Ժոզեֆ Բոնապարտ (ֆր.՝ Joseph Bonaparte), Ջուզեպպե Բոնապարտ (իտալ.՝ Giuseppe Buonaparte), Խոսե Բոնապարտ (իսպ.՝ José I Bonaparte հունվարի 7, 1768(1768-01-07)[1][2][3][4][5][6], Corte[6] - հուլիսի 28, 1844(1844-07-28)[1][2][3][6][4][5], Ֆլորենցիա, Իտալիա[6]), Կարլո և Լետեցի Բոնապարտների առաջնեկը[7], Նապոլեոն I-ի մեծ եղբայրը, Նեապոլի թագավոր 1806-1808 թվականներին, Իսպանիայի թագավոր 1808-1813 թվականներին՝ Իոսիֆ I Նապոլեոն անվան տակ (իսպ.՝ José I Napoleón)[8]:

Ժոզեֆ Բոնապարտ
իսպ.՝ José Bonaparte
ֆր.՝ Joseph Bonaparte
Joseph Bonaparte (by Wicar).jpg
Ժոզեֆ Բոնապարտի դիմանկարը
Դրոշ
Նեապոլի և Սիսիլիայի թագավոր
1806 - 1808
Նախորդող Ֆերդինանտ I
Հաջորդող Ժոեկիմ Մյուրատ
Իսպանիայի թագավոր
1808 - 1813
Նախորդող Ֆերդինանտ VII
Հաջորդող Ֆերդինանտ VII
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, սպա և զինծառայող
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի և կաթոլիկություն
Ծննդյան օր հունվարի 7, 1768(1768-01-07)[1][2][3][4][5][6]
Ծննդավայր Corte[6]
Վախճանի օր հուլիսի 28, 1844(1844-07-28)[1][2][3][6][4][5] (76 տարեկանում)
Վախճանի վայր Ֆլորենցիա, Իտալիա[6]
Գերեզման Cathédrale Saint-Louis-des-Invalides
Թաղված Cathédrale Saint-Louis-des-Invalides
Դինաստիա Բոնապարտներ
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա
Հայր Կառլո Բուոնապարտ
Մայր Լետիցիա Ռամոլինո
Ամուսին Julie Clary?
Զավակներ Zénaïde Laetitia Julie Bonaparte?, Charlotte Napoléone Bonaparte?, Félix-Joseph-François de Lacoste? և Júlia Bonaparte?[4]
 
Պարգևներ

Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Ոսկե գեղմի շքանշանի ասպետ, Royal Order of the Two-Sicilies? և Սերովբեների արքայական շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

Ստանալով կրթություն Օթենի ճեմարանում՝ Ժոզեֆը հոր մահից հետո վերադարձել է Կորսիկա ընտանիքին աջակցելու համար, ունեցել է փաստաբանական պրակտիկայի, բայց 1793 թվականին, մոր հետ բնակություն է հաստատել Մարսելում:

Նախաձեռնել է մասոնություն 1793 թվականի հոկտեմբերի 8-ին Մարսելի արևելքում: Նա եղել է Մեծ Ֆրանսիայի արևելքի մեծ վարպետ, և 1804 թվականին ընտրվել է Մեծ Իտալիայի արևելքի մեծ վարպետ Իտալիայում[9]:

 
Ժոզեֆ Բոնապարտը մետաղադրամի վրա

Քաղաքականությամբ զբաղվել է եղբոր հետ միաժամանակ, 1796 թվականից հինգ հարյուրների խորհրդի պատգամավոր, մասնակցել է եղբոր արշավներին և կնքել պայմանագրեր Հանրապետության անունից: 1797 թվականին նա հանդիսացել է Հռոմի դեսպանը, ապա հինգ հարյուրների Խորհրդի անդամ և քարտուղար, 18-րդ բրյումերից հետո պետական խորհրդատու: Երբ Նապոլեոնը ստացել է կայսեր տիտղոսը, Ժոզեֆը դարձել է սենատոր և ֆրանսիական կայսերական տան արքայազն:

1805 թվականին նրան հանձնարարվել է Նեապոլի դեմ ուղղված բանակի ղեկավարությունը և 1806 թվականին նա նշանակվել է Նեապոլի թագավոր:

1808 թվականին ստանալով Իսպանիայի թագը, նա փոխանցել է Նեապոլիտանական գահը Մյուրատին և հուլիսի 20-ին մտել է Մադրիդ: 1808-ից 1813 թվականներին Ժոզեֆը իսպանիայի թագավոր էր: Ունեցել է նաև Ֆրանսիայի ավանդական տիտղոս՝ միապետի եղբայր (ֆր.՝ Monsieur). անսովոր է եղել այն, որ այս տիտղոս կրողը եղել է գործիչի ավագ եղբայրը (ինչը թագավորական Ֆրանսիայում չի կարող լինել ըստ սահմանման)[10]:

Նրա կողմնակիցները անվանվում էին ջոզեֆինոս (). Չնայած ինկվիզիցիայի չեղյալ համարմանը և սահմանադրական բարեփոխումներին, նա եղել է խիստ ոչպոպուլյար։ ժողովուրդը նրան տվել է դոն Պեպեն Շիշ () մականունը՝ ակնարկելով նրա սերը խմիչքին (իրականում նման ներկայացումները խիստ չափազանցված էին): Վիտորիայի ճակատամարտից հետո թողել է Իսպանիան:

1814 թվականին նա կանգնած էր Փարիզի գվարդիայի գլխավորությունում՝ Նապոլեոնի անկումից հետո հեռացել է Հյուսիսային Ամերիկա, որտեղ Մոբիլ գետի մոտ հիմնել Էգլվիլ բնակավայրը (Aigleville), երկար ժամանակ ապրել է Ֆիլադելֆիայում և ունեցել կալվածք Նյու Ջերսիում՝ Սյուրվիլե անունով: 1832 թվականից նա ապրել է Լոնդոնում, 1841 թվականից՝ Իտալիայում:

Ժոզեֆ Բոնապարտը մահացել է 1844 թվականի հուլիսի 28-ին՝ Ֆլորենցիայում, 1862 թվականին նրա աճյունը տեղափոխվել է Փարիզի Հաշմանդամների Տուն:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Joseph Bonaparte Comte De Survilliers / Assemblée nationale
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Lundy D. R. The Peerage
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 Diccionario biográfico españolReal Academia de la Historia, 2011.
  7. Жозеф был третьем ребёнком Буонапарте, однако первые двое — мальчик и девочка — умерли в младенчестве.
  8. Antiguo Régimen
  9. Joseph Bonaparte at Point Breeze
  10. Vincent Haegele (préf. Patricia Tyson Stroud), Napoléon et Joseph Bonaparte : Le pouvoir et l’ambition, Paris, Tallandier, 2010, 638 p. (ISBN 978-2847344646)