Սթենլի Կուբրիկ (անգլ.՝ Stanley Kubrick, հուլիսի 26, 1928(1928-07-26)[1][2][3][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - մարտի 7, 1999(1999-03-07)[1][3][5][…], Չիլդվիք Բերի, St Michael, Սենթ Օլբանս, Հարթֆորշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][6][7]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Համարվում է կինոարտադրության պատմության մեծագույն և ամենաազդեցիկ կինոռեժիսորներից մեկը։ Նրա ֆիլմերը, որոնք հիմնականում վեպերի և կարճ պատմվածքների էկրանավորումներ են, անդրադառնում են տարբեր ժանրերի և հատկանշական են իրենց ռեալիզմով, սև հումորով, յուրօրինակ կինեմատոգրաֆիական լուծումներով, նկարահանման հրապարակի ընդգրկուն դիզայնով և զգացմունքային երաժշտության կիրառմամբ։ Կուբրիկը մեծացել է Բրոնքսում, Նյու Յորք, և 1941 թվականից մինչև 1945 թվականները հաճախել է Ուիլյամ Հովարդ Տաֆտ ավագ դպրոց։ Թեև դպրոցում ստանում էր միջին գնահատականներ, սակայն երիտասարդ տարիքից մեծ հետաքրքրություն է ցուցաբերել գրականության, լուսանկարչության և կինեմատոգրաֆիայի ոլորտներում և ավագ դպրոցն ավարտելուց հետո սովորել է ֆիլմարտադրության և ռեժիսուրայի ոլորտների բոլոր մանրուքները։ 1940-ականների վերջում և 1950-ականների սկզբում Look (Լուք) ամսագրում լուսանկարիչ աշխատելուց հետո Կուբրիկը սկսեց լուսանկարել փոքր բյուջեով կարճամետրաժ ֆիլմեր, ինչպես նաև 1956 թվականին United Artists (Յունայթեդ արտիստս) կինոընկերության համար նկարահանեց իր առաջին կարևոր հոլիվուդյան «Սպանություն» ֆիլմը։ Սրան հետևեց երկու համագործակցություն Քըրք Դուգլասի հետ՝ Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունների մասին պատմող «Փառքի արահետները» (1957) և պատմական «Սպարտակ» ֆիլմը (1960)։ Նրա հեղինակությունը որպես կինոռեժիսոր աճում էր Հոլիվուդում, և նրան է մոտենում Մառլոն Բրանդոն՝ «Միաչքանի տղամարդիկ» (1961) ֆիլմը նկարահանելու առաջարկով, սակայն վերջում Բրանդոն որոշում է ինքը լինել ֆիլմի ռեժիսորը։

Սթենլի Կուբրիկ
Ծննդյան թիվ՝հուլիսի 26, 1928(1928-07-26)[1][2][3][…]
Ծննդավայր՝Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Վախճանի թիվ՝մարտի 7, 1999(1999-03-07)[1][3][5][…] (70 տարեկան)
Վախճանի վայր՝Չիլդվիք Բերի, St Michael, Սենթ Օլբանս, Հարթֆորշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][6][7]
Ազգություն՝ամերիկյան ծագմամբ հրեաներ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, օպերատոր-բեմադրիչ, լուսանկարիչ, կինոպրոդյուսեր, սցենարիստ, մոնտաժող, կինոօպերատոր, գործադիր պրոդյուսեր, բեմանկարիչ և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0000040
kubrickfilms.com

Քըրք Դուգլասի և կինոստուդիաների հետ ունեցած ստեղծագործական անհամաձայնությունները, հոլիվուդյան կինոարտադրության հանդեպ ունեցած անհավանությունը և Ամերիկայում հանցագործությունների շուրջ աճող անհանգստությունը ստիպեցին Կուբրիկին 1961 թվականին տեղափոխվել Մեծ Բրիտանիա, որտեղ Կուբրիկն անցկացրեց իր կյանքի մեծ մասը։ Հարֆորդշիրի իր տունը, որը Կուբրիկը կիսում էր իր կնոջ՝ Քրիստիանի հետ, դարձավ ռեժիսորի աշխատասենյակը, որտեղ նա գրում էր, ուսումնասիրություններ կատարում, խմբագրում և զբաղվում ֆիլմարտադրության հետ կապված այլ հարցերով։ Այս միջավայրը նրան հնարավորություն տվեց լիակատար ստեղծագործական վերահսկողություն ունենալ իր ֆիլմերի վրա, սակայն զրկեց հոլիվուդյան հայտնի կինոստուդիաների ֆինանսավորումից։ Բրիտանական արտադրության նրա առաջին երկու ֆիլմերն են «Լոլիտան» (1962) և «Դոկտոր Սթրեյնջլավը» (1964)՝ Պիտեր Սելլերսի մասնակցությամբ։

Լինելով պահանջկոտ կատարելապաշտ՝ Կուբրիկը վերահսկում էր ֆիլմարտադրության գործընթացի գրեթե բոլոր կողմերը՝ սցենարից և ռեժիսորական աշխատանքից մինչև մոնտաժը, անսահման նվիրվածություն էր ցուցաբերում իր ֆիլմերի ստեղծման և տեսարանների նկարահանման գործընթացին՝ անընդհատ շփման մեջ լինելով իր դերասանների և գործընկերների հետ։ Երբեմն Կուբրիկը պահանջում էր նույն տեսարանը նկարահանել ավելի քանի տասն անգամ, որը պատճառ էր հանդիսանում իր և դերասանական անձնակազմի միջև հաճախակի տարաձայնությունների։

Թեև Կուբրիկի ֆիլմերը վատ համբավ էին բերում որոշ դերասանների, կինոարտադրության ոլորտում դրանք դառնում էին նորարարություններ։ «2001 թվականի տիեզերական ոդիսականը» (1968 թ.) ֆիլմի գիտական ռեալիզմը և նորարարական հատուկ Էֆեկտները կինոարտադրության ոլորտում աննախադեպ էին, և այս ֆիլմի շնորհիվ Կուբրիկն արժանացավ իր միակ Օսկարին՝ Լավագույն վիզուալ էֆեկտների համար։ Սթիվեն Սփիլբերգն այս ֆիլմը կոչել է իր սերնդի «մեծ պայթուն», և այն համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկը։ 18-րդ դարի իրադարձությունների մասին պատմող «Բարրի Լինդոն» (1975) ֆիլմի նկարահանման համար Կուբրիկը ձեռք է բերել ՆԱՍԱ-յի համար արտադրված «Կառլ Ցայսի» տեսապակիներ՝ մոմի բնական լույսի տակ նկարահանումներ իրականացնելու համար։ Իր «Փայլատակում» (1980) ֆիլմով Կուբրիկն առաջին ռեժիսորներից էր, որն օգտագործել է ստեդիկամ (steadicam)՝ բարդ նկարահանումներ իրականացնելու համար։ Չնայած այն հանգամանքին, որ Կուբրիկի ֆիլմերը խնդրահարույց էին և արժանանում էին բազմատեսակ արձագանքների՝ մասնավորապես «Լարովի նարինջը» (1971), որը Կուբրիկը Մեծ Բրիտանիայում հանեց շրջանառությունից լրատվամիջոցների մոլեգնությունը զսպելու նպատակով, դրանք առաջադրվում էին Օսկարի, Ոսկե Գլոբուսի կամ Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի մրցանակի և ենթարկվում էին կինոքննադատների վերաարժևորումներին։ Կուբրիկի վերջին ֆիլմը՝ «Լայն փակված աչքերով», ավարտին է հասցվել Կուբրիկի մահվանից կարճ ժամանակ առաջ՝ 1999 թվականին, երբ ռեժիսորն արդեն 70 տարեկան էր։

Մանկություն

խմբագրել

Սթենլի Կուբրիկը ծնվել է Մանհեթենում, Նյու Յորք, հրեաների ընտանիքում[9][10]։ Կուբրիկը Հակոբ Լեոնարդ Կուբրիկի (մայիս 21, 1902-հոկտեմբեր 19, 1985), որը հայտնի էր որպես Ջեք կամ Ժակ, և Սադի Գերտրուդ Կուբրիկի (հոկտեմբեր 28, 1903- ապրիլ 23, 1985), որը հայտնի էր որպես Գերտ, երկու երեխաներից առաջինն էր։ Կուբրիկի քույրը՝ Բարբարա Մարի Կուբրիկը, ծնվել է 1934 թվականի մայիսին[11]։ Ջեք Կուբրիկը, ում ծնողները և հայրական կողմից տատն ու պապը Լեհաստանի, Ավստրիայի և Ռումինիայի հրեաներ էին[9], բժիշկ էր[12], ով 1927 թվականին ավարտել էր Նյու Յորքի բժշկական քոլեջը և նույն տարում ամուսնացել Կուբրիկի մոր հետ, ով Ավստրիայից ներգաղթած հրեաների ընտանիքից էր[13]։ Կուբրիկի ծննդյան տարում Կուբրիկների ընտանիքը ապրում էր Բրոնքսում[14]։ Թեև ռեժիսորի ծնողներն ամուսնացել էին հրեական ավանդույթների համաձայն, Կուբրիկը չի ստացել կրոնական դաստիարակություն և հետագայում բացահայտ կերպով արտահայտել է իր աթեիստական հայացքները[15]։ Արևմտյան Բրոնքսի չափանիշներին համապատասխան, Կուբրիկների ընտանիքը համարվում էր հարուստ. Կուբրիկի հայրը լավ էր վաստակում բժշկի իր մասնագիտությամբ[16]։

Քրոջ ծնունդից հետո Կուբրիկը սկսում է հաճախել Բրոնքսի համար 3 հանրակրթական դպրոց, այնուհետև 1938-ի հունիսին տեղափոխվում համար 90 հանրակրթական դպրոց։ Չնայած Կուբրիկի IQ-ն համարվում էր միջինից բարձր, նրա հաճախելիությունը ցածր էր և առաջին կիսամյակում նա բաց է թողնում 56 ուսումնական օր[10]։ Երիտասարդ տարիքից Կուբրիկը հետաքրքրություն էր ցուցաբերում գրականության հանդեպ, և սկսում է կարդալ հունական և հռոմեական առասպելներ և Գրիմ եղբայրների հեքիաթները, որոնց շնորհիվ Կուբրիկը ողջ կյանքի ընթացքում մեծ համակրանք էր զգում Եվրոպայի հանդեպ[17]։ Ամռան գրեթե բոլոր շաբաթ օրերը Կուբրիկն անց էր կացնում «Նյու Յորք Յանկիս» (անգլ.՝ New York Yankees) պրոֆեսիոնալ բեյսբոլի ամերիկյան ակումբի խաղերը նայելով և մի անգամ Look ամսագրի պատվերով նկարահանում է թիմի խաղը նայող երկու տղաների՝ ցույց տալու համար իր երբեմնի տարվածությունը բեյսբոլով[16]։ Երբ Կուբրիկը 12 տարեկան էր, հայրը նրան շախմատ խաղալ է սովորեցնում, և խաղը մնում է Կուբրիկի տարերքը ողջ կյանքի ընթացքում[18]՝ հայտնվելով իր ֆիլմերի շատ տեսարաններում[19]։ Կուբրիկը, որը հետագայում դառնում է Միացյալ Նահանգների Շախմատի Ֆեդերացիայի անդամ, բացատրում է, որ շախմատն է իրեն սովորեցրել լինել համբերատար և կարգապահ որոշումների կայացման հարցում[20]։

13 տարեկան հասակում Կուբրիկի հայրն ապագա ռեժիսորին նվիրում է լուսանկարչական սարք` արթնացնելով Կուբրիկի հիացմունքը լուսանկարչության նկատմամբ։ Այս շրջանում Կուբրիկն ընկերանում է իրենց հարևան Մարվին Տրաուբի հետ, որը կիսում էր նրա սերը լուսանկարչության հանդեպ[21]։ Տրաուբը ուներ իր սեփական մութ սենյակը, որտեղ տղաները ժամեր էին անցկացնում՝ հետևելով ինչպես են քիմիական նյութերը լուսանկարչական թղթի վրա վերածվում պատկերների [11]։ Նրանք երկուսով ներգրավվում էին տարբեր լուսանկարչական ծրագրերում, որոնց համար նրանք ժամերով թափառում էին փողոցներով՝ փնտրելով հետաքրքիր թեմաներ՝ անմահացնելով ակնթարթները, և ժամեր էին անցկացնում տեղի կինոթատրոններում՝ ուսումնասիրելով ֆիլմերը։ Ազատ լուսանկարիչ Ուիջին (Արթուր Ֆելիգ) մեծ ազդեցություն է ունեցել Կուբրիկի՝ որպես լուսանկարչի ձևավորման վրա։ Հետագայում Կուբրիկը հրավիրել է Ուիջիին իր «Դոկտոր Սթրեյնջլավը» ֆիլմի նկարահանման ընթացքում ֆոտոլուսանկարներ անելու համար[22]։ Դեռահաս տարիքում Կուբրիկը հետաքրքրվում էր նաև ջազով և կարճ ժամանակով իրեն փորձել է թմբկահարի կարիերայում[23]։

1941 թվականից մինչև 1945 թվականները Կուբրիկը հաճախել է Ուիլյամ Հովարդ Տաֆտ ավագ դպրոց։ Այնտեղ նրա համադասարանցիներից մեկն էր հետագայում հայտնի երգչուհի Էյդի Գորմեն[24]։ Թեև Կուբրիկն անդամագրվեց դպրոցի լուսանկարչական խմբակին, ինչը թույլ էր տալիս նրան լուսանկարել դպրոցի իրադարձությունները դպրոցի ամսագրի համար, սակայն նա համարվում էր միջակ աշակերտ[25]։ Լինելով ներամփոփ և ամաչկոտ տղա՝ Կուբրիկի հաճախելիությունը դասերին շատ ցածր էր և նա հաճախ էր բաց թողնում դասերը՝ գնալով կինոդիտումերի[26]։ Կուբրիկն ավարտեց 1945 թվականին, սակայն նրա ընթացիկ ցածր գնահատականները և Երկրորդ համաշխարհային պատերազմից վերադարձող զինվորների ընդունելիության բարձ ցուցանիշները քոլեջներում բացառում են բարձրագույն կրթության հնարավորությունը Կուբրիկի համար։ Հետագայում Կուբրիկն արհամարհանքով էր խոսում իր կրթության և ընդհանրապես Ամերիկայի ժամանակակից դպրոցական համակարգի մասին՝ նշելով, որ դպրոցները չեն զարգացնում քննադատական մտածողություն և չեն խթանում ուսանողների հետաքրքրությունը։ Կուբրիկի հայրը հիասթաված էր իր որդու՝ դպրոցում ունեցած անհաջողություններով, քանի որ նրան միանգամայն ընդունակ էր համարում լավ սովորելու։ Ջեքը նաև խթանում էր Սթենլիի կարդալու ցանկությունը և միաժամանակ թողնում էր նրան լրջորեն զբաղվել լուսանկարչությամբ[27]։

Լուսանկարչի կարիերա

խմբագրել
 
Կուբրիկը դերասանուհի Ռոզմերի Ուիլյամսի հետ, 1949

Դեռ դպրոցում Կուբրիկը դպրոցի պաշտոնական լուսանկարիչն էր։ 1940-ականներին Կուբրիկը հնարավորություն չի ստանում ընդունվել քոլեջի ցերեկային դասերին և ժամանակավորապես այցելում է Նյու Յորքի քաղաքային քոլեջի երեկոյան դասերին[28]։ Հետագայում նա ֆոտոշարքեր է վաճառում Look ամսագրին, ինչպես նաև ամսագրի լուսանկարչական բաժնի ղեկավար Հելեն Օ՛Բրիան առանց վարանելու £25-ով Կուբրիկից գնում է իր լուսանկարը։ Այն տպագրվում է 1945 թվականի հունիսի 26-ին։ Կուբրիկը նաև գումար էր վաստակում Վաշինգտոն Սքվեր Պարկում և Մանհեթենի տարբեր շախմատային ակումբներում շախմատ խաղալով[29]։

 
Չիկագոյի լուսանկարը արված Կուբրիկի կողմից Look ամսագրի համար, 1949

1946 թվականին Կուբրիկը Look ամսագրում աշխատում էր սկսնակ լուսանկարիչ, որից հետո նույն ամսագրում աշխատում է լրիվ դրույքով։ Այդ ժամանակ Look-ում աշխատող մեկ այլ լուսանկարիչ վերհիշում է, որ իր կարծիքով Կուբրիկը չկարողացավ հաստատվել Հոլիվուդում որպես ռեժիսոր անհատականության պակասի պատճառով, «Սթենլին շատ համեստ էր։ Նա շատ չէր խոսում։ Նա շատ նիհար էր, հյուծված և աղքատ, ինչպես մենք բոլորս»[30]։ Սակայն Կուբրիկը կարճ ժամանակում հայտնի դարձավ լուսանկարների միջոցով պատմություններ փոխանցելու կարողության շնորհիվ։ Նրա առաջին լուսանկարը՝ վերնագրված «Կարճ պատմություն ֆիլմի պատշգամբից» տպագրվեց 1946 թվականի ապրիլի 16-ին։ Լուսանկարը պատկերում էր մի աղմկոտ վեճ տղամարդու և կնոջ միջև, որի ընթացքում կինը ապտակում է տղամարդուն՝ հանկարծակիի բերելով վերջինիս[31]։ Մեկ այլ ֆոտոշարք ներառում էր ատամնաբուժարանում իրենց հերթին սպասող մարդկանց 18 լուսանկար։ Հետադարձ հայացք նետելով՝ այս լուսանկարներից արդեն պարզ երևում էր Կուբրիկի հետաքրքրությունը ձանձրալի միջավայրերում մարդկանց և նրանց զգացմունքներն անմահացնելու հանդեպ[32]։ 1948 թվականին Կուբրիկին ուղարկում են Պորտուգալիա՝ ճանապարհորդական ֆոտոշարք պատրաստելու նպատակով[33][Ն 1]։

Կուբրիկը, որը նաև բռնցքամարտի մեծ սիրահար էր, սկում է լուսանկարել բռնցքամարտեր ամսագրի համար։ Նրա ամենավաղ լուսանկարներից մեկը՝ «Պրոֆեսիոնալ ըմբշամարտիկը», լույս է տեսել 1949-ի հունվարի 18։ Այն պատկերում էր բռնցքամարտի տեսարանը և դրան հաջորդող իրադարձությունները։ 1949 թվականի ապրիլի 2-ին Կուբրիկը տպագրում է «Չիկագո՝ ծայրահեղությունների քաղաք» ֆոտոշարքը Look-ում, որը բացահայտում է նրա՝ պատկերաշարերի միջոցով մթնոլորտ փոխանցելու տաղանդը։ Շարքը ներառում էր նաև գիշերային Չիկագոյի ծանրաբեռնված փողոցներից մեկի լուսանկարը՝ արված վերևից։ 1950 թվականի հուլիսի 18-ին լույս է տեսնում Կուբրիկի մեկ այլ ֆոտոշարք՝ նվիրված Բեթսի վոն Ֆուրսթենբերգին։ Նկարներից մեկում Բեթսիի ետևի պլանում Պաբլո Պիկասոյի՝ Անխել Ֆերնանդես դե Սոտոյի դիմանկարն է[35]։ Կուբրիկին հանձնարարվում էր լուսանկարել նաև մի շարք ջազ կատարողների, ինչպիսիք են՝ Ֆրենկ Սինատրան, Ջորջ Լուիսը և այլք[36]։

 
Բեթսի վոն Ֆուրսթենբերգը՝ հետևի պլանում Պաբլո Պիկասոյի՝ Անխել Ֆերնանդես դե Սոտոյի դիմանկարը

1948 թվականի մայիսի 28-ին Կուբրիկն ամուսնանում է ավագ դպրոցի իր ընկերուհի Տոբա Մեթզի հետ։ Նրանք միասին ապրում էին Գրինվիչ գյուղից հյուսիս գտնվող բնակավայրերից մեկում։ Այս շրջանում Կուբրիկը սկսում է հաճախակի այցելել կինոդիտումների Ժամանակակից արվեստի թանգարանում և Նյու Յորքի կինոթատրոններում։ Նա հիանում էր Մաքս Օֆուլսի ֆիլմերում բարդ, բայց և սահուն օպերատորական աշխատանքով և ռեժիսոր Էլիա Կազանով, որին նա համարում էր այդ ժամանակների լավագույն ռեժիսոր, որը հրաշքներ էր գործում իր դերասանների հետ[37]։ Կուբրիկի ընկերները նկատում էին, որ նա տարվել է ֆիլմարտադրության արվեստով։ Ռեժիսորի ընկերներից մեկը նշում է, որ Կուբրիկը մանրամասն զննում էր ֆիլմերը կինոթատրոններում, երբ դերասանները լուռ էին, իսկ երբ նրանք սկսում էին խոսել, Կուբրիկը վերադառնում էր թերթի ընթերցանությանը[31]։ Կուբրիկը ժամեր շարունակ կարդում էր կինոյի տեսության վերաբերյան գրքեր և նշումներ էր կատարում։ Սերգեյ Էյզենշտեյնի կինոյի թեորիայի մասին գրքերը խորը ազդեցություն են թողել Կուբրիկի վրա։ Այդ գրքերը Կուբրիկը վերցնում էր Արթուր Ռոտշտեյնի գրադարանից, ով Look ամսագրի լուսանկարչական բաժնի տեխնիկական գծով տնօրենն էր[38][Ն 2]։

Կարիերա կինոյում

խմբագրել

Կարճամետրաժ ֆիլմեր (1951-1953)

