Միապետ

անձը միապետության գլխին

Միապետ (ծագել է հուն․՝ μόναρχος բացարձակ կառավարիչ, տեր) ժառանգաբար փոխանցվող, իսկ հազվադեպ դեպքում նաև ընտրվող պաշտոն՝ օժտված ինքնուրույնությամբ

. Միապետը տարբեր անվանումներ ունի, մասնավորապես՝ թագավոր, կայսր, փարավոն, շեյխ, սուլթան, ամիրա, շահ, կրոնապետ, խան, բեյ և այլն։ Եվրոպական որոշ երկրներում միապետը կոչվում է իշխան (Մոնակո), մեկ այլ դեպքում՝ դուքս (Լյուքսեմբուրգ)։ Միապետը միշտ հանդես է գալիս որպես վերադաս։ Բացառվում է նրա ենթակայությումը որևէ մեկին[1]։

Միապետի ձեռքում է կենտրոնացված պետական, ռազմական, դատական իշխանությունը։ Բացարձակ միապետություն առկա է միայն Ասիայի երկրներում, իսկ Վատիկանը համարվում է աստվածապետական միապետություն։ Միապետի իշխանությունը միայն սահմանափակ է օրենսդիր ոլորտում (այս դեպքում խոսքը խորհրդարանական կամ սահմանադրական միապետության մասին է)։ Ըստ այդմ՝ սահմանադրական է կոչվում այն միապետությունը, որի դեպքում վերջինիս իշխանությունը սահմանափակված է միայն սահմանադրությամբ։ Օրենսդիր իշխանությունը պատկանում է պառլամենտին, իսկ գործադիրը՝ կառավարությանը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Միապետություն