Կլեմենս Վենցել Լոտար Մետեռնիխ

Մետեռնիխ-Վիննեբուրգ Կլեմենս Վենցել Լոտար (Metternich-Winneburg, մայիսի 15, 1773(1773-05-15)[1][2][3][4][5], Կոբլենց, Ռայնլանդ Պֆալց[1] - հունիսի 11, 1859(1859-06-11)[1][2][3][6][4], Վիեննա, Գերմանական միություն[1][5]), իշխան, ավստրիական պետական գործիչ և դիվանագետ։ 1809-1821 թվականներին եղել է արտաքին գործերի նախարար և փաստորեն ավստրիական կառավարության ղեկավարը, 1821-1848 թվականներին՝ կանցլեր։ Մետեռնիխը ջանացել է Ավստրիային վերադարձնել նապոլեոնյան պատերազմներում կորցրած հողերը։ 1812 թվականին Ֆրանսիայի (որը պատրաստվում էր Ռուսաստանի դեմ պատերազմի) հետ կնքել է դաշնակցային պայմանագիր։ Ռուսաստանում Նապոլեոնի պարտությունից հետո հանդես է եկել «հաշտարար միջնորդության» առաջարկով՝ ձգտելով այդ միջնորդությունն օգտագործել ի շահ Հաբսբուրգների։ Մեծ դեր է խաղացել Վիեննայի կոնգրեսում 1814-1815)։ Մետեռնիխը Սրբազան դաշինքի գլխավոր կազմակերպիչներից էր։ Այսպես կոչված մետեռնիխյան սիստեմը ուղղված էր բոլոր երկրներում հեղափոխական, լիբերալ և ազգային-ազատագրական շարժման դեմ։ 1848-1849 թվականների հեղափոխության սկզբին Մետեռիխը․փախել է Ավստրիայից, 1851 թվականին վերադարձել է, սակայն ակտիվ մասնակցություն չի ունեցել քաղաքական կյանքին։

Կլեմենս Վենցել Լոտար Մետեռնիխ
գերմ.՝ Klemens Wenzel Lothar von Metternich-Winneburg-Beilstein
Metternich by Lawrence.jpeg
Ծնվել էմայիսի 15, 1773(1773-05-15)[1][2][3][4][5]
ԾննդավայրԿոբլենց, Ռայնլանդ Պֆալց[1]
Մահացել էհունիսի 11, 1859(1859-06-11)[1][2][3][6][4] (86 տարեկանում)
Մահվան վայրՎիեննա, Գերմանական միություն[1][5]
ԳերեզմանPlasy Monastery
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Flag of the Habsburg Monarchy.svg Ավստրիական կայսրություն
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունՍտրասբուրգի համալսարան, Ստրասբուրգի համալսարան (1538-1970) և Մայնցի համալսարան
Մասնագիտությունդիվանագետ և քաղաքական գործիչ
ԱշխատավայրԱվստրիայի դաշնային կառավարություն
ԱմուսինMaria Eleonore Gräfin von Kaunitz Rietberg?, Maria Antonia Gräfin Leykam? և Melania Maria Antonia Gräfin Zichy-Ferraris de Zich et Vásonykeö?
Ծնողներհայր՝ Franz Georg Karl von Metternich?, մայր՝ Maria Beatrix Gräfin von Kageneck?[7]
Զբաղեցրած պաշտոններMinister-President of Austria? և դեսպան
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Հոգու շքանշան Սուրբ Միխայիլի շքանշանի ասպետ Ոսկե գեղմի շքանշանի ասպետ Սև արծվի շքանշան Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Անդրեաս առաքյալի շքանշան Կարմիր արծվի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Ստեփանի հունգարական թագավորական շքանշանի Մեծ խաչ Սուրբ Հովսեփ շքանշանի ասպետ Սուրբ Հովսեփի շքանշանի Մեծ Խաչ և Կառլոս III-ի շքանշանի Մեծ խաչի ասպետ
ԱնդամությունԳերմանիայի հնագիտական ինստիտուտ և Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա
ԵրեխաներՌիչարդ ֆոն Մետեռնիխ[7], Մելանիե Մետեռնիխ-Ցիխի, Մարիե-Կլեմենտինե Բագրատիոն, Pauline von Metternich?[7], Maria Leopoldina Prinzessin von Metternich-Winneburg zu Beilstein?[7], Franz Karl Johann Georg von Metternich-Winneburg zu Beilstein?[7], Klemens Eduard von Metternich-Winneburg zu Beilstein?[7], Franz Karl Viktor Ernst Lothar Clemens Joseph Anton Adam Prinz von Metternich-Winneburg?[7], Princess Klementine von Metternich?[7], Maria Antonia Prinzessin von Metternich-Winneburg zu Beilstein?[7], Leontine Prinzessin von Metternich-Winneburg zu Beilstein?[7], Մելանիե Մետեռնիխ-Ցիխի[7], Klemens Prinz von Metternich?[7], Paul Klemens Lothar Prinz von Metternich?[7], Maria Emilia Stephania Prinzessin von Metternich-Winneburg zu Beilstein?[7] և Lothar Stephan August Klemens Maria Prinz von Metternich-Winneburg zu Beilstein?[7]
Prince Klemens Wenzel von Metternich Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118581465 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Dr. Constant v. Wurzbach Metternich-Winneburg, Clemens Lothar Wenzel Fürst // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 18. — S. 23.
  6. 6,0 6,1 6,2 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 Lundy D. R. The Peerage
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 486