Անդրեա Ապիանի (իտալ.՝ Andrea Appiani, մայիսի 23, 1754(1754-05-23)[1][2][3][…], Միլան, Միլանի դքսություն[4] - նոյեմբերի 8, 1817(1817-11-08)[2][5][3][…], Միլան, Ավստրիական կայսրություն[4]), իտալացի նեոդասական նկարիչ։

Անդրեա Ապիանի
Ծնվել էմայիսի 23, 1754(1754-05-23)[1][2][3][…]
ԾննդավայրՄիլան, Միլանի դքսություն[4]
Վախճանվել էնոյեմբերի 8, 1817(1817-11-08)[2][5][3][…] (63 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Ավստրիական կայսրություն[4]
ՔաղաքացիությունԻտալիա
ԿրթությունԲրերա գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
Ոճնեոդասականություն
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներQ18522997?
Պաշտոնպալատական նկարիչ
ԱնդամակցությունԳեղարվեստի ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ակադեմիա
 Andrea Appiani Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է բժշկի ընտանիքում իտալական Միլան քաղաքում։ Անդրեայի հայրը հույս ուներ, որ որդին կգնա իր ուղով, բայց նա ընդունվեց նկարիչ Կարլ Մարիա Ջուդիչի մասնավոր ակադեմիան, որտեղ 2 տարի (1783-1784) սովորեց նկարչություն և փորագրանկարների պատճենում։ Հետո Ապիանին շարունակեց ուսումը ֆրեսկո գեղանկարչության գծով Ամբրոզիանայի միլանյան ակադեմիայում Ջորջո Անտոնիո դե Մեդիչիի գլխավորությամբ։ Ֆլորենցիա կատարած ուղևորության ժամանակ ծանոթացավ Ջուլիանո Տրաբալեզի և Մարտին Կնոլերայի աշխատանքներին, իսկ Բոլոնիայում հիմնական ուշադրությունը դարձրեց Դոմենիկինոյի գործերին։ Այնուհետև սովորեց անտիկ քանդակագործություն և Ռաֆայելի ու Մենգսի գեղանկարչությունը Հռոմում և Նեապոլում։ Պարմ այցելել է 1795 թվականին, այնտեղ ծանոթացել Կորեջիոյի գեղանկարչությանը։ Մշտական աշխատել է Միլանում 1792 թ.։

1796 թվականին Անդրեա Ապիանին Ցիզալպինյան հանրապետությունում նշանակվել է գեղարվեստի գործերով տեսուչ։ Այդ պաշտոնում նա ղեկավարել է Միլանի գեղարվեստի ակադեմիան և Բրերի պատկերասրահը։ Կատարել է Նապոլեոնի պատվերները՝ դիմանկարներ և այլաբանական պատկերներ՝ նվիրված կայսերը և նրա գեներալներին։ Նրա գործերն են զարդարում Սենթ Մերի Սելսուի գմբեթը Միլանում (1796 թ.) և նահանգապետ էրցհերցոգ Ֆերդինանդի ամրոցի պատերն ու առաստաղը։

Ապիանիի գործերից

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Andrea (I) Appiani (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #119060558 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Andrea Appiani The ElderOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7

Գրականություն

խմբագրել
  • Арган Дж. К. История итальянского искусства. М., 1890. Т. 1.
  • Fernando Caruso. Andrea Appiani։ (1754-1817). Paris 1990.
  • Erwin Redlinger. Andrea Appiani։ ein Maler des italienischen Empire. Dissertation an der Universität Würzburg, 1922.
  • Alessandra Zanchi. Andrea Appiani. CLUEB, Bologna 1995. (arte contemporanea; 8) ISBN 88-8091-162-7.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Ապիանի» հոդվածին։