խմբագրել

Կուբրիկը ֆիլմերի հանդեպ իր սերը կիսում էր իր դպրոցական ընկեր Ալեքսանդր Սինգերի հետ, որն ավարտելուց հետո մտադրությւոն ուներ նկարահանել Հոմերոսի «Իլիականը»։ Սինգերի շնորհիվ, որն աշխատում էր կինոխրոնիկայի արտադրության ընկերությունում, Կուբրիկն իմացավ, որ լավ որակի կարճամետրաժ ֆիլմ նկարահանելու համար անհրաժեշտ է մոտավորապես $40,000, մի գումար, որն ինքը չուներ։ Այնուամենայնիվ Կուբրիկն ուներ $1500 խնայած գումար, որը նա ծախսեց մի քանի կարճ փաստավավերագրական ֆիլմեր նկարահանելու համար։ Նա ինքնուրույն սովորում էր ամեն ինչ կինոարտադրության մասին՝ կապ հաստատելով մատակարարների, լաբորատորիաների և տեխնիկայի վարձակալության գրասենյակների հետ[39]։

Կուբրիկը որոշում է կարճամետրաժ փաստավավերագրական ֆիլմ նկարահանել բռնցքամարտիկ Ուոլտեր Քարտիերի մասին, ում նա մի անգամ արդեն լուսանկարել էր Look ամսագրի համար։ Նա տեսախցիկ վարձեց և նկարահանեց 16 րոպեանոց սև ու սպիտակ ֆիլմ, որը կոչվում էր «Հակամարտության օրը»։ Կուբրիկն ինքն անձամբ է գտնում նկարահանման համար անհրաժեշտ գումարը։ Սկզբում Կուբրիկը ցանկանում էր դիմել Մոնտգոմերի Կլիֆտին՝ ֆիլմի տեքստը կարդալու համար, սակայն վերջում ընտրում է CBS վետերան Դուգլաս Էդվարդսին[40]։ Ըստ Պոլ Դունկանի, «Հակամարտության օրը» որպես ռեժիսորի առաջին ֆիլմ, բավականին հաջողված էր, որտեղ օգտագործվել էր տեսախցիկով դեպի ետ գնալու հնարքը, երբ երկու եղբայրները մոտենում էին տեսախցիկին, որը հետագայում դառնում է Կուբրիկի ֆիլմերի բնորոշ առանձնահատկություններից մեկը[41]։ Հետագայում Վինսենթ Քարտիերը՝ բռնցքամարտիկի եղբայրը և մենեջերը, նշում է Կուբրիկի մասին, «Կուբրիկը ստոիկ էր, շատ անվրդով, բայց միևնույն ժամանակ վառ երևակայության տեր։ Նա հարգանք էր ներշնչում իր հանդեպ հանգիստ և ամաչկոտ կերպով։ Դու անում էիր ամենը, ինչ նա ցանկանում էր, նա պարզապես տիրանում էր քեզ։ Բոլորը, ովքեր աշխատում էին Սթենլիի հետ, պարզապես անում էին այն, ինչ նա ցանկանում էր»[39][Ն 3]։ Երբ Սինգերի ընկեր Գերալդ Ֆրիդը գրեց ֆիլմի երաժշտությունը, Կուբրիկը ծախսեց $3900 դրա նկարահանման համար և $4000-ով վաճառեց այն RKO-Pathé ընկերությանը, որն ամենաթանկ գինն էր, որ երբևէ ընկերությունը վճարել էր որևէ կարճամետրաժ ֆիլմի համար[41]։ Հետագայում Կուբրիկը նշում է, որ կինոարտադրության ոլորտի ամենալավ կրթությունը հենց ֆիլմ նկարահանելն է[11]։

Իր հաջողությամբ ոգևորված, Կուբրիկը թողնում է լուսանկարչի աշխատանքը Look-ում և այցելում է Նյու Յորքի պրոֆեսիոնալ ֆիլմարտադրողներին՝ տալով ֆիլմարտադրության վերաբերյալ բազմաթիվ մանրամասն հարցեր։ Կուբրիկը նշում է, որ իր տեսած անորակ և վատ ֆիլմերը նրան տվեցին այն վստահությունը, որ ինքը կարող է դառնալ ռեժիսոր, քանի որ վստահ էր, որ կարող էր նկարահանել ավելի լավ ֆիլմեր[43]։ 1951-ին Կուբրիկը սկսում է նկարահանել «Թռչող քահանան», որի հերոսն անցնում է 4,000 մղոն 11 եկեղեցիներ այցելելու նպատակով։ Ֆիլմի ընթացքում քահանան կատարում է թաղման արարողակարգ, կռվի մեջ է մտնում տղայի հետ, որը վատ էր վերաբերվում աղջկան, իրականացնում է արտակարգ թռիչք՝ հասցնելով հիվանդ մորը և երեխային հիվանդանոց։ Հետագայում «Թռչող քահանան» ֆիլմի օդանավի որոշ տեսարաններ հանդիպում ենք նաև «2001 թվականի տիեզերական ոդիսականը» ֆիլմում։ Թաղման տեսարանում մարդկանց դեմքերը խոշոր պլանով ցուցադրելու ոճն ամենայն հավանականությամբ Սերգեյ Էյզենշտեյնի «Գծանավ Պոտեմիկին» (1925) և «Իվան Ահեղ» (1944/1958) ֆիլմերի ազդեցությունն է[41]։

«Թռչող քահանային» հաջորդեց «Ծովագնացները» (1953), որը Կուբրիկի նկարահանած առաջին գունավոր կինոնկարն էր, որը ստեղծվել էր 1953 թվականի հունիսին Ծովագնացների միջազգային միության համար։ Կինոնկարում կան նավերի, զրահատեխնիկայի, ճաշարանի և միության ժողովի տեսարաններ։ Ճաշարանի տեսարանի համար Կուբրիկն օգտագործել է տեսախցիկի համար նախատեսված սայլակով արված տեսարաններ՝ ցույց տալու համար ծովագնացների համայնքը. այսպիսի նկարահանումը հետագայում դառնում է Կուբրիկի այցեքարտը։ «Հակամարտության օրը», «Թռչող քահանան» և «Ծովագնացները» համարվում են Կուբրիկի միակ վավերագրական ֆիլմերը, թեև որոշ կենսագիրներ պնդում են, որ ռեժիսորը նկարահանել է նաև այլ վավերագրական ֆիլմեր[44]։

Առաջին գեղարվեստական ֆիլմեր (1953-1955)

խմբագրել
Վախ և ցանկություն (1953)

Իր կարճամետրաժ ֆիլմերի՝ ընկերների և ընտանիքի անդամների համար արված ցուցադրություններից հավաքած $1000-ից բացի Կուբրիկը գտնում է անհրաժեշտ գումար իր առաջին գեղարվեստական ֆիլմը նկարահանելու համար, որը կոչվում էր «Վախ և ցանկություն» (1953)։ Ֆիլմը սկզբում անվանվել էր «Թակարդը» և սցենարի հեղինակն էր ռեժիսորի ընկեր Հովարդ Սեքլերը։ Կուբրիկի մորեղբայրը՝ Մարտին Պերվելերը, որը լոսանջելեսյան գործարար էր, ներդնում է $9000 ֆիլմի նկարահանման համար՝ պայմանով, որ իր անունը պետք է նշվի որպես ֆիլմի գործադիր պրոդյուսեր[45]։ Կուբրիկը հավաքում է մի քանի դերասաններ և փոքր աշխատանքային խումբ (5 դերասան, 5 հոգանոց աշխատանքային խումբ և 4 այլ անձիք, ովքեր օգնում էին տեխնիկայի տեղափոխման հարցում) և հինգ շաբաթով մեկնում Կալիֆորնիայի Սան Գաբրիել լեռնաշղթա[45]։ Ֆիլմը հորինված այլաբանություն է, որը պատմում է զինվորների խմբի մասին, որոնք փրկվում են օդանավի վթարից և հայտնվում թշնամու սահմանում։ Ֆիլմում զինվորներից մեկը տարվում է մի գեղեցիկ աղջկանով և կապում է նրան ծառին։ Այս տեսարանն առանձնանում է դերասանուհու դեմքի խոշոր պլանի ցուցադրությամբ։ Սկզբում Կուբրիկը պատրաստվում էր նկարահանել «Վախ և ցանկությունը» որպես համր ֆիլմ, սակայն հետագայում ավելացնում է ձայնային և այլ էֆեկտներ, երաժշտություն և ֆիլմի բյուջեն գերազանցում է նախատեսված գումարը՝ հասնելով $53,000-ի[46]։

«Վախ և ցանկություն» ֆիլմը կոմերցիոն առումով տապալվում է, սակայն ստանում է մի քանի լավ արձագանքներ։ Նյու Յորք Թայմսի գրախոսներից մեկը նշում է, որ Կուբրիկի լուսանկարչական տաղանդը հիանալի կերպով արտահայտվել է ֆիլմում և որ նա «դերասանական մեծ վարպետությամբ ցույց է տվել զավեշտալի վերաբերմունք մահին, քաղցած մարդկանց անհագությունը, ինչպես նաև նրանց վայրենությունը, անսանձ կրքի կործանարար ազդեցությունը պատանի զինվորի և դեռատի աղջնակի վրա»։ Կոլումբիայի համալսարանի գիտնական Մարկ վան Դորենը մեծապես հիացած էր ծառին կապված աղջկա տեսարանով՝ նշելով, որ դա «գեղեցիկ էր, զարհուրելի և տարօրինակ», որը ցուցադրում էր Կուբրիկի հսկայական տաղանդը և դառնալու էր ռեժիսորի հաջողության գրավականը[47]։ Հետագայում Կուբրիկն ամաչում էր իր այդ ֆիլմի համար և աշխատում էր ֆիլմն ամբողջությամբ հանել շրջանառությունից[48][Ն 4]։

«Վախ և ցանկություն» ֆիլմից հետո Կուբրիկը ներգրավվեց մեկ այլ գեղարվեստական ֆիլմի նկարահանման աշխատանքներում, որը կրկին անդրադառնում էր բռնցքամարտի թեմային։ Առաջին գեղարվեստական ֆիլմի անհաջողությունից հետո Կուբրիկը չցանկացավ դիմել որևէ մեկին ներդրումների համար։ Նա սկսեց նկարահանել նուար ֆիլմ (քրեական դրամա)՝ Հովարդ Սեքլերի սցենարով։ Ֆիլմը, որը սկզբում վերնագրված էր «Համբուրիր ինձ, սպանիր ինձ», իսկ հետագայում «Մարդասպանի համբույրը» (1955) 67-րոպեանոց քրեական դրամա է երիտասարդ ծանրքաշային բռնցքամարտիկի և մի կնոջ միջև, ում բռնաբարել էր իր քրեական հեղինակությունը։ Այս ֆիլմը նույնպես ֆինանսավորել էին Կուբրիկի ընկերներն ու ընտանիքը, ինչպես նաև $40,000 տրամադրել էր Բրոնքսի դեղագործ Մորիս Բուսսը[49]։ Նկարահանումները սկսվեցին Թայմս Սքվերում, որոնց ընթացքում Կուբրիկը ուսումնասիրություններ էր կատարում, անում նոր փորձեր կինոարտադրության ոլորտում՝ կատարելով նկարահանումներ ոչ ավանդական անկյուններից և ներմուծելով անսովոր տեսարաններ։ Սկզբում Կուբրիկը ցանկանում էր հենց նկարահանման հրապարակում ձայնագրել երաժշտությունը, բայց բախվեց դժվարությունների՝ կապված բարձրախոսների ստվերների և տեսախցիկի ազատ տեղաշարժի հետ։

Այդ նախառենությունից հրաժարվելուց առաջ Կուբրիկն արդեն վատնել էր 12-14 շաբաթ և $35,000 ձայնային էֆեկտների վրա[50]։ Ալֆրեդ Հիչքոքի «Շանտաժ» ֆիլմն անմիջական ազդեցություն էր ունեցել Կուբրիկի ֆիլմի վրա։ Իր հերթին Մարտին Սկորսեզեն առանձնացնում է Կուբրիկի նկարահանման նորարարական լուծումները «Մարդասպանի համբույրը» ֆիլմում և նշում դրա ունեցած ազդեցությունը «Կատաղի ցուլ» (1980) ֆիլմի վրա[51]։ «Մարդասպանի համբույրը» ֆիլմի հերոսուհի Իռեն Կեյնը նշում է, «Սթենլին ապշեցուցիչ կերպար է։ Նա կարծում է, որ ֆիլմերում պետք է շարժում լինի՝ նվազագույնի հասցնելով երկխոսությունները. նա միայն սեքսի և սադիզմի կողմնակից է[52]»։ «Մարդասպանի համբույրը» նույնպես հաջողություն չունեցավ և գրեթե որևէ եկամուտ չբերեց ռեժիսորին, որը ֆիլմի նկարահանման համար ծախսել էր $75,000[51]։ Չնայած որոշ կինոքննադատներ հավանության էին արժանացրել ֆիլմի օպերատորական աշխատանքը, դերասանական խաղը և սցենարը համարվեցին միջակ։

Հաջողություն Հոլիվուդում (1956-1961)

խմբագրել

Վաշինգտոն Սկվերում շախմատ խաղալիս Կուբրիկը հանդիպում է պրոդյուսեր Ջեյմս Հարրիսին, որը Կուբրիկին համարում էր իր երբև իմացած ամենախելացի և ստեղծարար մարդը։ Նրանք երկուսով 1955 թվականին հիմնադրում են Հարրիս-Կուբրիկ կինոընկերությունը[53]։ Հարրիսը $10,000-ով գնում է Լիոնել Ուայթի «Կատարյալ բաժանում» վեպի հեղինակային իրավունքը, իսկ Կուբրիկը գրում է սցենարը[54], սակայն Կուբրիկի առաջարկով նրանք վարձում են քրեական դրամաների հեղինակ Ջիմ Թոմփսոնին «Սպանություն» (1956) ֆիլմի երկխոսությունները գրելու համար։ Ֆիլմը պատմում էր մանրակրկիտ կազմակերպված գողության մասին, որի իրադարձություններն անսպասելի շրջադարձ են ունենում։ Ֆիլմում հանդես էր գալիս Ստերլին Հայդենը, որին Կուբրիկը ճանաչում էր «Ասֆալտե ջունգլիներ» ֆիլմից (1950)[55]։

Կուբրիկը և Հարրիսը տեղափոխվում են Նյու Յորքից Լոս Անջելես և պայմանագիր կնքում Ջեֆֆ գործակալության հետ ֆիլմ նկարահանելու համար, որը դարձավ Կուբրիկի առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը՝ նկարահանված պրոֆեսիոնալ դերասանական և աշխատանքային կազմով։ Հոլիվուդյան ընկերությունը պնդեց, որ Կուբրիկը չի կարող միաժամանակ լինել ֆիլմի ռեժիսորը և օպերատորը, հետևաբար փորձառու կինեմատոգրաֆիստ Լյուսիեն Բալլարդը հրավիրվեց նկարահանումներին։ Կուբրիկը համաձայնվեց հրաժարվել ֆիլմի համար իր վարձատրությունից, որը նկարահանվել էր 24 օրում և որի բյուջեն կազմում էր $330,000[56]։ Նկարահանումների ժամանակ Կուբրիկը ընդհարում ունեցավ Բալլարդի հետ և մի առիթով Կուբրիկն անգամ սպառնաց աշխատանքից ազատել Բալլարդին, թեև այդ ժամանակ Կուբրիկն ընդամենը 27 տարեկան էր և 20 տարի փոքր էր Բալլարդից[55]։ Հայդենը հիշում է, որ «Կուբրիկը սառն էր և ոչ մարդամոտ։ Շատ մեխանիկական և ինքնավստահ։ Ես ընդամենը մի քանի ռեժիսոր գիտեմ, որոնք այդքան լավն են»[57]։

«Սպանություն» ֆիլմը համապատասխան կերպով չթողարկվեց Ամերիկայում, այն քիչ եկամուտ բերեց։ Այդ ժամանակի մի քանի կինոքննադատներ հավանության արժանացրին ֆիլմը, Time ամսագրի կինոքննադատներից մեկը ֆիլմի օպերատորական աշխատանքը համեմատեց Օրսոն Ուելսի աշխատանքի հետ[58]։ Այսօր քննադատները «Սպանություն» ֆիլմը համարում են Կուբրիկի վաղ կարիերայի լավագույն աշխատանքներից մեկը, որը մեծ ազդեցություն է ունեցել քրեական ֆիլմերի ռեժիսորների ֆիլմերի վրա։ MGM ընկերության ղեկավար Դորի Շերրին տպավորված էր ֆիլմով, որից հետո Կուբրիկին և Հարրիսին առաջարկում է $75,000 «Փառքի արահետներ» (1957) ֆիլմը նկարահանելու համար[59][Ն 5]։

 
Ադոլֆ Մենժու (ձախից) and Քըրք Դուգլաս (աջից), «Փառքի արահետներ» (1957)

«Փառքի արահետները», որի իրադարձությունները կատարվում են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, հիմնված են Համֆրի Քաբի՝ 1935 թվականին գրված հակապատերազմանական վեպի վրա, որը Կուբրիկը կարդացել էր իր հոր գրասենյակում սպասելիս։ Շերրին ծանոթ էր վեպին, սակայն համոզված էր, որ MGM-ի չի ֆինանսավորի ևս մեկ ֆիլմ պատերազմի թեմայով, քանի որ արդեն իր աջակցությունն էր ցույց տվել «Կարմիր ժապավեն» (1951) հակապատերազմական ֆիլմին[Ն 6]։ Երբ MGM-ն աշխատանքից ազատեց Շերրիին, Կուբրիկին և Հարրիսին հաջողվեց ֆիլմում Գնդապետ Դաքսի դերը խաղալու հետաքրքրություն արթնացնել դերասան Քըրք Դուգլասի մոտ[61][Ն 7]։ Ֆիլմը, որը նկարահանվել է Մյունխենում 1957 թվականի հունվարին, պատմում է ֆրանսիական բանակի զորամիավորումներից մեկին հանձնարարված գրեթե անհնար մի առաքելության և դրան հաջորդող ռազմական հանցագործության դատավարության մասին, որում ներգրավված էին գնդապետ Դաքսը և նրա զինվորները։ Կուբրիկն ինքը նկարահանումներ էր իրականացնում Arriflex տեսախցիկով՝ խոշոր պլանով նկարահանելով Դուգլասին։ «Փառքի արահետները» դարձավ Կուբրիկի առաջին կոմերցիոն հաջողությունը, որի շնորհիվ նրան ճանաչեցին որպես երիտասարդ և խոստումնալից ռեժիսոր։ Կինոքննադատները հավանության արժանացրին Կուբրիկի՝ մարտի ոչ սենտիմենտալ ու բնական տեսարանները և նրա չմշակված, սև-սպիտակ կինեմատոգրաֆիական աշխատանքը։ Նյու Յորք Թայմսի լրագրող Բոսլի Կրաուզերը գրում էր. «Պարոն Կուբրիկի զննող և ուշադիր տեսախցիկը թափանցում է կռվատենչ տղամարդկանց միտքը և համբերատար ու վախվորած զինվորների սրտերը, որոնք ստիպված են ենթարկվել հրամաններին[62]։» Չնայած գովասանքի խոսքերին, ֆիլմի թողարկման օրը, որը համընկել էր Սուրբ Ծննդյան տոնի հետ, խիստ քննադատվեց[63]։ Մինչև 1974 թվականը ֆիլմն արգելված էր Ֆրանսիայում, քանի որ ներկայացնում էր ֆրանսիական ռազմական համակարգը ոչ բարենպաստ տեսանկյունից և մինչև 1970 թվականը այն գրաքննության էր արժանանում շվեյցարական բանակի կողմից[62]։

 
Սպարտակ ֆիլմի աֆիշան, 1960

Կուբրիկին է մոտենում դերասան Մառլոն Բրանդոն և խնդրում նրան նկարահանել Չարլզ Նեյդերի «Հենդրի Ջոնսի բնական մահը» վեպի ադապտացիան կինոյի համար[62][Ն 8]։ Բրանդոն տպավորված էր Կուբրիկով և նշում էր. «Սթենլին անսովոր հեռանկարային ռեժիսոր է, միանգամայն ներդաշնակ է մարդկանց հետ։ Նա հնարամիտ ինտելեկտուալ է և ստեղծարար միտք ունի, ոչ մեկին չի կրկնօրինակում և պարզապես փաստահավաք չէ։ Նա մարսում է ամենը, ինչ սովորում է և այդ ամենը վերածում է նոր նախագծի»[65]։ Նրանք երկուսով միասին սցենարի վրա աշխատում են 6 ամիս, սակայն աշխատանքի ընթացքում լինում են տարաձայնություններ, որի պատճառով Կուբրիկը հրաժարվում է իր մասնակցությունից «Միաչքանի տղամարդիկ» (1961) ֆիլմի նկարահանումներում[Ն 9]։

1959 թվականի փետրվարին Կուբրիկին զանգահարում է Քըրք Դուգլասը՝ խնդրելով նրան դառնալ «Սպարտակ» (1960) ֆիլմի ռեժիսորը։ Ֆիլմը պատմում էր պատմական կերպար Սպարտակի կյանքի իրական պատմությունը և Սպարտակի ապստամբության իրադարձությունները։ Դուգլասը գնում է Հովարդ Ֆասթի վեպի հեղինակային իրավունքները՝ սև ցուցակ գցելով Դալտոն Տրամբոյին, որն արդեն սկսել էր գրել սցենարը[70]։ Ֆիլմի պրոդյուսերը Դուգլասն էր, որը խաղում էր նաև ըմբոստ ստրուկ Սպարտակի դերը։ Սպարտակի թշնամուն՝ հռոմեացի գեներալ և քաղաքական գործիչ Մարկոս Կրասսոսին մարմնավորում էր Լոուրենս Օլիվիեն։ Դուգլասը ֆիլմի ռեժիսորական աշխատանքի համար Կուբրիկին վճարելու էր $150,000[71]։ Կուբրիկը, որն այդ ժամանակ 31 տարեկան էր, արդեն նկարահանել էր 4 գեղարվեստական ֆիլմ և «Սպարտակը» դառնում է նրա մինչ այդ ունեցած ամենամեծ նախագիծը, որի դերակատարների թիվը հասնում էր 10,000-ի, իսկ բյուջեն կազմում էր 6 միլիոն դոլար[Ն 10]։ Այդ ժամանակ դա Ամերիկայում երբևէ նկարահանված ամենաթանկարժեք ֆիլմն էր, և Կուբրիկը դառնում է Հոլիվուդի ամենաերիտասարդ ռեժիսորը, որը պատմություն է կերտում[73]։

