Հասարակական փրկության կոմիտե

կազմակերպություն

Հասարակական փրկության կոմիտե (ֆր.՝ Comité de salut public), Ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանում յակոբինյան վարչակարգի ղեկավար մարմին։ Ստեղծվել է 1793 թվականի ապրիլի 6-ին։ Նրան հանձնարարված էր հետևել նախարարների գործունեությանը, արտակարգ պարագաներում ձեռնարկել պաշտպանական միջոցներ ներքին ու արտաքին թշնամիների դեմ։ Ընտրում էր Կոնվենտը։

Հասարակական փրկության կոմիտե
Տեսակքաղաքական կազմակերպություն
ԵրկիրFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
Հիմնադրվածապրիլի 6, 1793[1]
Լուծարվածհոկտեմբերի 26, 1795[1]
Վերադաս կազմակերպությունԱզգային կոնվենտ
Comité de Salut public

1793 թվականի հուլիսի 27-ին կոմիտեի կազմում ընտրվեց Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռը, ով դարձավ փաստական ղեկավարը։ Կոմիտեն իր ձեռքում կենտրոնացրեց երկրի պետական և քաղաքական գործունեության բոլոր բնագավառները, իրեն ենթարկեց պետական իշխանության, այդ թվում ռազմական մարմինները։

Յակոբինյան վարչակարգի ճգնաժամը և Հասարակական փրկության կոմիտեում ներքին տարաձայնությունները, որոնք ի հայտ եկան 1794 թվականի գարնանը, հունիսին վերաճեցին բացահայտ պայքարի Մաքսիմիլիան Ռոբեսպիերի և նրա հակառակորդների միջև։

Տերմիդորյան հեղաշրջումից (1794 թվականի հուլիս) հետո Հասարակական փրկության կոմիտեն զրկվեց նախկին իրավունքներից և կորցրեց իր նշանակությունը։ 1795 թվականի հոկտեմբերի 26-ին «111 տարվա սահմանադրության» ընդունմամբ դադարեց գոյություն ունենալուց։

ԾանոթագրություններԽմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 251