Բացել գլխավոր ցանկը

Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն

Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն (ԱԺՀ) (ադրբ.՝ Azərbaycan Xalq Cümhuriyyəti (AXC), آذربایجان جومهوریتی), Անդրկովկասի մուսուլմանների ժամանակավոր ազգային խորհրդի[1] (Ադրբեջանական ազգային խորհրդի[2]) կողմից Անդրկովկասյան Ժողովրդավարական Ֆեդերատիվ Հանրապետության գոյության ավարտի ժամանակ Թիֆլիսում (Տփղիսում) 1918 թվականի մայիսի 28-ին հռչակված անկախ պետություն[3]։

Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը հռչակված է եղել մուսուլմանների կողմից բնակեցված նախկին Կովկասյան կուսակալության, այդ թվում՝ Բաքվի և Ելիսավետպոլի նահանգների, ինչպես նաև Զաքաթալայի շրջանի տարածքներում[4]։ 1918 թվականի հոկտեմբեր-մայիս ժամանակաշրջանում ԱԺՀ տարածքի մեծամասնությունում թուրքական զորքեր էին տեղակայված, իսկ 1918 թվականի նոյեմբերի մինչև 1919 թվականի օգոստոսը Բաքվում և երկրի արևելյան մասում գտնվում էր բրիտանական բանակը։

1920 թվականի ապրիլի 27-ին ԲԳԿԲ 11-րդ բանակի ստորաբաժնումները հատել են ԱԺՀ սահմանը և ապրիլի 28-ին Բաքու մտել։ ԱԺՀ դադարել է իր գոյությունը և հռչակվել է Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը (ԱԽՍՀ)։

Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն իսլամադավան աշխարհի առաջին աշխարհիկ ժողովրդավարական պետությունն է, ինչպես նաև առաջին իսլամադավան պետությունը, որտեղ կանայք ընտրական իրավունք են ստացել։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. собрание всех бывших членов Закавказского Сейма — мусульман… единогласно решило взять на себя правление Восточным Закавказьем, провозгласив себя Временным Национальным Советом мусульман Закавказья. Протоколы заседаний мусульманских фракций Закавказского Сейма и Азербайджанского Национального Совета 1918 г. — Баку, 2006, с.118
  2. Из радиограммы председателя Совета Министров Азербайджанской Республики Ф. Х. Хойского от 30 мая 1918: «…Национальный Азербайджанский Совет объявил 28 текущего месяца независимость Азербайджана, состоящего из восточного и южного Закавказья, и провозгласил Азербайджанскую Республику.» (См. Фатали-хан Хойский. Жизнь и деятельность (документа и материалы) / Главное архивное управление при Кабинете министров Азербайджанской Республики. — Баку: Издательство «Азербайджан», 1998. — С. 152. — 27 с.)
  3. Tadeusz Swietochowski. Russia and Azerbaijan: A Borderland in Transition. New York: Columbia University Press, 1995. ISBN 0-231-07068-3, p. 129
  4. http://geo.1september.ru/2001/28/3.htm Д. В. Заяц. Изменение административно-территориального деления союзных республик