Աննա Պավլովնա Պավլովա (ուկրաիներեն՝ Павлова Анна Павлівна, փետրվարի 12, 1881(1881-02-12)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 23, 1931(1931-01-23)[2][1][3][…], Հաագա, Նիդերլանդներ[2]), բալետի ռուս արտիստուհի։

Աննա Պավլովա
ռուս.՝ Анна Павловна (Матвеевна) Павлова
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 12, 1881(1881-02-12)[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էհունվարի 23, 1931(1931-01-23)[2][1][3][…] (49 տարեկան)
Մահվան վայրՀաագա, Նիդերլանդներ[2]
ԳերեզմանԳոլդերս Գրին
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Կրոնուղղափառություն
ԿրթությունԱ. Վագանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա
Մասնագիտությունբալետի պարող, պարուսույց, խմբագիր և silent film actor
ԱմուսինVictor Dandré?
Պարգևներ և
մրցանակներ
Ակադեմիական արմավենիների ֆրանսիական շքանշան
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Anna Pavlova Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

1899 թվականին ավարտել է Պետերբուրգի թատերական ուսումնարանի բալետի բաժինը (Պ. Գերդտի դասարան), ընդունվել Մարիինյան թատրոն, 1906 թվականից՝ առաջատար պարուհի։ Մարիինյան թատրոնում վերջին ելույթը 1913 թվականին էր, Մոսկվայում՝ 1914 թվականին։ Նշանավոր դասական պարուհի Աննա Պավլովայի արվեստը շատ բանով նպաստել է ռուսական բալետի զարգացմանը և հայրենիքի սահմաններից դուրս հավաստել ռուսական բալետային թատրոնի համաշխարհային փառքը։ Աննա Պավլովայի արվեստին բնորոշ էր երաժշտականությունը, պարի հոգեբանական բովանդակության խորությունը, զգացմունքայնությունը, ժանրային բազմազանությունը։ Լավագույն դերապարերից են՝ Նիկիա, Կիտրի (Մինկուսի «Բայադերկա», «Դոն Կիխոտ»), Ժիզել (Ադանի «Ժիգել»), Պախիտա (Դելդևեզի «Պախիտա»)։ Աննա Պավլովաի ստեղծագործությունը մեծ նշանակություն է ունեցել Միխայիլ Ֆոկինի բարենորոգումների համար. Աննա Պավլովան եղել է նրա բեմադրությունների (Շչերբաչովի «Էվնիկա», Ռուբինշտեյնի «Խաղողի վազը», Շոպենի երաժշտությամբ՝ «Շոպենիանա», Չերեպնինի «Արմիդայի տաղավարը», Արենսկու «Եգիպտական գիշերներ») գլխավոր դերերի առաջին կատարողը։ Ֆոկինը Աննա Պավլովաի համերգային կատարման համար Սեն-Սանսի երաժշտությամբ բեմադրել է «Կարապը» (ավելի ուշ՝ «Մեռնող կարապը», 1907)։ 1908 թվականից Աննա Պավլովա ելույթներ է ունեցել արտասահմանում, 1909 թվականից մասնակցել «Ռուսական սեզոններին» Փարիզում։ 1910 թվականին ստեղծել է սեփական թատերախումբ և հյուրախաղերով հանդես եկել Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի երկրներում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Павлова Анна Павловна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 143