assembly – Quick Links – Research Guides at United Nations Dag Hammars kjöld Library». Միավորված Ազգերի Կազմակերպություն. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  83. Schmemann, Serge (1991 թ․ նոյեմբերի 7). «Pre-1917 Ghosts Haunt a Bolshevik Holiday». The New York Times. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  84. 84,0 84,1 Մանուկյան, Ժ․ Ս․. «Հայաստանի արտաքին քաղաքականությունը և ԱՊՀ ինտեգրացիոն գործընթացները 1991-2001թթ․» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  85. «ԽՍՀՄ-ի փլուզումից 20 տարի է անցել». «Ազատություն» ռադիոկայան. 2011 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  86. «Հայաստանը հին և հարուստ պատմության երկիր». ՀՀ արտաքին գործերի նախարարություն. 2011 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2020-09-24-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  87. Постановление Верховного Совета Республики Таджикистан от 25 декабря 1991 г. № 462 О ратификации Соглашения о создании Содружества Независимых Государств
  88. «ԽՍՀՄ-ի փլուզումը կանխելու ձախողված փորձից 20 տարի է անցել». «Ազատություն» ռադիոկայան. 2011 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  89. «РЕШЕНИЕ СОВЕТА ГЛАВ ГОСУДАРСТВ УЧАСТНИКОВ СОДРУЖЕСТВА НЕЗАВИСИМЫХ ГОСУДАРСТВ ОТ 20.03.92 О ПРАВОПРЕЕМСТВЕ В ОТНОШЕНИИ ДОГОВОРОВ, ПРЕДСТАВЛЯЮЩИХ ВЗАИМНЫЙ ИНТЕРЕС». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 1-ին.
  90. Отставка Михаила Горбачева с поста президента СССР
  91. «Левада-центр. СССР». Левада-центр. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  92. Քոլոյան, Արմեն. «Ամեն երկրորդ ռուսաստանցին կցանկանար ապրել ԽՍՀՄ-ում․ հարցում». azatutyun.am. Ազատություն ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  93. "Russians, Ukrainians Evoke Soviet Union" Արխիվացված 2012-06-16 Wayback Machine, Angus Reid Global Monitor (01/02/05)
  94. 94,0 94,1 «Путин и Ельцин о распаде СССР». Արխիվացված է օրիգինալից 2007-06-29-ին. Վերցված է 2021-02-08-ին.
  95. 95,0 95,1 95,2 Բաբայան, Ազա. «Պուտինը քննադատում է Լենինին». azatutyun.am. Մոսկվա: Ազատություն ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  96. Մարկոսյան, Արտակ. «Համաշխարհային տնտեսական ճգնաժամեր(պատճառներ և հետևանքներ)». irates.am. Իրատես.
  97. "What Can Transition Economies Learn from the First Ten Years? A New World Bank Report", Transition Newsletter, World Bank, K-A.kg(անգլ.)
  98. "Who Lost Russia?", The New York Times, հոկտեմբերի 8, 2000(անգլ.)
  99. Շայդել, Ուոլթեր (2017). Մեծ կայունացուցիչը. Բռնությանը և անհավասարության պատմությունը քարե դարից մինչև քսանմեկերորդ դար. Փրինսթոնի համալսարանի մամուլ. էջ 222. ISBN 978-0691165028.
  100. «Ռուսաստանի ՀՆԱ․ Համախառն ներքին արդյունք», countryeconomy.com(անգլ.)
  101. Եղիազարյան, Աշոտ. [www./upload/pdf/8.Ashot_Yeghiazaryan_21_DAR_05_2013.pdf Արդյունաբերական քաղաքականության հիմնախնդիրները և գերակայությունները] (PDF). noravank.am. {{cite book}}: Check |url= value (օգնություն)
  102. Ռոուզֆիլդ, Սթիվեն (2001). «Premature Deaths: Russia's Radical Economic Transition in Soviet Perspective». Europe-Asia Studies. 53 (8): 1159–1176. doi:10.1080/09668130120093174. S2CID 145733112.(անգլ.)
  103. Քոլոյան, Արմեն. «Միկոյանը Լոս Անջելեսում `«Դոկտոր Ժիվագոն» եւ IBM 709 համակարգիչը». mediamax.am. «Մեդիամաքս» գործակալություն. Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
  104. «ԱՄՆ-ում մահացել է Նիկիտա Խրուշչովի որդին». panorama.am. Պանորամա. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել