Հռոմի պապ

(Վերահղված է Հռոմի Պապից)

Պապ (լատ.՝ papa, հուն․՝ πάππας pappas[1] երեխաների լեզվով հայր)[2], ամբողջ աշխարհի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ[3]։ Կաթոլիկ եկեղեցում Հռոմի պապը համարվում է Պետրոս առաքյալի հետնորդը։ Ներկայիս Հռոմի պապն է Ֆրանցիսկոսը, որը ընտրվել է 2013 մարտի 13-ին՝ փոխարինելով Բենեդիկտոս XVI-ին[4]։

Հռոմի 266-րդ պապ Ֆրանցիսկոսը

Կաթոլիկ եկեղեցու հոգևոր և վարչական գերագույն առաջնորդը Հռոմի պապն է։ Կաթոլիկ եկեղեցու հոգևորականները կոչվում են կարդինալներ։ Նրանք են ընտրում Հռոմի պապին։ Հռոմի պապի նստավայրը` Վատիկանը, ինքնուրույն քաղաք-պետություն է, որի ղեկավարը նույնպես Հռոմի պապն է։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «American Heritage Dictionary of the English Language»։ Education.yahoo.com։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 11–ին 
  2. «Liddell and Scott»։ Oxford University Press։ Վերցված է 2013 թ․ փետրվարի 18 
  3. «Catechism of the Catholic Church - Christ's Faithful - Hierarchy, Laity, Consecrated Life»։ Vatican.va։ 1946-02-20։ Վերցված է 2013 թ․ փետրվարի 18 
  4. «News from The Associated Press»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին։ Վերցված է 2013 թ․ մարտի 15