Սա Կուբրիկի առաջին ֆիլմն էր, որտեղ օգտագործվում էր հատուկ տեխնիկա՝ կատարելով բարձորակ նկարահանումներ և թույլ տալով Կուբրիկին նկարահանել համայնապատկերային տեսարաններ, որոնցից մեկում ընդգրկված էին 8,000 մարզված զինվորներ Իսպանիայից, որոնք ներկայացնում էին հռոմեական բանակը[Ն 11]։ Նկարահանումների ժամանակ վեճեր եղան Դուգլասի և Կուբրիկի միջև։ Վերջինս պնդում էր, որ նա չունի լիակատար ստեղծագործական վերահսկողություն նկարահանումների գեղարվեստական կողմի վրա[75][Ն 12]։ Կուբրիկը և Դուգլասը տարաձայնություններ ունեին նաև սցենարի շուրջ։ Անկախ այս տարաձայնություններին, «Սպարտակը» մեծ հաջողություն է ունենում՝ առաջին թողարկման ժամանակ ունենալով 14.6 միլիոն դոլարի շահույթ[75]։ Ֆիլմն առաջադրվում է վեց Օսկարի և արժանանում չորս Օսկարի տարբեր անվանակարգերում։ Կուբրիկը համոզվում է, որ եթե նկարահանման այսպիսի խնդրահարույց ընթացք ունեցող ֆիլմը կարող է հասնել նման արդյունքների, ապա ինքը կարող է հասնել ամեն ինչի[79]։ Սակայն «Սպարտակ» ֆիլմով ավարտվում է Կուբրիկի և Դուգլասի համագործակցությունը[Ն 13]։

Համագործակցություն Պիտեր Սելլերսի հետ (1962-1964)

խմբագրել
 
Լոլիտայի դերակատար Սյու Լայոն

Կուբրիկը և Հարրիսը որոշում են կայացնում Անգլիայում նկարահանել Կուբրիկի հաջորդ ֆիլմը՝ «Լոլիտան» (1962)՝ համաձայն Warner Bros-ի ռեժիսորների հետ կնքված պայմանագրի, որը նրանց կատարյալ վերահսկողություն էր ընձեռում ֆիլմի ստեղծման ամբողջ գործընթացում, բացի այդ ֆիլմի ծախսերը զգալիորեն կրճատվում էին դերասանական կազմի 80%-ի անգլիացի լինելու պայմանով։ «Լոլիտան»՝ Կուբրիկի առաջին ֆիլմը սև հումորի ժանրից, Վլադիմիր Նաբոկովի համանուն գրքի էկրանավորումն էր, որը պատմում է միջին տարիքի դասախոսի՝ 12 տարեկան աղջնակով հրապուրվածության մասին։ «Լոլիտան», որում խաղում են Պիտեր Սելլերսը, Ջեյմս Մեյսոնը, Շելի Ուինտերսը և Սյու Լայոնը, անցումային ֆիլմ էր Կուբրիկի համար, որը «շրջադարձ էր նատուրալիստական ֆիլմից դեպի իր հաջորդ ֆիլմերի սյուռեալիզմը», նշում է Ժին Յանգբլադը[82]։ Կուբրիկը տպավորված էր քամելեոն-դերասան Պիտեր Սելլերսով և թույլ էր տալիս նրան իմպրովիզներ անել նկարահանումների ժամանակ[83][Ն 14]։

«Լոլիտայի» նկարահանումները տևել են ավելի քան 88 օր և բյուջեն կազմել է 2 միլիոն դոլար։ Նկարահանումները կատարվել են Էլսթրի ստուդիայում և տևել են 1960 թվականի հոկտեմբերից մինչև 1961 թվականի մարտը[86]։ Կուբրիկը հաճախ ընդհարումներ էր ունենում Շելի Ուինտերսի հետ, ում նա համարում էր շատ բարդ և պահանջկոտ անձնավորություն, և մի անգամ գրեթե ազատում էր նրան աշխատանքից[87]։ Իր խնդրահարույց սցենարի հետևանքով «Լոլիտան» մեծ աղմուկ հանեց, և Կուբրիկը ստիպված էր հաշվի առնել կինոքննադատների կարծիքները։ Մեյսոնի և Լայոնի մասնակցությամբ բազմաթիվ էրոտիկ տեսարաններ, որոնք ակնհայտ էին նաև Նաբոկովի վեպում, դուրս մնացին ֆիլմի վերջնական տարբերակից[88]։ Ֆիլմը մեծ հաջողության չհասավ՝ բերելով ընդամենը 3․7 միլիոն դոլարի եկամուտ առաջին էկրանավորումից հետո[89][Ն 15]։ Դրանից հետո ֆիլմը բազմիցս արժանացել է կինոքննադատների գովասանքին[90]։ Պատմաբան Սթիվեն Կերչերը նշում է, « ֆիլմը դիտելով զգում ես, որ դրա ռեժիսորը ունի սուր հեգնական վերաբերմունք սառը պատերազմի մեջ գտնվող Ամերիկայի սոցիալական և սեքսուալ կյանքի բարդությունների նկատմամբ»։

Կուբրիկի հաջորդ նախագիծն էր «Դոկտոր Ստրեյնջլավ կամ ինչպես ես դադարեցի վախենալ և սիրեցի ռումբը» (1964), որը նույնպես սև հումոր ժանրից էր։ Երբ1950-ականներին սկսվեց Սառը պատերազմը, Կուբրիկը տարվել էր միջուկային պատերազմի խնդրով։ Կուբրիկն անգամ ցանկանում էր տեղափոխվել Ավստրալիա, քանի որ կարծում էր, որ Նյու Յորքը կարող է լինել ռուսների հավանական թիրախը։ Նա ուսումնասիրեց ավելի քան 40 ռազմական և քաղաքական գրքեր, և եկավ այն եզրակացության, որ «իրականում ոչ մեկ ոչինչ չգիտի, և այդ ամբողջ իրավիճակը պարզապես աբսուրդ է»[91]։«Կարմիր ազդանշան» վեպի հեղինակային իրավունքները ձեռք բերելուց հետո Կուբրիկը սցենարի շուրջ սկսեց համագործակցել գրքի հեղինակ Պիտեր Ջորջի հետ։ Գիրքը ի սկզբանե գրված էր որպես լուրջ քաղաքական թրիլլեր, բայց Կուբրիկի կարծիքով թեմայի լուրջ նկարագրությունը կլիներ անհավատալի և որոշեց վեպի ամենացայտուն մասերը վերածել կատակերգության[92]։

Մինչև նկարահանումները սկսելը Կուբրիկը հրավիրեց հայտնի լրագրող և երգիծաբան Թերրի Սադերնին՝ ֆիլմի սցենարի վերջնական տարբերակի վրա աշխատելու համար։ «Ֆիլմը բացահայտեց Կուբրիկին որպես յուրահատուկ աբսուրդիստի,» նշում է կինոգետ Աբրամսը[93]։ Սադերնը մեծ դեր խաղաց ֆիլմի վերջնական սցենարի ձևավորման հարցում և նրա անունը հայտնվեց ֆիլմի տիտրերում Պիտեր Ջորջի անվան կողքին, սակայն վերջինս Life ամսագրին հասցեագրված նամակում նշում էր, որ Սադերնի դերը ֆիլմի սցենարի ստեղծման հարցում անտեղի մեծ ուշադրության է արժանացել մամուլում, մինչդեռ իր դերը՝ որպես սցենարի համար հիմք հանդիսացած վեպի հեղինակի, պատշաճ կերպով չի ներկայացվել[94]։

Կուբրիկը գտավ, որ Ամերիկայում առկա որոշ տեխնիկական և քաղաքական խնդիրների պատճառով «Դոկտոր Ստրեյնջլավը» պետք է նկարահանել Անգլիայում։ Ֆիլմը նկարահանվեց 15 շաբաթում, նկարահանումներն ավարտվեցին 1963 թվականի ապրիլին, որից հետո Կուբրիկը 8 ամիս ծախսեց ֆիլմի մոնտաժման աշխատանքների համար։ Պիտեր Սելլերսը համաձայնեց նորից համագործակցել Կուբրիկի հետ և երեք տարբեր դերեր խաղաց ֆիլմում[Ն 16]։ Ֆիլմը մեծ աղմուկ հանեց և արժանացավ հակասական գնահատականների։ The New York Times-ի կինոքննադատ Բոսլի Կրաուզերը նշում է, «ֆիլմն անարգանք ու արհամարհանք է մեր ամբողջ պաշտպանության համակարգի նկատմամբ․․․ »[96], մինչդեռ Out of This World-ի թղթակից Ռոբերտ Բրուշտեյնը իր 1970 թվականի փետրվարյան համարում նշում է, որ «ֆիլմը սատիրա է[97]»։ Կուբրիկը դրան ի պատասխան նշում է, «Սատիրիկն այն մարդն է, որը շատ սկեպտիկ վերաբերմունք ունի մարդկային էության նկատմամբ, բայց որը բավականաչափ օպտիմիստ է, որպեսզի դրան հումորով վերաբերվի։ Սակայն, այո՛, դա կարող է լինել սև հումոր[98]»։ Այսօր ֆիլմը համարվում է բոլոր ժամանակների ամենասուր կատակերգություններից մեկը, և Rotten Tomatoes-ում ըստ 2015 թվականի օգոստոս ամսվա 68 կարծիքների ունի գրեթե անթերի 99% վարկանիշ։ Ամերիկայի կինոյի ինստիտուտը ֆիլմը համարել է Ամերիկայի լավագույն ֆիլմերի ցանկում 39-րդը և բոլոր ժամանակների կատակերգություններից 3-րդը։ 2010 թվականին The Guardian ֆիլմը համարել է բոլոր ժամանակների լավագույն կատակերգություններից 6-րդը[99]։

Նորարարական կինո (1965–1971

խմբագրել

Կուբրիկից պահանջվեց հինգ տարի իր հաջորդ ֆիլմը՝ «2001 թվականի տիեզերական ոդիսականը» (1968) նկարահանելու համար։ Ռեժիսորի վրա մեծ ազդեցություն էր թողել գիտաֆանտաստիկ ժանրի գրող Արթուր Քլարքի «Մանկության ավարտը» վեպը, որը պատմում էր այլմոլորակայինների գերռասայի մասին, որոնք օգնում են մարդկությանը իրենց նախկին ինքնությունից ազատվելու հարցում։ 1964 թվականի ապրիլին Նյու Յորքում Քլարքին հանդիպելուց հետո, Կուբրիկն առաջարկում է գրողին աշխատել նրա 1948 թվականին գրված «Ժամապահը» կարճ պատմվածքի վրա, որը կենտրոնում լուսնի վրա գտնված քառանիստն է, որն այլմոլորակայիններին տեղեկացնում է մարդկանց մասին[100]։ Այդ տարի Քլարքը սկսում է գրել «2001 թվականի տիեզերական ոդիսականը», իսկ դրա հիման վրա ֆիլմի սցենարը Կուբրիկի և Քլարքի համարգործակցության արդյունքն էր։ Ֆիլմի թեմատիկան, որը մտածողության ծնունդն է մեկ այլ մտածողությունից, զարգանում է երկու զուգահեռ պատմություններով, որոնք տեղի են ունենում երկու տարբեր ժամանակահատվածներում։

Կուբրիկը շատ ժամանակ է հատկացրել ֆիլմն ուսումնասիրելուն՝ հատուկ ուշադրություն դարձնելով, թե ինչպիսին կլինի ապագան։ NASA-ն Կուբրիկին թույլատրում է ուսումնասիրել Ռենջեր-9 առաքելության ժամանակ օգտագործված տիեզերանավը, որը թույլ կտար Կուբրիկի ճշգրտության հասնել իր նկարահանումներում[101]։ Ֆիլմի նկարահանումները սկսվեցին 1965 թվականի դեկտեմբերի 29-ին՝ լուսնի վրա մոնոլիտի՝ մենաքարի պեղումներով[102], իսկ նկարահանումները տեղի էին ունենում 1967 թվականի սկզբում Նամիբ անապատում։ Կապիկի ներգրավվածությամբ տեսարաններն ավարտվել են նույն տարվա ամռանը։ Ֆիլմի բյուջեն կազմեց 10.5 միլիոն դոլար[102]։ Ֆիլմում օգտագործված էֆեկտները նորարարական էին, որոնց համար էլ Կուբրիկն արժանացավ իր միակ անձնական Օսկարին վիզուալ էֆեկտների համար[102][Ն 17]։ Կուբրիկն ինքն է բացատրում իր ֆիլմի գաղափարը Rolling Stone-ին տված հարցազրույցում. «Խորը հոգեբանական առումով ֆիլմի սյուժեի կենտրոնում Աստծո փնտրտուքն է, որն արդյունքում առաջ է քաշում Աստծո գիտական սահմանումը։ Ֆիլմը պտտվում է մետաֆիզիկական գաղափարի շուրջ, իսկ իրական սարքակազմը և ամեն ինչի մասին փաստարկումներն անհրաժեշտ էին ցրելու համար պոետիկ գաղափարի հանդեպ առկա կարծրացած դիմադրությունը»[104]։

1968 թվականին թողարկվելուց հետո «2001 թվականի տիեզերական ոդիսականը» միանգամից հաջողության չհասավ։ Կինոքննադատները թերություն էին համարում ֆիլմում երկոսությունների պակասը, դեպքերի դանդաղ ընթացքը և առաջին հայացքից անթափանցելի թվացող սյուժեն[105]։ Ֆիլմը կարծես անտեսել էր գիտաֆանտաստիկ ժանրին բնորոշ պայմանականությունները և նման չէր դրանից առաջ նկարահանված որևէ գիտաֆանտաստիկ ֆիլմի[106], ինչպես նաև նման չէր Կուբրիկի նախորդ ֆիլմերից և ոչ մեկին։ Կուբրիկին հատկապես բարկացրել էր Պոլին Կաելի սուր քննադատությունը, որը ֆիլմը համարում էր սիրողական, որտեղ Կուբրիկը ներմուծուլ է բոլոր այն հիմարությունները, որ երբևէ ցանկացել է անել[107]։ Չնայած բոլոր իրարամերժ գնահատականներին ֆիլմը մեծ տարածում գտավ և մինչև 1972 թվականի ավարտը բերեց 31 միլիոն դոլարի եկամուտ[102][Ն 18]։ Այսօր այն համարվում է ամենահանճարեղ և ամենաազդեցիկ ֆիլմերից մեկը ողջ կինեմատոգրաֆի պատմության ընթացքում և ներառված է բոլոր ժամանակների թոփ տասը ֆիլմերի ցուցակում[109][110]։ Բաքսթերը նկարագրում է ֆիլմը որպես կինոյի պատմության ամենադիտված և քննարկված ֆիլմերից մեկը[111]։ Սթիվեն Սփիլբերգը ֆիլմն անվանել է իր սերնդի ֆիլմերի մեծ պայթյունը[112]։ ԼոԲրուտոն նշում է՝ ֆիլմը Կուբրիկին բարձրացրեց իսկական արվեստագետի մակարդակի, և դրանից հետո նա ընդգրկվեց կինոյի վարպետների շարքում[113]։

 
Էրոտիկայի օրինակ «Լարովի նարինջ» ֆիլմից (1971)

«2001 թվականի տիեզերական ոդիսականը» ավարտելուց հետո Կուբրիկը փնտրում էր մի նախագիծ, որի համար ավելի քիչ բյուջե կպահանջվեր։ Նրա ընտրությունը կանգ առավ «Լարովի նարինջ» (1971) ֆիլմի վրա, որը իրավապահ մարմինների կողմից բռնության և փորձարարական վերականգնողական աշխատանքների ուսումնասիրություն է, որի հիմքում Ալեքսի կերպարն է, որին մարմնավորել է Մալքոլմ Մաքդաուելը։ Առաջին անգամ Կուբրիկը ծանոթացավ Էնթոնի Բյորջեսի «Լարովի նարինջ» վեպին Թերրի Սաուզերնի միջոցով, երբ երկուսով աշխատում էին «Դոկտոր Ստրեյնջլավ» ֆիլմի շրջանակներում։ Կուբրիկը մերժեց առաջարկը՝ նշելով, որ նադսաթը՝ դեռահասների փողոցային լեզուն շատ բարդ էր հասկանալ։ 1969 թվականին եկավ իսկական պահը երիտասարդության այլասերվածության մասին ֆիլմ նկարահանելու։ Նոր Հոլիվուդ շարժումը ականատեսավ եղավ բազմիթիվ ֆիլմերի երիտասարդության սեռական կյանքի և ըմբոստության թեմաներով։ «Լարովի նարինջը» նկարահանվեց 1970-1971 թվականներին և ֆիլմի բյուջեն կազմեց 2 միլիոն ֆունտ ստերլինգ[114]։ Կուբրիկը Ալեքսի կերպարի դերակատար Մաքդաուելի մասին նշում է, որ ամենայն հավանականությամբ չէր նկարի ֆիլմը, եթե Մաքդաուելը չկարողանար նկարահանվել ֆիլմում[115]։

Դեռահասների բռնության տեսարանների պատճառով «Լարովի նարինջը» դարձավ ամենախնդրահարույց ֆիլմերից մեկը։ Բրիտանիայում և Ամերիկայում 1971 թվականին Սուրբ Ծննդյան տոներից առաջ թողարկվելուց հետո ֆիլմը ստացավ X ռեյտինգ, որը նշանակում էր որ ֆիլմի թույլատրվում էր դիտել միայն չափահասներին։ Սակայն որոշ կինոքննադատներ կարծում էին, որ ֆիլմի բռնության տեսարաններն ավելի շատ ծաղր են և պակաս բռնի՝ համեմատած նմանատիպ այլ ֆիլմերի հետ։ Կուբրիկն ինքն է Մեծ Բրիտանիայում ֆիլմը հանում շրջանառությունից, երբ ստանում է մահվան սպառնալիքներ, որոնց նախորդել էին մի քանի սպանություններ, որոնք արվել էին ֆիլմի տեսարանների նմանությամբ։ Ֆիլմը ՄԲ-ում հասանելի դարձավ միայն Կուբրիկի մահից հետո։ Ֆիլմի քննադատներից մեկը՝ Ջոն Տրեվելյանը նշում է, որ անձամբ համարում է որ «Լարովի նարինջը» կինոյի՝ իր երբևէ տեսած ամենահոյակապ նմուշներից է, և այն ավելի շատ ներկայացնում է ինտելեկտուալ փաստարկներ, քան սադիզմի դրսևորումներ բռնության տեսարանների ժամանակ։ Կինոքննադատը սակայն նշում էր, որ շատերը կարող են չհամաձայնել այս տեսակետի հետ[116]։ 1972 թվականին «Լարովի նարինջը» ներկայացվեց չորս Օսկարի՝ Լավագույն ֆիլմ, Լավագույն ռեժիսոր, Լավագույն էկրանավորում և Լավագույն մոնտաժ անվանակարգերում։ Նյու Յորքի կինոքննադատների շրջանակը «Լարովի նարինջը» համարեց 1971 թվականի լավագույն ֆիլմ[117]։ Ուիլյամ Ֆրիդկինը, որը 1971 թվականին արժանացավ լավագույն ռեժիսոր կոչմանը, լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել էր. «Անձամբ կարող եմ նշել, որ Կուբրիկին եմ համարում տարվա լավագույն ռեժիսորը։ Անգամ ոչ միայն այս տարվա, այլ մեր ժամանակների»։

Սարսափ ֆիլմեր (1972–1980)

խմբագրել
 
Ռայան Օ՛Նիլ, Բարրի Լինդոն ֆիլմի գլխավոր դերակատար (1975)

«Բարրի Լինդոն»-ը (1975) Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյի «Բարրի Լինդոնի ճակատագիրը» վեպի էկրանավորումն է։ Վեպը պատմում է 18-րդ դարի մի իռլանդացի սրիկայի կյանքի պատմությունը։ 1972 թվականին Warner Bros.-ը համաձայնում է 2,5 միլիոն դոլար ներդնել ֆիլմի նկարահանումների համար, միայն այն պայմանով, որ Կուբրիկը պետք է հրավիրեր Հոլիվուդի լավագույն դերասաններին՝ ֆիլմի հաջողությունը երաշխավորելու համար[118]։ Ինչպես միշտ Կուբրիկը և իր ստեղծագործական կազմը մանրակրկիտ ուսումնասիրություններ են անում, և Կուբրիկը, որը ոչինչ չգիտեր 18-րդ դարի Իռլանդիայի մասին, նկարահանումների վերջում դառնում է դրա մասնագետը։ Նկարահանումների տեղանքի մեծ թվով լուսանկարներ են արվում, ստեղծվում են մեծ թվով տաղանդավոր նկարիչների գործերի կրկնօրինակները, որոնք անհրաժեշտ էին նկարահանումների համար[119][Ն 19]։ Նկարահանումները սկսվում են 1973 թվականի աշնանը Իռլանդիայում։ Ֆիլմի բյուջեն կազմում էր 11 միլիոն դոլար, իսկ նկարահանող և ստեղծագործական կազմը բաղկացած էր 170 հոգուց[121]։ Նկարահանումնհերն իրականացվեցին Իռլանդիայում, քանի որ Անգլիայի համեմատ այնտեղ կարելի էր ավելի շատ գտնել 18-րդ դարի շենքեր[122]։ Նկարահանումները հենց սկզբից դժվար ընթացան՝ անբարենպաստ եղանակային պայմանների և Հյուսիսային Իռլանդիայում առկա քաղաքական խնդիրների պատճառով[123]։ Նկարահանումներում անգլիացի զինվորներ ներգրավելու պատճառով 1974 թվականին Իռլանդիայի հանրապետական բանակի կողմից մահվան սպառնալիքներ ստանալուց հետո, Կուբրիկն ընտանիքի հետ միասին լքում է Իռլանդիան և նկարահանումները շարունակում Անգլիայում[124]։

