Մուրադ Բեյ
Մուրադ Բեյ (1750, Թիֆլիս, Քարթլիի թագավորություն - 1801, Բենի Սուեյֆ, Եգիպտոս), ծագումով վրացի Եգիպտոսի օսմանյան նահանգապետ։ Եգիպտացի մամլուքների առաջնորդ, հեծելազորի հրամանատար։ Իբրահիմ Բեյի հետ համատեղ Եգիպտոսի կառավարիչ։
Մուրադ Բեյ | |
---|---|
արաբ․՝ مراد بك | |
1750 - 1801 | |
Ծննդավայր | Թիֆլիս, Քարթլիի թագավորություն |
Մահվան վայր | Բենի Սուեյֆ, Եգիպտոս |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Հրամանատարն էր | մամլուքներ |
Մարտեր/ պատերազմներ | Եգիպտական արշավանք |
Կենսագրություն
խմբագրելԸստ որոշ վրացի պատմիչների, Մուրադ Բեյը ծագումով վրացի էր և ծնվել էր Թբիլիսիում, իսկ մի շարք այլ պատմաբաններ կարծում էին, որ Մուրադ Բեյը ազգությամբ չերկես էր։
Իր տիրոջ՝ Աբու ալ-Դահաբ Մուհամմադ-բեյի մահից հետո Մուրադ Բեյը նշանակվում է մամլուքների բանակի հրամանատար, իսկ նրա ընկեր Իբրահիմ Բեյը ղեկավարում էր Եգիպտոսի քաղաքական գործերը։
1784-1785 թվականներին Մուրադ Բեյը Իբրահիմ Բեյի հետ միասին նշանակվում է Եգիպտոսի նահանգապետ։ Հետագայում նրանք փաստացի շարունակվեցին ղեկավարել Եգիպտոսում, չնայած նրան, որ նշանակվել էր նոր նահանգապետ։
1786 թվականին սուլթան Աբդուլ Համիդ I-ը Եգիպտոս է ուղարկում քաբուդան-փաշա Ջեզաիրլի Գազի Հասան-փաշային Իբրահիմին և Մուրադին իշխանությունից զրկելու հրամանով։ Ջեզաիրլի Հասան-փաշային հաջողվում է կարճ ժամկետով վերականգնել օսմանյան իշխանությունը Եգիպտոսում։ Իսմաիլ Բեյը նշանակվում է մամլուքների առաջնորդ, իսկ Շեյխ ալ-Բալադը քաղաքական գործերի կառավարիչ։ Իբրահիմը և Մուրադը փախչում են Հարավային Եգիպտոս։ Սակայն 1791 թվականին վերադառնում են Կահիրե և վերադարձնում են իշխանությունը։
1798 թվականին Նապոլեոնի բանակին Բուրգերի ճակատամարտում պարտվելուց հետո փախչում է Վերին Եգիպտոս, որտեղ կազմակերպում է կարճատև պարտիզանական ապստամբություն, որը մեկ տարվա ընթացքում ճնշում է Լուի Դեզեն։
1800 թվականին ֆրանսիական բանակի հրամանատար Ժան-Բատիստ Կլեբեռի հետ հաշտության պայմանագիր է կնքում, և համաձայնոմ է ղեկավարել Կահիրեի կայազորը, սակայն 1801 թվականի ապրիլի 22-ին մահանում է ժանտախտից։
Գրականություն
խմբագրել- Chandler, David, The Campaigns of Napoleon New York, Macmillan, 1966.
- Cole, Juan Napoleon’s Egypt: Invading the Middle East Palgrave Macmillan, 2007. [ISBN 1-4039-6431-9]
- Herold, J. Christopher, Bonaparte in Egypt — London, Hamish Hamilton, 1962.
- Herold, J. Christopher, The Age of Napoleon. New York, American Heritage, 1963.
- Moorehead, Alan, The Blue Nile New York, Harper & Row, 1962.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուրադ Բեյ» հոդվածին։ |