Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպա (այլ կիրառումներ)

Սպա, հրամանատարական կազմի ներկայացուցիչ զինված ուժերում կամ այլ ուժային կառույցներում։ Սկզբում սպա են անվանել որոշակի պետական պաշտոններ վարողներին, 16-րդ դարից՝ զորահրամանատարներին։

Ռազմածովային ուժերի սպաներ

Առաջին անգամ սպայական կոչումները առաջացել են 16-րդ դարի 70-ական թվականներին արևմտա-եվրոպական երկրներում։ Ավատատիրական ժամանակաշրջանում սպաները հավաքագրվում էին ազնվականությունից և կազմում էին յուրահատուկ փակ կաստաներ։

Տես նաև խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 49