 
Ուիլյամ Հոգարթի կտավը, որը պատկերում է ներսի մի տեսարան, ինչպիսին Կուբրիկը ձգտում էր ստանալ Բարրի Լինդոն ֆիլմում

Բաքսթերը նշում է, որ «Բարրի Լինդոնն» այն ֆիլմն է, որը վատ համբավ բերեց Կուբրիկին՝ բացահայտելով նրա չափազանց մանրախնդիր լինելը, քանի որ երբեմն նա պահանջում էր նույն տեսարանը նկարահանել ավելի քան 20 կամ 30 անգամ[125]։ Շատ հաճախ համարվելով Կուբրիկի բնականին ամենամոտ նկարահանված ֆիլմը[126]՝ «Բարրի Լինդոն» ֆիլմի կինեմատոգրաֆիական լուծումները և լուսավորությունը համարվում էին նորարարական այդ ժամանակաշրջանի համար։ Հատկանշական է, որ ներսի տեսարանները նկարահանվել են հատուկ f/0.7 Zeiss տեսախցիկի տեսապակիներով, որոնք մշակվել էին հատուկ NASA-ի պատվերով՝ արբանյակային նկարահանումներ իրականացնելու համար։ Այդ տեսապակիները թույլ տվեցին որոշ տեսարաններ նկարահանել միայն մոմի լույսի լուսավորության պայմաններում, որը ստեղծում էր 18-րդ դարի նկարներին հատուկ երկչափ ու աղոտ լուսավորությամբ տեսարաններ[127]։ Կինեմատոգրաֆիստ Ալլեն Դավիոն նշում է, որ այդ մեթոդը թույլ է տալիս հանդիսատեսին պատկերացնել մարդկանց և տեսարանները նույն կերպ, ինչ նրանք կլինեին այդ ժամանակաշրջանում[128]։ Կռվի շատ տեսարաններ նկարահանվել են ձեռքի տեսախցիկով` ֆիլմին փաստավավերագրական ռեալիզմ և անմիջականություն հաղորդելու համար[129]։ Չնայած այն փաստին, որ «Բարրի Լինդոնը» մեծ լսարան հավաքեց Ֆրանսիայում, այն ձախողվեց ամերիկյան շուկայում՝ բերելով ընդամենը 9․5 միլիոն դոլարի եկամուտ այն դեպքում, երբ Warner Bros.-ին պետք էր 30 միլիոն դոլարի և ավելի վաճառք եկամուտ ապահովելու համար։ «Բարրի Լինդոն» ֆիլմի տեմպն ու երկարությունը վանեցին ամերիկյան մի շարք կինոքննադատների և հանդիսատեսին, սակայն ֆիլմն առաջադրվեց 7 Օսկարի և հաղթեց 4 անվանակարգերում՝ Լավագույն գեղարվեստական ղեկավար, Լավագույն կինեմատոգրաֆիա, Կոստյումների լավագույն դիզայն և Լավագույն երաժշտություն, արդյունք, որին չէր հասել Կուբրիկի ֆիլմերից ոչ մեկը։ Ինչպես Կուբրիկի շատ ֆիլմեր, «Բարրի Լինդոնի» հեղինակությունն աճեց տարիներին զուգընթաց և այժմ համարվում է նրա ֆիլմերից լավագույններից մեկը հատկապես ռեժիսորների և կինոքննադատների շրջանում։ Մի շարք հարցումներ, ինչպիսիք են The Village Voice (1999), Sight & Sound (2002) և Time (2005), ֆիլմը դասել են երբևէ նկարահանված լավագույն ֆիլմերի շարքում[130][131][132]։ 2018 թվականի մարտի 28 դրությամբ ֆիլմը Rotten Tomatoes-ում ունի 97% ցուցանիշ, ըստ 62 գրախոսականների[133]։ Ռոջեր Էբերթը այն համարում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկը․ «բոլոր առումներով իսկական կուբրիկյան ֆիլմ՝ տեխնիկապես հիասքանչ, էմոցիոնալ առումով զսպված, մարդկային էությունն անգթորեն բացահայտող»[134]։

 
Ahwahnee հյուրանոցի ներսի դիզայնի որոշ տարրեր օգտագործվել են որպես օրինակ the Overlook հյուրանոցի տեսարանների համար

«Փայլատակում» ֆիլմը լույս տեսավ 1980 թվականին, որը սարսափ ժանրի գրող Սթիվեն Քինգի համանուն վեպի էկրանավորումն էր։ «Փայլատակումը» Կուբրիկի նկարահանած միակ սարսափ ֆիլմը չէր։ Կուբրիկը կիսատ է թողել «Սատանա քշողը» (1973) և «Սատանա քշողը 2։ Հերետիկոսը» (1977) սարսափ ֆիլմերի ռեժիսորական աշխատանքները, թեև 1966 թվականին իր ընկերոջ հետ զրույցում նշել էր, որ ցանկանում է նկարահանել աշխարհի ամենասարսափ ֆիլմը[135]։ «Փայլատակում» ֆիլմում հանդես է գալիս Ջեք Նիկլսոնը գրողի դերում, որը աշխատանքի է ընդունվում որպես Ռոքի լեռներում գտնվող մեծ և մեկուսացած հյուրանոցի ձմեռային պահակ։ Նա ձմեռն անց է կացնում այդ հյուրանոցում իր կնոջ, ում դերը խաղում է Շելլի Դյուվալը, և որդու հետ, որը դրսևորում է պարանորմալ կարողություններ։

Հյուրանոցում մնալու ընթացքում նրանք ականատես են լինում Ջեքի խելագարությանը և շինությունում կատարվող գերբնական սարսափներին։ Կուբրիկն իր դերասաններին հնարավորություն էր տվել փոփոխել սցենարը և հարկ եղած դեպքում իմպրովիզների դիմել։ Դրա արդյունքում Նիկլսոնը հեղինակում է «Ահա և Ջոննին» հայտնի արտահայտությունը և գրամեքենայի առջև նստած տեսարանը, որտեղ ամուսինն իր զայրույթն է դատարկում կնոջ վրա[136]։ Կատարելության հասնելու համար Կուբրիկը երբեմն պահանջում էր նույն տեսարանը նկարահանել 70-80 անգամ։ Դյուվալը, ում Կուբրիկը դիատվորյալ մեկուսացրել էր և ում հետ ռեժիսորը շատ հաճախ վիճում էր, ստիպված էր կրկնել բեյզբոլի հայտնի տեսարանն ավելի քան 127 անգամ։ Դրանից հետո Դյուվալը Կուբրիկի մի մազափունջ էր ցույց տվել՝ նշելով, որ դա իր մազերն են թափվում նկարահանումների հետ կապված սթրեսի պատճառով[137]։ Ֆիլմում բարի տեսարանը նկարհանվել է 36 անգամ, իսկ խոհանոցի տեսարանը՝ շուրջ 148 անգամ[138]։

Կուբրիկը նկարահանումների համար օգտագործեց նոր ստեղծված Steadicam-ը, որը թույլ էր տալիս սահուն նկարահանումներ իրականացնել ձեռքով, որոնք հնարավոր չէր անել ոչ մի ուրիշ տեսախցիկով։ Ըստ Steadicam-ի հեղինակ Գերըթ Բրաունի, դա առաջին ֆիլմն էր, որն օգտագործել էր տեսախցիկի բոլոր հնարավորությունները[139]։

1980 թվականի մայիսի 23-ին՝ ֆիլմի թողարկումից 5 օր անց, ականատես լինելով հանդիսատեսի հուզմունքին կինոթատրոններում՝ Կուբրիկը պահանջում է հեռացնել ֆիլմի վերջին տեսարանը, որտեղ հյուրանոցի մենեջեր Ուլմանը հիվանդանոցում այցելում է Վենդիին (Շելլի Դյուվալ)[140]։ «Փայլատակումը» մի քանի օրում բերեց 1 միլիոն դոլարի եկամուտ՝ մինչև տարվա վերջ Ամերիկայում հասնելով 30․9 միլիոն դոլար եկամուտի[141]։ Ֆիլմի մասին կարծիքներն իրարամերժ էին, սակայն ինքը Քինգը չէր հավանել այն և չէր սիրում Կուբրիկին[142]։ The New York Times-ի լրագրող Ժանետ Մասլինը հիացած էր, թե ինչպես էր Կուբրիկը հսկայական շինությունը վերածել կաշկանդող ու կլաուստրաֆոբիկ օբյեկտի։ Այսօր «Փայլատակումը» համարվում է սարսափ ժանրի դասական ֆիլմ[143], իսկ Ամերիկյան կինոյի ինստիտուտն այն համարել է բոլոր ժամանակների լավագույն թրիլլերներից 29-րդը[144]։

Վերջին տարիների աշխատանք (1981–1999)

խմբագրել
 
Լի Էրմի, «Ամբողջական մետաղական պատյանը» ֆիլմում սերժանտ Հարթմանի դերակատարը (1987)

Կուբրիկը հանդիպում է հեղինակ Մայքլ Հերրին ընդհանուր ընկերոջ՝ Դեյվիդ Քորնվելի (վիպասան Ջոն Լե Կարրե) միջոցով 1980 թվականին և հետաքրքրվում նրա՝ Վիետնամի պատերազմի մասին պատմող գրքով[145]։ Կուբրիկը հետաքրքրված էր նաև Գուստավ Հասֆորդի «Ծերունիները» վեպով, որը նույնպես Վիետնամի պատերազմի մասին էր։ Մտքում ունենալով ֆիլմի գաղափարը, որը հետագայում անվանվեց «Ամբողջական մետաղական պատյանը», Կուբրիկը սկսեց սցենարի վրա աշխատել միաժամանակ և՛ Հերրի, և՛ Հասֆորդի հետ։ Հետագայում նա Հասֆորդի վեպը համարեց «դաժանորեն անկեղծ» և որոշեց ֆիլմը նկարահանել հիմնվելով այդ վեպի վրա[145]։ Ֆիլմի բյուջեն կազմեց 17 միլիոն դոլար և նկարահանվեց Կուբրիկի տանից 30 մղոնի շրջանակներում 1985 թվականի օգոստոսից մինչև 1986 թվականի սեպտեմբերը՝ ավարտին հասնելով նախատեսվածից ավելի ուշ, քանի որ Կուբրիկը ստիպված էր հինգ ամսով դադարեցնել նկարահանման աշխատանքները ջիպ ավտոմեքենայով վթարի ընթարկվելու պատճառով, որը գրեթե ճակատագրական ավարտ էր ունենալու Կուբրիկի և Լի Էրմիի համար[146]։ Լքված գազի գործարանները, որոնք գտնվում էին Բեքթոնում՝ Լոնդոնի նավանորոգման թաղամասերից մեկում, ծառայեցին որպես ավերված քաղաք Հյուեն[147], որի շնորհիվ ֆիլմի տեսարանները տարբերվում են Վիետնամի պատերազմի մասին եղած մյուս բոլոր ֆիլմերի տեսարաններից։ Մոտավորապես 200 արմավենիներ բերվեցին Հյուսիսային Աֆրիկայից 40-ոտնաչափ մեծության կցասայլերով։ Յուրաքանչյուր ծառը արժեր £1000: Ինչպես նաև Հոնգ Կոնգից բերվեցին հազարավոր արհեստական բույսեր ֆիլմի համար անհրաժեշտ տեսարանների բուսականությունն ապահովելու համար[148]:

Ըստ կինոքննադատ Միշել Սիմանի, ֆիլմում արտահայտված էին Կուբրիկի ֆիլմերին հատուկ բնորոշ գծեր՝ հեգնական երաժշտություն, մարդկային որակները կորցրած մարդկանց պատկերում և մեծ ուշադրություն մանրուքներին, որոնք ֆիլմը դարձնում են իրական։ Վերջին տեսարանում Միացյալ Նահանգների ծովային ուժերը հսկում են լքված ու ավերված քաղաքը՝ սուլելով Միկի Մաուս ակումբի երգերից մեկը, որով Կուբրիկը ուզում է ցույց տալ տեսարանի ողջ ցինիզմը[149]։ Ֆիլմը թողարկվեց 1987 թվականի հունիսին և մեծ աղմուկ հանեց՝ միայն առաջին 50 օրերին բերելով 30 միլիոն դոլարի շահույթ[150], սակայն Օլիվեր Սթոնի՝ մեկ տարի առաջ թողարկված և մեծ հաջություն ունեցած «Դասակ» ֆիլմը ստվեր գցեց Կուբրիկի ֆիլմի վրա[151]։ Ֆիլմի գրախոսություններից մեկում նշվում է. «Ամբողջական մետաղյա սաղավարտի» առաջին մասն ուղղակի հիասքանչ է։ Հետո ֆիլմը դառնում է գլուխգործոց»[152]։

«Լայն փակված աչքերով» ֆիլմը, որը նկարահանվեց 1999 թվականին, դարձավ Կուբրիկի վերջին աշխատանքը։ Ֆիլմում խաղում են Նիկոլ Քիդմանը և Թոմ Կրուզը, որոնք ներկայացնում են մանհեթենյան մի զույգի պատմություն։ Թոմ Կրուզը մարմնավորում է բժշկի կերպարը, ով ականատես է լինում շատ տարօրինակ դիմակահանդեսի արարողության, որը հետագայում սպառնալիք է դառնում իր կյանքի համար։ Ֆիլմը նկարահանվել է Արթուր Շնիցլերի՝ 1926 թվականին գրված «Երազանքների պատմություն» վեպի հիման վրա, սակայն գործողությունները 1920-ականների Վիեննայից տեղափոխված են 1990-ականների Նյու Յորք։ Չնայած այդ ժամանակ Կուբրիկը 70 տարեկան էր, սակայն նա 15 ամիս շարունակ անդադար աշխատեց, որպեսզի ֆիլմը թողարկվի ժամանակին՝ 1999 թվականին հուլիսի 16-ին։

«Լայն փակված աչքերով» ֆիլմը, ինչպես «Լոլիտան» և «Լարովի նարինջը» դրանից առաջ, մինչև ցուցադրությունը ենթարկվեցին գրաքննության։ Կուբրիկն ուղարկեց ֆիլմի անավարտ տարբերակը դերասաններին և պրոդյուսերներին մի քանի ամիս դրա թողարկումից առաջ, սակայն հանկարծամահ եղավ 1999 մարտի 7-ին, երբ նոր էր ավարտել ֆիլմի վերջնական խմբագրական աշխատանքները։ Նա երբեք չտեսավ ֆիլմի՝ հանդիսատեսին ցուցադրված վերջնական տարբերակը[153], բայց նա դիտել էր նախնական տարբերակը Կրուզի և Քիդմանի հետ և մի առիթով նշել է, որ դա իր երբևէ նկարահանած լավագույն ֆիլմն է[154]։ Այդ ժամանակ ֆիլմի միասին հնչեցին բազմաթիվ հակասական կարծիքներ և այն ավելի քիչ հավանության արժանացավ, քան Կուբրիկի մյուս ֆիլմերը։ Ռոջեր Էբերտը ֆիլմը գնահատաեց 4 աստղից 3.5: Նա ֆիլմի կառուցվածքը համեմատեց թրիլլերի հետ, որը նման է «բաց թողնված հնարավորությունների և առիթների էրոտիկ ցնորքների»՝ նշելով, որ լույսերի օգտագործումը Սուրբ Ծննդյան տեսարանում ֆիլմը դարձնում են «աչք ծակող, ինչպես շեղող հնարք[155]»: Սթիվեն Հանթերը Վաշինգտոն Փոստից չէր հավանել ֆիլմը՝ գրելով, որ «այն ավելի շատ տխուր է, քան վատը[156]»:

«Ա.Բ. Արհեստական բանականություն» և չիրականացված նախագծեր

խմբագրել

«Ա.Բ. Արհեստական բանականություն»

խմբագրել
 
Սթիվեն Սփիլբերգ

1980-ականներին և 1990-ականների սկզբին Կուբրիկը համագործակցում էր Բրայան Ալդիսի հետ` վերջինիս «Սուպերխաղալիքները բավականացնում են ողջ ամառ» կարճ պատմվածքը երեք մասանի ֆիլմ դարձնելու նպատակով։ Դա ֆուտուրիստական հեքիաթ էր մի ռոբոտի մասին, որը նման է և իրեն պահում է երեխայի պես, որը ջանում է դառնալ «իսկական տղա» ինչպես Պինոկիոն։ 1995 թվականին Կուբրիկը դիմում է Սթիվեն Սփիլբերգին և ներկայացնում «Արհեստական բանականության» սցենարը՝ առաջարկելով, որ ինքը լինի ֆիլմի պրոդյուսերը, իսկ Սփիլբերգը՝ ռեժիսորը[151]։ Կուբրիկն ու Սփիլբերգը երկար հեռախոսային զրույց են ունենում, որից հետո համաձայնության են գալիս[157]։

1999 թվականին Կուբրիկի մահից հետո Սփիլբերգը հավաքում է Կուբրիկի թողած բոլոր սևագրերն ու նշումները և կազմում նոր սցենար, որը հիմնված էր Իան Ուոթսոնի 90 էջանոց պատմության վրա, որը գրվել ու մշակվել էր դեռ Կուբրիկի կենդանության օրոք[158]։ 2001 թվականին Սփիլբերգը նկարահանում է «Արհեստական բանականությունը»[158][159]։ Ֆիլմի պրոդյուսերն էր Կուբրիկի փեսան՝ Յան Հարլանը, որը միշտ եղել էր Կուբրիկի ֆիլմերի պրոդյուսերը[160]։

Թեև Սփիլբերգը կարողանում էր ինքնուրույն գործել, նա իրեն պարտավորված էր զգում արժանին մատուցել Կուբրիկին և այդ իսկ պատճառով հավատարիմ է մնում Կուբրիկի վիզուալ սխեմային։ Սփիլբերգը, որը մի առիթով նշել էր, որ Կուբրիկին համարում է իր երբևէ հանդիպած ամենամեծ վարպետը, խոստովանել է․ «Ինձ թվում էր, որ ֆիլմի վրա աշխատելիս ինձ ուղղորդում է նրա ուրվականը»[161]։ Ֆիլմը թողարկվեց 2001 թվականի հունիսին։ Ֆիլմի սկզբում և վերջում երախտիքի և շնորհակալական խոսքեր են՝ ուղղված Կուբրիկին[162]։

Նապոլեոն

խմբագրել
 
Նապոլեոն ֆիլմի սցենարը

«2001 թվականի տիեզերական ոդիսականը» ֆիլմից հետո Կուբրիկը պլանավորում է ֆիլմ նկարահանել ֆրանսիացի կայսր Նապոլեոնի կյանքի մասին։ Տպավորված լինելով նրա կյանքով և «ինքնակործանմամբ»[163], Կուբրիկը իր ժամանակի մեծ մասն անց է կացնում ֆիլմի ընթացքը պլանավորելու վրա և երկու տարի շարունակ ուսումնասիրություններ է կատարում Նապոլեոնի կյանքի մասին՝ կարդալով հարյուրավոր գրքեր և հասանելի լինելով Նապոլեոնի անձնական հուշերին և ծանոթագրություններին։ Նա նաև դիտում է Նապոլեոնի մասին երբևէ նկարահանված բոլոր ֆիլմերը և չի հավանում դրանցից ոչ մեկը՝ ներառյալ Աբել Գանսի՝ 1927 թվականին նկարահանված ֆիլմը, և չնայած այն փաստին, որ այն համարվում է գլուխգործոց, Կուբրիկն այն անվանում է՝ շատ անհաջող ժապավեն[164]։

Կուբրիկը մշակում է սցենարը 1961 թվականին և պատրաստվում էր նկարահանել ծավալուն ստեղծագործություն՝ 40,000 հետևակի և 10,000 հեծելազորի մասնակցությամբ։ Նա պատրաստվում էր վարձակալել երկրի ամբողջ զինված ուժերը ֆիլմը նկարահանելու համար, քանի որ նրա կարծիքով «նապոլեոնյան մենամարտերը գեղեցիկ են ինչպես բալետի ներկայացումը, և դրանց գեղագիտական հոյակապությունը գնահատելու համար հարկավոր չէ ունենալ ռազմական գիտելիքներ»։ Կուբրիկը ցանակնում էր դրանք վերարտադրել էկրանին այնքան բնական, որքան հնարավոր է[165]։ Կուբրիկը հետազոտական խմբեր էր ուղարկում Եվրոպայով մեկ տեղանքի ուսումնասիրություններ կատարելու համար, ինչպես նաև սցենարիստ և ռեժիսոր Էնդրյու Բիրկինին, որը նրա երիտասարդ օգնականներից էր 2001 թվականին, գործուղում է Էլբա կղզի, Աուստեռլից և Ուոթերլոու՝ բազմաթիվ լուսանկարներ անելու, որոնք նա հետագայում պետք է մանրամասն ուսումնասիրեր։ Կուբրիկը դիմում է բազմաթիվ աստղերի ֆիլմի գլխավոր դերերում հանդես գալու համար, որոնց թվում էր նաև Օդրի Հեփբերնը, որին առաջարկվել էր խաղալ կայսրուհի Ժոզեֆինի դերը, սակայն որը մերժում է առաջարկը, քանի որ պատրաստվում էր հեռանալ մեծ կինոյից[166]։

Մինչև Ջեք Նիկոլսոնին Նապոլեոնի դերը հանձնելը, գլխավոր դերի համար հավակնում էին բրիտանացի դերասաններ Դեյվիդ Հեմմինգսը և Իան Հոլմը[167]։ Արդեն ամեն ինչ պատրաստ էր ֆիլմի նկարահանումները սկսելու համար, երբ 1969-ին MGM-ը չեղյալ հայտարարեց նախագիծը։ Բազմաթիվ պատճառներ էին նշվում նախագծի դադարեցման հետ կապված, որոնց թվում էին ֆիլմի բյուջեն, MGM-ի սեփականատերերի փոփոխությունը, և այն վատ ընդունելությունը, որին արժանացավ Նապոլեոնի մասին 1970 թվականին նկարահանված «Ուոթերլոու» սովետական ֆիլմը։ 2011 թվականին Taschen-ը հրատարակում է «Կուբրիկի Նապոլեոնը․ երբեք չնկարահանված լավագույն ֆիլմը» գիրքը, որը ներառում էր հսկա գրականության ցանկ և Կուբրիկի փաստաթղթերը, ինչպիսիք են տեսարանների լուսանկարներ և նամակներ, որոնք ստացել և ուղարկել էր Կուբրիկը։ 2013 թվականի մարտին Սթիվեն Սփիլբերգը, որը Կուբրիկի հետ համագործակցել էր «Ա.Բ. Արհեստական բանականություն» ֆիլմի շրջանակներում և Կուբրիկի մոլի երկրպագուներից էր, հայտարարում է, որ հիմնվելով Կուբրիկի սցենարի վրա՝ ինքը «Նապոլեոնը» կվերածի փոքր հեռուստասերիալի[168]։

Այլ նախագծեր

խմբագրել

1950-ականներին Կուբրիկը և Հարրիսը մշակում են սիթքոմ, որում պետք է խաղար Էրնի Կովակսը, և «Ես գողացել եմ 16,000,000 դոլար» գրքի ադապտացիան, բայց դրանցից ոչ մեկ իրականություն չի դառնում[62]։ Ռեժիսոր Թոնի Ֆրիուինը, որը երկար ժամանակ աշխատել էր Կուբրիկի հետ, 2013 թվականին իր հոդվածներից մեկում նշում է․ «Կուբրիկին անչափ հետաքրքրում էր նացիստների թեման և նա անպայման ուզում էր ֆիլմ նկարահանել այդ թեմայով»։ Կուբրիկը ցանկանում էր ֆիլմ նկարահանել նացիստական սպա Դիետրիխ Շուլց-Կոենի կյանքի մասին, որը հանդես էր գալիս Դոկտոր Ջազ կեղծանվամբ և գրախոսականներ էր գրում նացիստական շրջանում գերմանական երաժշտության վերաբերյալ։ Սակայն այդ նախագիծն այդպես էլ իրականություն չի դառնում[169]։ Այդ նախագիծը կիսատ թողնելու հիմնական պատճառն այն էր, որ Կուբրիկը ամբողջությամբ տրվեց «Արիական փաստաթղթեր» ֆիլմի աշխատանքներին։ Ֆիլմը պետք է հիմնված լիներ Լուիս Բեգլիի «Պատերազմի ստերը» վեպի վրա, սակայն հետագայում Կուբրիկը համարեց, որ Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակը» հիմնված է հիմնականում նույն նյութի վրա[151]։

Ըստ կենսագիր Ջոն Բաքսթերի, Կուբրիկը ցանկանում էր պոռնոգրաֆիկ ֆիլմ նկարահանել, որը պետք է հիմնված լիներ Թերրի Սաուդերնի «Կապույտ ժապավեն» երգիծաբանական վեպի վրա։ Վեպը պատմում է մի ռեժիսորի մասին, որը պատրաստվում է նկարահանել Հոլիվուդի ամենամեծ բյուջեն ունեցող պոռնոգրաֆիկ ֆիլմ։ Սակայն, Բաքսթերը նշում է, որ Կուբրիկը գալիս է այն եզրակացության, որ ինքը չունի համբերություն և այնպիսի խառնվածք, որպեսզի կարողանա ներգրավվել պոռնոֆիլմերի արտադրության մեջ։ Ինչպես նաև Սաուդերնը նշում է, որ Կուբրիկը չափազանց պահպանողական էր սեռականությանը վերաբերող հարցերում և չէր կարող դրանից ավելի առաջ անցնել[170]։ Կուբրիկը չի կարողանում նկարահանել Ումբերտո Էկոյի «Ֆուկոյի ճոճանակը» վեպի վրա հիմնված ֆիլմը, քանի որ «Վարդի անունը» վեպի էկրանավորումը չհավանելուց հետո, Էկոն պատվիրել էր իր հրատարակչին երբեք չվաճառել իր վեպերի հեղինակային իրավունքները[171]։ Երբ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպի հեղինակային իրավունքները հանձնվում են United Artists-ին, Բիթլզ ռոք-խմբի անդամները դիմում են Կուբրիկին, որպեսզի նա լինի ֆիլմի ռեժիսորը, սակայն Կուբրիկը հրաժարվում է լինել մի ֆիլմի ռեժիսոր, որը պետք է հիմնված լիներ շատ հայտնի գրքի վրա[172]։

Ազդեցություն կարիերայի վրա

խմբագրել

Երիտասարդ տարիքում Կուբրիկի վրա մեծ ազդեցություն են գործել սովետական շրջանի մի շարք կինոգործիչներ, ինչպիսիք են Սերգեյ Էյզենշտեյնը և Վսևոլոդ Պուդովկինը[173]։ Կուբրիկը կարդում է Պուդովկինի «Ֆիլմի տեխնիկա» ազդեցիկ աշխատությունը, որտեղ վիճարկվում է այն փաստը, որ մոնտաժը ֆիլմը դարձնում է արվեստի յուրահատուկ տեսակ։ Կուբրիկը միշտ խորհուրդ էր տալիս ուրիշներին կարդալ այս գործը։ Թոմաս Նելսոնը նշում է, որ այս գիրքն ամենամեծ ազդեցությունն է ունեցել Կուբրիկի գեղագիտական հայացքների ձևավորման վրա։ Կուբրիկը նաև կարևոր է համարել Կոնստանտին Ստանիսլավսկու գաղափարները, որոնց միջոցով սովորել է ռեժիսուրայի հիմունքները[174]։

Կուբրիկի ընտանիքը և շատ կինոքննադատներ պնդում են, որ նրա հրեական արմատները ձևավորել են նրա աշխարհայացքը և արտացոլվել են նրա ֆիլմերում։ Կուբրիկի մահից հետո և՛ նրա կինը, և՛ դուստրը նշում են, որ թեև Կուբրիկը կրոնավոր չէր, սակայն չէր դրժում իր հրեականությունը։ Նրա դուստրը նշում է, որ Կուբրիկը ցանկանում էր ֆիլմ նկարահանել Հոլոքոստի մասին՝ «Արիական փաստաթղթեր», և տարիներ շարունակ ուսումնասիրել է այդ թեման[175]։ Կուբրիկի ընկերների մեծ մասը, լուսանկարչության և կինեմատոգրաֆիայի ոլորտի նրա գործընկերներից շատերը, ինչպես նաև նրա առաջին երկու կանայք հրեաներ էին։ Բրիտանացի սցենարիստ ֆրեդերիկ Ռաֆայելը, որը Կուբրիկի հետ համագործակցել է նրա ստեղծագործական կյանքի վերջին տարիներին, նշում է, որ Կուբրիկի ֆիլմերի յուրօրինակությունը ինչ-որ չափով պայմանավորված է այն փաստով, որ «Կուբրիկը (հրեական?) հարգանք էր տածում բոլոր ուսյալ մարդկանց հանդեպ»։ Ֆրեդերիկ Ռաֆայելը նշում է նաև, որ անհնար է հասկանալ Կուբրիկին առանց հրեականությունը նրա մտածողության հիմք ընդունելու[176]։

Պատկեր:Madame de...par Max Ophüls de 1953.jpg
Ռեժիսոր Մաքս Օֆյուլսը, որը մեծ ազդեցություն է ունեցել Կուբրիկի վրա, պատկերված է իր «Մադամ դը․․․» ֆիլմի տեսարաններից մեկում (1953)

Ուոլկերը նշում է, որ Կուբրիկի վրա մեծ ազդեցություն է ունեցել Մաքս Օֆյուլսի ռեժիսորական տեխնիկան, որը նա օգտագործել է իր շատ ֆիլմերում, որոնցից են «Փառքի արահետները» և «2001 թվականի տիեզերական ոդիսականը»։ Կուբրիկը նշում է, թե ինչպես է Օֆյուլսի ֆիլմերում տեսախցիկը ընդգրկում ողջ տարածությունը[177]։ Մի առիթով Կուբրիկը նշել է, որ Օֆյուլսի «Վայելքի տուն» (1952) ֆիլմը իր ամենասիրելի ժապավենն է։ Ըստ կինոյի պատմության գիտակ Ջոն Ուեյկմենի, Օֆյուլսը տեսախցիկով աշխատելու այդ տեխնիկան 1930-ականներին սովորել է Անատոլ Լիտվակից, ում օգնականնն է եղել Օֆյուլսը[178]։ Ջեֆրի Կոքսը նշում է, որ Կուբրիկին գրավում էին Օֆյուլսի չստացված սերերի և գիշատիչ տղամարդկանցով տարվածության պատմությունները, մինչդեռ Հերը նշում է, որ Կուբրիկը շատ էր ոգեշնչվում Գեորգ Վիլհելմ Պաբստով, որը ավելի վաղ փորձել էր, բայց չէր կարողացել ադապտացնել Արթուր Շնիցլերի «Նովել երազների մասին» վիպակը, որը հիմք է հանդիսացել «Լայն փակված աչքերով» ֆիլմի համար[179]։ Կինոքննադատ Կոլկերը նշում է նաև Օրսոն Ուելսի ազդեցությունը Կուբրիկի վրա, ինչը մասնավորապես դրսևորված է «Սպանություն» ֆիլմում[180][181]։

Կուբրիկը հիանում էր Ինգմար Բերգմանի աշխատանքով և նրան հասցեագրված նամակում գրում է․ «Կյանքի հանդեպ Ձեր հայացքները մեծ ազդեցություն են թողել ինձ վրա, ավելի, քան երբևէ տեսած ֆիլմերս։ Ես հավատացած եմ, որ Դուք մեր ժամանակների լավագույն ռեժիսորն եք, որին չի գերազանցել և ոչ մեկ տրամադրություն և մթնոլորտ ստեղծելու, մատուցման նրբության, ակնհայտնի շրջանցման, ճշմարտացիության և բնութագրության ավարտունության առումով։ Պետք է նաև նշեմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է լավ ֆիլմ ստեղծելու համար, և անհամբերությամբ կսպասեմ Ձեր հաջորդ ֆիլմերին»[182]։

  Նա, ում երբևէ բախտ է վիճակվել ֆիլմ նկարահանել, գիտի, որ թեև երբեմն այդ գործընթացը նույնն է, թե փորձես զվարճանքների այգու զվարճամեքենայում գրել «Պատերազմ և խաղաղություն» վեպը, սակայն երբ դա ի վերջո հաջողվում է, աշխարհում քիչ բան կարող է հավասարազոր լինել այդ զգացողությանը։

Սթենլի Կուբրիկը՝ «Կյանքի ընթացքում ոլորտում ունեցած ձեռքբերումների» համար մրցանակի արժանանալիս

 

Երբ 1963 թվականին ամերիկյան Cinema ամսագիրը խնդրում է Կուբրիկին նշել իր ամենասիրելի ֆիլմերը, Կուբրիկի սիրելի ֆիլմերի Top 10-ը գլխավորում է իտալացի ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի «Մայրիկի բալաները» ֆիլմը[183]։

Ռեժիսորական տեխնիկա

խմբագրել

Փիլիսոփայություն

խմբագրել
 
HAL 9000, համակարգիչ «2001 թվականի տիեզերական ոդիսականը» ֆիլմից

Կուբրիկի ֆիլմերը հիմնականում պատմում եմ ներքին պայքարի մասին, որը դիտարկվում է տարբեր անկյուններից[184]։ Նա շատ զգույշ էր, որպեսզի իր ֆիլմերում չներկայացնի ֆիլմի իմաստի մասին իր տեսակետները, և դա թողնում էր հանդիսատեսի մեկնաբանություններին։ 1960 թվականին Ռոբերտ Ջիննային տված հարցազրույցում Կուբրիկը նշում է․ «Ինձ համար միշտ շատ բարդ է լինում, երբ ֆիլմն ավարտվում է, և որևէ գրող կամ կինոքննադատ հարցնում է՝ ինչ եմ ցանկացել ասել այդ ֆիլմով։ Չեմ ուզում թվալ շատ ամբարտավան, բայց պետք է մեջ բերեմ Թոմաս Սթեռնս Էլիոթի խոսքերը, որը նա ասել է մի առիթով, երբ իրեն հարցրել են, թե ինչ է նկատի ունեցել «Ամայի երկիր» բանաստեղծությամբ։ Էլիոթը պատասխանել է․ «Նկատի եմ ունեցել այն, ինչ գրել եմ։ Եթե կարողանայի այլ կերպ ասել դա, ապա այդպես էլ կանեի»»[185]։

Կուբրիկը իր ֆիլմերի իմաստը համեմատում է հայտնի երգերի հետ, որոնք, անկախ այդ երգերը (օրինակ՝ Բիթլզ) լսողի ինտելեկտուալ կարողությունների, կարող են հասկացվել և՛ Ալաբամայում բեռնատարի վարորդի, և՛ Քեմբրիջում ապրող երիտասարդ ինտելեկտուալի կողմից, քանի որ «նրանց զգացմունքները և ենթագիտակցությունը շատ ավելի նման են, քան նրանց ինտելեկտուալ կարողությունները»։ Նա համոզված էր, որ հանդիսատեսի մոտ արթնացած ենթագիտակցական էմոցիոնալ վիճակը ավելի ազդեցիկ է ֆիլմերում, քան որևէ այլ դասական վերբալ միջոցների ազդեցությունը, և դա պատճառներից մեկն էր, որ շատ հաճախ Կուբրիկի ֆիլմերում տևական ժամանակ բացակայում են երկխոսությունները, և շեշտը դրվում է տեսարանների և երաժշտության վրա[185]։ 1975 թվականին Time ամսագրին տված հարցազրույցում Կուբրիկը նշում է․ «Դրամատիկ միջոցների էությունն այն է, որ մարդիկ իրենք եզրահանգեն որևէ գաղափարի, և ոչ թե դա ուղղակիորեն նշվի ֆիլմում։ Երբ որ դու ինչ-որ բան ուղղակիորեն ես ասում, դա չի թողնում այն նույն ազդեցությունը, ինչը առաջանում է, երբ մարդիկ իրենք են բացահայտում ինչ-որ գաղափարներ իրենց համար»[43]։ Նա նաև ավելացնում է․ «Թերևս ռեալիզմն ամենալավ միջոցն է փաստերն ու գաղափարները ցուցադրելու համար։ Սակայն ֆանտազիան լավագույնս կարող է անդրադառնալ այն թեմաներին, որոնք գտնվում են ենթագիտակցության մեջ»[186]։

 
Կուբրիկի գրառումները «Սպանություն» ֆիլմից

Դիան Ջոնսոնը, որը Կուբրիկի հետ միասին համահեղինակել է «Փայլատակում» ֆիլմի սցենարը, նշում է, որ Կուբրիկը միշտ պնդում էր, որ ավելի լավ է ֆիլմի համար ադապտացնել որևէ գիրք, քան գրել նոր սցենար։ Կուբրիկը նաև նշում էր, որ պետք է ընտրել այնպիսի գիրք, որը շատ հայտնի չլինի, որպեսզի կարողանաս հանգիստ փոփոխություններ կատարել։ Կուբրիկն այդպես էլ անում էր իր ողջ ստեղծագործական գործունեության ընթացքում։ Միակ բացառությունը «Լոլիտան» էր[187]։ Իր ֆիլմերի համար թեմա ընտրելիս Կուբրիկը հաշվի էր առնում մի շարք հանգամանքներ, բայց ամենակարևոր պայմանն այն էր, որ թեման գրավի ցանկացած ճաշակի կինոդիտողի՝ անկած նրանց՝ ֆիլմից ունեցած սպասելիքների[188]։ Ըստ պրոդյուսեր Յան Հարլանի, Կուբրիկը միշտ ցանկանում էր ֆիլմ նկարահանել կարևոր թեմաների մասին, որոնք ոչ միայն ձև են, այլ նաև բովանդակություն[189]։ Կուբրիկը համոզված էր, որ կինոդիտողներին գրավում են առեղծվածն ու այլաբանությունները և ոչ թե այն, ինչն ուղղակիորեն ասվում է[190]։

Թեև Կուբրիկի ֆիլմերից ոչ մեկը չի ցուցադրում սեքսի վառ տեսարաններ, սեքսուալությունը Կուբրիկի ֆիլմերում ներկայացվում է ամուսնական հարաբերություններից դուրս՝ բռնի իրավիճակներում։ Բաքսթերը նշում է, որ իր ֆիլմերում Կուբրիկը բացահայտում է սեռական փորձառության գաղտնի և բռնի կողմերը՝ վուայորիզմ, դոմինանտություն, ստրկություն, բռնաբարություն[191]։ Հետագայում նա նշում է, որ մի շարք ֆիլմեր, օրինակ՝ «Լարովի նարինջը», բավականին հոմոէրոտիկ են։

Բրիտանացի կինոքննադատ Ադրիան Թըրները նշում է, որ Կուբրիկի ֆիլմերը կենտրոնանում են «համընդհանուր և ժառանգական չարիքի հերցերի» վրա։ Մալքոլմ Մաքդաուելը նրա հումորը համարում է «այնքան սև, որքան ածուխը» և հարցականի տակ է դնում Կուբրիկի հայացքները մարդկությանը[192]։ Թեև նրա ֆիլմերից քչերն են ակնհայտ սատիրա կամ սև հումոր, ինչպես օրինակ՝ «Լոլիտան» և «Դոկտոր Ստրեյնջլավը», մեծ մասը պարոնակում են սատիրայի և երգիծաբանության ոչ ակնհայտ տարրեր։ Նրա ֆիլմերն անկանխատեսելի են և քննության են առնում «այն երկատվածությունը և հակասականությունը, որը գոյություն ունի յուրաքանչյուրիս մեջ»[193]։ Սիմանը նշում է, թե ինչպես էր Կուբրիկը միշտ ջանում ապշեցնել հանդիսատեսին՝ ստեղծելով միանգամայն տարբեր տրամադրություններ մի ֆիլմից մյուսին անցնելիս։ Նա նաև ավելացնում է, որ Կուբրիկը տարված էր նույնիսկ ինքն իրեն հակադրվելով, քանի որ ամեն հաջորդ ֆիլմ լինում էր նախորդի քննադատությունը[194]»։ Կուբրիկը մի առիթով նշում է․ «Չկա որևէ հստակ օրինաչափություն, որով ընտրում եմ իմ ֆիլմերի թեմաները։ Կարևորն այն է, որ չկրկնեմ ինքս ինձ[195]»։ Սրա արդյունքում Կուբրիկը շատ հաճախ արժանանում էր կինոգետների քննադատություններին։ Բացառություն էր «Փառքի արահետներ» ֆիլմին ուղղված անանուն դրական արձագանքը[196]»։

Սցենար և բեմադրություն

խմբագրել
 
Թունել «Լարովի նարինջ» ֆիլմից

Պատրիկ Ուեբսթերը համարում է Կուբրիկի գրողական մեթոդները և ֆիլմում տեսարանների զարգացումները ռեժիսուրայի դասական հեղինակային կինոյի թեորիային համապատասխան, որը բաց է համագործակցության և ֆիլմի նկարահանման ժամանակ իմպրովիզների համար[197]։ Մալքոլմ Մաքդաուելը հիշում է, որ Կուբրիկը պատրաստ էր ցանկացած համագործակցության և թույլ էր տալիս դերասաններին ինպրովիզների դիմել․ «Մենք ունեինք սցենար և հետևում էինք դրան, սակայն երբ այն արդեն չէր աշխատում, մենք կարող էինք իմպրովիզների դիմել՝ փորձելով միևնույն տեսարանն այնքան ժամանակ, մինչև ձանձրանայինք դրանից[198]»։

Երբ Կուբրիկը համոզվում էր, որ տեսարանն ու դերասանները պատրաստ են նկարահանմանը, անցնում էր վիզուալ կողմերին՝ տեսախցիկի և լուսավորության տեղադրությանը։ Ուոլքերը նշում է, որ Կուբրիկն այն եզակի ռեժիսորներից էր, որը կարողանում էր ֆիլմի լուսանկարիչների համար ստեղծել այնպիսի լուսավորություն, որն անհրաժեշտ էր լավագույն կադրերի համար[199]։ Բաքսթերը նշում է, որ թեև Կուբրիկն ամերիկացի էր, նրա վրա մեծ ազդեցություն էին թողել իր արմատները և ավելի հակված էր ֆիլմարտադրության եվրոպական չափանիշներին, մասնավորապես՝ ավստրո-հունգարական կայսրության, և մեծ հիացմունք էր տածում Յոհան Օֆուլսի և Ռիխարդ Շտրաուսի հանդեպ[200]։

Ջոնսոնը նշում է, որ թեև Կուբրիկը համարվում էր «վիզուալ կինոյի» ռեժիսոր, նա սիրում էր բառերը և իր մոտեցման մեջ նմանվում էր գրողի, որը շատ զգայուն էր տեքստի հանդեպ[201]։ Մինչև նկարահանումների սկսվելը Կուբրիկը սցենարը բերում էր գրեթե պատրաստի տեսքի, բայց միևնույն ժամանակ բաց էր փոփոխությունների համար, քանի որ ավելի արդյունավետ էր համարում այդ մեթոդը[199]։

Կուբրիկը նշում է․ «Կարծում եմ, որ լավագույն սցենարը ոչ ակնհայտ սցենարն է։ Ես սիրում եմ դանդաղ սկիզբ, մի սկիզբ, որը ներթափանցում է կինոդիտողների մաշկի տակ և այնպես է ներգրավում նրանց, որ նրանք կարող են գնահատել ամբողջ գրավչությունը և հանգստությունը»[121]։

Ռեժիսորական աշխատանք

խմբագրել

Նրանք աշխատում էին Կուբրիկի հետ՝ անցնելով դժոխքի միջով, որը նրանք երբեք կանխատեսել չէին կարող։ Նրանք կարծում էին, որ խելագար են եղել, որ համաձայնել են աշխատել նրա հետ, և որ ավելի լավ է մեռնել, քան մյուս անգամ նորից ներգրավվել այդ մոլագարի հետ աշխատանքներում։ Բայց երբ այդ ամենը մնում էր անցյալում, և անցնում էր այդքան մեծ լարվածությունից առաջ եկած հոգնությունը, նրանք պատրաստ էին ամեն ինչ անել նրա հետ վերստին աշխատելու համար։ Իրենց մնացյալ ստեղծագործական կյանքի ընթացքում նրանք երազում էին աշխատել մեկի հետ, ով նույնքան ուշադիր կլիներ, որքան Կուբրիկը և ումից նրանք կարող էին սովորել։ Նրանք փնտրում էին մեկին, ում հարգեին այնպես, ինչպես հարգում էին Կուբրիկին, բայց երբեք չէին կարողանում գտնել այդպիսի մեկին․․․ Ես այս պատմությունը բազմիցս եմ լսել։

— «Ամբողջական մետաղական սաղավարտ» ֆիլմի սցենարիստ Մայքլ Հերրը նշում է Կուբրիկի հետ աշխատած դերասանների մասին

Կուբրիկը վատ համբավ էր ձեռք բերել, քանի որ ֆիլմի նկարահանումների ժամանակ պահանջում էր նույն տեսարանը խաղալ բազմաթիվ անգամներ, մինչև կատարելության կհասցներ իր արվեստը։ Նրա այդ անգութ պահվածքը հաճախ էր արժանանում դերասանների դժգոհություններին։ Ջեք Նիկոլսոնը նշում է, որ շատ հաճախ Կուբրիկը պահանջում էր նույն տեսարանը խաղալ ավելի քան 50 անգամ[202]։ Նիկոլ Քիդմանը նշում է, որ բազմաթիվ անգամներ նույն տեսարանը խաղալը ստիպում էր դերասաններին մոռանալ կենտրոնանալ տեխնիկայի վրա, և նրանք հնարավորություն էին ստանում ավելի խորը մտնել դերի մեջ[203]։ Որոշ քննադատներ անօգուտ էին համարում Կուբրիկի նման պահանջները, սակայն նա պնդում էր, որ ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասաններն իրենց լավագույն կարողություններն էին ցուցադրում, ավելի քան փորձերի ժամանակ՝ չափից շատ անհանգստանալու պատճառով[204]։

Կուբրիկը բացատրում էր․ «Դերասաններն ամբողջությամբ իրենց զգացմունքներն են․ որոշ դերասաններ միշտ լավ վիճակում են և պատրաստ, մյուսները կարող են աննկարագրելի խաղ ցույց տալ հենց առաջին նկարահանման ժամանակ և այլևս ի վիճակի չլինել կրկնել նման արդյունք, որքան էլ որ փորձեն․․․»[205]։«Երբ ֆիլմ ես նկարահանում, մի քանի օր է պահանջվում նկարահանող և դերասանական անձնակազմին սովորելու համար, քանի որ դա նման է 50 մարդու առջև մերկանալու։ Երբ արդեն սովորում ես նրանց, անգամ մեկ ավել մարդու ներկայությունը նկարահանման հրապարակում անհամապատասխանություն է առաջացնում[206]»։ Մի առիթով նա ասել է կենսագիր Միշել Կլեմանին․ «Դերասանները պետք է լավ իմանան իրենց խոսքերը, քանի որ նրանք միաժամանակ կարող են կենտրոնանալ միայն մեկ գործողության վրա։ Երբ նրանք փորձում են հիշել իրենց խոսքերը, արդեն դերասանական խաղը չի ստացվում։ Ուժեղ էմոցիոնալ տեսարաններում ավելի լավ է միանգամից նկարահանել ամբողջ էպիզոդը, որպեսզի դերասանը զգա իր էմոցիաների շարունակությունը, սակայն հազվադեպ դերասանների է հաջողվում ստանալ կատարյալ տեսարան մեկ կամ երկու փորձից[207]»։

Կուբրիկն իր անձնական ընդմիջումները ծախսում էր դերասանների հետ երկար խոսակցությունների վրա։ Դա հատկապես գնահատում էր դերասան Թոնի Կուրտիսը, որը խաղոմ էր «Սպարտակում»։ Նա նշում է, որ Կուբրիկն իր ամենասիրելի ռեժիսորն է․ «Նրա ամենամեծ առավելությունը դերասանների հետ անձնական շփումներն էին[81]։ Կուբրիկն իր յուրահատուկ մոտեցումն ուներ ֆիլմարտադրության գործընթացին։ Նա ցանկանում էր տեսնել դերասանների դեմքերը։ Նա չէր ուզում երկար հեռավորության վրա արված տեսարաններ, ցանկանում էր տեսախցիկը տեսնել շարժման մեջ։ Սա էր նրա ոճը[73]։ Նույն կերպ դերասան Մալքոլմ Մաքդաուելը հիշում էր իր զրույցները Կուբրիկի հետ, որը օգնում էր իրեն խաղալ իր դերը « Լարովի նարինջ» ֆիլմում, նշելով, որ նկարահանումների ժամանակ նա իրեն զգում էր միանգամայն ազատ, ինչն էլ Կուբրիկին դարձնում էր հանճարեղ ռեժիսոր[202]։ Կուբրիկը նաև թողնում էր դերասաններին իմպրովիզների դիմել և կոտրել կանոնները, հատկապես Պիտեր Սելլերսին «Լոլիտա» ֆիլմում, որը շրջադարձային եղավ Կուբրիկի ստեղծագործական գործունեության համար՝ դերասաններին տրվող ազատության և նկարահանումներին ստեղծագործաբար մոտենալու տեսանկյունից[208]։ Իր հարցազրույցներից մեկի ժամանակ դերասան Ռայան Օ՛Նիլը հիշում է․ «Աստված իմ, նա քեզ աշխատեցնում էր։ Նա ստիպում էր քեզ շարժվել, օգնում էր, քաջալերում էր, բայց ամենից առավել նա քեզ սովորեցնում էր գնահատել լավ ռեժիսորին։ Կուբրիկն արթնացրեց իմ մեջ անհատականություն և դերասանական բնազդներ, որոնք քնած էին․․․ Ես զգում էի, որ ներգրավված եմ ինչ-որ հրաշալի իրողության մեջ[209]»։ Հետագայում նա նշում է, որ Կուբրիկի հետ աշխատելն իր երբևէ ունեցած ամենահրաշալի փորձառությունն է եղել, որը նա այլևս երբեք չի զգացել որևէ մեկի հետ աշխատելիս[210]։

Կինեմատոգրաֆիա

խմբագրել

Արդեն ֆիլմարտադրության ոլորտում Կուբրիկը պարտական էր իր լուսանկարչական փորձառությանը։ Նա հազվադեպ էր տեսախցիկի հետ կապված աշխատանքները ներառում սցենարի մեջ՝ թողնելով դա տեսարանի նկարահանումից հետո, քանի որ ֆիլմարտադրության վիզուալ մասը նրա մոտ ամենից հեշտն էր ստացվում[211]։ Դեկորացիաների ընտրության հարցում անգամ Կուբրիկը մեծ ուշադրություն էր դարձնում դետալներին և աշխատում էր հնարավորինս շատ բազային նյութ հավաքել՝ իրեն դրսևորելով «խուզարկուի» պես[212]։ Օպերատոր Ջոն Ալկոտը, որը Կուբրիկի հետ համագործակցել է 4 ֆիլմերի նկարահանումների ժամանակ և արժանացել է մրցանակի «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում «Բարրի Լինդոն» ֆիլմի համար, նշում է, որ Կուբրիկը հարցականի տակ էր դնում ամեն ինչ, և ներգրավվում էր անգամ ֆիլմարտադրության տեխնիկական հարցերում, ինչպիսիք են տեսախցիկի տեղադրությունը, բեմադրությունը, տեսախցիկների ապակիների ընտրություն և անգամ տեսախցիկի հետ կապված աշխատանքներում, որը հիմնականում օպերատորի գործն է։ Ալկոտը Կուբրիկին համարում էր հանճար՝ հանճարին հատուկ բոլոր տարօրինակություններով և խնդիրներով[213]։

 
Կուբրիկի տեսախցիկը, որն ամենայն հավանականությամբ օգտագործվել է «Բարրի Լինդոն» ֆիլմում

Կինեմատոգրաֆիայում Կուբրիկի նորամուծություններից էր հատուկ էֆֆեկտների կիրառությունը, ինչպիսիք առկա էին «2001» ֆիլմում, որի համար Կուբրիկն արժանացել է Օսկարի։ « Փայլատակում» ֆիլմն առաջիններից էր, որի նկարահանումների համար օգտագործվել է այդ ժամանակների համար նորարարական Steadicam-ը։ Կուբրիկն օգտագործում էր այդ տեսախցիկի ամբողջ պոտենցիալը։ Կուբրիկը Steadicam-ն անվանում էր «կախարդական գորգ», որը հնարավոր էր դարձնում տեսախցիկի արագ ու սահուն տեղաշարժը, ինչպես օրինակ «Փայլատակում» ֆիլմի լաբիրինթոսում, որն անհնար կլիներ նկարահանել առանց այդ տեսախցիկի[214]։

Կուբրիկն առաջին ռեժիսորներից էր, որը սկսեց օգտագործել video assist, որը հնարավորություն էր տալիս անմիջապես նկարահանումից հետո դիտել տվյալ տեսանյութը[215]։ ԼոԲրուտտոն նշում է, որ Կուբրիկի տեխնիկական գիտելիքները տեսապակիների մասին զարմացնում էին դրանց արտադրությամբ զբաղվող ինժեներներին, որոնք նրան անգերազանցելի էին համարում ժամանակակից ռեժիսորների շրջանում[216]։ 18-րդ դարի իրադարձությունների մասին պատմող «Բարրի Լինդոն» (1975) ֆիլմի նկարահանման համար Կուբրիկը ձեռք է բերում ՆԱՍԱ-յի համար արտադրված «Կառլ Ցայսի» տեսապակիներ՝ մոմի բնական լույսի տակ նկարահանումներ իրականացնելու համար։ Դերասան Սթիվեն Բերկոֆը նշում է, որ շնորհիվ այդ նկարահանումների ֆիլմարվեստը նմանվում էր գեղանկարչության, և այդ ֆիլմի դերասանները կարծես կեցվածք էին ընդունում գեղանկարչության համար[217]։ ԼոԲրուտտոն նշում է, որ աշխարհի բոլոր կինեմատոգրաֆիստները ցանկանում էին իմանալ Կուբրիկի «կախարդական տեսապակիների» գաղտնիքը, և որ նա դարձել էր «լեգենդ» աշխարհի բոլոր օպերատորների համար[218]։

Մոնտաժ և երաժշտություն

խմբագրել
 
Դյորդ Լիգետի

Կուբրիկն ահռելի ժամանակ էր ծախսում մոնտաժի վրա՝ երբեմն աշխատելով շաբաթը յոթ օր, և երբ մոտենում էին վերջնաժամկետները, օրվա մեծ մասը հատկացնում էր աշխատանքին[219]։ Կուբրիկի համար ֆիլմի երկխոսությունները պետք է հավասարակշռության մեջ լինեին ֆիլմի դեկորացիաների, երաժշտության և մոնտաժային աշխատանքի հետ։ Տպավոված լինելով Պուդովկինի՝ մոնտաժի մասին գիտական աշխատությամբ, Կուբրիկը հասկացավ, որ կարելի է ֆիլմ ստեղծել մոնտաժային սենյակում և անգամ վերանկարահանել ֆիլմը։ Այդ առիթով Կուբրիկը նշում է․ «Ես սիրում եմ մոնտաժը։ Կարծում եմ, որ այն ավելի եմ սիրում, քան ֆիլմարտադրության որևէ այլ փուլ․․․ Մոնտաժը կինոարտադրության միակ յուրահատուկ կողմն է, որը նման չէ արվեստի որևէ այլ դրևորման, որն այնքան կարևոր է, որ երբեք չի կարող ուշադրությունից դուրս մնալ․․․ Այն կարող է հաջողության հասցնել ֆիլմը կամ կործանել այն[219]»։

Կուբրիկի ուշադրությունը իր ֆիլմերում հնչող երաժշտությանը շատերը համարում էին նրա կատարելապաշտության գագաթնակետը։ Կուբրիկի կինը՝ Քրիստինը, դա բացատրում է Կուբրիկի՝ երաժշտությամբ տարված լինելով։ Իր վերջին վեց ֆիլմերի համար Կուբրիկը երաժշտությունը ընտրում էր հայտնի դասական գործերից։ Նա նախընտրում էր իր ֆիլմերի համար երաժշտություն ընտրել արդեն հայտնի գործերից, քան հատուկ ֆիլմի համար երաժշտություն պատվիրել, քանի որ համարում էր, որ ոչ մի վարձու կոմպոզիտոր չի կարող ստեղծել ավելին, քան ժամանակին ստեղծել են դասականները։ Կուբրիկը նաև համարում էր, որ ֆիլմերում դասական երաժշտությամբ ուղեկցվող հատվածները դառնում են ամենից տպավորվածները[220]։ « Բարրի Լինդոն» ֆիլմում Բարրիի և լորդ Բուլինգդոնի մենամարտի մոնտաժման տեսարանի համար Կուբրիկը ծախսել է 42 օր։ Ինչպես նշում է ԼոԲրուտտոն, այդ ժամանակահատվածում Կուբրիկը լսում է 17-րդ և 18-րդ դարերում ստեղծված երաժշտության բոլոր հասանելի կտորները և հազարավոր ձայնագրություններից այդ տեսարանի համար ընտրում է Հենդելի սարաբանդան[221]։ Ջեք Նիկոլսոնը նույնպես նշում է, որ Կուբրիկը շատ ուշադիր էր ֆիլմի երաժշտության հանդեպ, և անընդհատ լսում էր երաժշտություն, մինչև գտնում էր այն կտորը, որը ամենահարմարն էր գտնում կամ որը հուզում էր նրան[196]։

Կուբրիկին ենք պարտական հունգարացի կոմպոզիտոր Դյորդ Լիգետիին արևմտյան լսարանին ներկայացնելու համար, ում երաժշտությունը նա օգտագործել է իր «2001», «Փայլատակում» և «Լայն փակված աչքերով» ֆիլմերում։ Բաքսթերը նշում է, որ «2001» ֆիլմի երաժշտությունն արդեն Կուբրիկի մտքում էր, երբ նա մտահղացավ ֆիլմի գաղափարը[222]։ Առաջին նկարահանումների ժամանակ ֆիլմում հնչում էր Մենդելսոնի և Վոան Ուիլյամսի երաժշտությունը։ Դրանից առաջ Կուբրիկը և գրող Կլարկը լսել էին Կառլ Օրֆի «Կարմինա Բուրանան», որը բաղկացած է 13-րդ դարի հոգևոր և աշխարհիկ երգերից[222]։ Լիգետին ինքը հեղինակում է երաժշտության իր ուրույն ոճը։ Նրա երաժշտության ներառումը ֆիլմում ինչ-որ առումով մեծ հաջողություն էր համեմատաբար անհայտ կոմպոզիտորի համար, քանի որ այն հնչում էր այնպիսի հայտնի կոմպոզիտորների գործերի կողքին, ինչպիսիք են Յոհան Շտրաուսը և Ռիխարդ Շտրաուսը[223]։

Բացի Լիգետիից, Կուբրիկը հաճույքով էր համագործակցում նաև Ուենդի Կառլոսի հետ, որի 1968 թվականին թողարկված Switched-On Bach ալբոմը, որը բարոկկո ոճի երաժշտության յուրօրինակ վերարտադրություն է, գրավել էր Կուբրիկի ուշադրությունը։ 1971 թվականին Ուենդի Կառլոսը գրում և ձայնագրում է «Լարովի նարինջ» ֆիլմի սաունդթրեքը։ 1972 թվականին թողարկվում է նաև մեկ այլ երաժշտական հատված՝ «Ուենդի Կառլոսի Լարովի նարինջը», որը սակայն չի օգտագործվում ֆիլմում։ Հետագայում Կուբրիկը համագործակցում է Կառլոսի հետ «Փայլատակում» ֆիլմի (1980) շրջանակներում։ Ֆիլմի սկզբում, երբ Ջեք Տորենսը իր «Ֆոլկսվագեն» ավտոմեքենան սարերի միջով քշում է դեպի the Overlook հյուրանոցը, հնչում է Հեկտոր Բեռլիոզի «Ֆանտաստիկ սիմֆոնիայից» «Ցասման օրը» հատվածը՝ Ուենդի Կառլոսի ազդեցիկ վերարտադրությամբ։

Անձնական կյանք

խմբագրել

1948 թվականի մայիսի 29-ին Կուբրիկն ամուսնանում է ավագ դպրոցի իր ընկերուհու՝ Տոբա Մեթզի հետ, որը ծաղրանկարչուհի էր։ Այդ ժամանակ Կուբրիկը 19 տարեկան էր։ Նրանք միասին հաճախել են Տաֆտ ավագ դպրոց և որոշ ժամանակ ապրել Շեքսպիր պողոտայի վրա գտնվող բնակարանում[31]։ Զույգը միասին ապրել է Գրինվիչ գյուղում և բաժանվել երեք տարի անց՝ 1951 թվականին։ 1952 թվականին Կուբրիկը հանդիպում է իր երկրորդ կնոջը՝ Ավստրիայում ծնված պարուհի և թատրոնի դիզայներ Ռութ Սոբոտկային։ 1952 թվականի սկզբին միասին ապրել են Նյու Յորքում, ամուսնացել են 1955 թվականի հունվարին և նույն տարվա հուլիսին տեղափոխվել Հոլիվուդ։ Կուբրիկի՝ «Մարդասպանի համբույրը» ֆիլմում Ռութը խաղացել է բալետի պարուհու փոքրիկ դեր։ Ռութը նաև Կուբրիկի «Սպանություն» ֆիլմի գեղարվեստական ղեկավարն էր։ Նրանք ամուսնալուծվել են 1957 թվականին[224]։ Ապահարզանից հետո Կուբրիկն ապրել է պարուհի և դերասանուհի Վալդա Շեթերֆիլդի հետ[225]:

1957 թվականին Մյունխենում «Փառքի արահետներ» ֆիլմի նկարահանումների ժամանակ Կուբրիկը հանդիպում է գերմանուհի դերասանուհի Քրիստիան Հարլանին, որը խաղում էր փոքր, բայց հիշարժան դեր այդ ֆիլմում։ Կուբրիկն ու Հարլանն ամուսնանում են 1958 թվականին և միասին ապրում են 40 տարի, մինչև 1999 թվականին Կուբրիկի մահը։ Բացի Կուբրիկի խորթ աղջկանից, նրանք ունենում են ևս երկու աղջիկ՝ Անյա Ռենատան (ապրիլի 6, 1959-հուլիսի 7, 2009) և Վիվիան Վանեսսան (ծնվել է 1960 թվականի օգոստոսի 5)[226]։ 1959 թվականին զույգը Հարլանի դստեր՝ Կատերինայի հետ, որը այդ ժամանակ 6 տարեկան էր, տեղափոխվում է Բևեռլի Հիլզ[227]: Նրանք ապրել են նաև Նյու Յորքում, որի ընթացքում Քրիստիանը սովորել է Նյու Յորքի արվեստի ուսանողների լիգայում՝ հետագայում դառնալով անկախ ստեղծագործող[228]: 1961 թվականին զույգը տեղափոխվում է Մեծ Բրիտանիա «Լոլիտա» ֆիլմը նկարահանելու համար։ Կուբրիկը նաև հրավիրում է Պիտեր Սելլերսին իր «Դոկտոր Սթրեյնջլավ» ֆիլմում խաղալու համար։ Սելլերսը չէր կարող թողնել Մեծ Բրիտանիան, և դրանից հետո այդ երկիրը դառնում է նաև Կուբրիկի բնակության մշտական վայրը։ Կուբրիկը շատ ուրախ էր նման տեղափոխության համար, քանի որ ցանակնում էր հեռու մնալ հոլիվուդյան համակարգից։ Բացի այդ ինքը և Քրիստիանն անհանգստացած էին Նյու Յորքում աճող բռնությունների առնչությամբ[229]:

1965 թվականին Կուբրիկը տուն է գնում Բարնետ լեյնում, որը գտնվում էր Էլսթրի կինոստուդիայից հարավ-արևմուտք։ 14 տարի շարունակ Կուբրիկն աշխատում էր այս տանը, որտեղ ուսումնասիրություններ էր անում, ստեղծում էր նոր էֆեկտներ և գերցածր լուսային տեսապակիներ նոր տեսախցիկների համար, գրում էր, կատարում մոնտաժի աշխատանքներ, գովազդում էր և կատարում այլ աշխատանքներ կապված իր ֆիլմերի հետ։ Այս տանն են ստեղծվել նրա ֆիլմերից չորսը։ 1978 թվականին Կուբրիկը տեղափոխվում է Հարթֆորշիրում գտնվող Չիլդվիք կալվածքը, որը 18-րդ դարի փառահեղ շինություն էր, որը ժամանակին պատկանել էր մի մեծահարուստի, որն արշավաձիերի սեփականատեր էր։ Կալվածքը գտնվում էր Լոնդոնից 50 կմ հյուսիս։ Այս տունը դառնում է Կուբրիկի և նրա կնոջ նոր աշխատելավայրը՝ «կատարյան ընտանեկան գործարան», ինչպես այն անվանում էր Քրիստիանը[230]: Կուբրիկն ախոռները դարձնում է կինոարտադրության լրացուցիչ սենյակների՝ մի քանի սենյակ օգտագործելով խմբագրման ու պահեստի համար[231]:

 
Կուբրիկի Հարթֆորշիրում գտնվող Չիլդվիք կալվածքը, Անգլիա

Կուբրիկն աշխատելու սիրահար էր։ Աշխատանքի 40 տարիները ընթացքում Կուբրիկը գրեթե երբեք արձակուրդ չի վերցրել և չի լքել Անգլիան[232]: Կենսագիր Վինսենթ ԼոԲրուտոն նշում է, որ Կուբրիկի փակ ապրելաոճը տեղի էր տալիս սուտ պատմությունների նրա մենակեցության մասին։ Նման պատմություններ շրջանառվում էին նաև Գրետա Գարբոյի, Հովարդ Հյուզի և Ջերոմ Դեյվիդ Սելինջերի մասին[233]: Սցենարիստ Մայքլ Հերրը, որը շատ լավ էր ճանաչում Կուբրիկին, միֆ էր համարում նրա մենակեցության մասին լուրերը՝ նշելով. «Նա մենակյաց չէր, եթե իհարկե դուք մենակյաց չեք համարում այն մարդուն, որը պարզապես հազվադեպ է դուրս գալիս տանից։ Սթենլին շատ մարդկանց էր հանդիպում... նա իմ երբևէ իմացած ամենաշփվող մարդկանցից էր, և ոչինչ չի փոխում այն փաստը, որ նա հիմնականում հաղորդակցվում էր հեռախոսով[234]»: ԼոԲրուտոն նշում է, որ նրա մենակյաց լինելու մասին լուրերի պատճառներից մեկը կարող է լինել այն փաստը, որ նա չէր ուզում շատ հեռանալ տանից, քանի որ Կուբրիկի համար մոլորակի վրա կար միայն երեք վայր, որտեղ նա կարող էր բարձորակ ֆիլմեր նկարահարանել՝ Լոս Անջելեսը, Նյու Յորքը և Լոնդոնի մոտակայքը։ Նա չէր սիրում ապրել Լոս Անջելեսում, ինչպես նաև կարծում էր, որ Լոնդոնը կինոարտադրության ավելի բարձրակարգ կենտրոն է, քան Նյու Յորքը[235]:

Նորման Լլոյդը Կուբրիկին նկարագրում է որպես շատ մռայլ ու բարկացկոտ մարդ, որը չափազանց լուրջ էր[236]: Մարիսա Բերենսոնը, որը խաղացել էր «Բարրի Լինդոն» ֆիլմում, նշում է. «Անսահման մեծ քնքշություն կար Կուբրիկի մեջ և նա իր աշխատանքի նվիրյալ էր։ Նրա մեծ ինտելեկտը իսկապես ապշեցուցիչ էր, բացի այդ նա հումորի սուր զգացում ուներ։ Միևնույն ժամանակ նա շատ ամաչկոտ էր և սուր ինքնապաշտպանական բնազդ ուներ. նրա էներգիան հերիքում էր օրվա քսանչորս ժամերի համար[237]»: Կուբրիկը սարքերի և տեխնիկայի սիրահար էր։ Այս առիթով նրա կին Քրիստիանը մի անգամ նշել է. «Երջանիկ լինելու համար Կուբրիկին բավարար էր ութ մագնիտոֆոնը և մի զույգ վարտիքը[238]»: Թեև 1947 թվականի օգոստոսին Կուբրիկը ձեռք է բերում օդաչուի լիցենզիա, հետագայում նա ձեռք է բերում ինքնաթիռով թռչելու վախ։ Այդ վախը հետևանքն էր 1950-ականների սկզբին տեղի ունեցած ավիավթարի, որի ժամանակ մահացել էր նրա գործընկերը։ Կուբրիկին ուղարկել էին զոհված ընկերոջ տեսախցիկի մնացորդները և նոթատետրերը, որոնք խորը հոգաբանական ազդեցություն էին ունեցել Կուբրիկի վրա[75][Ն 20]: Կուբրիկը չէր վստահում նաև դեղորայքին և բժիշկներին, հատկապես նրանց, ում ինքը չէր ճանաչում։ Մի առիթով Բրոնքսից Լոնդոն է ժամանաում Կուբրիկի ատամնաբույժը, քանի որ ռեժիսորը միայն նրան էր վստահում[240]։

Կուբրիկը մահանում է 1999 թվականի մարտի 7-ին 70 տարեկան հասակում քնած ժամանակ՝ «Լայն փակված աչքերով» ֆիլմի վերջին կտորը նկարահանելուց հետո։ Դրանից առաջ Կուբրիկը սրտի ծանր կաթված էր ունեցել[241]։ Նրա թաղման արարողությունը տեղի է ունենում մահից հինգ օր հետո Չիլդվիք Բերրի կալվածքում միայն մոտ ընկերների և ընտանիքի անդամների մասնակցությամբ, որոնց թիվը հազիվ հասնում էր հարյուրի։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չէր թույլատրվել ներս անցնել դարպասներից[242]։ Ալեքսանդր Ուոլքերը, որը ներկա էր թաղման արարողությանը, նշում է, որ այն նման էր «ընտանեկան հրաժեշտի,... կարծես լիներ անգլիական պիկնիկ»՝ թավջութակահարներով, կլառնետահարներով ու երգիչներով, որոնք կատարում էին Կուբրիկի ամենասիրելի դասական երաժիշտների ստեղծագործությունները։ Թաղման արարողության ընթացքում հնչում է հրեական աղոթքը՝ Կադիշը։ Նրա մահախոսականներից մի քանիսում նշվում է նրա հրեական ծագման մասին[243]։ Գովասանական ճառեր են արտասանում Թերրի Սեմելը, Ջան Հարլանը, Սթիվեն Սփիլբերգը, Նիկոլ Քիդմանը և Թոմ Կրուզը։ Նա թաղվում է կալվածքում իր սիրելի ծառի մոտ։ Կուբրիկի կինը՝ Քրիստիանը, ռեժիսորին նվիրված գրքում ներառել է Կուբրիկի ամենասիրելի խոսքերից մեկը Օսկար Ուայլդից. «Ծերության ողբերգությունն այն չէ, որ մարդ ծերանում է, այլ այն, որ իրեն երիտասարդ է զգում»։

Ժառանգություն

խմբագրել

Կուբրիկը համարվում է Նոր Հոլիվուդի կինոարտադրության հոսքի ներկայացուցիչ։ Ըստ կինոյի պատմության մասնագետ Միշել Սիմանի, Կուբրիկի ֆիլմերը համարվում են ամենակարևոր ներդրումներից 20-րդ դարի կինոարտադրության մեջ[37]։ Հաճախ Կուբրիկի անունը նշվում է որպես կինոյի պատմության ամենամեծ և ազդեցիկ ռեժիսորներից մեկի[244][245]։ Մի շարք անվանի ռեժիսորներ, ինչպիսիք են Մարտին Սկորսեզեն[246][247], Սթիվեն Սփիլբերգը[248], Ուես Անդերսոնը[249], Ջորջ Լուկասը[250], Ջեյմս Քամերոնը[251], Թերրի Գիլլիամը[252], Կոեն եղբայրները[253], Ռիդլի Սքոթը[254] և Ջորջ Ռոմերոն, նշում են Կուբրիկի անունը որպես ոգեշնչման աղբյուր, իսկ Սփիլբերգը նաև համագործակցել է Կուբրիկի հետ[248]։ «Լայն փակված աչքերով» ֆիլմի DVD սկավառակի թողարկման ժամանակ Սփիլբերգը նշում է, որ այն ոճը, որով Կուբրիկը ներկայացնում է այդ պատմությունը, տարբեր է այն ամենից, ինչն իրենց արդեն ծանոթ էր և որ «պատմության մեջ ոչ ոք չի կարող նկարահանել ավելի լավ ֆիլմ»[255]։ Օրսոն Ուելեսը, ով իր ազդեցությունն է թողել Կուբրիկի անհատականության ձևավորման վրա և եղել է նրա ամենասիրելի ռեժիսորներից մեկը, նշում է․ «Բոլոր նրանցից, ում ես կարող եմ անվանել «երիտասարդ սերունդ», Կուբրիկը պարզապես անգերազանցելի է[256]»։ Ակիրա Կուրոսավան, մեկ այլ ռեժիսոր, որով Կուբրիկը հիանում էր, նշում է․ «Կուբրիկը ստեղծել է բազմաթիվ գլուխգործոցներ»[257]։

Մի շարք ռեժիսորներ, ինչպիսիք են Քրիստոֆեր Նոլանը[258], Թոդ Ֆիլդը[259], Դևիդ Ֆինչերը, Գիլյերմո դել Տորոն, Դեյվիդ Լինչը, Լարս ֆոն Թրիերը, Թիմ Բարթոնը, Մայքլ Մանը և Գասպար Նոեն, մինչ օրս նշում են Կուբրիկի անունը՝ որպես իրենց վրա ամենից մեծ ազդեցություն թողած ռեժիսորի։ Մի շարք կինոգործիչներ կրկնօրինակում են տեսախցիկի հետ աշխատելու Կուբրիկի ոճը, ինչպես նաև ֆիլմերում երաժշտության օգտագործման ոճը։ Պոլ Թոմաս Անդերսոնը Entertainment Weekly-ին տված հարցազրույցում նշում է, որ «ֆիլմերում երաժշտության հետ դժվար է անել ինչ-որ բան, որի համար ինչ-որ չափով պարտական չլինենք Կուբրիկին։ Արդյունքում դու անելու ես մի բան, որը Կուբրիկն արդեն արել է։ Թվում է, թե մենք հետ ենք այն ամենից, ինչում Կուբրիկն արդեն առաջ էր անցել[260]»։

2000 թվականին BAFTA-ն ( Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի մրցանակ) իր՝ «Կյանքի ընթացքում ոլորտում ունեցած ձեռքբերումների Բրիտանիա մրցանակը» անվանեց Կուբրիկի անունով[261]։ Կուբրիկն այս մրցանակին արժանացել էր 1999 թվականին։ 2001 թվականին մարդիկ, որոնք աշխատել էին Կուբրիկի հետ, ստեղծում են «Սթենլի Կուբրիկ․ կյանքը կինոյում» փաստագրական ֆիլմը, որի ռեժիսորն էր Յան Հարլանը, որը Կուբրիկի կնոջ եղբայրն էր և Կուբրիկի հետ համագործակցել էր նրա վերջին չորս ֆիլմերի շրջանակներում[262]։

 
Լոս Անջելեսում Կուբրիկի պատվին բացված ցուցահանդեսի շենքի մուտքը

Կուբրիկի անձնական արխիվներից վերցրած նյութերով առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել Ֆրանկֆուրտում 2004 թվականին the Deutsches Filmmuseum-ի and Deutsches Architekturmuseum-ի նախաձեռնությամբ՝ Քրիստիան Կուբրիկի և Յան Հարլանի հետ համագործակցությամբ[263]։ 2009 թվականին Դուբլինում տեղի է ունեցել Կուբրիկի ֆիլմերից ոգեշնչված նկարների և լուսանկարների ցուցահանդես[264]։ 2012 թվականի հոկտեմբերի 30-ին Կուբրիկին նվիրված ցուցահանդես է բացվել Լոս Անջելեսում և տևել է մինչև 2013 թվականի հունիսը։ Ցուցահանդեսը ներառում էր փաստաթղթերի, լուսանկարների և անձնական արխիվի այլ իրերի հսկա հավաքածու, որոնք բերվել էին Կուբրիկի՝ Մեծ Բրիտանիայում գտնվող առանձնատնից[265]։ Մի շարք հայտնի մարդիկ, ինչպիսիք են Սթիվեն Սփիլբերգը, Թոմ Հենկսը և Ջեք Նիկոլսոնը, ներկա էին ցուցահանդեսի բացմանը։ 2013 թվականի հոկտեմբերին Սան Պաուլոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում հարգանքի տուրք մատուցվեց Կուբրիկին՝ նրա գործերի և ֆիլմերի հետահայաց ցուցադրությամբ։ 2014 թվականին ցուցահանդես բացվեց Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որը տևեց մինչև 2015 թվականի հունվարը[266]։

Կուբրիկի ազդեցությունը հսկայական է նաև փոփ մշակույթի վրա։ Սիմփսոններ (անգլ.՝ The Simpsons), ամերիկյան անիմացիոն սիթքոմը համարվում է դրա վառ օրինակներից մեկը[267]։ Փոփ երգչուհի Լեդի Գագայի համերգային շոուներում օգտագործվել են երկխոսություններ, կոստյումներ և երաժշտություն Կուբրիկի «Լարովի նարինջ» ֆիլմից[268]։ Բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել Կուբրիկի կյանքի և գործունեության մասին։

2018 թվականի ապրիլին, երբ լրացավ «2001 թվականի տիեզերական ոդիսականը» ֆիլմի 50-ամյակը, Միջազգային աստղագիտական միությունը Պլուտոնի արբանյակ Քարոնի ամենաբարձր գագաթն անվանեց Կուբրիկի անունով[269][270]

Ֆիլմագրություն

խմբագրել

Ընդհանուր թվով նկարահանել է 16 ֆիլմ, 11 ֆիլմի սցենարի հեղինակ է, 11 ֆիլմի պրոդյուսեր, 4 ֆիլմի մոնտաժող։

տարի ֆիլմի անվանում բնօրինակ անվանում դերասաններ
1951 «Հակամարտության օրը» (վավեր.) Day of the Fight Սթենլի Կուբրիկ
1951 «Թռչող քահանան» (վավեր.) Flying Padre
1953 «Ծովային գրոհողները» (վավեր.) The Seafarers Դոն Հոլլենբեկ
1953 «Վախ և ցանկություն» Fear and Desire Պոլ Մազուրսկի
Ֆրենկ Սիլվերա
1955 «Մարդասպանի համբույրը» Killer’s Kiss Ֆրենկ Սիլվերա
1956 «Սպանություն» The Killing
1957 «Փառքի արահետներ» Paths of Glory Քըրք Դուգլաս
Ջորջ Մակրեդի
Ադոլֆ Մենժու
Ռիչարդ Անդերսոն
1960 «Սպարտակ» Spartacus Քըրք Դուգլաս
Լոուրենս Օլիվիե
Պիտեր Ուստինով
Ջին Սիմոնս
Չառլզ Լոուտոն
1962 «Լոլիտա» Lolita Պիտեր Սելլերս
Ջեյմս Մեյսոն
Շելլի Ուինտերս
1964 «Դոկտոր Ստրեյնջլավ կամ ինչպես ես դադարեցի վախենալ և սիրեցի ռումբը» Dr. Strangelove or:
How I Learned to Stop Worrying and Love the Bomb
Պիտեր Սելլերս
Ջորջ Սքոթ
1968 «2001 թվականի տիեզերական ոդիսականը» 2001: A Space Odyssey
1971 «Լարովի նարինջ» A Clockwork Orange Մալքոլմ Մաքդաուել
Սթիվեն Բերկոֆֆ
Էնթոնի Շարփ
1975 «Բարրի Լինդոն» Barry Lyndon Ռայան Օ'Նիլ
Գայ Համիլթոմ
Էնթոնի Շարփ
1980 «Փայլատակում» The Shining Ջեք Նիկոլսոն
Շելլի Դյուվալ
1987 «Ամբողջապես մետաղական թաղանթ» Full Metal Jacket Ադամ Բոլդուին
1997 «Լայն փակված աչքերով» Eyes Wide Shut Թոմ Քրուզ
Նիկոլ Կիդման
Սիդնի Փոլաք
Լիլի Սոբեսկի

Գրականություն

խմբագրել
  • Crone, Rainer (text) and Stanley Kubrick (photographs) Stanley Kubrick. Drama and Shadows։ Photographs 1945-1950. - Phaidon Press, 2005. - ISBN 0-7148-4438-1
  • David Hughes The Complete Kubrick. - London։ Virgin, 2000. - ISBN 0-7535-0452-9
  • Jacke, Andreas Stanley Kubrick։ Eine Deutung der Konzepte seiner Filme. - Psychosozial-Verlag, 2009. - ISBN 978-3-89806-856-7, ISBN 3-89806-856-0
  • Lyons, V and Fitzgerald, M. (2005) ‘’Asperger syndrome : a gift or a curse?’’ New York։ Nova Science Publishers. ISBN 1-59454-387-9
  • Rasmussen, Randy Stanley Kubrick։ Seven Films Analyzed. - McFarland, 2005. - ISBN 0786421525, 9780786421527
  • Deutsches Filmmuseum (Ed.)։ Stanley Kubrick ; Kinematograph Nr. 14, Frankfurt/Main, 2004. ISBN 3-88799-069-2 (English edition)
  • Нэрмор, Джеймс Кубрик / Джеймс Нэрмор; пер. с англ. Е. Микериной. - М.։ Rosebud Publishing, 2012. - 400 с. - ISBN 978-5-905712-01-2

Նշումներ

խմբագրել
  1. Coverage of the circus gave Kubrick grounds for developing his documentary skills and capturing athletic movements on camera, and the photos were published in a four-page spread for the May 25 issue, "Meet the People". The same issue also covered his journalism work documenting the work of opera star Risë Stevens with deaf children.[34]
  2. Kubrick was particularly fascinated with Eisenstein's Alexander Nevsky and played the Prokofiev soundtrack to the film over and over constantly to the point that his sister broke it in fury.[39]
  3. Walter Cartier also said of Kubrick: "Stanley comes in prepared like a fighter for a big fight, he knows exactly what he's doing, where he's going and what he wants to accomplish. He knew the challenges and he overcame them".[42]
  4. Kubrick called Fear and Desire a "bumbling, amateur film exercise ... a completely inept oddity, boring and pretentious", and also referred to it as "a lousy feature, very self-conscious, easily discernible as an intellectual effort, but very roughly, and poorly, and ineffectively made".[47]
  5. Kubrick and Harris had thought that the positive reception from critics had made their presence known in Hollywood, but Max Youngstein of United Artists disagreed with Schary on the merit of the film and still considered Kubrick and Harris to be "Not far from the bottom" of the pool of new talent at the time. [59]
  6. Kubrick and Schary agreed to work on Stefan Zweig's The Burning Secret, and Kubrick began working on a script with novelist Calder Willingham. However, he refused to forget Paths of Glory, and secretly began drafting a script at night with Jim Thomson.[60]
  7. Douglas informed United Artists that he would not do The Vikings (1958) unless they agreed to make Paths of Glory and pay $850,000 to make it. Kubrick and Harris signed a five-film deal with Douglas's Bryna Productions and accepted a fee of $20,000 and a percentage of the profits in comparison to Douglas's salary of $350,000.[61]
  8. This is disputed by Carlo Fiore, who has claimed that Brando had not heard of Kubrick initially and that it was he who arranged a dinner meeting between Brando and Kubrick.[64]
  9. According to biographer John Baxter, Kubrick was furious with Brando's casting of France Nuyen, and when Kubrick had confessed to still "not knowing what the picture was about", Brando snapped "I'll tell you what it's about. It's about $300,000 that I've already paid Karl Malden".[66] Kubrick was then reported to have been fired and accepted a parting fee of $100,000,[67] though a 1960 Entertainment Weekly article claims he quit as director, and that Kubrick had been quoted as saying "Brando wanted to direct the movie".[68] Kubrick's biographer LoBrutto states that for contractual reasons, Kubrick was not able to cite the real reason, but issued a statement saying that he had resigned "with deep regret because of my respect and admiration for one of the world's foremost artists".[69]
  10. Spartacus eventually cost a reported $12 million to produce and earned only $14.6 million.[72]
  11. The battle scenes of Spartacus were shot over six weeks on location in Spain in the summer of 1959. Biographer John Baxter has criticized some of the battle scenes, describing them as "awkwardly directed, with some clumsy stunt action and a plethora of improbable horse falls".[74]
  12. A problematic production in that Kubrick wanted to shoot at a slow pace of two camera set-ups a day, but the studio insisted that he do 32; a compromise of eight had to be made.[76] Stills cameraman William Read Woodfield questioned the casting and acting abilities of some of the actors such as Timothy Carey,[77] and cinematographer Russell Metty disagreed with Kubrick's use of light, threatening to quit, but later muting his criticisms after winning the Oscar for Best Cinematography.[78]
  13. According to biographer Baxter, Douglas continued to resent Kubrick's domination during production, remarking, "He'll be a fine director some day, if he falls flat on his face just once. It might teach him how to compromise".[80] Douglas later stated: "You don't have to be a nice person to be extremely talented. You can be a shit and be talented and, conversely, you can be the nicest guy in the world and not have any talent. Stanley Kubrick is a talented shit."[81]
  14. The two got on famously during production, displaying many similarities; both left school prematurely, played jazz drums, and shared a fascination with photography.[84] Sellers would later claim that "Kubrick is a god as far as I'm concerned".[85]
  15. Kubrick and Harris had proved that they could adapt a highly controversial novel without interference from a studio. The moderate earnings allowed them to set up companies in Switzerland to take advantage of low taxes on their profits and give them financial security for life.[89]
  16. Footage of Sellers playing four different roles was shot by Kubrick: "an RAF captain on secondment to Burpelson Air Force Base as adjutant to Sterling Hayden's crazed General Ripper; the inept President of the United States; his sinister German security adviser; and the Texan pilot of the rogue B52 bomber", but the scene with him as a Texan pilot was excluded from the final version.[95]
  17. Biographer John Baxter quotes Ken Adam as saying that Kubrick was not responsible for most of the effects, and that Wally Veevers was the man behind about 85% of them in film. Baxter notes that none of the film's technical team resented Kubrick taking sole credit, however, as "it was Kubrick's vision which appeared on the screen".[103]
  18. This made the film one of the five most successful MGM films at the time along with Gone With the Wind (1939), The Wizard of Oz (1939), and Doctor Zhivago (1965).[108]
  19. Kubrick told Ciment, "I created a picture file of thousands of drawings and paintings for every type of reference that we could have wanted. I think I destroyed every art book you could buy in a bookshop."[120]
  20. Duncan notes that during the filming of Spartacus in Spain, Kubrick had suffered a nervous breakdown after the flight and was "terribly ill" during the filming there, and his return flight would be his last one.[75] Matthew Modine, star of Full Metal Jacket, however, has stated that the stories about his fear of flying were "fabricated", and that Kubrick simply preferred spending most of his time in England, where his films were produced and where he lived.[239]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Кубрик Стэнли // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1973. — Т. 13 : Конда — Кун. — С. 549—550.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Los Angeles TimesEl Segundo: 1999. — ISSN 0458-3035; 2165-1736
  5. 5,0 5,1 5,2 Barson M., Wallenfeldt J. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  6. 6,0 6,1 6,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  7. 7,0 7,1 7,2 Munzinger Personen (գերմ.)
  8. https://www.siv.archives-nationales.culture.gouv.fr/siv/rechercheconsultation/consultation/ir/pdfIR.action?irId=FRAN_IR_026438
  9. 9,0 9,1 «The Secret Jewish History of Stanley Kubrick».
  10. 10,0 10,1 Baxter, 1997, էջ 17
  11. 11,0 11,1 11,2 Duncan, 2003, էջ 15
  12. Howard, 1999, էջ 14
  13. Kirkland, Bruce (2011 թ․ հունիսի 4). «The legend of Kubrick lives on». Toronto Sun. Վերցված է 2012 թ․ ապրիլի 24-ին.
  14. LoBrutto, 1999, էջ 6
  15. Cocks 2004, pp. 22–25, 30; Smith 2010, p. 68.
  16. 16,0 16,1 Baxter, 1997, էջ 19
  17. Baxter, 1997, էջ 18
  18. Bernstein, Jeremy, How about a little game?, New Yorker, November 12, 1966, republished on June 18, 2017 among a selection of stories from The New Yorker’s archive
  19. LoBrutto, 1999, էջեր 105–6
  20. Walker, 1972, էջ 11
  21. LoBrutto, 1999, էջ 11
  22. Baxter, 1997, էջ 22
  23. Baxter, 1997, էջ 26
  24. Gates, Anita (2013 թ․ օգոստոսի 12). «Eydie Gorme, Voice of Sophisticated Pop, Dies at 84». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.
  25. Newsweek, 1972, էջ 31
  26. LoBrutto, 1999, էջ 15
  27. Cocks, 2004, էջեր 22–25, 30
  28. LoBrutto, 1999, էջ 33
  29. Baxter, 1997, էջ 32
  30. LoBrutto, 1999, էջ 38
  31. 31,0 31,1 31,2 Duncan, 2003, էջ 19
  32. LoBrutto, 1999, էջ 36
  33. Baxter, 1997, էջ 30
  34. LoBrutto, 1999, էջեր 41–2
  35. Duncan, 2003, էջեր 16–7
  36. LoBrutto, 1999, էջ 52
  37. 37,0 37,1 Ciment, 1980, էջ 36
  38. LoBrutto, 1999, էջ 37
  39. 39,0 39,1 39,2 Duncan, 2003, էջ 23
  40. LoBrutto, 1999, էջ 68
  41. 41,0 41,1 41,2 Duncan, 2003, էջ 25
  42. LoBrutto, 1999, էջ 59
  43. 43,0 43,1 Duncan, 2003, էջ 13
  44. Thuss, 2002, էջ 110
  45. 45,0 45,1 Duncan, 2003, էջ 26
  46. Baxter, 1997, էջ 50
  47. 47,0 47,1 Duncan, 2003, էջ 27
  48. Baxter, 1997, էջ 56
  49. Duncan, 2003, էջ 28
  50. Duncan, 2003, էջ 30
  51. 51,0 51,1 Duncan, 2003, էջ 32
  52. Baxter, 1997, էջ 63
  53. Duncan, 2003, էջ 37
  54. The Killing screen credits
  55. 55,0 55,1 Duncan, 2003, էջ 38
  56. LoBrutto, 1999, էջ 115
  57. Baxter, 1997, էջ 81
  58. Duncan, 2003, էջ 43
  59. 59,0 59,1 Duncan, 2003, էջ 42
  60. Duncan, 2003, էջ 46
  61. 61,0 61,1 Duncan, 2003, էջ 47
  62. 62,0 62,1 62,2 62,3 Duncan, 2003, էջ 50
  63. Baxter, 1997, էջ 104
  64. Baxter, 1997, էջեր 109–110
  65. Duncan, 2003, էջ 53
  66. Baxter, 1997, էջ 119
  67. Baxter 1997, p. 120; Duncan 2003, p. 53.
  68. Ginna, Robert Emmett (1960). «The Odyssey Begins». Entertainment Weekly.
  69. LoBrutto, 1999, էջ 164
  70. Duncan, 2003, էջ 59
  71. Baxter, 1997, էջ 130
  72. Baxter 1997, p. 151; Duncan 2003, p. 59.
  73. 73,0 73,1 Baxter, 1997, էջ 2
  74. Baxter, 1997, էջ 140
  75. 75,0 75,1 75,2 75,3 Duncan, 2003, էջ 62
  76. Baxter, 1997, էջ 3
  77. Baxter, 1997, էջ 99
  78. Duncan, 2003, էջ 61
  79. Baxter, 1997, էջ 149
  80. Baxter, 1997, էջ 151
  81. 81,0 81,1 LoBrutto, 1999, էջ 193
  82. Youngblood, Gene (1992 թ․ սեպտեմբերի 24). «Lolita». Criterion.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  83. LoBrutto, 1999, էջեր 204–205
  84. Baxter, 1997, էջ 154
  85. Baxter, 1997, էջ 185
  86. Baxter 1997, pp. 157, 161; Duncan 2003, p. 80.
  87. LoBrutto, 1999, էջ 209
  88. LoBrutto 1999, p. 225; Duncan 2003, p. 77.
  89. 89,0 89,1 Duncan, 2003, էջ 80
  90. «Lolita». Rotten Tomatoes. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  91. Duncan, 2003, էջ 87
  92. Walker, 1972, էջ 29
  93. Abrams, 2007, էջ 30
  94. Hill, Lee (2001). A Grand Guy: The Life and Art of Terry Southern, Bloomsbury. London, pp. 124–125. 0747547335
  95. Baxter, 1997, էջ 177
  96. Kercher, 2010, էջեր 340–341
  97. Duncan, 2003, էջ 91
  98. Ng, David (2012 թ․ հոկտեմբերի 26). «2012: A Stanley Kubrick Odyssey at LACMA». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից June 4, 2015-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  99. Patterson, John (2010 թ․ հոկտեմբերի 18). «Dr Strangelove: No 6 best comedy film of all time». The Guardian. Արխիվացված օրիգինալից August 7, 2015-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  100. Baxter 1997, p. 205; Duncan 2003, p. 105.
  101. Duncan, 2003, էջ 113
  102. 102,0 102,1 102,2 102,3 Duncan, 2003, էջ 117
  103. Baxter, 1997, էջեր 224, 235
  104. LoBrutto, 1999, էջ 313
  105. Baxter 1997, p. 231; LoBrutto 1999, p. 314.
  106. Schneider, 2012, էջ 492
  107. LoBrutto, 1999, էջ 312
  108. LoBrutto, 1999, էջ 316
  109. British Film Institute. Online at: BFI Critic's Top Ten Poll.
  110. American Film Institute. Online: AFI's 10 Top 10 Արխիվացված Մարտ 12, 2012 Wayback Machine
  111. Baxter, 1997, էջ 220
  112. Carr, 2002, էջ 1
  113. LoBrutto, 1999, էջ 320
  114. Duncan, 2003, էջ 129
  115. Baxter, 1997, էջ 247
  116. Baxter, 1997, էջ 265
  117. Baxter, 1997, էջ 270
  118. Baxter, 1997, էջ 280
  119. LoBrutto, 1999, էջ 381
  120. Ng, David (2012 թ․ հոկտեմբերի 2). «Stanley Kubrick's art world influences». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  121. 121,0 121,1 Duncan, 2003, էջ 157
  122. Baxter, 1997, էջեր 283–4
  123. Baxter, 1997, էջ 286
  124. Baxter 1997, p. 289; Duncan 2003, p. 153.
  125. Baxter, 1997, էջ 288
  126. Duncan, 2003, էջ 145
  127. DiGiulio, El. «Two Special Lenses for Barry Lyndon». American Cinematographer. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 5-ին.
  128. Hall, Patrick (2012 թ․ հոկտեմբերի 7). «Stanley Kubrick Films Natural Candlelight With Insane f/0.7 Lens». Fstoppers.com. Արխիվացված օրիգինալից October 3, 2015-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  129. Duncan, 2003, էջ 151
  130. «100 Best Films of the 20th Century: Village Voice Critics' Poll». Village Voice Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  131. «Sight & Sound Top Ten Poll 2002». British Film Institute. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  132. Schickel, Richard (2005 թ․ փետրվարի 12). «All-TIME 100 Movies: Barry Lyndon». Time. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  133. «Barry Lyndon (1975)». Rotten Tomatoes. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  134. Ebert, Roger (2009 թ․ սեպտեմբերի 9). «Barry Lyndon». RogerEbert.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  135. Baxter, 1997, էջ 302
  136. LoBrutto, 1999, էջեր 433–45
  137. Looper Staff. «Roles that Drove Actors Over the Edge, Shelly Duvall: The Shining». Looper.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  138. LoBrutto, 1999, էջեր 430–1
  139. Webster, 2010, էջ 221
  140. LoBrutto, 1999, էջ 451
  141. Duncan, 2003, էջ 166
  142. Gilmour, 2008, էջ 67
  143. «A Stanley Kubrick retrospective». The Telegraph. Արխիվացված օրիգինալից March 7, 2014-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  144. «AFI's 100 Years ... 100 Thrills». American Film Institute. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  145. 145,0 145,1 Duncan, 2003, էջ 170
  146. Duncan, 2003, էջ 175
  147. Baxter, 1997, էջ 341
  148. LoBrutto, 1999, էջ 471
  149. Webster, 2010, էջ 135
  150. Baxter, 1997, էջ 354
  151. 151,0 151,1 151,2 Duncan, 2003, էջ 179
  152. Morgenstern, Hans (2013 թ․ ապրիլի 8). «Full Metal Jacket 's Matthew Modine on Working With Kubrick and Movie Conspiracy Theories». Miami New Times. Արխիվացված օրիգինալից April 2, 2015-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  153. Ciment, 1980, էջ 311
  154. Duncan, 2003, էջ 184
  155. Ebert, Roger (1999 թ․ հուլիսի 16). «Eyes Wide Shut». RogerEbert.com. Արխիվացված օրիգինալից August 2, 2015-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  156. Hunter, Stephen (1999 թ․ հուլիսի 16). «Kubrick's Sleepy 'Eyes Wide Shut'». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  157. Myers (no date). Online at: A.I.(review) Արխիվացված Հունվար 14, 2010 Wayback Machine
  158. 158,0 158,1 Lyman, Rick (2001 թ․ հունիսի 24). «Spielberg's Journey Into a Darkness of the Heart». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
  159. «A.I. Artificial Intelligence». Variety. 2001 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից October 3, 2015-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
  160. Plume, Kenneth (2001 թ․ հունիսի 28). «Interview with Producer Jan Harlan». IGN. Արխիվացված օրիգինալից October 6, 2015-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
  161. McBride, 2012, էջեր 479–481
  162. «John WILLIAMS: A.I. Artificial Intelligence : Film Music CD Reviews- August 2001 MusicWeb(UK)». Musicweb-international.com. Արխիվացված օրիգինալից July 4, 2008-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.
  163. Duncan, 2003, էջ 122
  164. LoBrutto, 1999, էջ 322
  165. Baxter, 1997, էջեր 236–7
  166. «The Great Unmade? Not Tonight, Josephine: Kubrick's Napoleon». Cinetropolis.net. Արխիվացված օրիգինալից July 8, 2014-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  167. Baxter, 1997, էջ 240
  168. «HBO Eyeing Spielberg's Napoleon based on Kubrick script». Variety. 2013. Արխիվացված օրիգինալից September 7, 2015-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  169. Hughes, James (2013 թ․ մարտի 25). «Stanley Kubrick's Unmade Film About Jazz in the Third Reich». The Atlantic. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
  170. Baxter, 1997, էջեր 195, 248
  171. Film Review. Orpheus Pub. 2000. էջ 11.
  172. Robb, Simpson, էջ 4104
  173. LoBrutto, 1999, էջ 55
  174. Walker, 1972, էջ 21
  175. «Unmade Stanley Kubrick: Aryan Papers». Empire. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  176. Raphael, 1999, էջեր 107–8
  177. Kagan, 2000, էջ 2
  178. Wakeman, 1987, էջեր 677–83
  179. Herr, 2001, էջ 27
  180. Curtis, Quentin (1996). «An enigma wrapped in a mystery wrapped in an anorak». The Daily Telegraph. UK. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 21-ին.
  181. LoBrutto, 1999, էջեր 126, 318
  182. «Kubrick letter». www.ingmarbergman.se (շվեդերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  183. Ciment, Michel. "Kubrick: Biographical Notes"; accessed 23 December 2009.
  184. Duncan, 2003, էջ 9
  185. 185,0 185,1 Duncan, 2003, էջ 12
  186. Duncan, 2003, էջ 161
  187. Ciment, 1980, էջ 293
  188. Duncan, 2003, էջ 11
  189. «An hour about the life and work of filmmaker Stanley Kubrick». Video interview with Charlie Rose, Christiane Kubrick, Martin Scorsese and Jan Harlan. 2001 թ․ հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  190. Walker, 1972, էջ 38
  191. Baxter, 1997, էջ 248
  192. Baxter, 1997, էջ 14
  193. Duncan, 2003, էջ 10
  194. Ciment, 1980, էջ 59
  195. Ciment, 1980, էջ 153
  196. 196,0 196,1 Ciment, 1980, էջ 297
  197. Webster, 2010, էջ 68
  198. Baxter, 1997, էջ 68
  199. 199,0 199,1 Walker, 1972, էջ 26
  200. Baxter, 1997, էջ 13
  201. Ciment, 1980, էջ 295
  202. 202,0 202,1 Ciment, 1980, էջ 38
  203. «The Kubrick FAQ Part 4». Visual-memory.co.uk. 2002 թ․ փետրվարի 22. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 24-ին.
  204. LoBrutto, 1999, էջ 403
  205. Duncan, 2003, էջ 94
  206. Duncan, 2003, էջ 73
  207. Duncan, 2003, էջ 153
  208. Walker, 1981, էջ 136
  209. LoBrutto, 1999, էջ 385
  210. Breznican, Anthony (2012 թ․ նոյեմբերի 9). «Stanley Kubrick: Five legendary stories of the filmmaker 'with the black eyes'». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից October 6, 2015-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
  211. Ciment, 1980, էջ 177
  212. Ciment, 1980, էջ 176
  213. LoBrutto, 1999, էջ 391
  214. Ciment, 1980, էջ 189
  215. LoBrutto, 1999, էջ 294
  216. LoBrutto, 1999, էջ 389
  217. LoBrutto, 1999, էջ 400
  218. LoBrutto, 1999, էջ 408
  219. 219,0 219,1 Walker, 1972, էջ 42
  220. Ciment, 1980, էջեր 153, 156
  221. LoBrutto, 1999, էջ 405
  222. 222,0 222,1 Baxter, 1997, էջ 225
  223. Duchesneau, Marx, էջ xx
  224. Duncan, 2003a, էջ 48
  225. LoBrutto, 1999, էջ 95
  226. Duncan, 2003, էջ 68
  227. LoBrutto, 1999, էջ 165
  228. LoBrutto, 1999, էջ 224
  229. LoBrutto, 1999, էջ 271
  230. LoBrutto, 1999, էջ 374
  231. Walker, 1972, էջ 368
  232. Ciment, 1980, էջ 145
  233. LoBrutto, 1999, էջ 1
  234. Herr, 2001, էջ 6
  235. LoBrutto, 1999, էջ 491
  236. LoBrutto, 1999, էջ 85
  237. Ciment, 1980, էջ 289
  238. Baxter, 1997, էջ 7
  239. Labrecque, Jeff (2012 թ․ օգոստոսի 7). «'Full Metal Jacket' at 25: Matthew Modine tries to answer, 'What was Stanley like?'». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  240. LoBrutto, 1999, էջ 328
  241. Jan Harlan in Stanley Kubrick: A Life in Pictures"
  242. Walker, 1972, էջ 372
  243. Walker, 1972, էջեր 373–4
  244. Debolt, Baugess, էջ 355
  245. «Stanley Kubrick». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
  246. Pulver, Andrew (2013 թ․ նոյեմբերի 12). «Martin Scorsese names his scariest films of all time». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
  247. Hanna, Beth (2013 թ․ օգոստոսի 1). «10 Filmmakers' Top 10 Films Lists: Scorsese, Kubrick, Allen, Tarantino, Nolan and More». IndieWire. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
  248. 248,0 248,1 Rose, Steve (2000 թ․ մայիսի 5). «Stanley told Steven: 'You'd be the best guy to direct this film'». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
  249. Gilchrist, Todd (2012 թ․ հունիսի 11). «'Moonrise Kingdom' Director Wes Anderson on 'Stealing' From Kubrick, Polanski (Video)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
  250. Maurer, Margaret (2015 թ․ հոկտեմբերի 15). «12 Movies That Inspired Star Wars». Screen Rant. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
  251. Hiscock, John (2009 թ․ դեկտեմբերի 3). «James Cameron interview for Avatar». The Telegraph. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
  252. Hopkins, Jessica (2011 թ․ մարտի 13). «The film that changed my life: Terry Gilliam». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
  253. Chakraborty, Sucheta (2016 թ․ օգոստոսի 13). «The curious case of the Coens». The Hindu. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
  254. Purdom, Clayton (2017 թ․ սեպտեմբերի 19). «Ridley Scott explains Blade Runner's debt to Stanley Kubrick». The A.V. Club. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
  255. Peter M. Nichols (2000 թ․ մարտի 3). «HOME VIDEO; 'Eyes Wide Shut,' With Extras». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  256. Estrin, 2002, էջ 122
  257. Kurosawa, Akira & Kazuko (1999). «Akira Kurosawa's Top 100 Film». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  258. Jensen, Jeff (2013 թ․ ապրիլի 6). «To 'Room 237' and Beyond: Exploring Stanley Kubrick's 'Shining' influence with Christopher Nolan, Edgar Wright, more». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից March 6, 2015-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
  259. «Why my half-brother tried to kill me». The Guardian. 2002 թ․ հունվարի 12. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  260. Willman, Chris (2007 թ․ նոյեմբերի 8). «There Will Be Blood: Behind the music». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 25-ին.
  261. Saunderson, Liz (1999 թ․ սեպտեմբերի 22). «Tarsem Receives First BAFTA LA Commercial Britannia Award». Boards Magazine. Արխիվացված է օրիգինալից 2000 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 27-ին.
  262. Rhodes, 2008, էջ 233
  263. Stanley Kubrick. Frankfurt, Germany: Deutsches Filmmuseum. 2004. ISBN 978-3-88799-079-4.
  264. Lynch, Paul (2009 թ․ սեպտեմբերի 27). «Stanley's Rubric». Sunday Tribune. Ireland. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 21-ին.
  265. Ng, David (2012 թ․ հոկտեմբերի 28). «2012: A Kubrick odyssey». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից June 4, 2015-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
  266. Knight, Chris (2014 թ․ հոկտեմբերի 31). «The TIFF Bell Lightbox collects the curiosities of Stanley Kubrick in its largest-ever retrospective». The National Post. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  267. Westfahl 2005, p. 1232.
  268. «'Clockwork Orange': Malcolm McDowell finally appreciates classic». Los Angeles Times. 2011 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  269. McKie, Robin (2018 թ․ ապրիլի 15). «Kubrick's 2001: the film that haunts our dreams of space». The Guardian. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
  270. «Pluto's largest moon, Charon, gets its first official feature names». International Astronomical Union. 2018 թ․ ապրիլի 11. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 712  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթենլի Կուբրիկ» հոդվածին։